23:27 21.12.2018
Բյուջեի նախագծի հանրային քննարկումներից ու լսումներից հետո երեկ երեկոյան Գյումրիի ավագանին արտահերթ նիստով հաստատեց քաղաքի 2019 թվականի բյուջեն: Նիստի օրակարգում այլ հարցեր էլ կային, որոնց ավագանին միաձայն կողմ քվեարկեց: Համապատասխան որոշումներով` համայնքային սեփականություն հանդիսացող ինը բնակարաններն ու 12 սոցիալական բնակարանները անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել են անօթևան ընտանիքներին ու միայնակ տարեցներին։
Քաղաքի գլխավոր ֆինանսիստը հաջորդ տարվա բյուջեն անվանել է զարգացման բյուջե ու թվային տվյալներ ներկայացնելու պարտավորությունը ստանձնել: Նախ համեմատություն է կատարվել անցնող ու հաջորդ տարվա բյուջեների միջև: 2018-ին համայնքի բյուջեն 3 միլիարդ 470 միլիոն 200 հազար դրամ էր, իսկ 2019 -ին լինելու է գրեթե 114 միլիոնով ավելի, այսինքն՝ 3 մլրդ 584 մլն 873 հազար դրամ:
Ըստ էության, 2019-ի բյուջեի ավելացումը լինում է պետական բյուջեի դոտացիայի հաշվին: Պետական դոտացիա հաջորդ տարի Գյումրին 150 միլիոն դրամով ավելի կստանա, իսկ թե ինչու՝ չի մեկնաբանվել։ Զարգացման բյուջե հայտարարված ֆինանսական փաստաթուղթը կազմվել է հաջորդ տարվա եկամուտներն ու ծախսերը կանխատեսելով։ Իսկ որ ոլորտների համար է ավելի շատ գումար նախատեսվել, որոնցը կրճատվել: Նվազել են կանաչապատման, ավելացել են աղբահանության համար հատկացվող գումարները: Նախագծահաշվային փաստաթղթերի համար տրամադրվող ծախսերն էլ ավելացրել են հինգ անգամ։
Իսկ զարգացման բյուջեից արդյո՞ք հատկացում կա թափառող շների դեմ պայքարի համար: Սրանով էլ հետաքրքրված էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից մի քանիսը, որոնք պարզաբանում են պահանջել, թե ինչպես է քաղաքապետարանը հաշվել, որ հաջորդ տարի քաղաքում կլինի հենց 1820 թափառող կենդանի:
Թե վնասազերծումը ինչ եղանակով է լինելու, լուրջ քննարկման չի արժանացել ու փաստորեն մնացել է նույն փորձված, բայց ոչ ընդունելի եղանակը: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշել է, որ քաղաքի թափառող շների դեմ պայքարից առաջ պետք է նախ քաղաքն աղբից մաքրել, հենց աղբի կուտակման պատճառով են օրեցօր ավելանում թափառող կենդանիները:
Թափառող շների թեմայից անցում կատարվեց բյուջեում տարիներով կուտակված ու գրեթե անհուսալի վերադարձ համարվող ապառքներին: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Արարատ Բալաբեկյանը նշել է, որ միայն ավտոմեքենաների գույքահարկից մնացած ապառքը կազմում է 300 մլն դրամ, որը համարվում է անհուսալի գումար:
Անհուսալի ապառքը, սակայն, հաջորդ տարվա բյուջեում համարվում է կանխատեսվող եկամուտ։ Իսկ պահուստային ֆոնդ եկող գումարներով, որոնք տնտեսումների հաշվին են լինում, պլանավորում են ուղղել փողոցաշինությանն ու քաղաքի բարեկարգմանը:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...