13:01 07.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, տեղեկացնում է ՄԻՊ պաշտոնական կայքը: Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Դիմումների և բողոքների հիմնական մասը վերաբերում է համաներման ակտի կիրառման շրջանակին։ Մի շարք ազատազրկվածներ բարձրացրել […]
13:00 07.12.2018
1988-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց բրիտանացի երկու փրկարարներ BBC-ի լրագրողի հետ դարձյալ Սպիտակում են: «Մենք գոնե հնարավորություն տվեցինք մարդկանց իրենց հարազատներին քրիստոնեաբար հուղարկավորել»,- ասում է փրկարար Ռեջի Բերրին`նայելով Սպիտակի գերեզմանատան քարերին: Այստեղ ընտանիքներ են`մահվան նույն ամսաթվով`1988 թ. դեկտեմբերի 7: Այստեղ թաղված շատերին փլատակների տակից հայտնաբերել է հենց ինքը` Ռեջի Բերրին: Օրհասական այդ պահին Հայաստանին օգնության […]
12:46 07.12.2018
ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված ասուլիսում, ամփոփելով քարոզարշավի ընթացքը, ընդգծել է, որ այս մրցապայքարն էականորեն տարբերվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավից, քանի որ կուսակցությունների մեծ մասին հաջողվել է ընտրողին ներկայացնել իրենց ծրագրերն ու գաղափարները: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն իր թիմով և Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եղել է բոլոր մարզերում, հանդիպումներ ունեցել խոշոր […]
12:36 07.12.2018
Ռուսական НТВ հեռուստաալիքն անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին: Հեռուստաընկերության թիմը պատրաստել է մոտ 3 րոպեանոց տեսանյութ և հեռարձակել եթերում, նաև տեղադրել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հոլովակում նախ՝ տեղեկացնում են, թե երկրաշարժի դեպքում ինչպես պետք է պաշտպանվել: Այնուհետև պատմում են, թե քանի բալ ուժգնությամբ երկրաշարժն ինչպես է արտահայտվում: 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժերի մասին պատմելիս «НТВ»-ի հոլովակում հիշատակվում […]
12:29 07.12.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 80-ամյա Վռամշաբու Թամարյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
12:28 07.12.2018
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ոստիկանների կողմից 15-ամյա հայ Ալեքսիս Գրիգորոպուլոսին սպանելու 10-րդ տարելիցի առթիվ խաղաղ ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, հաղորդում է AP-ն: (Նրա մայրը հայուհի է. Ջինա Չալիկյանը հայտնի ոսկերիչ է և բարերար): Նշվում է, որ Աթենքի ցուցարարները ստեղծել են մեծ այրվող պատնեշ և ոստիկանների ուղղությամբ նետել «Մոլոտովի կոկտեյլներ», քարեր: «Ցուցարարները նաև մեքենա են այրել, […]
12:25 07.12.2018
«Պտտվելով մարզերում և մայրաքաղաքում`հասկանում ենք, որ մեր գաղափարները հոգեհարազատ են, և մենք տեսնում ենք տագնապ` նախկին ուժերի վերադարձի հետ կապված: Հին ուժերն ի վիճակի չեն լինելու լուծել խնդիրները: Ուշադրություն դարձրեք հսկայական կապիտալի վրա, որը ծախսվում է այս քարոզարշավի վրա: Նկատի ունեմ այն հսկայական գովազդային վահանակները, որոնք արժեն հազարավոր դոլարներ, նաև այն, որ, եթե հիշում եք, […]
12:24 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Սրդջան Դարմանովիչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում հաստատված երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ […]
12:18 07.12.2018
ՀՀ պաշտպանության նախաարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտական դիրքերից լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Նա ներկայացրել է հերթապահության ավարտին մեկ օր մնացած մարտական դիրքի զինվորների սննդի առատությունը. «Մարտական դիրքերի առօրյան։ Վառարան, կրակակետ և եռագույն։ Մի օր է մնացել հերթափոխին, իսկ սննդամթերքը տեսնում եք ինքներդ»:
12:14 07.12.2018
Բոլորիս պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Գյումրի՛, ես քեզ գիտեմ ու սիրում եմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասված է ՀՀ նախագահի բաց նամակում, որը գրվել և հրապարակվել է ՀԲԸՄ ամսագրի (AGBU Magazine) համար: Ստորև ներկայացնենք նամակն ամբողջությամբ «Սիրելի՛ Գյումրի, Երբ դու կարդաս այս խոսքերը, […]
12:11 07.12.2018
Գյումրիում այսօր կառավարության արտագնա նիստի ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեից ներկայացրել են, որ ներկա պահին աղետի գոտում պետությունը 498 ընտանիքի հանդեպ ունի արձանագրված պարտավորություն, որոնց, ըստ պետության պարտավորությունների, նախատեսվում է բնակարան հատկացնել, բայց կան նաև շուրջ 4000 ընտանիքներ, որոնք բնակվում են տնակներում ու այստեղ միանշանակ չի կարելի ասել, թե պետությունը նրանց բոլորի հանդեպ ունի պարտավորություններ: Մի […]
11:52 07.12.2018
«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը պետք է այդ հարցին վերադառնա այն ժամանակ, երբ Հայաստանը Ղրիմը ճանաչի որպես Ռուսաստանի Դաշնության տարածք: Իսկ մինչ այդ նման հայտարարությունները փոքր-ինչ տարօրինակ են թվում»,- այս խոսքերով ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հարցազրույցներից մեկում ասած խոսքերը։ («ԱՊՀ երկրների ինստիտուտի» տնօրենը, հիշեցնենք՝ Կոնստանտին Զատուլինն է, որը […]
11:51 07.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Հայփոստ» ՓԲԸ կողմից «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և «Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո […]
11:44 07.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրոկերսուրների մաքսանենգության և սուտ մատնության 2-ական, բնակարանային գողության, յուրացման […]
11:42 07.12.2018
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Եթե փորձեմ բառերով գրել մարդկային ցավի, ողբերգության, կորսված երազանքի մասին, գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Իմ սերունդը 1988-ի երկրաշարժը տեսել է միայն նկարներում ու վավերագրական ֆիլմերում, լսել […]
11:41 07.12.2018
1988թ. դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հետագայում այն կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է ամբողջական ցիկլի երկրաշարժերին, այսինքն՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է երկրի տարածքի մոտ 40 տոկոսը, տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Փլատակներից դուրս է բերվել 45 հազար մարդ, 120 հազարը տարհանվել է: Զոհեր շատ […]
11:35 07.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» […]
11:33 07.12.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանն անդրադարձել է GALLUP International association-ի հարցումներին. «Այս փուլում բավականին շեղված են իրական վիճակից, սպասումներից, մենք ժողովրդի հետ շփվել ենք, էս օրերին քայլել ենք մարդկանց հետ, լսել նրանց: Մեր մասով կարող եմ ասել, որ բավականին շեղված է իրական պատկերից, չեմ ուզում թվեր ասել, դա նշանակում է […]
11:28 07.12.2018
Դեկտեմբերի 7-ը Հայաստանում կնշվի որպես «Հիշատակի և աղետների դիմակայության օր»։ Կառավարությունը Գյումրիում անցկացվող արտագնա նիստի ընթացքում ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Սրանով արձանագրում ենք անհրաժեշտությունը, որ աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացումը պետք է դառնա հանրային գիտակցություն»,- նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այդ օրն իրենց երկրներում նշելու պատրաստակամություն են հայտնել […]
11:25 07.12.2018
Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստի կուլուարներում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ու նրան առաջարկել ԵԱՀԿ առաքելություն ուղարկել Արցախ՝ հակամարտության իրավիճակը գնահատելու համար։ Շեշտենք, որ խոսքը ԵԱՀԿ առաքելության, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության մասին է. վերջինը միակ խումբն է, որ իրավասու է զբաղվել հակամարտության միջնորդական առաքելությամբ, թեև Ադրբեջանը […]
11:20 07.12.2018
Այսօր Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ քննարկվել է աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019-ին կատարվելիք աշխատանքների հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: «2018-ին Շիրակի և Լոռու մարզերին պետական բյուջեից տրամադրվել է 774 մլն 425 հազար դրամ, որից Շիրակի մարզին՝ 354 մլն 915 հազար, Լոռու մարզին՝ […]
11:05 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային: Հայաստանի և Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հեռանկարների շուրջ՝ այդ առումով կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների […]
11:02 07.12.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա: 30 տարի […]
10:57 07.12.2018
Այսօր Երևանի ակումբներից մեկում ԲՀԿ քարոզարշավն են ամփոփել ԱԺ պատգամավորի թեկնածուներ Միքայել Մելքումյանը և Գևորգ Պետրոսյանը: Միքայել Մելքումյանը խոսել է առանձնահատկություններից. «Առաջին կարևոր առանձնահատությունն այն է, որ ի տարբերություն շատ ընտրությունների՝ շատ կուսակցություններ ներկայացրեցին իրենց գաղափարներն ու ծրագրերը: ԲՀԿ-ն հիմնականում կարողացել է ներկայացնել իր գաղափարներն ու ծրագրերը: Հեռուստատեսային բանավեճերն արդեն իրողություն են՝ առաջին դեմքերի մակարդակով»,- […]
10:54 07.12.2018
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ ընդգծելով երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս առումով զրուցակիցները որպես գերակա ուղղություններ առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների և նորարարության […]
10:45 07.12.2018
Գյումրիի քաղաքապետարանում ընթանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը, որից հետո կատարվել է նամականիշի մարման արարողություն: Դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումն օրակարգային է: Կներկայացվեն նաև կատարված և հաջորդ տարի կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
10:37 07.12.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 35 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 15–ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, հաշվարկվել […]
10:31 07.12.2018
Ֆրանսիայում դարձյալ անկարգություններ են գրանցվել: Այժմ էլ բողոքի ակցիա են արել ուսանողները՝ դժգոհելով կրթական համակարգի փոփոխություններից: Թուլուզի փողոցներում քաոս է տիրում: Ցուցարարներն այրել են աղբամաններ, շրջել ցանկապատներ: Ոստիկանության ուղղությամբ քարեր ու այլ առարկաներ են նետվել: Ոստիկանությունն էլ արցունքաբեր գազ է օգտագործել: Երկրի իշխանությունները մտադիր են փոխել կրթական համակարգը, սակայն բուհերի ընտրության ընտրողական մոտեցումը զայրացրել է […]
10:29 07.12.2018
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների […]