TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել են Գյումրիում գտնվող Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն

15:02 05.12.2018

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։ Այն Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնն է՝ հիմնադրված 1935 թվականին։ Թատրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից տիկնիկային թատրոնների համաշխարհային կազմակերպության (ՈՒՆԻՄԱ) անդամ է: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը շրջել են թատրոնում, նրանց ներկայացվել են թատրոնի պատմությունն ու ստեղծագործական ուղին։ Նշվել է, որ երկարատև գործունեության ընթացքում […]

̰
Քրեական գործ` աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ ներառելու և անհիմն կենսաթոշակ ստանալու դեպքերի առթիվ

14:58 05.12.2018

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ տվյալներ ներկայացնելու և պաշտոնեական անփութության հետևանքով մի քանի անձի անհիմ կենսաթոշակ նշանակելու և տալու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2018 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պետը ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմամբ տեղեկություններ է հայտնել «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ում աշխատած […]

̰
Սասունը ստախոս է, ճիշտ այնպիսին, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է․ Շահնազարյան

14:56 05.12.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի վերաբերյալ ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարություններից հետո երկու թեկնածուների միջև կարճատև հեռախոսազրույց է եղել, ինչի մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Շահնազարյանը։ Շահնազարյանի այն խոսքերից հետո, ըստ որոնց՝ Սասուն Միքայելյանի ուղղությամբ կարող են կրակել հրապարակում, Միքայելյանը զանգել է իրեն ու արդարացել, […]

̰
Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը․ Շահնազարյան

14:50 05.12.2018

ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց այն, ինչ տեղի է ունեցել, երբ ԱԱԾ աշխատակիցները մոտեցել են իրեն ու հրավիրել են ԱԱԾ՝ իշխանություններին ուղղված «իշխանություն՝ Արցախի դիմաց» արտահայտության վերաբերյալ խոսելու համար։ Շահնազարյանն ասաց, որ ինքը ժամանակին՝ 23 տարի առաջ, ղեկավարել է այդ կառույցը, և դրանից հետո ոչ մի անգամ չի քննադատել […]

̰
Հայկ Չոբանյան

14:48 05.12.2018

̰
Իշխող վարչախմբի օգտին գնացող ամեն քվե կլինի կրակոց Արցախի վրա․ Շահնազարյան

14:42 05.12.2018

Նիկոլ Փաշինյանի թիմը հայտնվել է այն իրավիճակում, որ զրահաբաճկոններ գոյություն չունեն, մնացել են մերկ մարմինները, և դա ապացուցում են նրանց կեցվածքները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավոր առաջադրված Դավիթ Շահնազարյանը։ Նա նշեց, որ թույլ չեն տալու Փաշինյանի թիմին իրականացնել այն, ինչ նրանք պատրաստվում են անել Արցախի հարցում։ Շահնազարյանը կոչ արեց […]

̰
Մենք ողջունում ենք Արցախի իշխանությունների կեցվածքը. Արտակ Բեգլարյանը՝ Էլնուր Հուսեյնզադեին ազատ արձակելու հնարավորության մասին

14:41 05.12.2018

Արցախում բանտարկված ադրբեջանցի  Էլնուր Հուսեյնզադենի ազատ արձակման և նրան Բաքվում գտնվող հայազգի   կալանավորների հետ փոխանակելու թեման շարունակում է քննարկումների օրակարգում մնալ: Այսօր հարցի վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ է տվել Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Նա մասնավորապես ասել է. «Մենք ողջունում ենք Արցախի իշխանությունների կեցվածքը՝ Արցախում բանտարկված ադրբեջանցու ազատ  արձակման թեմայի շուրջ: Բեգլարյանը նաև ընդգծել է, որ իրենց այդ […]

̰
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավը խոչընդոտողը պարզվել է. Ոստիկանություն

14:36 05.12.2018

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Արմավիրի մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արուսյակ Մանավազյանի քարոզարշավը դեկտեմբերի 4-ին Մրգաստան համայնքում խոչընդոտել են: Այս առթիվ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13։10-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, խնդրել են, որ շտապ ոստիկան գնա […]

̰
Հայտարարում եմ, որ ներկայիս վարչակազմն իրականացնում է «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականությունը․ Շահնազարյան

14:34 05.12.2018

«Հիմա էլ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ ներկայիս վարչակազմն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- ընթացիկ ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը՝ ներկայացնելով իր այն միտքը, ըստ որի՝ ներկա իշխանություններն իրականացնում են «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականություն։ Շահնազարյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն իրավական գնահատական է տվել այս ամենին, մինչդեռ ինքը տվել է քաղաքական […]

̰
Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի. ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց

14:28 05.12.2018

Այսօր՝ ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ օրը, օրակարգում դրված էր միայն ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր՝ ժ. 11։00-ին, խորհրդարանի օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր դրված: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում քվորում չապահովվեց: […]

̰
Զոհված օդաչուները կհուղարկավորվեն Եռաբլուրում

14:26 05.12.2018

Դեկտեմբերի 4-ին ավիապատահարի հետևանքով զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը կհուղարկավորվեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ավիավթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ Սու-25 ուսումնամարտական ինքնաթիռը։ Գյումրիից օդ բարձրացած ուսումնամարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր մեկնարկից 15 րոպե […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեն կիրականացնի ուժեղացված ծառայություն

14:26 05.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: ՀՀ Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով․ Շահնազարյան

14:22 05.12.2018

ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր բանավեճի՝ ներկայացնելու համար, իր խոսքերով, «իշխանություն՝ Արցախի դիմաց» արտահայտության էությունը։ Բայց, ըստ Շահնազարյանի՝ Փաշինյանը խուսափել է այդ բանավեճից։ «Ինչի՞ վարչապետը երեկ վախեցավ գալ։ Հո չէ՞ր գալիս ցուցմունք տալու։ Դեռ շուտ է, ինքը ցուցմունք տալու է, դրանում կարող եք չկասկածել, […]

̰
Այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը տվել է արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարը․ Շահնազարյան

14:19 05.12.2018

ՀՀԿ ցուցակով որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ներկայացրել է իրեն՝ ԱԱԾ հրավիրելու պատմությունը։ ՀՀԿ շտաբում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Շահնազարյանը պատմեց, որ երեկ երեկոյան իրեն զանգել ու ավելի ուշ մոտեցել են ԱԱԾ աշխատակիցներ, հանձնել են հրավեր ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ։ Ինքը պատասխանել է, որ առավոտյան ժամը 10։00-ի փոխարեն ԱԱԾ-ում կլինի 13։00-ին։ Շահնազարյանը նշեց, […]

̰
Կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են, թե ինչպես են դատական համակարգից վերացնելու կոռուպցիան

14:17 05.12.2018

Կոռուպցիայի և դրա դեմ պայքարին նվիրված քննարկման ժամանակ մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են՝ ինչպես է պետք հաղթահարել դատական կոռուպցիան։ «ԲԴԽ-ում դատավորները պետք է ընտրվեն ժողովրդի կողմից, սա կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ վստահությունը: Այսօր դատական գործերը հատուկ ծրագրով են բաշխվում դատավորների կողմից, բայց գիտենք, որ այդ մեխանիզմը ևս շրջանցելու հնարավորություն կա, դրան պետք է անդրադարձ […]

̰
Հիմա փայ մտնող չկա, նախկինում չէին թողնում՝ աշխատենք. Սիլվա Համբարձումյան

14:16 05.12.2018

Գործարար Սիլվա Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին կաշառք է տվել: Նա նշեց, որ երբեք առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարում: «Ամեն ինչ ունեմ, բայց դրա մասին այլևս չեմ խոսելու: Իմ տված մամուլի ասուլիսից հետո Հատուկ քննչական ծառայությունում ստորագրություն եմ տվել, որ այդ թեմայով այլևս չեմ խոսելու»,- ասաց […]

̰
Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են․ Փաշինյան

14:00 05.12.2018

Հայաստանը U-աձև շրջադարձեր չի անելու քաղաքական կողմնորոշումներում, փորձելու է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանի համար շատ կարևոր են հարաբերությունները նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի, հարևան պետությունների, Չինաստանի ու Հնդկաստանի […]

̰
Ոստիկանության պարզաբանումը ՔՈ-ի քարոզարշավը խոչընդոտելու վերաբերյալ

14:00 05.12.2018

Զանգվածային լրատվության միջոցներով ու սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել Ապարան քաղաքի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու դեպքի մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել հիշյալ կուսակցության անդամ Մարիամ Չախոյանը ու հայտնել, որ երբ նույն օրը իր կուսակից Ռոբերտ Դավթյանը քարոզչական թռուցիկներ […]

̰
Ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով ԱՄՆ-Ն ու ՌԴ-ն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել

13:57 05.12.2018

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին, որոնց Ռուսաստանը մեղադրում է Կերչում սադրանք իրականացնելու մեջ: ԱՄՆ-ն Մոսկվային սպառնում է ծանր հետևանքներով և կոչ անում եվրոպացի գործընկերներին դարձյալ մտածել «Հյուսիսային հոսք -2» գազամուղի նախագծի նպատակահարմարության մասին: Ռուսաստանը պատասխանել է այս հայտարարությանը: ՌԴ դաշնային խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է ազատվել էներգակիրների մատակարարման […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է արտահերթ ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները

13:56 05.12.2018

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Նախագահի աջակցությամբ Գյումրիում կընդլայնվի բնական ներկերի արտադրությունը

13:52 05.12.2018

Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական ձեռնարկություն, որը բնական հումքով արտադրում է յուղաներկեր և ներկանյութեր: Նախագահը զրուցել է կույրերի միավորման անդամների և ներկերի արտադրության մեջ ներգրավված աշխատակիցների հետ, ծանոթացել ներկերի արտադրության տեխնոլոգիային, գործունեությունն ընդլայնելու ծրագրերին։ Այն նաև սոցիալական նշանակության ծրագիր է, քանի որ դրա արդյունքում ստեղծվում […]

̰
Եկել է կառուցելու, կերտելու ժամանակը, և «Լուսավոր Հայաստանն» այստեղ անփոխարինելի է. Մանե Թանդիլյան

13:51 05.12.2018

«Հետաքրքիր, ինտենսիվ ու զբաղված». «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը դեկտեմբերի 5-ին այսպես բնութագրեց քարոզարշավի անցած 10 օրերը: Մանե Թանդիլյանի խոսքերով՝ արել են այն, ինչ ծրագրել էին, թեպետ Հայաստանի մարզերի բոլոր գյուղերում ու քաղաքներում չեն հասցրել լինել, փոխարենը՝ որտեղ, որ չեն հասցրել լինել, իրենց ուղերձն են հղել՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին, որը […]

̰
Մենք Հայաստանը դասակարգում ենք որպես ապահով երկիր, հատկապես վերջին փոփոխություններից հետո. Անդրե Հան

13:42 05.12.2018

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, խորհրդարանի ներքին գործերի հարցերով և խորհրդարանի վերահսկման հարցերով հանձնաժողովների անդամ, սպորտի հարցերով խոսնակ, Ձախերի խմբակցության նախագահի տեղակալ Անդրե Հանին, որին ուղեկցում էր Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։ ՄԾ պետ Ա․ Ղազարյանը ներկայացրեց ծառայության գործունեությունն ու պատասխանեց հյուրերի հարցերին։ Բունդեսթագի պատգամավորը մասնավորապես հետաքրքրված էր, թե որ […]

̰
Կառավարությունը հաշվի է առնում շինարարների կարծիքը. Տիգրան Ավինյան

13:41 05.12.2018

Շինարարների միության 4-րդ համագումարի ժամանակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը կարևոր տեղ է հատկացնում Հայաստանի ճարտարապետական դիմագծին ու քաղաքաշինությանը: Նրա խոսքերով` կառավարությունը միշտ հաշվի է առնում շինարարների կարծիքն ու որոշումներ կայացնելիս քաղաքաշինության առումով խորհրդակցում է Շինարարների միության հետ: Հայաստանի շինարարների միությունը ստեղծվել է 1999թ, որին այժմ անդամակցում են մասնագիտական 71 […]

̰
Քարոզարշավի ընթացքում հանցակազմի հատկանիշներ պարունակող միջադեպերի առնչությամբ գրություններ են ուղարկվել քրեական հետապնդման մարմիններ. ՄԻՊ

13:38 05.12.2018

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու առաջին իսկ պահից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է անկախ մշտադիտարկում։ Ընտրական գործընթացի հետ կապված բոլոր այն միջադեպերը, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների հատկանիշներ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրվել են և ուղարկվել քրեական հետապնդման մարմիններին՝ բարձրացնելով դրանց առնչությամբ համապատասխան վարույթներ նախաձեռնելու հարց, ինչպես նաև պարզաբանումներ ձեռնարկված միջոցների […]

̰
Ռուսաստանի օդանավակայաններից երկուսը կկրեն Պուշկինի ու Լոմոնոսովի անունները

13:33 05.12.2018

Ռուսաստանում ամփոփվել են օդանավակայաններն ի պատիվ պատմական գործիչների անվանակոչելու համար հայտարարված «Ռուսաստանի մեծ անուններ» մրցույթի արդյունքները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Քվեարկության արդյունքում որոշում է կայացվել, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը կանվանակոչվի ի պատիվ Ալեքսանդր Պուշկինի, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանը` Միխայիլ Լոմոնոսովի: Նշենք, որ մրցույթի արդյունքում 42 օդանավակայան անվանափոխվելու է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ղրիմի «Սիմֆերոպոլ» միջազգային […]

̰
Տեսնում եմ, որ ձեր թիվն օրեցօր ավելանում է. Շարմազանովը` մտահոգ քաղաքացիներին

13:26 05.12.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ներկայացնելով, թե ընտրվելու դեպքում ինչպես է աշխատելու: «Մեր երկիրը կարիք ունի իրական ընդդիմության, այլ ոչ թե գրպանային ընդդիմության: Ձայն տալով ինձ՝ քաղաքացին խորհրդարան է ուղարկում մարդու, որը իշխանության առաջ բարձրաձայնելու է քաղաքացու մտահոգությունները: Աշխատելու եմ այնպես, ինչպես անցած 7 ամիսներին՝ […]

̰
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն ԱԱԾ-ում հացադուլ է հայտարարել

13:25 05.12.2018

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, որին նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր, հացադուլ է հայտարարել: Նա այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ. -դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9.00-ից հայտարարում եմ հացադուլ՝ […]

̰
ԵԱՏՄ ոչ բոլոր պետություններն են պատրաստ հրաժարվել դոլարից իրար միջև առևտրում․ Փաշինյան

13:15 05.12.2018

ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված է միասնական նավթագազային շուկայի ստեղծում, սակայն դա մինչև հիմա չի ստացվում իրականացնել, թեև դա ավելի կարևոր ու գործնական հարց է, քան քաղաքական խնդիրները։ Այս մասին ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կախված է գազի մատակարարումներից, և այս հարցը կարևոր է […]

̰
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՔԿ-ն հիշեցնում է արարքները, որոնց համար պատիժ է սահմանված

13:12 05.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը: Նշված արարքի համար ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանվում է պատիժ՝ ազատազրկում` երկուսից հինգ […]

̰
BACK_TO_TOP