TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Արամ Սարգսյանը՝ Հայաստանը զարգացնելու իր բանաձևի մասին

19:03 04.12.2018

«Մեր երկրի հիմնական խնդիրը գործազրկությունն է, երկրորդ հիմնական խնդիրը՝ անվտանգությունը, երրորդ խնդիրը՝ առողջապահությունը»,- Նոր Նորքի 1-ին զանգվածում կատարած քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի՝ նշված երեք խնդիրները փոխկապակցված են: «Երեք խնդրով էլ օրենսդրական լուրջ նախաձեռնությունների կարիք կա: Գործազրկության մասով ես մշտապես ասել եմ և համոզված եմ, որ պետք է […]

̰
Ոստիկանությունը բացահայտել է պաշտոնեական լիազորությունների չարաշահումներ. յուրացվել է ավելի քան 8 մլն դրամ

18:57 04.12.2018

Ազգային անվտանգության ծառայությունից նոր օպերատիվ տվյալներ են ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն: Առաջին դեպքով տվյալների իրացումը ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների հետ համագործակցված էր: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Նառա Մկրտչյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2015 թվականի հունվարից […]

̰
Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով. Արման Եղոյան

18:52 04.12.2018

Հայաստանը հանդես չի եկել դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ` դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով: Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում»,- նշել է նա: […]

̰
Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

18:46 04.12.2018

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ քաղաքացի Սիլվա Համբարձումյանի հայցը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ […]

̰
Հայտնի է Քոչարյանի գործով դատավճռի հրապարակման օրը

18:42 04.12.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական քննությունն ավարտվեց։ Դատարանի որոշումը կլինի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին: Այս մասին դատարանից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

̰
Զբոսաշրջության զարգացում, ներդրումներ. ի՞նչ է առաջարկում Ծառուկյանն Ապարանի ընտրողներին

18:27 04.12.2018

Նախընտրական քարոզչության ութերորդ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է  Ապարանի ընտրողների հետ: Այս տարածաշրջանը հարուստ է գյուղատնտեսական մթերքների բազմազանությամբ, սակայն խնդիրները նույնն են, ինչպես մնացած համայնքներում: Հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու փոխարեն ապարանցիները վերջին տարիներին ավելի հաճախ են մեկնում արտագնա աշխատանքի: Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ հանրապետության ավելի քան 300 հազար գյուղացիական տնտեսություններ բարձր տոկոսադրույքներով […]

̰
Հայոց լեզուն շարունակելու է լինել Հայաստանի միակ պետական լեզուն. Փաշինյան

18:17 04.12.2018

«Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում Վաղարշապատում հանդիպել է քաղաքացիների հետ: Ներկաները նախ՝ մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր ՊՆ վթարված ինքնաթիռից զոհված սպաների հիշատակը: «Այս քարոզարշավի ընթացքում եղել ենք ավելի քան 40 քաղաքներում: Էջմիածնում փողոցներ կային, որ 2 կողմից փակ էին, հիմա փակ չեն: Ահա սա է փոխվել 7 ամսվա ընթացքում, […]

̰ ̰
Հայտնի է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության վայրը

18:07 04.12.2018

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության վայրի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ այն կայանալու է դեկտեմբերի 16-ին: Ընդդիմադիր «Ռուսթավի-2» ՀԸ-ն տեղեկացրել է, որ Վրաստանի 5-րդ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա Թելավիում՝ Իրակլի Երկրորդ արքայի պալատում: Երդմնակալության արարողության մասին մանրամասներ չի հայտնում նաև Սալոմե Զուրաբիշվիլին՝ խոստանալով այդ ամենի մասին պատմել առաջիկայում կայանալիք […]

̰
Արմեն Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ է խոնարհել` ի հիշատակ երկրաշարժի զոհերի

17:55 04.12.2018

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Սպիտակում ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

̰
ՀԱՊԿ գագաթնաժողովը չի կայանա հայկական կողմի խնդրանքով

17:51 04.12.2018

ՏԱՍՍ-ը  գրում է, որ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի խնդրանքը: «Հաշվի առնելով, մասնավորապես, հայկական կողմի խնդրանքը, որ նախընտրական շրջան է, որը կավարտվի դեկտեմբերի 9-ին, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողով չանցկացնել»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները […]

̰
Ալեքսիս Օհանյանի դուստրն այցելել է իր հայ տատիկին ու պապիկին

17:44 04.12.2018

Reddit սոցիալական ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի դուստրն այցելել է իր հայազգի տատիկին ու պապիկին՝ Քրիսին և Գրեյսին: «Ես շնորհակալ եմ նման տատիկ ու պապիկ ունենալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել Ալեքսիս Օհանյանը: Ամերիկացի թենիսիստուհին և Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են դեռևս 2017 թվականին: Ուիլյամսն ու Օհանյանն ամուսնացել […]

̰
Մոսկվայի ինտելեկտուալ գրականության տոնավաճառում ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի գիրքը

17:37 04.12.2018

Մոսկվայում ինտելեկտուալ գրականության տոնավաճառ է բացվել: Այնտեղ ներկայացվել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը: Գրքի մասին Vesti.ru-ն պատմել է իր ռեպորտաժում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը գիրք է գրում, որտեղ անդրադարձ կա նաև Մարտի մեկի իրադարձություններին:

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ENEMO դիտորդական առաքելության պատվիրակության անդամներին

17:35 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պատվիրակության ղեկավար պարոն Զլատկո Վույովիչը նախ արձանագրել է, որ նախկինում ENEMO-ի դիտորդական հայտը մերժվել էր ՀՀ կողմից, և ողջունել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ […]

̰
Վենդետա Նինոծմինդայի շրջանի հայաբնակ Փոկա գյուղում

17:31 04.12.2018

Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդա քաղաքի ոստիկանությունը տաք հետքերով բացահատել է նախօրեին Փոկա գյուղում տեղի ունեցած  սպանությունը: 1985թ. ծնված Խ. Տ.-ի սպանութունից ժամեր անց Նինոծմիդայում ոստիկանները ձերբակալել էին սպանության մեջ կասկածվող նույն գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Մ-ին : Ոտիկանությունը նաև պարզել է սպանության դրդապատճառները: Գ. Մ-ն նախկինում ունեցած կոնֆլիկտի պատճառով, վրեժխնդրությունից ելնելով, հրազենային կրակոցով սպանել է իր […]

̰
Պալերմոյում ձերբակալել են սիցիլական մաֆիայի «կնքահորն» ու մոտ 50 մաֆիոզի

17:29 04.12.2018

Իտալիայի ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել Պալերմոյում՝ ձերբակալելով ենթադրյալ պարագլուխ Սետիմո Մինեոյին և մաֆիայի 48 անդամների: Այս մասին հայտնել է Palermo.Republica-ն: Իրավապահ մարմինները կասկածում են, որ Սետիմոն սիցիլական մաֆիայի նոր «կնքահայրն» է: Ըստ տեղեկությունների՝ նրան ընտրել են «Կոզա Նոստրա»-ի կնքահայր մայիսին տեղի ունեցած մաֆիայի ժողովի ժամանակ: In manette a Palermo Settimo Mineo, 80enne gioielliere considerato […]

̰
Քարոզարշավի ժամանակը կարճ է, բայց չենք բողոքում. Խաչատուր Քոքոբելյան

17:24 04.12.2018

«Քարոզարշավի ժամանակը կարճ է, բայց չենք բողոքում, բոլորի համար հավասար պայմաններ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ նախընտրում են մարդկանց հետ դեմ առ դեմ շփումները: Քոքոբելյանը հավելել է, որ հաշվի առնելով քարոզարշավներին մասնակցելու իր փորձը՝ կարող է ասել, որ իրավիճակը բավականին բարենպաստ է, իսկ հասարակության մեջ կաշկանդվածություն […]

̰
Թուրք ուժայինները քուրդ զինյալների թաքստոց են հայտնաբերել

17:23 04.12.2018

Թուրքիայի Դիարբեքիրի Լիջե, Հանի, Սիլվան շրջաններում շարունակվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դեմ ուղղված ռազմական գործողությունները: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը: Քուրդ զինյալների դեմ հերթական ռազմական օպերացիայի ընթացքում թուրք ուժայինները հայտնաբերել են PKK-ի ստորգետնյա եռահարկ ձմեռային թաքստոց, որտեղ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:  

̰
Փաշինյանն Արմավիրում քարոզչության ժամանակ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված օդաչուների հիշատակը

17:19 04.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք պաշտպանելու են ժողովրդի ցանկացած ընտրություն: «Եթե նույնիսկ դուք որոշեք քվեարկել ու ընտրել նախորդ` կոռումպացված համակարգի որևէ ներկայացուցչի, մենք էլի որևէ ձևով չենք դիմադրելու ձեր որոշմանը. դուք` ձեր որոշումը, դուք` ձեր իշխանությունը և ձեր իրավունքը, իսկ մենք մշտապես պետք է […]

̰
Մենք միանալու կարիք չունենք. Քոքոբելյանն արձագանքում է ՔՈ-ի առաջարկին

17:19 04.12.2018

Ինչպես հայտնի է, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները երեկ նաև ասուլիս հրավիրելով են հիշեցրել իրենց այն հայտարարության մասին, որով առաջարկում են քաղաքական ուժերին ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու են նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ ՔՈ-ի այս առաջարկի առնչությամբ հայտարարություն են տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն ու «Ազգային առաջընթացը»: Այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Մենք» դաշինքի ներկայացուցիչներից, […]

̰
NBC-ն պատմել է հայերի՝ սուրճ խմելու ավանդույթների մասին

17:16 04.12.2018

Ամերիկյան NBC հեռուստաընկերությունը պատմել է սուրճի և այդ ըմպելիքի նկատմամբ հայերի մեծ սիրո մասին: Տեսանյութում պատմում են, որ հայերի սրճախմության ավանդույթները գալիս են 15-րդ դարից: Այդ ամենի մասին խոսել է System of A Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, որը նաև հիմնել է Kavat սուրճի ապրանքանիշը: «Ինձ համար սուրճ վաճառելը կարծես հայկական մշակույթը, իմ տատիկի […]

̰
«Սու-25» մարտական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է

17:14 04.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու ուսումնամարզական թռիչք իրականացնող՝ ՀՀ զինված ուժերի «Սու-25» մարտական ինքնաթիռի կործանման պատճառները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող «Սու-25» մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ […]

̰
Մենք ունենք կարճաժամկետ քայլերի ծրագիր, որն իր հետևից բերելու է նաև երկարաժամկետ լուծումներ. Թանդիլյան

17:12 04.12.2018

Ավան համայնքում, բակից բակ անցնելով, այսօր քարոզարշավ են իրականացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: «Քարոզչությունն ինքնանպատակ չէ, պետք է կարողանանք քաղաքացիներին հասնել, և սա է միջոցն իրենց հասնելու: Այո՛, երբեմն մարդաշատ վայրերում ենք լինում, բայց ակնհայտ է, որ մենք հասցեական ենք ուզում քարոզ անել, որ մարդիկ հենց իրենց բնակարաններում մեզ հետ ծանոթանան, հիշեն, թե ինչպիսի գործունեություն […]

̰
Միջադեպը պետք է քննվի՝ հասկանալու համար, թե որն է դարձել դրա պատճառը. Փաշինյանը՝ ԶՈւ ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարի մասին

17:04 04.12.2018

Մեծամորում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ մինչ ծրագրերին անդրադառնալը, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախ՝ ցավակցություն հայտնեց այսօր զոհված օդաչուների հարազատներին, ընկերներին: Հայտարարեց, որ այդ միջադեպը պետք է քննվի՝ հասկանալու համար, թե որն է դարձել այդ միջադեպի պատճառը: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման և տեսլականի առումով Մեծամորն ունի առանձնակի նշանակություն: «Այստեղ է […]

̰
Լուկաշենկոն մտադիր է ԵԱՏՄ ղեկավարների հետ քննարկել տնտեսական խոչընդոտների հարցը

16:56 04.12.2018

Դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կբարձրացնի ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքի և առևտրի ազատ տեղաշարժի խոչընդոտների հարցը: «Ես Սանկտ Պետերբուրգ կուղևորվեմ, որպեսզի ավանդաբար Նոր տարվա նախօրեին հանդիպեմ պետությունների ղեկավարների հետ, քննարկեմ մի շարք կենսական կարևորության հարցեր: Եթե խոսենք Ռուսաստանի հետ մեր համագործակցության մասին Միութենական միության և ԵՎրԱզԷս-ի շրջանակներում, […]

̰
Հերիք է հայ-ռուսական հարաբերություններով վախեցնել ժողովրդին. Խաչատուր Քոքոբելյան

16:53 04.12.2018

«Քաղաքացիներն ուզում են հասկանալ՝ որո՞նք են այն պատճառները, որ ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել»,- այսօր քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ իրենք ասում են, որ հերիք է հայ-ռուսական հարաբերություններով վախեցնել ժողովրդին: Ըստ Քոքոբելյանի՝ հայ- ռուսական հարաբերությունները պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա, երբեք չպետք է տարվի ցնցման, Հայաստանը պետք […]

̰
Ինչպե՞ս օգտագործել Big Data-ն ընտրապայքարում հաղթելու համար․ մասնագետները ներկայացրել են ԱՄՆ փորձը

16:45 04.12.2018

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ասում էր՝ ես ունեմ ինձ ընտրողներ, իմ հակառակորդին ընտրողներ և չկողմնորոշվածներ: Այ, վերջին խմբի համար ես պետք է քարոզչություն անեմ։ Այս ու նաև բիզնեսից վերցրած օրինակներով «մեծ տվյալների» (Big Data) մասնագետները ներկայացրին, թե ինչպես են ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ օգտագործվել այդ տվյալները։ Հայաստանում այդպիսի մշակույթ քիչ-քիչ նույնպես ձևավորվում է, ու մասնագետները […]

̰
Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան ՍԴ դիմելու համար

16:45 04.12.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր դեռևս մեկ միջնորդություն են ներկայացնել Վերաքննիչ դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Նա մասնավորապես ասել է՝  իրենք դիմել են Վերաքննիչ դատարան, որպեսզի վերջինս դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու՝ արդյո՞ք առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու կարող է քննարկվել կալանքի հարցը և […]

̰
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զինվորական նոր ճտքակոշիկները

16:44 04.12.2018

Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան: Տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք: Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ «Վստահաբար, դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին

16:43 04.12.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես […]

̰
BACK_TO_TOP