09:22 06.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլ»-ի ու ՀՀԿ-ի միջև, այլև «Իմ քայլ»-ի ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի և մարզպետ Կարեն Սարուխանյանի միջև: Գեղարքունիքի մարզում ևս միսկրծոցի է։ […]
09:11 06.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի և նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է […]
08:58 06.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 10:00-22:00-ն, կդադարեցվի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի, Նոր Արեշի 19, 25, 31, 36, 38 փողոցների և Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
08:44 06.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 48-70 (զույգ); 76-108 (զույգ) սեփական տները, Նար-Դոսի փ. 27-37 (կենտ) սեփական տները և 1 շենքը, Արեշ 24փ. 1-40 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 36 շենքի 17-րդ մուտքը և […]
08:37 06.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր օրենք է ստորագրել, որը զգալի սահմանափակումեր է նախատեսում այդ երկրում ծխախոտի վաճառքի, օգտագործման համար՝ արգելք սահմանելով նույնիսկ տուփերի վրա ընկերությունների տարբերանշանների պատկերման հարցում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նոր օրենքն արգելում է այն ֆիլմերի, սերիալների, երաժշտական տեսահոլովակների, գովազդների ու ճանաչողական տեսանյութերի ցուցադրությունը, որոնց մեջ կլինեն ծխախոտային արտադրանք պատկերող տեսարաններ: […]
08:27 06.12.2018
ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմանավ ուղարկել Սև ծով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։ Նման քայլը կդառնա ԱՄՆ-ի պատասխանը Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողություններին։ ԱՄՆ-ը մտադիր է նախազգուշացնել Թուրքիային իր ռազմանավի՝ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու մասին։ «ԱՄՆ 6-րդ նավատորմի գործողությունների ողջ շրջանում, ներառյալ միջազգային ջրերում և Սև ծովի ավիատարածքում, մենք պարբերաբար անցկացնում ենք […]
08:11 06.12.2018
Կանադայի իշխանությունները ձերբակալել են չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Ձերբակալությունը կատարվել է ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայցով, հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Մեն Վանչժոուն չինական տեխնոլոգիական ընկերության հիմնադրի դուստրն է։ Նրան կասկածում են Իրանի դեմ ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու մեջ։ Կանադայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Այան Մաք-Լեոդի հաղորդմամբ՝ Վանչժոուին ձերբակալել […]
08:00 06.12.2018
Կուբայի բնակիչները դեկտեմբերի 6-ից կստանան հասանելիություն բջջային ինտերնետին՝ երրորդ սերնդի բջջային կապի (3G) տեխնոլոգիայով։ Այս մասին հայտարարել է Կուբայի պետական հեռահաղորդակցական ETECSA ձեռնարկության բիզնես ռազմավարության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահ Տանյա Վելասկեսը։ Նրա խոսքով՝ ինտերնետին միանալու համար Կուբայի բնակիչներին բավարար է 3G տեխնոլոգիան սպասարկող հեռախոս ունենալը։ «Միացման գործընթացը տեղի կունենա աստիճանաբար մինչև դեկտեմբերի 8-ը։ Յուրաքանչյուր բաժանորդ […]
07:46 06.12.2018
Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Հայաստանի […]
07:33 06.12.2018
Լյուքսեմբուրգի կառավարությունը պատրաստվում է հասարակական ողջ տրանսպորտը դարձնել անվճար։ Ավտոբուսներով, տրամվայներով և քաղաքամերձ գնացքներով ուղևորության վարձը կչեղարկվի 2019 թվականի ամռանը։ Իշխանությունները կարծում են, որ դա կօգնի բարելավել բնապահանական իրավիճակը Լյուքսեմբուրգում և ազատել մայրաքաղաքը խցանումներից, գրում է The Independent-ը։ Լյուքսեմբուրգում ապրում է 110 հազար մարդ, սակայն ևս 400 հազարն այնտեղ աշխատանքի է գնում անձնական փոխադրամիջոցներով։ Ուղեվարձի […]
07:15 06.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:
01:31 06.12.2018
2019-ի ապրիլից Վրաստանում ոստիկանները հատուկ թեստի միջոցով հենց ճանապարհին կստուգեն՝ օգտագործե՞լ են վարորդները թմրանյութ, թե՞ ոչ: Այս դեպքում ոստիկանները ստիպված չեն լինի վարորդին հատուկ լաբորատորիա տեղափոխել, փորձաքննություն անցնելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը հաստատել է օրենսդրական փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է ենթարկվում մարիխուանայի ազդեցությամբ մեքենա վարող վարորդը: Պատիժը ենթադրում է տուգանք կամ […]
01:23 06.12.2018
Փարիզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիային մասնակցած 13 հոգու՝ Հաղթական կամարի թանգարան մուտք գործելու և թանգարանին վնաս հասցնելու համար: Այս մասին հաղորդել Figaro-ն: Թերթը հաղորդում է, որ դատախազությունը գործ է հարուցել՝ «Հաղթական կամարի թանգարան անօրինական մուտք գործելու, թալանելու և պատմական ցուցանմուշները վնասելու» վերաբերյալ: Հաղորդվում է, որ նշված 13 անձանցից 3-ի նկատմամբ նախնական […]
01:12 06.12.2018
Իսրայելում հնագետները ոսկե մետաղադրամներով լի սափոր են հայտնաբերել: Ենթադրվում է, որ այն մնացել է դեռևս խաչակիրների արշավանքների ժամանակներից: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ հնագիտական աշխատանքները կատարվել են Կեսարիա քաղաքի մոտակայքում: Վարկածներից մեկի համաձայն՝ դա չի հաջողվել վերցնել խաչակիրների հարձակման պատճառով: Ոսկու ձուլակտորները հայտնաբերվել են բրոնզե սափորի մեջ: Դա մոտ 900 տարվա վաղեմություն […]
01:06 06.12.2018
«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր: Համաժողովրդական շարժումն իրապես մեր կյանքում նոր փոփոխությունների դուռ բացեց: Այդ շարժման արդյունքը, սակայն, այսօր, ըստ էության, բերեց նրան, որ, խոշոր հաշվով, տեղի է ունեցել մարդափոխություն»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին ասաց ՀՅԴ կուսակցության նախընտրական […]
00:52 06.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը խոստանում է Ազգային ժողով մտնելու պարագայում վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը: «Ցավոք, այս ընտրապայքարն ավելի շատ վերածվեց մեղադրանքների, միմյանց քարկոծելու պայքարի: Երբ մենք բոլորս միասին ապրիլ-մայիսին հեղափոխություն էինք անում, մեծ հույս ունեինք, որ վերջապես ունենալու […]
00:41 06.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ գաղտնալսման հրապարակմանը․ «Ինքս, ժամանակին լինելով գաղտնալսման տուժածներից մեկը, վճռականորեն մերժում եմ քաղաքական նպատակներով նման գործելաոճի իրականացումը, որովհետև դա ոչ մի պատիվ չի բերում մեր երկրին ու մեր հայրենիքին: Կողմնակից ենք մշտապես […]
00:27 06.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանն ասաց, որ Հայաստանի զարգացման համար սոցիալական շուկայական հայեցակարգ է առաջարկում։ «Այսօր հայտարարում ենք պարզ և հստակ՝ եթե ՀՀ-ն զարգացման ռազմավարական ընթացքը չի փոխելու, երկրի հարստությունները մնալու են որոշակի կազմակերպությունների ձեռքին։ Մենք կարծում ենք, որ հեղափոխությունը հաջողություն չի ունենալու: Դրա համար մշակել ենք հստակ կազմակերպված, գիտության բոլոր չափանիշներին համապատասխան կոնցեպցիաներ: Առաջարկում ենք սոցիալական շուկայական տնտեսության հայեցակարգ. սա փիլիսոփայական, քաղաքական կոնցեպցիա, որը կիրառվել է աշխարհի լավագույն երկրներում ու տվել է բարձրագույն արդյունք: Ըստ Շիրինյանի՝ պառլամենտարիզմը պետք է զարգանա, քանի որ բալանսավորված խորհրդարանը կարող է […]
00:08 06.12.2018
Մենք տարիների ընթացքում մշակել ենք ամբողջական ծրագիր պետության ապագայի, մեր երկրի զարգացման համար: Մեզ նախնական մեկնարկի համար անհրաժեշտ է որոշակի հնարավորություն, և այդ հնարավորությունը կարող ենք ունենալ միայն մեր երկրից թալանված ահռելի հարստությունը թեկուզ սկզբնական փուլում մասամբ հետ բերելու միջոցով, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի […]
23:55 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին: Ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն և ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ […]
23:52 05.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանн ասաց, որ քաղաքական հեղափոխությունից հետո ժողովուրդը իրական փոփոխությունների է սպասում։ «Ժողովուրդը այսօր սպասում է մեզանից, որ իր կյանքում իրական բան փոխվի»,- ասաց Գ.Ծառուկյանը՝ հավելելով, որ հարկային, բանկային, տնտեսական, կրթական ոլորտների բարեփոխումներ: «Ինչ […]
23:44 05.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացվել է 28 տիկնիկագործերի ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և տարբեր այլ նյութերից են պատրաստված տիկնիկները: «Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որն իր մեջ ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը», -այս մասին տեղեկացրել […]
23:37 05.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշել է, որ ընթացիկ քարոզարշավի ընթացքում շատ է խոսվել ներքաղաքական կյանքից, սակայն բաց է թողնվել արտաքին քաղաքականության թեման: Արամ Սարգսյանի խոսքերով՝ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք համապատասխան իրավիճակներում համախմբվել, մեկ ուժ դառնալ […]
23:23 05.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ կուսակցությունը 3 տարիների ընթացքում ցույց է տվել, որ սկզբունքային, գաղափարական, պրոֆեսիոնալ մարդկանց թիմ է, որը միշտ պայքարել է մարդկանց իրավունքների համար: ««Լուսավոր Հայաստան»-ը Ապրիլի 17-ին դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Միշտ պայքարել է անարդարությունների դեմ, իսկ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում բացահայտել է այն սաբոտաժը, որն իրականացվում էր հեղափոխության դեմ»,- նշեց Մարուքյանը: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ Հայաստանում աշխատողները գտնվում են շատ ծանր պայմաններում, նրանց հետ պայմանագրեր չեն կնքվում, նրանց իրավունքները ոտնահարվում են, իսկ իրենք գալիս են՝ պաշտպանելու նրանց։ […]
23:04 05.12.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
22:55 05.12.2018
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ, 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար, ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը […]
22:37 05.12.2018
Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը […]
22:28 05.12.2018
Կոալիցիոն և կիսակոալիցիոն հին ուժերի հետ որևէ խոսելու բան չկա: Նրանք ապականել են մեր երկիրը, վերացրել են արդարադատությունը, ջնջել են բարու և չարի սահմանը, հարյուր հազարավոր քաղաքացիներին զրկել են իրենց երկրում ապրելու և իրենց կյանքը տնօրինելու իրավունքից։ Հանրային հեռուստաընկերության եթերում ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին հայտարարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող […]
22:24 05.12.2018
Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով հրավիրված լսումների ժամանակ, «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը հարց է ուղղել ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին՝ հիշեցնելով, որ Մանուկյանն իր խոսքում նշել է նախորդ իշխանությունների կոռումպացվածության մասին. «Հիշատակեցիք մի քանի անգամ Հովիկ Աբրահամյանին, որը ղեկավարել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը՝ ի պաշտոնե՝ որպես վարչապետ: Բայց այդ, բոլոր ժամանակահատվածներում Դաշնակցությունը […]
22:10 05.12.2018
Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը Գյումրիի պատմական կառույց է տեղափոխվել 1984 թվականին: Շինության ճարտարապետական տեսքը գրավիչ է, իսկ ներսում պայմանները՝ ոչ այնքան բարվոք: Նախագահը շրջեց Տիկնիկայինի սենյակներով, հանդերձասրահներով, որտեղ ստեղծագործական բավարար պայմանները բացակայում են: Շրջայցից հետո Արմեն Սարգսյանը տիկնոջ ՝ Նունե Սարգսյանի հետ դիտեցին «Սուտլիկ որսկանը» ներկայացումը, որի ավարտից հետո փոքրիկ հանդիսատեսներին նախագահը անակնկալ է մատուցել […]