Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց Forbes-ի վարկանիշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Մերկելը գլխավորել է ամենաազդեցիկ կանանց Forbes-ի վարկանիշը

07:15 05.12.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է ամերիկյան Forbes ամսագրի կողմից կազմված ամենաազդեցիկ 100 կանանց վարկանիշային աղյուսակը։ Նա առաջին հորիզոնականում հայտնվում է արդեն 7-րդ անգամ։ Այս մասին հայտնում է Spiegel-ը։

Երկրորդ հորիզոնականում, ինչպես մեկ տարի առաջ, հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Առաջատարների եռյակը եզրափակում է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը։

Ցուցակի 23-րդ և 24-րդ հորիզոնականները բաժին են հասել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին և Թրամփի դստերը՝ Իվանկային։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն անցած տարի ցուցակում 65-րդն էր, այս տարի չի ընդգրկվել հարյուրյակում։

Նշվում է, որ ազդեցիկ 100 կանանցից 20-ն առաջին անգամ են հայտնվել վարկանիշային աղյուսակում։

Համաձայն պարբերականի տվյալների՝ ողջ աշխարհում կանայք զբաղեցնում են կառավարական պաշտոնների մոտ 20 տոկոսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

14:26 03.07.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: ...

Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ

14:17 03.07.2025

Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի […] ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

14:10 03.07.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն: Այցի ընթացքում նախագահը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում «Airbus» օդանավաշինական ընկերության մենեջեր Միգուել Պուլե Տորրեսը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել խոշոր օդանավաշինական կազմակերպության և Հայաստանի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...

Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»

14:00 03.07.2025

Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ փուլ։ Աշխարհի 20-րդ ռակետը երկրորդ փուլում դժվարին պայքարում 1-6, 7-6, 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է Շինտարո Մոչիզուկիին (Ճապոնիա, 144-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 4 ժամ։ Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 37–րդ ռակետ, պորտուգալացի Նունո Բորգեսի […] ...

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

13:51 03.07.2025

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող […] ...

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

13:43 03.07.2025

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 […] ...

BACK_TO_TOP