17:37 21.12.2018
Այսօր տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների ապահովման վերաբերյալ քննարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ոլորտի հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միջև։ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ու Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան […]
17:30 21.12.2018
ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից օգտակար տեղեկություն Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար այն մասին, թե ինչ կարելի է անցկացնել հարևան երկրի տարածք և ինչ քանակությամբ. Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչև 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին […]
17:22 21.12.2018
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ընկել է «Ան-26» բեռնատար ինքնաթիռ, որի անձնակազմի երեք օդաչուները, նախնական տեղեկություններով, ռուսաստանցիներ են։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Ընդհանուր առմամբ ինքնաթիռում եղել է 23 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անկման հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից մեկը ինքնաթիռի օդաչուներից է։ Ինքնաթիռը ընկել է մայրաքաղաք Կինշասայի մոտակայքում (հստակ տեղը դեռ ճշտված չէ)։ Այն […]
17:20 21.12.2018
«Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները, այն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի կողմից «Հայաստանի Հանրապետությունում […]
17:14 21.12.2018
Ֆրանսիայում Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցությունը պատրաստ է իր շարքերն ընդունել «դեղին բաճկոնների» շարժման ակտիվիստներին և նրանց հետ մասնակցել 2019 թվականին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին: Այս մասին հայտնում է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլյա Բեն Sud Radio-ի եթերում: «Մենք պատրաստ ենք «դեղին բաճկոններին» ձեռք մեկնել և օգնել նրանց, ովքեր ցանկանում են իրենց գործունեությունը շարունակել, քարոզարշավ […]
17:14 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել […]
17:04 21.12.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է չմասնակցել Անգլիայի առաջնության հերթական տուրի՝ «Բարնլիի» հետ վաղը կայանալիք խաղին: Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում է, որ հայազգի ֆուտբոլիստը որոշ խնդիրներ ունի աջ ոտքի կոճի հատվածում: ԱՊԼ-ի 18-րդ տուրի` «Բարնլի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով ժամը 16:30-ին:
17:01 21.12.2018
Մարսելի մետրոպոլիտենում գնացքը դուրս է եկել ռելսերից: Տուժել է 14 մարդ: Բոլորը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցը: Վթարի պատճառը գնացքում հայտնաբերված տեխնիկական խոտանն է եղել: Վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում են 40-ից ավելի փրկարարներ: Մարսելի տրանսպորտային ծառայությունը տեղեկացրել է, որ 4 կայանների միջև երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է:
17:00 21.12.2018
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն փոխել է Անդրեյ Տալալաևի պատժամիջոցի չափը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Դեկտեմբերի 20-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մայիսի 31-ը, ներառյալ […]
16:59 21.12.2018
Վրաստանի կառավարությունը մտադիր է երկաթուղային բեռների փոխադրման կազմակերպման գործում ներգրավել մասնավոր ընկերությունների՝ նրանց շարժակազմ վաճառելով: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարար Գիորգի Կոբուլիայի մեկնաբանությամբ՝ կառավարությունն աշխատում է մրցակցություն ստեղծել երկաթուղային փոխադրամիջոցների բնագավառում, ոչ թե վաճառել «Վրացական երկաթուղիները»: Այդ մասին նա հայտարարել է TV Pirveli-ի եթերում: «Վրացական երկաթուղիներ» պետական ԲԲԸ-ն ներկայումս հանդիսանում է վրացական երկաթգծի և […]
16:58 21.12.2018
2018 թվականի հունվար-նոյեմբերին հավաքագրվել է 1 տրիլիոն 163 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.5%: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նոյեմբերի և ընթացիկ տարվա տասնմեկ ամսվա պետբյուջեի կատարողականը: Համաձայն 2018թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի՝ ամբողջ տարվա համար նախատեսված է եղել հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ դրամ […]
16:54 21.12.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ քաղաքապետարանը պետք է պահպանի օրինականությունը՝ անդրադառնալով փողոցային առևտրի հարցին: Նա նշել է՝ հունվարի 1-ից ավելի է խիստ մոտեցում է լինելու փողոցային առևտրի նկատմամբ: «Խստացվելու է ամեն ինչ, և բերելու ենք, մինիմումի հասցնենք, այն ինչ հնարավոր է անել ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցների ուժերի միջոցով»,- ասել է […]
16:50 21.12.2018
«Արմենպրես» լրատվական գործակալությունում դեկտեմբերի 21-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հեռագրական գործակալության՝ «Արմենպրես»-ի հիմնադրման 100-ամյակը» թեմային: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի […]
16:45 21.12.2018
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մինչև 2018թ. հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում փաստացի շահագործվող թվով 193 շարժական գազալցակայաններից 63-ը սահմանված կարգով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ռեեստրում գրանցում չեն ունեցել: 45 դեպքերում գազի շարժական լիցքավորման կայանները սահմանված կարգով չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, իսկ 12 դեպքերում գրանցված չեն եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններում: Այս մասին տեղեկացնում […]
16:42 21.12.2018
Ռուսաստանից Հյուսիսային Օսիայի տարածքով դեպի Վրաստան և Հայաստան անցնող Ռազմավիրական ճանապարհի մի հատված լայնացրել են։ Ռուսաստանում այդ հատվածն ուներ երկու գիծ՝ գնացող և եկող։ Այժմ այն լայնացվել ու հասցվել է 6 գծի՝ 3 գնացող, 3 եկող։ Այս մասին հայտնել է տեղական լրատվամիջոցներից մեկը։ Ճանապարհի այդ հատվածը մոտ է հայտնի Վերին Լարսի անցակետին, ու ճանապարհի մեկ […]
16:41 21.12.2018
Սիրիայում ցույցեր են՝ կապված Թուրքիայից հնարավոր սպառնալիքների հետ: Դրա համար հիմք է ծառայել այն, որ ԱՄՆ-ն որոշել է հեռանալ Սիրիայից, իսկ Թուրքիան նոր ռազմական գործողություններ է նախատեսում քրդաբնակ շրջաններում: Ցույցերն անցկացվում են քրդաբնակ Քոբանիից հարավ-արևելք գտնվող՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաբազայի մոտ: Ցուցարարները պաստառներ են կրել՝ դատապարտելով քրդական ռազմական միավորների դեմ հնարավոր սպառնալիքները: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]
16:36 21.12.2018
Այս ամենը մենք ստացել ենք ժառանգություն նախկին իշխանություններից և այժմ փորձում ենք շտկել թե՛ աղբահանության և թե՛ ձմռան աշխատանքների մասով: Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել էր՝ եթե ձյուն գա Երևանում, կրկին լինելո՞ւ են սառած մայթեր, փողոցներ, թե՞ քաղաքացիները կարող են առանց կոտրվածքներ ստանալու քայլել փողոցներում: […]
16:35 21.12.2018
Բելգիայի կառավարությունը հրաժարական տվեց: Թագավոր Ֆիլիպն ընդունել է երկրի վարչապետի ու կառավարության հրաժարականը: Վարչապետ Շառլ Միշելը հրաժարական տալու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ փլուզվեց կառավարական կոալիցիան: Իշխող կոալիցիան կազմալուծվեց՝ դրա կազմից «Նոր ֆլամանդական դաշինքի» դուրս գալու հետևանքով։ Նման որոշման պատճառը ՄԱԿ-ի միգրացիոն պակտի շուրջ եղած տարաձայնություններն էին։ Այդուհանդերձ, Շառլ Միշելը պետք է շարունակի զբաղվել […]
16:27 21.12.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շնորհավորական համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք ստորև. «Ձերդ գերազանցություն, Ցանկանում ենք շնորհավորել ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում և վայելում են հանրային լայն վստահություն: […]
16:19 21.12.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տարեվերջյան հաշվետու միջոցառմանը, որին մասնակցում էին նաև գինեգործական ընկերությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորել է հիմնադրամի գործունեությունը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված հարթակ՝ հույս հայտնելով, որ կառույցի համախմբված, ստեղծագործ թիմի շնորհիվ հաջողություններն […]
16:16 21.12.2018
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Նախարարությունների օպտիմալացման մասին»: Նա անդրադարձել է օպտիմալացման ենթակա նախարարություններից յուրաքանչյուրին: «Նախարարությունների օպտիմալացման մասին. 1. ԿԳՆ-ն տեղից մեծ նախարարություն է, ահռելի ծանրաբեռնվածությամբ, անհամար գործառույթներով, օրուգիշեր աշխատելու դեպքում հազիվ-հազ իր գործերը հասցնող: Որևէ նոր բեռ չի ձգի, անկախ անձերից: 2. Մշակույթի նախարարություն ունեն բոլոր այն երկրները, որոնց […]
16:15 21.12.2018
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ս.թ. օգոստոսի 1-ի հրամանով սահմանվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Հրամանով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական […]
16:11 21.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գորիսի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, […]
16:10 21.12.2018
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը հուսով է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի փոխզիջման արդյունքում: Այս մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի նշանակմանն իրենց համաձայնությունն են տվել արդեն Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը: Ստանիսլավ Զասը եղել է այդ երկրներից յուրաքանչյուրում, հանդիպել […]
16:04 21.12.2018
HSBC Holdings և Standard Chartered բանկերը դադարեցրել են համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ: Պատճառն իրավական ռիսկերն են: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը: Աղբյուրի տվյալներով՝ Huawei ընկերությունը փորձել է մոլորության մեջ գցել HSBC բանկի տնօրինությանը, որը դեռ նախորդ տարի էր որոշել դադարեցնել համագործակցությունը չինական ընկերության հետ: 1987-ին հիմնադրված Huawei-ը Չինաստանի խոշորագույն կոմունիկացիոն ընկերություններից մեկն […]
16:02 21.12.2018
Սերբիայի հարավային Նիշ քաղաքում գնացքը բախվել է դպրոցականների տեղափոխող ավտոբուսին: Այս մասին հայտնում է PTC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 3 մարդ, 22-ը մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել: Վիրավորներից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Բախման պատճառները դեռևս հայտնի չեն: Հաղորդվում է միայն, որ վթարը տեղի է ունեցել երկաթգծի՝ արգելապատնեշ չունեցող հատվածում: Հարվածի հետևանքով գնացքի մի մասը […]
15:46 21.12.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է Ամստերդամից առաջնորդել նախագահական ընտրություններում պարտություն կրած իր նախկին կուսակիցներին: Իր ֆեյսբուքյան հերթական ուղերձներից մեկում նա կրկին օրինակ է բերել Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հերթական ուղերձներից մեկի ժամանակ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկը տրտնջացել է, թե՝ առանց փողի հնարավոր չէ ինչ-որ […]
15:40 21.12.2018
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում է եղել նաև կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Ներկայացված նախագծում նշված է, որ Երևան քաղաքի ավագանու 2013-2018թ.թ. համապատասխան որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, վճարելով սահմանված չափով տեղական վճարը, դիմել են կազմակերպված և գործող ավտոկայանատեղերը 2019թ-ի ընթացքում շահագործումը շարունակելու իրավունք ստանալու խնդրանքով։ […]
15:28 21.12.2018
Աֆրիկյան Ջիբութիում ձերբակալվել է ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Փիթեր Շերիֆը, որը հայտնի է նաև Աբու Համզա անունով: Նրան պատրաստվում են արտահանձնել Ֆրանսիային: Այս մասին հայտնում է Le Figaro-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա կասկածվում է ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու մեջ: Հաղորդվում է, որ 36-ամյա Աբու Համզան իրավապահներից թաքնվում էր դեռևս 2011 […]
15:12 21.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությունը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությանը համակողմանիորեն և բարեխղճորեն լուսաբանելու համար մրցանակի է արժանացել հիմնադրամի կողմից: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) արդեն երրորդ տարին է՝ անցկացնում է լրատվամիջոցների համար նախատեսված մրցանակաբաշխություն, որի ընթացքում պարգևատրվում են հիմնադրամի գործունեությունը համակողմանիորեն լուսաբանած լրատվամիջոցներն ու լրագրողները: «Շնորհակալություն ենք հայտնում, որովհետև գնահատում ենք Ձեր աշխատանքը և շատ ուրախ ենք, որ մեր […]