13:07 05.12.2018
ՀԱՊԿ-ում հիմնական խնդիրն այն է, որ պետք է դաշնակիցների հետ ճշտել այն պարտավորությունները, որ կազմակերպության անդամ պետություններն ունեն միմյանց նկատմամբ։ Հայաստանի դեպքում առանցքային հարցերը Արցախյան հակամարտության և տարածաշրջանի անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ պետությունների դիրքորոշումների ճշգրտումն է։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ցավոք, երկար տարիներ մենք […]
12:58 05.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին: Հեռագրում ասված է. «Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի և Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին: Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու […]
12:48 05.12.2018
Կոռուպցիայի վերաբերյալ լսումների ժամանակ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը հետաքրքրվել է, թե երբ է ստեղծվելու կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը. «Օրենսդրությունն ընդունվել է: Հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց մեզ հայտնի իրադարձությունների պատճառով: Թե ինչու աշնանային նստաշրջանի ժամանակ այդ հարցը չի մտել օրակարգ և հանձնաժողովը չի ձևավորվել, չեմ կարող ասել, ես այստեղ ԱԺ չեմ ներկայացնում: Ինչ վերաբերում է նոր մարմնի ձևավորմանը, […]
12:47 05.12.2018
Վրաստանի մշակույթի նախկին նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկա Ռուրուային մահացած են գտել Թբիլիսիի իր տանը: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Ենթադրվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նիկա Ռուրուան 50 տարեկան էր: «Ռուսթավի 2»-ի տեղեկություններով` շտապօգնություն է կանչել քաղաքական գործչի մայրը: Երբ բժիշկները ժամանել են, Ռուրուան արդեն մահացած է եղել: […]
12:41 05.12.2018
Կոռուպցիային ու դրա դեմ պայքարին նվիրված լսումների ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հետաքրքրվել է մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, թե ունե ՞ն որևէ մեխանիզմ ապօրինի հարստացածների գումարներն օֆշորային գոտիներից, դրսից հետ բերելու համար. «Մենք առաջարկում ենք թե՛ Հայաստանի սահմանների ներսում, թե՛ դրսում ունեցած սեփականությունը բերել, հայտարարագրել, և սեփականության իրավունքը կճանաչվի: Ավելի խաղաղ մթնոլորտում է […]
12:22 05.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ: 2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1991թ. և […]
12:18 05.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանն այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ այսօր կառուպցիայի դեմ պայքարի գործում իրենք սելեկտիվ մոտեցում են նկատում: «Որոշ կասկածյալներ ձերբակալվում են, բաց են թողնվում, ոմանք մնում են, ոմանք, որոնց մասին հանրությունը գիտի, չեն կալանավորվում: Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում հավաքված գումարները չնչին մասն են կազմում: Այս ամենի […]
12:15 05.12.2018
Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Թմրամիջոցների վերահսկելի մատակարարում» թեմայով աշխատանքային հանդիպմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այն կազմակերպել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի (DEA) տարածաշրջանային գրասենյակը, որի հետ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար անցկացված հանդիպմանը մասնակցել […]
12:11 05.12.2018
Այսօր կազմակերպված «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկման թեմա են դարձրել ապօրինի հարստացման և ակտիվների վերադարձի հարցը: «Տարիներ առաջ հիպոթեք էի գրվել եղբորս ընտանիքի համար, քանի որ իմ աշխատավարձը բարձր էր: Ես մոռացել էի դրա մասին, ու որևէ մեկը չէր եկել ու ասել, որ քո անունով երեք սենյականոց բնակարան կա»,- ասել է […]
12:03 05.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երևանում դռնեդուռ քարոզչություն է իրականացնում: Նա այցելում է քաղաքացիների տներ, տալիս իր քարոզչական բուկլետը, զրուցում բնակիչների հետ:
12:02 05.12.2018
«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։ Փաշինյանը բացատրեց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։ «Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, […]
12:00 05.12.2018
Դեկտեմբերի 4-ին` ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ, հայտնում են ոստիկանությունից: Նույն օրը՝ ժամը 22:35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 […]
11:59 05.12.2018
Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ […]
11:55 05.12.2018
«Իհարկե, տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին։ Բա հո չե՞նք հետաձգելու»,- այս խոսքերով այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է ՀԱՊԿ թեմայով բացատրություն պահանջել Բելառուսի նախագահից ԵԱՏՄ նիստի ընթացքում։ Մինչ այս, Փաշինյանը հայտարարել էր, որ անընդունելի է Ալեքսանդր Լուկաշենկոյի այն վարքը, երբ ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները պատմում է ադրբեջանական կողմին։ Փաշինյանը […]
11:50 05.12.2018
«Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ։ Շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում: Ամենակարևոր հարցը ՀԱՊԿ էֆեկտիվության ու կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցն է կազմակերպության առաջ, կազմակերպության պարտավորությունների հարցն է երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցն է»,- ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ […]
11:45 05.12.2018
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ նախագահի նախկին նստավայրը՝ Կառավարության ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով հանձնվելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջը` Աննա Հակոբյանին: Տեղեկությունները ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին: Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրերը, միայն նշեց, որ չի տիրապետում նման տեղեկության։ Հարությունյանը խոստացավ` երբ տեղափոխման խնդիր լինի, այսինքն` […]
11:44 05.12.2018
Միացյալ Նահանգների դաշնային դատարանը ամերիկացի զինվորականին դատապարտել է 25 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա փորձել է գաղտնի տվյալներ տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հայտնում է iz.ru-ն: Պատիժը կրելուց հետո նախկին զինվորականը ստիպված կլինի ևս 20 տարի հատուկ հսկողության ներքո լինել: 35-ամյա Իկաիկա Էրիկ Կանգը 2016 թվականին մի քանի անգամ պատիժ է կրել, […]
11:43 05.12.2018
«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել»,- այս խոսքերով «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի ղեկավարությունը, քարոզարշավով պայմանավորված, ռուսական կողմին խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս Փաշինյանն ասաց, որ չի եղել ո՛չ խնդրանք, ո՛չ առաջարկություն։ Հայկական կողմը, ըստ Փաշինյանի, ասել է, որ ունի […]
11:32 05.12.2018
Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով լսումներ են կազմակերպվել: Լսումներին մասնակցել են ԱԺ արտահերթ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: Նախապես հրավերը մերժել է միայն ՕԵԿ-ը՝ առանց պատճառ նշելու: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախապես չեն մերժել, բայց չեն ներկայացել: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը քննարկումը «ծանր» է բնորոշել: «Մենք այս միջոցառումը կազմակերպել ենք մի խումբ ՀԿ-ներով: […]
11:31 05.12.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները պետական վերահսկողության շրջանակներում պարզել են, որ «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր) 65 աշխատակիցներ չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ: Վերահսկիչը նրանց ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:
11:16 05.12.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին կրկին օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում այսօր ևս քվորում չապահովվեց: Հիշեցնենք, որ երեկ ևս Ազգային ժողովի օրակարգում նույն հարցն էր, սակայն քվորում չապահովվեց: Պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով, որով պայմանավորված, չեն ներկայանում նիստերին:
11:07 05.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նշվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) -Կոբի ճանապարհահատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 12։00-ից […]
11:02 05.12.2018
ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն առաջարկել է չազատազրկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնականին, քանի որ նա օգնել է հետաքննությանը: Մասնավորապես, նա դատավորին առաջարկել է Մայքլ Ֆլինի համար սահմանել այնպիսի պատիժ, որը կապ չունի ազատազրկման հետ: Հայտնի է, որ դեռ անցյալ տարի՝ դեկտեմբերի 1-ին, Ֆլինն արդարադատության հետ համաձայնության եկավ օգնելու […]
10:52 05.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 8-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, ծեծի 4, փաստաթղթի կեղծման 3, բնակարանային գողության ու խուլիգանության 2-ական, անձի առևանգման, շորթման, սպանության սպառնալիքի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, […]
10:43 05.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այս առումով ուշագրավ է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրությունը: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեից պարզեց, որ 2018թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կաշառք ստանալու կամ կաշառքի միջնորդության համար հարուցվել էր 431 գործ, նախորդ տարի՝ 132-ը: Ընդ որում, այս տարի հարուցված գործերից միայն 88-ն է բացահայտվել ՀՀԿ […]
10:41 05.12.2018
Շիրակի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Գյումրիում ներկա է գտնվել Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը: Ընդմիջմանն ու ներկայացման ավարտից հետո նախագահը հանդիպել է դերասանական կազմի և թատրոնի ներկայացուցիչների հետ: Անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում, շնորհակալություն հայտնելով հիանալի խաղի ու պարգևած զգացմունքների համար, նախագահ Սարգսյանն ասել է, որ Գյումրիում […]
10:34 05.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հակառակ իր սպառնալիքի, ՀՀԿ-ին հանցագործ բանդա անվանելու համար այդպես էլ դատական հայց չներկայացնի ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատճառը Միրզոյանի հայտարարությանը եւ այդ կապակցությամբ Աշոտյանի սպառնալիքներին հաջորդած արձագանքներն էին, երբ մեծ թվով քաղաքացիներ պահանջում էին իրենց դեմ ևս դատական հայց ներկայացնել, քանի […]
10:32 05.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախկին օլիգարխ և մենաշնորհների արքա, ներկայումս սեփականատեր և ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը կազմակերպելու գործին: Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլ»-ի ցուցակի վերջին տեղում է, իբր թե տեսեք՝ Փաշինյանն իր աներորդուն առաջնություն չի տալիս, բայց եթե Սամվել Ալեքսանյանի ջանքերի շնորհիվ […]
10:24 05.12.2018
Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, որին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում […]
10:11 05.12.2018
Դեկտեմբերի 5-ին`ժամը 03:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցի 2-րդ նրբանցքի 1-ի տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:56-ին, մարվել՝ 05:24-ին: Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա […]