TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

12:30 06.12.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը: Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն […]

̰
Հարուցվել է քրգործ՝ բնակարանի գողության փորձի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է

12:19 06.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2018 թվականի դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Վահյան փողոցում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։ Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության […]

̰
Թբիլիսիում բերման են ենթարկել Վրաստանի նախագահի փեսային

12:15 06.12.2018

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է երկրի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսային՝ Մինդիյա Գոգոչուրիին և նրա ընկերոջը բերման ենթարկելու մասին, գրում է РИА Новости-ն: «Տվյալ անձինք բերման են ենթարկվել հրազենային զինատեսակներ անօրինական պահելու և հանցագործության մասին չհաղորդելու համար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ոստիկանությունը հայտնաբերել է զրահաբաճկոն և զենք, որը կասկածյալները դուրս են շպրտել […]

̰
Կանխվել է կալանավորված անձանց փախուստի փորձը

12:12 06.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) և Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը: […]

̰
Թրամփը 230 մետր ճանապարհն անցել է շքեղ լիմուզինով

12:06 06.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է օրեր առաջ մահացած ԱՄՆ նախկին նախագահ  Ջորջ Բուշ Ավագի ընտանիքի անդամների հետ, գրում է The Washington Post-ը: Թրամփը հանդիպման է գնացել լիմուզինով՝ 8 ավտոմեքենայից բաղկացած շարասյան աջակցությամբ, սակայն տեղ հասնելու համար նրան ընդամենը հարկավոր էր անցնել 230 մետր: Ջորջ Բուշ Ավագի բարեկամները տեղավորվել են պատվավոր հյուրերի համար նախատեսված ԱՄՆ կառավարության […]

̰
Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողներից մեկի որոնումները շարունակվում են

12:05 06.12.2018

Երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողներ։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ բոլոր զինծառայողներին հայտնաբերել են, նրանք ողջ են: Զինծառայողներից մեկի որոնումները ներկայումս շարունակվում են։

̰
Դպրոցի զարգացման ծրագիրը տնօրենի աշխատանքի հիմնական ցուցիչն է. Երևանի փոխքաղաքապետ

12:00 06.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է մայրաքաղաքի մի քանի հանրակրթական դպրոցների զարգացման ծրագրերին: Ընդգծելով կրթօջախների զարգացումն ապահովող ծրագրերի կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ դրանք պետք է լինեն իրատեսական ու իրագործելի: «Մենք պետք է խիստ հետևողական լինենք, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որոնք ներկայացնում են դպրոցի տնօրենները մրցույթի ժամանակ, հստակ կարողանան իրագործել տարիների ընթացքում, իրենց […]

̰
Ականուած ինքնաշարժի պայթում Իրանի մէջ. կան զոհեր

11:57 06.12.2018

Ահաբեկչական պայթում մը գրանցուած է Իրանի  Չապըհար քաղաքին մէջ: Այս մասին յայտարարեց  Իրանի պետական հեռուստակայանը: Աղբիւրը նաեւ նշեց, որ պայթումին հետեւանքով զոհուած են 3 անձեր, որոնց շարքին է Չապըհար քաղաքի ոստիկանապետը: Իր կարգին իրանեան «Իրնա» գործակալութիւնը հաղորդեց, որ չի բացառուիր, որ այսօր  տեղի ունեցածը անձնասպանական գործողութիւն է եւ պայթումէն ետք շրջանին մէջ լսուած կրակոցներ: انفجار […]

̰
Մայր Աթոռը 10 բնակարան կընծայի երկրաշարժի հետևանքով տուժած և տնակներում ապրող ընտանիքներին

11:50 06.12.2018

1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռը սոցիալական նոր ծրագիր է սկսում, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ […]

̰
Որդեկորույս հայրերի ցույցերի պատճառով Վրաստանի գլխավոր տոնածառի տեղադրման վայրն անհայտ է մնում

11:39 06.12.2018

Թբիլիսիում Ամանորի խորհրդանիշ տոնածառը մնացել է անհասցե: Ավանդաբար Ամանորի շեմին այն տեղադրվում էր Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: Սակայն տարածքն արդեն մի քանի ամիս է՝ զբաղեցրել են «Հայրերը հանուն արդարության» ակցիայի մասնակիցներն ու նրանց աջակիցները: Խորհրդարանի այդ հատվածում վրաններ են ամրացվել: Այստեղ մի քանի ամիս է՝ բողոքի ակցիա են անցկացնում որդեկորույս երկու հայրեր՝ Պանկիսիի կիրճում հատուկ […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 30 չվերթ

11:37 06.12.2018

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 34 ավիաթռիչք: Այս մասին հայտնում է Gazeta-ն: Մոսկվայի ժամանակով 10:01-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում 7 չվերթ հետաձգվել է, ևս 5-ը՝ չեղարկվել: «Շերեմետևո»-ում հետաձգվել է 8 չվերթ, իսկ «Վնուկովո»-ում հետաձգվել է 12 չվերթ, ևս 2-ը՝ չեղարկվել: Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնից հայտնել էին, որ անցած օրերին Մոսկվայում և Մերձմոսկվայում տեղացել է տեղումների […]

̰
ՀՔԾ-ն ավարտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը

11:19 06.12.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, […]

̰
Տեխզննությամբ զբաղվող ընկերությունները որպես պետությանը պատճառված վնաս փոխհատուցել են ավելի քան 598 միլիոն դրամ

11:14 06.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերություններում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի  բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ ՀՀ […]

̰
Երկրի հերոսը ձեռներեց մարդն է. Հայկ Չոբանյան

11:08 06.12.2018

Միշտ կատակով ասում եմ, որ ես պատգամավորի ամենատավուշեցի թեկնածուն եմ, որովհետև ծնվել եմ Տավուշի մարզի Տավուշ գյուղում, Տավուշ գետի ափին և Տավուշ ամրոցի ստորոտում: «Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում իր խոսքն այսպես է սկսել ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը: «Դպրոցն ավարտել եմ 90 թվականին, դրանից հետո համալսարանական կրթությունից և […]

̰
Սահմանապահ գյուղում անընդհատ նշանառության տակ բնակվելը կարելի է բնութագրել ոչ այլ կերպ, քան հերոսություն. Հայկ Չոբանյան

11:05 06.12.2018

Տավուշի համար առանձնահատկությունը դա սահմանամերձ, և այլ լեզվով էլ ենք մենք ասում՝ սահմանապահ լինելն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքոմ այս մասին խոսել է ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը: «Տավուշի մարզն ունի 400 կմ-ից ավելի սահման, իսկ Բերդի միայն մեկ տարածաշրջանն իր 17 բնակավայրերով ունի 185 կմ սահման […]

̰
Սուրեն Սահակյանը պատասխանել է երեկվա բանավեճից հետո իրեն ուղղված քննադատություններին

11:00 06.12.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը պատասխանել է երեկվա բանավեճից հետո իրեն ուղղված քննադատություններին․ «Հարգելիներս, քանի որ մեր կուսակցության հիմնական ընտրողը, մեծ հավանականությամբ, գրանցված ա նաև ՖԲ-ում, ուստի հարկ եմ համարում պատասխանել երեկվա բանավեճի հետ կապված նրանց կողմից հնչեցված մի քանի խումբ քննադատությունների։ Կարող եք սա ընդունել նաև որպես հանրային հաշվետվություն ։) Քրտնելու մասին․Վերջին […]

̰
Վրաստանի սևծովյա հանգստավայրերն իրար կկապվեն արագընթաց մայրուղով

10:53 06.12.2018

Վրաստանը Գուրիայի և Աջարիայի շրջաններում սկսում է սևծովյան երկու հանգստավայրերի՝ Գրիգոլիթին Քոբուլեթիին միացնող 14 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի շինարարությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման նախարարության կայքը: 85 մլն դոլար արժողությամբ մայրուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել 2 տարում: Շրջանցիկ ճանապարհը պետք է դառնա E 70 արագընթաց ավտոմայրուղու մի մասը: Նոր ճանապարհը կապվելու է «Արևելք-Արևմուտք» անվամբ հայտնի E 60 […]

̰
Հայաստանի մարզերում կան ոլորտներ, որոնք ռեալիզացնելու անսահման հնարավորություն կա. Հայկ Չոբանյան

10:48 06.12.2018

Իմ կյանքի ընթացքում մեկ տասնյակից ավելի ձեռնարկություններ եմ ստեղծել: Այս մասին «Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Հայկ Չոբանյանը: «Ստարտափներ՝ տարբեր ոլորտներում: Ստարտափներ՝ նկատի չունեմ միայն բիզնես ոլորտներում։ Օրինակ, ես նաև մի քանի հիմնադրամների հիմնադիր եմ՝ տարբեր ոլորտներում»,- մանրամասնել է պատգամավորի թեկնածուն: Նա հայտնել է, […]

̰
Կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերի

10:41 06.12.2018

Դեկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ արարողությունը կսկսվի ժամը 11:00-ին:

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

10:38 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Նախընտրական մեծ բանավեճը պետք է օրենքով ամրագրվի որպես պարտադիր պայման․ Փաշինյան

10:36 06.12.2018

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով նախընտրական մեծ բանավեճը պետք է նոր նախընտրական օրենսգրքով ամրագրվի որպես պարտադիր պայման։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա […]

̰
Կապան քաղաքի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

10:33 06.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 7-ը ժամը 12։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:31 06.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) – Կոբի ճանապարհատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը, երթևեկությունը կդադարեցվի բոլոր տեսակի […]

̰
Mercedes Benz-ը Թբիլիսիում արհեստական ինտելեկտի լաբորատորիա է բացել

10:29 06.12.2018

Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանում (ԲԹՀ) բացվել է արհեստական ինտելեկտի ​​հետազոտական լաբորատորիա, որտեղ Mercedes Benz ընկերության օգնությամբ կներդրվեն ապագայի տեխնոլոգիաները: Համալսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ լաբորատորիան կծառայի կրթական համակարգում արհեստական ​​ինտելեկտի ներդրման նախագծերին: Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան համագործակցել աշխարհի առաջատար ՏՏ ընկերությունների հետ: Արհեստական ​​ինտելեկտը կրթության, բժշկության, զբոսաշրջության, մարքեթինգի, ստարտափների, ինժեներական ոլորտներում ստրատեգիական ուղղություն […]

̰
ԱԺ-ում կրկին քվորում չի ապահովվել

10:15 06.12.2018

Արդեն 3-րդ օրն է՝ ԱԺ-ն փորձում է քվորում ապահովել նիստի անցկացման համար, սակայն այսօր կրկին դա չի հաջողվել։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Oրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Հիշեցնենք, որ […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը․ «Փաստ»

10:07 06.12.2018

«Փաստ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից […]

̰
Ինչպես են պատրաստվում քաղաքական ուժերը պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսության զարգացման համար

09:57 06.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները խոսեցին Առաջին ալիքի եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում: «Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք մեր […]

̰
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման իրենց տեսլականը

09:48 06.12.2018

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը վստահ են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը երկրի կարևոր առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ նշեցին ընտրապայքարում ներգրավված ուժերի ցուցակները գլխավորող քաղաքական գործիչները՝ ներկայացնելով ղարաբաղյան խնդրի կարգավորման իրենց տեսլականը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, […]

̰
Ճապոնիայում միմյանց են բախվել ամերիկյան երկու ինքնաթիռներ

09:41 06.12.2018

Ճապոնիայում միմյանց են բախվել ամերիկյան երկու ինքնաթիռներ։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է փրկել ամերիկացի մեկ զինծառայողի։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռներում եղել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Մնացած 6 անձանց որոնումները շարունակվում են։ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը դեպքի վայր է ուղարկել 6 պարեկային նավ։ Ճապոնիայի կողմից որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև մեկ ինքնաթիռ։ Դեպքը […]

̰
Շոն Փենը փաստագրական ֆիլմ է նկարահանում սպանված սաուդցի լրագրողի մասին

09:35 06.12.2018

Ամերիկացի հայտնի դերասան Շոն Փենը պատրաստվում է Թուրքիայում դաժանորեն սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի մասին փաստագրական ֆիլմ նկարել։ Իր նկարահանող թիմի հետ Թուրքիայում գտնվող Փենն արդեն հասցրել է նկարահանումներ կատարել դեպքի վայրում՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, հայտնում է Ermenihaber-ը։ Օսկարակիր դերասանը Թուրքիայում հանդիպել է դեպքի հետ որոշակի առնչություն ունեցող մի շարք անձանց հետ։ Նա պատրաստվում […]

̰
BACK_TO_TOP