13:11 21.12.2018
Երևանի ավագանու նիստում իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն այսօր զեկուցել է, որ աղբահանության վճարներն այսուհետ պետք է փոխանցվեն համայնքապետարաններին: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ դա իրենց կողմից ընդունելի է, քանի որ տարիներ շարունակ պայքարել են աղբահանության արդյունավետ կառավարման, գումարների հավաքագրումներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Որոշումն ընդունվել է 44 կողմ ձայներով:
13:10 21.12.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ՝ 20/12/2018թ․ ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով այն մտել է կատարման փուլ և, այդու, շուտով կփոխանցվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին Հայաստանի նկատմամբ այս վճռի կատարման ընթացքում ԵԽՄԿ վերահսկողությունն ապահովվելու համար։ «Ճիշտ ժամանակին՝ երեկ, արդարադատության նախարարությունը հրապարակել […]
13:02 21.12.2018
«Կարծում եմ`գազի գինը չի բարձրանա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տնտեսական գծով խորհրդական Արտակ Մանուկյանը`անդրադառնալով վերջին օրերին տարածված այն տեղեկությանը, թե Ռուսաստանը կարող է բարձրացնել գազի գինը նոր պայմանագիր կնքելու ժամանակ: Նա նշեց, որ այդ առումով Հայաստանը գտնվում է բանակցային ուժեղ դիրքերում: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով գազի գնի վերաբերյալ […]
13:02 21.12.2018
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, վերջին օրերին կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում: 1 կիլոգրամ բարձրակարգ ալյուրի մեծածախ գինը նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ ընկերությունների մոտ գնային բարձրացումը կազմել է 450 դրամ՝ 50 կգ պարկի հաշվով: Նկատի ունենալով ալյուրի և ցորենի շուկաների […]
12:59 21.12.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը և 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 […]
12:54 21.12.2018
Մանհեթենի դաշնային դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել ծագումով վրացի «օրենքով գող» Ռաժդեն Շուլայային: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Հաղորդվում է, որ օրինակելի վարք ցուցաբերելու դեպքում Շուլայայի ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել 15 տոկոսով, իսկ պատժի կրումից հետո նա կարտաքսվի Ռուսաստան: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին Նյու Յորքի նահանգի դատարանը Ռաժդեն Շուլայային հինգ հոդվածներով մեղավոր […]
12:47 21.12.2018
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով մի շարք նախարարությունների միավորման գործընթացին, որի դեմ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Մակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները: «Մշակույթի նախարարության գոյությունն այնպես չի, որ բոլոր արվեստագետները և մշակույթի գործիչներն իրենց մաշկի ու գործի վրա զգացել են: Կադրային քաղաքականությունը միշտ խնդիր է եղել […]
12:46 21.12.2018
Սպասել, որ մեծ փոփոխություններ կլինեին, ճիշտ չէ: Այս մասին այսօր կազմակերպված քննարկմանը հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանում տնտեսական ակտիվության՝ վերջին ամիսների ցուցանիշին, որը կայուն աճ է գրանցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ ընդհանուր առմամբ տարին դրական գնահատեց, և նշեց, որ վերջին փոփոխությունների ֆոնին պետք չէ թռիչքային փոփոխություններ սպասել: SHANTNEWS.am-ն […]
12:43 21.12.2018
Առաջին անգամ Հայաստանում քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները, թափոնները վերամշակող կազմակերպություններն ու դրանք ընդունող կետերը. www.recycling.am կայքի ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։ Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնական կոնտակտային տվյալները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է հանձնել տեսակավորված աղբն ու սեփական վարքագծով նպաստել ավելի […]
12:38 21.12.2018
Երեկ երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել Թբիլիսիի ծայրամասում՝ Վազիսուբանի շրջանում, որտեղ տեղակայված է Վրաստանի բանկի մասնաճյուղը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Համաձայն առկա տեղեկատվության՝ 4 դիմակավոր անձինք ներխուժել են բանկի մասնաճյուղ դրա փակումից անմիջապես առաջ՝ հենց այն պահին, երբ ինկասացիայի մեքենան պետք է բանկից տեղափոխեր հավաքված գումարը: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները զինված են եղել […]
12:34 21.12.2018
Վարկանիշային մրցաշարերում հաղթանակը հայ դահուկորդի համար ապահովել է աշխարհի և Oլիմպիական խաղերի մասնակցության ուղեգրեր: Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայում 8 վարկանիշային մրցաշարերից 3-ում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, ևս մեկում՝ երրորդը: Սա հայկական դահուկային սպորտում բավական լավ արդյունք է համարվում՝ հաշվի առնելով այն, որ մեր մարզիկներն աշխարհի և Օլիմպիական խաղերից երբևէ մրցանակներով չեն վերադարձել: Վարկանիշային մրցաշարերը մարզիկների համար […]
12:20 21.12.2018
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։ Ոստիկանության ծառայողները մարել են բռնկված կրակը, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության […]
12:14 21.12.2018
Գերմանիայում Amazon-ի օգտատերերից մեկը հաղորդել է այլ օգտատիրոջ 1700 անձնական նամակագրություն ստանալու մասին, գրում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ օգտատերը դիմել է ընկերություն և խնդրել իրեն տրամադրել իր սեփական գործողությունների, գնումների, տեղաշարժերի մասին հաշվետվություն: Ստանալով արխիվի հղումը՝ քաղաքացին հայտնաբերել է բոլորովին այլ օգտատիրոջ 1700 անձնական բնույթի ձայնագրություն: Օգտատերը դիմել է Amazon-ին և հայտնել տվյալների արտահոսքի մասին, […]
12:09 21.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զգալի չափերի գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական […]
12:06 21.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, անձնական ունեցվածքի գողության 5, գույքի դիտավորյալ ոչնչացման, հարկերից խուսափելու, սպանության սպառնալիքի և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ընտրական իրավունքի խախտման 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, դատարանի […]
12:00 21.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
11:59 21.12.2018
17-ամյա Ռեգինա Պարպիևան, ով ծանր հիվանդության հետևանքով կորցրել է տեսողությունը, Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից առաջ խնդրել է շոշափել նրա դեմքը: Ինչպես հայտնի է, կույր մարդիկ ծանոթանում են դիմացինի հետ շոշափումներով: Ռեգինայի հանդիպումը նախագահի հետ տեղի է ունեցել «Երազիր ինձ հետ» նախագծի շրջանակներում: Այս նախագիծը հիվանդ երեխաների համար է և փորձում է իրականություն դարձնել նրանց երազանքները: […]
11:58 21.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է ինքը 1950-ականների սիթքոմում ֆերմերի կերպարով, հաղորդում է The New York Times-ը: Ինչպես նշվում է, այս ամենը զարմանք է առաջացրել ԱՄՆ բնակչության շրջանում: Այդ ամենի պատճառը ԱՄՆ-ում այդ օրը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն են: Մասնավորապես, հրաժարական էր տվել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը, բացի դրանից, […]
11:44 21.12.2018
Կառավարության շենքի առջև Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում՝ դժգոհելով օպտիմալացումից: ՀՀ կառավարության՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին նրանք հանձնեցին նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նաև հայտարարեցին, որ նամակը հանձնելուց հետո կվերադառնան բնականոն աշխատանքի: «Մշակույթի նախարարությունը կարևոր է, խնդրում ենք չեղարկել նախագիծը: Հետ կանչեք նախագիծը, և Մշակույթի նախարարությունը դիտարկեք որպես […]
11:42 21.12.2018
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պատգամավորական մանդատն այսօրվանից պաշտոնապես կդադարեցվի: Որոշումը ընդունվել է խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նիստում, հայտնում է «Ալիք մեդիան»: Հարցը քվեարկության կդրվի արտահերթ նիստում: Այսպիսով, այսօրվանից նախագահը պատգամավորի իրավասություններ չի ունենա: «Ընթացակարգային հանձնաժողովը պատրաստում է համապատասխան ծրագիրը, որը կներկայացնի Վրաստանի խորհրդարանին, որը և կդադարեցնի նրա պատգամավորական իրավասությունները»,- «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա […]
11:35 21.12.2018
Ապրիլյան պատերազմից առաջ հայկական կողմում ունեցել են տեղեկություններ այն մասին, որ հակառակորդը կուտակումներ ունի առաջնագծում։ Այս մասին տեղեկությունները երեկ հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար (այն ժամանակ՝ նախարարի առաջին տեղակալ) Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ «Հակադիր ուժերի, այսինքն՝ մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն կա։ Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի […]
11:34 21.12.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են կատարել ամանորյա եղևնիների վաճառակետերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Շրջայցերի ընթացքում պարզվել է, որ Երևանի՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված […]
11:27 21.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: […]
11:26 21.12.2018
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Սեսիլիա Բաեզը գումար վաստակելու արտասովոր միջոց է գտել: Մի տարվա ընթացքում նա աշխատել է 56 հազար դոլար: Սեսիլիայի աշխատանքի բնույթն այն է, որ նա գրկախառնվում է մարդկանց հետ: Աղջկա, այսպես ասած «ծառայությունից» օգտվել ցանկացողներին 24-ամյա Սեսիլիան գտնում է համացանցում: Գրկախառնության մեկ ժամն արժե 80 դոլար: Ընկերությունում, որը մատուցում է «գրկախառնության» ծառայություններ, […]
11:24 21.12.2018
Առավոտից Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ մի շարք նախարարությունների միավորման և կրճատումների: «Ընդամենը խնդրում ենք վարչապետին, որպեսզի վերանայի որոշման նախագիծը: Մեր խորին համոզմամբ՝ նախագծի մշակմանը մասնակցել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Պիտի խնդրենք, որ հանրային քննարկումների արդյունքում ձևավորվի նախագիծ, պրոֆեսիոնալ հիմքերի վրա պետք է դրվի նախագիծը: Կամայականություններից պետք է աշխատանեք զերծ մնալ: Մշակույթի […]
11:18 21.12.2018
Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի իրական ծավալները հստակեցնելու, վնասը վերականգնելու ուղղությամբ։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ միայն ԵՔՔՎ քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով տարբեր ընկերությունների կողմից՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել […]
11:11 21.12.2018
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) 15-րդ գալա երեկոյի ընթացքում, որի նպատակն է Հայաստանի գյուղական համայնքներում իրականացվելիք կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական նորարարական ծրագրերի համար դրամահավաք անցկացնելը, հանգանակվեց 4,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ծառայելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի համալրմանը և հասանելի է լինելու Լոռու մարզի շուրջ 150 հազար բնակչին։ «Տպավորիչ երեկո էր, ու մենք անսահման ոգևորված […]
10:56 21.12.2018
Այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ է հրավիրված: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 3686-Ա որոշմամբ. Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը կանցկացվի հետևյալ օրակարգով. 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի […]
10:33 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը: Նպատակը «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը: Ինչպե՞ս մասնակցել Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ […]
10:25 21.12.2018
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Հայկական PR մրցանակաբաշխությանն արժանացել է տարվա պետական կառույց մրցանակին։ Միջոցառման կազմակերպիչ «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ղեկավար Աստղիկ Ավետիսյանը մրցանակ հանձնելիս նշել է, որ միակ կառույցն է, որի վերաբերյալ որևէ բացասական գնահատական չեն ստացել PR փորձագետների ու ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։ Ինչպես նշում են կազմակերպիչները, PR մրցանակաբաշխությունը հիմնված է գիտական ուսումնասիրությունների […]