TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին․ Արծրուն Հովհաննիսյան

22:53 04.12.2018

Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Միայն մի կարճ տեղեկանք. ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի […]

̰
Սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում արձանագրվել են չարաշահումներ

22:45 04.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ սահմանամերձ, բարձր լեռնային և լեռնային բնակավայրերն ուսուցչական կադրերով ապահովելու համար իրականացվող ծրագրի ընթացքում առերևույթ չարաշահումների, պետության միջոցների ոչ արդյունավետ օգտագործման վերաբերյալ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը հստակեցնելու  ուղղությամբ։ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի  պաշտոնատար անձանց […]

̰
Հերոսուհի մայրը երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը․ Մնացական Բիչախչյան

22:41 04.12.2018

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ երեխայի կյանքը փրկած Էմմա Ավագյանին․ «Էմմա Հակոբյանն այն հերոսուհի մայրն է, ով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ 7 օր 6 ժամ 40 րոպե իր 3 ամսական երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը»:

̰
Հայաստանն «ամենառազմականացված» երկիրն է Եվրոպայում, 3-րդը՝ աշխարհում․ BICC

22:24 04.12.2018

Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքն ու այժմ երրորդն է աշխարհում․ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է Իսրայելին ու Սինգապուրին։ Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի։ Այս եզրակացությանն է հասել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը, որն ամեն տարի երկրների ռազմականացվածությունը չափում է մի քանի չափորոշիչներով։ Սակայն խնդիրն այն է, որ […]

̰
Սա մեծ կորուստ է բոլորիս համար․ Արծրուն Հովհաննիսյան

22:12 04.12.2018

«Փոխգնդապետ Բաբայան Արմենին ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի: Ինքնաթիռների վրա թռնող հարյուրավոր օդաչուների առաջին ուսուցիչներից էր, համեստ ու բարձր որակավորում ունեցող, իսկական ինտելիգենտ օդաչու: Մայոր Մանուկյան Մովսեսին գիտեմ նույնքան, նույնիսկ առաջին հայացքից չհավատացի որ մեր Մոսոն արդեն մայոր է: Մեր Գևի Մոսոն, մեր Գեներալ Աշոտի Մոսոն: Մոսոն մեծացել է աչքիս առաջ, ՄիԳ-երի աննորմալ սուլոցի ներքո, […]

̰
Ադրբեջանական բանակը նոր զորավարժություն է անցկացրել՝ մարտական կրակով

21:58 04.12.2018

Ադրբեջանական բանակում այս օրերին անցկացվել է մարտական կրակով ուղեկցվող զորավարժություն, որին մասնակցել է զինված ուժերի կորպուսներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին ներգրավվել են մոտոհրաձգային, զրահատանկային, հրետանային, ինժեներասակրավորական ստորաբաժանումներ, մեկ խոսքով՝ ցամաքային զորքերի գրեթե բոլոր զինատեսակները։ Նոր տեխնիկա ադրբեջանական կողմն այս զորավարժությունների ժամանակ չի ցուցադրել։

̰
Մեր թիմն ամեն օր հետևելու է, որ քաղաքական գործիչները չմոռանան, որ կոչված են ծառայելու քաղաքացուն. Մանե Թանդիլյան

21:55 04.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Երևանի Ավան վարչական շրջանում կոչ են արել քաղաքացիներին  դեկտեմբերի 9-ին անպայման գնալ ընտրատեղամաս և  ընտրություն կատարել. «Սիրելի ավանցիներ, ես այս տարածքից ընտրվել եմ պատգամավոր, ես հույս ունեմ, որ դուք հետևել եք իմ գործունեությանը, կարողացել եք հպարատանալ ձեր ընտրությամբ»,- ասել է Թանդիրյանը: Աժ պատգամավորի թեկանծուն նաև ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ն […]

̰
Խաչատուր Քոքոբելյանը՝ ստվերի կրճատման, աշխատավարձերի ու կեսանթոշակների բարձրացման իրենց բանաձևի մասին

21:41 04.12.2018

«Շատ-շատ քաղաքական ուժեր անընդհատ հայտարարում են, որ, իհարկե, պետք է լավ ապրել: Դա ակնհայտ է, բոլորի ձգտումը դա է, բայց ինչպե՞ս դա պետք է ապահովել»,- այսօր Նոր Նորք վարչական շրջանում իրականացրած քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանի համոզմամբ՝ Հայաստանում լավ ապրելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունում լինեն մարդիկ, ովքեր  ադեկվատ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆեդերիկա Մոգերինիին

21:38 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ ԱԳՆ ղեկավարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի մի շարք հարցեր: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը մշտապես ի ցույց է դրել […]

̰
Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար. Արմեն Սարգսյան

21:30 04.12.2018

Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։ Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը։

̰
Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է

21:17 04.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող […]

̰
«Հուզիչ է ու հոյակապ». նախագահ Սարգսյանի գրառումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Դեբեդի ՍՄԱՐԹ-կենտրոնում

21:11 04.12.2018

Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և […]

̰
Աննա Հակոբյանի գրասենյակն ամփոփել է յոթ ամսում իրականացրած աշխատանքները

20:55 04.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացրել է Աննա Հակոբյանի իրականացրած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Այս մասին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը գործունեության յոթ ամսվա ընթացքում իրականացրել է հասարակական, առողջապահական, բարեգործական և մշակութային ուղղվածության մի շարք աշխատանքներ, որոնք ամփոփ կերպով ներկայացնում ենք սույն հաշվետվության մեջ: Ըստ այդմ, տիկին Հակոբյանն ուղեկցել է ՀՀ վարչապետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ

20:40 04.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովի մահվան մասին: Նրա անունը հատկապես թանկ է հայ ընթերցողի և ողջ հայ ժողովրդի համար: Հայաստանում մշտապես հիացել են ոչ միայն Անդրեյ Բիտովի վառ տաղանդով, նրա ստեղծագործությունների խորությամբ […]

̰
Դավիթ Տոնոյանը Հայաստանում Ջուդիթ Ֆարնուորթին հետ քննարկել է համագործակցության հարցեր

20:30 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆարնուորթին և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հովանավորությամբ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող […]

̰
Ոստիկանությունը օրենքի տառին համարժեք արձագանքելու է ցանկացած ապօրինության. Օսիպյանն այցելել է Արարատի մարզ

20:25 04.12.2018

ՀՀ ոստիկանության պետը շարունակում է աշխատանքային այցեր կատարել Հայաստանի մարզեր։ Դեկտեմբերի 4-ին Վալերիյ Օսիպյանը Արարատում էր՝ հանդիպելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մարզում առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին։ Ոստիկանության պետը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, կարևորեց դրանց թափանցիկ ու ազատ անցկացումն ապահովելու գործում համատեղ ջանքը։ Այդ համատեքստում Վալերիյ Օսիպյանը մանրամասն ներկայացրեց նախընտրական շրջանում ոստիկանության կատարած […]

̰
Որոնվում է բիստրոյից գողություն կատարած երիտասարդը

20:13 04.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող բիստրոյից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Ագաթանգեղոս փողոցում գործող բիստրոյի պատուհանը բաց […]

̰
Մնացականյանը Մոգերինիի հետ քննարկել է ՀՀ արտահերթ ընտրություների հարցերը

20:04 04.12.2018

Այսօր առավոտյան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին: Նրանք քննարկել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին և ընտրությունների վստահելի, ներառական և թափանցիկ լինելու անհրաժեշտությունը, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2002766153110637

̰
Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ

20:03 04.12.2018

Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ […]

̰
Օվկիանոսում ջրածածկ եղած հնագույն քաղաքը հայտնաբերվել է Google Earth-ի շնորհիվ

20:02 04.12.2018

Google Earth-ի արբանյակային պատկերներում բլոգերներից մեկը նկատել է Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող ջրածածկ եղած հնագույն  քաղաքի հետքեր: Տեսանյութը տեղադրվել է բլոգերի YouTube-յան ալիքում: Օգտատիրոջ ուշադրությունը գրավել են «քաղաքի» ճշգրիտ գծագիրները: Բնակավայրի երկարությունը մոտավորապես 1.6 կմ է, իսկ լայնությունը՝ շուրջ 1 կմ: Այն գտնվում է օվկիանոսի ափից մոտ 2.5 կմ հեռավորության վրա՝ 30 մետր խորությամբ: […]

̰
Ավիավթարում զոհված Մովսես Մանուկյանը օդաչուների հայտնի գերդաստանից էր․ Razm.info

19:56 04.12.2018

Այսօր ավիավթարում զոհված մայոր՝ 1987 թվականին ծնված Մովսես Գևորգի Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) օդաչուների հայտնի գերդաստանից էր։ Ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են, որոնք իրենց կյանքի տասնամյակներ են տվել մեր քաղաքացիական և ռազմական ավիացիային։ Այս մասին տեղեկություններ է հայտնում Razm.info մասնագիտացված կայքը։ https://www.facebook.com/razm.info/photos/a.189787681131572/1851699728273684/?type=3 Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ Սու-25 ուսումնամարտական […]

̰
Ընտրապայքարում ներգրավված ուժերին չեզոք լուսաբանելու ցուցանիշով «Շանթն» առաջատարներից է. Երևանի մամուլի ակումբ

19:51 04.12.2018

Երևանի մամուլի ակումբն այսօր հրապարակել է նոյեմբերի 9-25-ն իրականացրած մշտադիտարկումների արդյունքները:  Ընտրապայքարում ներգրավված քաղաքական ուժերին չեզոք լուսաբանելու ցուցանիշով «Շանթ» ՀԸ-ն երկու առաջատար հեռուստաընկերություններից մեկն է: Հաշվետվության ներկայացման ժամանակ Բորիս Նավասարդյանն անդրադարձավ նաև նախընտրական բանավեճերի անցկացման խնդիրներին. շատ հաճախ կողմերից մեկը տարբեր պատճառներով հրաժարվում է բանավեճից՝ խնդիր ստեղծելով լրատվամիջոցի համար: Երևանի մամուլի ակումբի ղեկավարը «Շանթ»-ի՝ կիրակի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր

19:50 04.12.2018

Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և  հանրային դիվանագիտության վարչությունից, բարձր գնահատելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա ավանդական սերտ համագործակցությունը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատեցին պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների առավել զարգացման […]

̰
Վստահում եմ էն բանկերին, որոնք Ամուլսարին փող են տվել. Արամ Սարգսյանը կողմ է հանքի շահագործմանը

19:44 04.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մենք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի համար առաջնային 3 հիմնական խնդիրներին, ասել է, որ սովորաբար, երբ խոսում է դրանց մասին, հարցնում են՝ փողը որտեղի՞ց: «Պետք է մեր բնական ռեսուրսները, նկատի ունեմ լեռնամետալուրգիական ռեսուրսները՝ սկսած Ամուլսարից, վերջացրած Ագարակի պղնձի կոմբինատով, Չարենցավանի սև մետաղների կոմբինատներով, վերջացրած ջրային ռեսուրսների խնդրով, դրանց կառավարման […]

̰
Ցույց Ալիևի նստավայրի դիմաց․ բողոքում են առանց դատավճռի սպանված մեղադրյալ զինծառայողների հարազատները

19:32 04.12.2018

Երեկ Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ ցույց են արել այն մեղադրյալների հարազատները, որոնք նախորդ տարվա մայիսին ձերբակալվել էին Արցախի հետ սահմանի մոտակայքի ադրբեջանական բնակավայրերում ու մեղադրվում էին հայերի հետ գործակցելու, դավաճանության հոդվածներով։ Նրանց մի մասը բանտարկված ժամանակ «մահացել է չպարզված հանգամանքներում», իսկ մյուսները խոշտանգվել են ադրբեջանական բանտերում։ Փոքրաթիվ ցուցարարները պահանջել են պարզել արդարությունը ու թույլ տալ […]

̰
Չի կարող երկրում լինել միաբևեռ իշխանություն. Գարեգին Չուգասզյան

19:29 04.12.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր քարոզարշավը շարունակել է Տավուշի մարզում: Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ անցած 25 տարին հեշտ չի եղել ժողովրդի համար: Հիմա հասել ենք մի հանգրվանի,  որտեղից, ըստ նրա, կարող ենք նոր էջ սկսել: «Միաբևեռ իշխանություն երկրում չի կարող լինել: Անհրաժեշտ է երկրորդ բևեռը, իսկ դա կարող են լինել միայն «Սասնա  […]

̰
Ծաղկահովիտի եզդի համայնքը Նիկոլ Փաշինյանին շուն է նվիրել

19:23 04.12.2018

Այսօր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը գնացել էր Ծաղկահովիտ և հանդիպել ծաղկահովիտցիների հետ: Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել ծաղկահովիտցիներին իրեն շուն նվիրելու համար. «Ծաղկահովիտի եզդի համայնքի նվերը. շնորհակալ եմ»:  

̰
Դեկտեմբերի 4-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 545 դատապարտյալ

19:18 04.12.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 545 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է […]

̰ ̰
Հայտնաբերվել են վթարված «Սու-25» ինքնաթիռի բեկորները. բացառիկ կադրեր

19:06 04.12.2018

Այսօր առավոտյան ու կեսօրին իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական զինված ուժերի վթարված ինքնաթիռի բեկորները։ SHANTNEWS.am-ը կադրերը ներկայացնում է առանց մեկնաբանության։ Հիշեցնենք, որ առավոտյան ավիավթար է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ «Սու-25» ուսումնամարտական ինքնաթիռի մասնակցությամբ։ Գյումրիից օդ բարձրացած ուսումնամարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր մեկնարկից 15 րոպե անց։ Որոնողական աշխատանքներից հետո հայտնի էր դարձել, որ […]

̰
BACK_TO_TOP