Հանքարդյունաբերության ոլորտում գանձվել են շուրջ 360 մլն դրամի ապառքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Հանքարդյունաբերության ոլորտում գանձվել են շուրջ 360 մլն դրամի ապառքներ

18:24 27.12.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի գործակալությունում առկա և տարբեր գերատեսչություններից ստացված տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում գրավոր զգուշացումներ են ստացել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 128 ընկերություններ, որից 14-ը` մետաղական, 112-ը` ոչ մետաղական և 2-ը` հանքային ջուր: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից:

Ընկերությունները զգուշացվել են ընդերքօգտագործման վճարման ապառքների մասով և աշխատանքային նախագծում ամրագրված պահանջները և օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերով սահմանված պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու հիմքով:
Հետևողական աշխատանքի արդյունքում 01.12.2018թ-ի դրությամբ գանձվել է մոտ 360000.0 հազար դրամ, որից՝ պետական տուրքի մասով՝ 93500.0 հազար դրամ, շրջակա միջավայրի դրամագլխի մասով՝ 80500,0 հազար դրամ, մշտադիտարկումների մասով՝ 3000.0 հազար դրամ և համայնքի սոցիալական մեղմացման ծրագրի ապահովման մասով՝ 183000,0 հազար դրամ: 
Գրավոր զգուշացումներում նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող 35 ընկերությունների նկատմամբ ներկայացվել են միջնորդագրեր ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու վերաբերյալ։
10-ը ոչ մետաղական ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքները դադարեցվել են, 21 ընկերությունների մասով գործընթացը ընթացքի մեջ է (այդ թվում՝ 4 մետաղական ), իսկ 4 ընկերությունների վարչական վարույթը կարճվել է՝ գրավոր զգուշացման հիմքերը վերացնելու հանգամանքով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

19:14 21.05.2025

Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակ

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար […] ...

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

19:09 21.05.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք: Գողացել էին Հովունի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրանցքի ներտնտեսական ոռոգման ցանցի 200 մետր երկաթյա կիսախողովակները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ապամոնտաժել ու գողացել է ոռոգման ցանցի կիսախողովակները, […] ...

Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

19:00 21.05.2025

Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

18:53 21.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

18:49 21.05.2025

Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...

«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո

18:42 21.05.2025

«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո

Ռոդրին ապաքինվել է ծանր վնասվածքից հետո ու 2024 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում։ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Բորնմութի» դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 22-ին «Արսենալի» դեմ 5-րդ տուրի խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո բաց է թողել 47 հանդիպում։ ...

BACK_TO_TOP