10:04 05.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:54 05.12.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՍՄՆ-ն դուրս կգա դրանից, եթե Ռուսաստանը չվերադառնա դրա պայմանների կատարմանը: Նա այդ մասին ասել է Բրյուսելում ՆԱՏՕ -ի անդամ երկրների արտգործանախարարների հանդիպման շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նաև ժամկետ է նշել. «Մենք ուրախ կլինենք, որ 60 օրվա ընթացքում Ռուսաստանը վերադառնա պայմանագրի կատարմանը: Նրանք բավական ժամանակ ունեն»: […]
09:37 05.12.2018
Ժամանակակից արվեստի ոլորտում հանձնվող Ուիլյամ Թերների անվան հեղինակավոր մրցանակն այս տարի ստացել է բրիտանուհի Շառլոտ Փրոջերը, ով ֆիլմ է նկարահանել բացառապես iPhone-ով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Պարգևատրման արարողությունը կայացել է դեկտեմբերի 4-ին, բրիտանական «Թեյթ» պատկերասրահում։ Իր աշխատանքի համար կինը կստանա 25 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակ։ «Bridgit» անվանումով ֆիլմը տևում է ընդամենը 32 րոպե։
09:24 05.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 10:00-18։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Փարաքար և Թաիրով գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:10 05.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նազարբեկյան փ. 43, 44, 48 շենքերը և հարակից բնակիչ ու ոչ բնակիչ-բաժանորդները, Հաղթանակի 5, 9, 10 փողոցները, Տիչինայի և Հաղթանակի փողոցները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Հանրակացարանների 1-ին և 2-րդ մասնաշենքերը, Մոլդովական […]
08:58 05.12.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Գ.Բաբայանը հայտարարագրել է «OPEL ASTRA 1.4», «VAZ 2115», «MERCEDES–BENZ C 180» մակնիշների երեք ավտոմեքենա: Անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Տվյալներ չկան նաև պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական […]
08:43 05.12.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սպասելի էր, որ մի շարք աղմկոտ քրեական գործեր կհամընկնեն նախընտրական շրջանի վերջին շաբաթվա հետ: Սրա վկայությունն էր ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին պատկան մարմինների հայտարարությունը: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող ու աղմկոտ քրեական գործերից զատ, կան նաև, այսպես ասած, ընթացիկ դեպքեր ևս: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, դեկտեմբերի 3-ին […]
08:32 05.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին և ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետև ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի: Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, […]
08:21 05.12.2018
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր անհրաժեշտ որակները ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Ելույթ ունենալով Մոնտանա նահանգի Միզուլայի համալսարանում՝ քաղաքական գործիչն ասել է, որ այդ պաշտոնի համար ամենաորակավորված հավակնորդն է։ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դիմանա Թրամփի ղեկավարման ևս 4 տարիների։ Նրա կարծիքով՝ […]
08:04 05.12.2018
Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը, որը զբաղվում է ԱՄՆ կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանմամբ, հրապարակել է 2018 թվականին լավագույն ֆիլմերի տասնյակը։ Դրանց թվում է Բրեդլի Կուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական դրաման, Ջոն Կրասինսկիի «Խաղաղ տեղ» սարսափ ֆիլմը, Ռայան Կուգլերի «Սև Հովազ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, Սպայկ Լիի «Սև կլանի անդամը» պատմական ֆիլմը, Փոլ Շրյոդերի «Հովվի օրագիրը», Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտը», Բարի Ջենկինսի «Եթե […]
07:53 05.12.2018
Երևանում կրակոցներ են հնչել։ Էրեբունու Աճեմյան փողոցի 209 հասցեից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, ևս 1-ը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանությունը պարզել է վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը՝ հայտնի որպես «Արեշի բաղնիքի» Արման, մյուսի տվյալները ճշտվում են: Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկանները […]
07:44 05.12.2018
Chanel ֆրանսիական նորաձևության տունն իր արտադրությունում այլևս չի օգտագործի կոկորդիլոսի, մողեսի, օձի կաշի։ Նորաձևության տանը որոշել են հրաժարվել էկզոտիկ կենդանիների կաշվի օգտագործումից։ Այս մասին հայտնում է WWD պորտալը՝ հղում անելով ընկերության թոփ մենեջեր Բրունո Պավլովսկիին։ Բացի այդ, Chanel-ի ղեկավար Կառլ Լագերֆելդը նշել է, որ չի հիշում, թե երբ է ընկերությունը վերջին անգամ իր արտադրանքում բնական […]
07:27 05.12.2018
Առանց համապատասխան փաստաթղթերի ավելի քան 400 միգրանտներ կարողացել են Մեքսիկայից հայտնվել ԱՄՆ-ի տարածքում՝ Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում։ Այս մասին հայտնում է Notimex գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ սահմանապահներին։ Հաղորդվում է, որ նրանք բոլորը հանձնվել են ամերիկյան իշխանություններին և ապաստան հայցել։ Դեռևս հայտնի չէ՝ այդ մարդիկ եղե՞լ են Կենտրոնական Ամերիկայից շարժվող միգրանտների քարավանի կազմում, թե՞ ոչ։
07:15 05.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կողմից կազմված ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշային աղյուսակը։ Նա առաջին հորիզոնականում հայտնվում է արդեն 7-րդ անգամ։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։ Երկրորդ հորիզոնականում, ինչպես մեկ տարի առաջ, հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը։ Ցուցակի 23-րդ և […]
01:00 05.12.2018
57-ամյա դերասան Էդդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել: Նոյեմբերի 30-ին դերասանի 39-ամյա կինը՝ մոդել Փեյջ Բատչերը լույս աշխարհ է բերել Մաքս Չարլզ Մերֆիին: Այս մասին հաղորդել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը: «Փոքրիկ Մաքսը ծնվել է ընդամենը 3 կգ քաշով և 48 սմ հասակով: Մայրը և երեխան իրենց լավ են զգում»,- ասված է հայտարարության մեջ: Փեյջի […]
00:52 05.12.2018
Քաղաքական հռետորաբանության առումով մեզ ամբողջությամբ նոր մշակույթ է սպասվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Եթե ակնհայտ փաստեր չունես, տվյալներ չունես, գոնե բամբասանքների մակարդակով ինֆորմացիա չկա, որ քո նախարարը թալանում է իրեն վստահված ոլորտը, չգիտեմ, բիզնեսով է զբաղված և այլն, […]
00:46 05.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Ինձ թվում է՝ Երևանից բացի՝ բոլոր մարզերի սպեցիֆիկան նույնն է: Երևանը մեգապոլիս է, մարզերը զարգացած չեն, հատուկ սպեցիֆիկա չկա: Մեծ հաշվով, Երևանից բացի՝ բոլոր մարզերում իրավիճակը նույնն է»,- նշեց նա: Հայկ Սուքիասյանի խոսքով՝ նրանց կուսակցությունը ժողովրդին […]
00:41 05.12.2018
Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք հավաքեն մեծամասնություն, որն, ինձ թվում է՝ հարց չէ քննարկման, իրենք կձևավորեն միանձնյա կառավարություն, և նաև մենք ենք հայտարարել, որ մենք կառավարության որևէ արհեստական կոալիցիայի մաս երբեք չենք կազմի: Այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ «Տեսեք՝ […]
00:36 05.12.2018
«Առանց մշակույթի և ժողովրդի քաղաքակրթական հմայքի վերհանման ոչինչ հնարավոր չէ: Քաղաքականությունը պիտի մի քիչ էլ մշակութային լինի: Մենք ունենք այն համոզումը, որ հասարակություն- պետություն հարաբերությունների սոսնձող նյութը մշակույթն է: Հանեք այդ մշակույթը և տակը ոչինչ չի մնա: Մենք այսօր հեռացել ենք ինքներս մեզանից. առանց մշակույթի ոչինչ չի լինելու»,- ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու […]
00:30 05.12.2018
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, այս տարվա հուլիսին տեղի ունեցած մահափորձից ու դրան հաջորդած անկարգություններից գործով երկրի երեք իրավապահ մարմիններ այսօր հաղորդագրություն են տարածել, որի համաձայն՝ 22 անձանց մեղադրանք է առաջադրվել Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո քաղաքում անկարգություններ կազմակերպելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ այս անձինք ունեն ծայրահեղ կրոնական համոզմունքներ ու անկարգություններ հրահրելու, կազմակերպելու, իշխանություններին […]
00:23 05.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որևէ պայմանավորվածություն չունի ընտրությունների արդյունքի վերաբերյալ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ որոշ ուժեր տեսակետ են հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու «Մենք» դաշինքի անդամները պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ, որ պետք է անցնեն խորհրդարան՝ այդպիսով […]
00:14 05.12.2018
Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ շրջանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ/CHP) ավագանու հայ անդամ Նուրհան Չեթինքայան հայտարարել է, որ 2019թ. մարտի 31-ին կայանալիք Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը Ստամբուլի «Իշխանաց կղզիներ» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ի ֆոտոլրագրող Միրան Մանուկյանի հետ հարցազրույցում Չեթինքայան նշել է, որ թեկնածության հայտ ներկայացնելու որոշումը […]
00:03 05.12.2018
Բունեոս Այրեսում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է ցեղասպանության թեմայից: Նրա հայտարարությունները քննարկվում են արգենտինական մամուլում, նշվում է, թե հնարավոր է՝ հարցը, որ նրան տրվել է, նախօրոք պլանավորած էր: SHANTNEWS-ի եթերում Թուրքիայի նախագահի խոսքերը մեկնաբանում է Արգենտինայի հայկական «Արաքս» ռադիոյի տնօրեն Դիեգո Կարամանուկը:
23:54 04.12.2018
2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան այցելած միջազգային ուղևորների քանակն անցել է 8 միլիոնը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10․6 տոկոսով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն, գրում է Aliq․ge-ն: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների այցերի քանակին, 11 ամսվա ընթացքում այն կազմել է ավելի քան 4 միլիոն 486․5 հազար, ինչը […]
23:44 04.12.2018
Իսրայելի պաշտպանական բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կառուցած և սահմանի տակով անցնող գաղտնի թունելներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դրանք ձգվում են Լիբանանի հարավային գյուղերից մեկի տներից մեկից մինչև Իսրայելի հյուսիսում գտնվող մոտակա քաղաք: Թունելները կառուցված են մոտ 25 մետր խորությամբ, ունեն 2 մետր լայնություն և երկարություն: 80+ft underground6ft wide […]
23:41 04.12.2018
Դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք ընդդիմությունն ապագա իշխանությունն է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Իրենք (նկատի ունի ՀՀԿ-ին-խմբ.) չեն կարող լինել ապագա իշխանություն, որովհետև դեռևս այն վերքերը չեն բուժվել, և մարդիկ չեն մոռացել այս ամենը»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Իր խոսքերով՝ […]
23:36 04.12.2018
Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Ռոուզ Գոտեմոլլերն արժևորեցին Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում տարբեր ոլորտներում հաստատված գործընկերային հարաբերությունները։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Նախարարի պաշտոնակատար […]
23:29 04.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Մենք ուզում ենք մեր քաղաքականությունը կապել գիտության հետ: Մեր երկրում քաղաքականություն, մեծ հաշվով, չի եղել, եղել է հակաքաղաքականություն, եղել են «գցոցիներ», սա քաղաքականություն չէ: Օրինակ՝ Ֆրանսիայում Դուք չեք տեսնի կեղծված ընտրություններ: Մենք ուզում ենք քաղաքագիտությունը իջեցնել […]
23:21 04.12.2018
Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է երկու օր առաջ Թբիլիսիում հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալված վեց ուկրաինացիների և Վրաստանի քաղաքացու խափանման միջոցի հարցը: Նրանք մեղադրվում են ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեջ, թեև չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Դիմումի ստորագրման փոխարեն նրանք փաստաթղթի վրա գրել են՝ «Փառք Ուկրաինային», հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում նրանց սպառնում […]
23:10 04.12.2018
«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանից այսօր լրագրողները հետարքրվել են, թե ինչ տպավորություն է ստանում քաղաքական գործիչների կողմից կազմակերպվող բանավեճերի մասով. «2 բանավեճի մասնակցել եմ, շնորհակալ եմ կազմակերպիչներին, բայց եթե ուշադիր եք եղել, այնտեղ շատ հարց լղոզվում է նաև, որովհետև կարճ է ժամանակը: Հայաստանում այսօր կա մի իրավիճակ, որ ցանկացած մեթոդ օգտագործվում է, որպեսզի նշաձողն […]