15:52 18.12.2018
Մեկ շաբաթից աշխարհի բնակչության մի մասը տոնելու է Սուրբ Ծնունդը: 1tv.ge-ի հաղորդմամբ` Լապլանդիայում գտնվող Սանտա Կլաուսի գյուղում, տարվա այս ժամանակահատվածում հավաքվում են բազմաթիվ մարդիկ: Առանձնահատուկ բազմություն է գյուղի փոստի տարածքում, այստեղ են հավաքվում Սանտային նամակ ուղարկելու ցանկացողները:
Սանտան ողջ աշխարհից օրական ստանում է մոտ 30 հազար նամակ: Բացի դրանից՝ Սանտան ավանդաբար դիմում է բնակչությանը:
2018 թվականին Սանտան ունի առանձնահատուկ խնդրանք:
«Օգնենք բնությանը, որն այսօր վտանգի առջև է»,- կոչ է արել Լապլանդիայից Սանտան երեխաներին:
«Ձեզանից այս տարի ստացել եմ լավագույն ցանկություններ և լավ նամակներ: Ո՜րն է լինելու իմ այս տարվա ուղերձը. Երեխաները ինձ գրում են բազմաթիվ նամակներ և գտնում եմ, որ աշխարհում լավ բաներ են տեղի ունենում: Քանզի երեխաների ցանկություններում է, օրինակ, առողջությունը և երջանկությունը ծնողների և ընտանիքի անդամների համար:
Ինչպես գիտեք, ես գնահատում եմ այս արժեքները, ինչպիսիք են՝ բարին, ուրախությունը, ընկերությունը, բնության հանդեպ սերը: Մեր բարեկամ բնությունը այս պահին վտանգի առջև է և մենք միասին կարող ենք նրան մեծ նվեր անել, մենք կարող ենք օգնել բնությանը: Բոլորիդ ցանկանում եմ երջանիկ Սուրբ Ծնունդ»,- այս խոսքերով է դիմել Սանտա Կլաուսը աշխարհի բնակչությանը:
11:20 12.06.2025
Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն11:04 12.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...
10:45 12.06.2025
ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հայտարարել Վաշինգտոնի ցանկության մասին՝ կառուցողական համագործակցություն հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար։ «Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», – ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք օգտվում ենք այս հնարավորությունից՝ […] ...
10:33 12.06.2025
Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...
10:19 12.06.2025
Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրՃամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...
10:18 12.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...
10:00 12.06.2025
Հրդեհ Օձուն գյուղումՀունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...