11:26 17.12.2018
2018թ․ դեկտեմբերի 13-ից 16-ը ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի հատուկ հրավերով Երևան էին ժամանել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի առաջատար գիտնականները։ Այցի շրջանակներում տեղի ունեցավ «Չինաստան, Եվրասիա և Հայաստան․ հայացք Երևանից և Պեկինից» գիտական սեմինարը։ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի կողմից ելույթ ունեցան քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինը, Պաո Ինը և Վու Խոնվեյը։ Նրանք նշեցին, որ հայ-չինական հարաբերությունները լուրջ ուսումնասիրման կարիք ունեն։ Նշեցին, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ահռելի հնարավորություններ է ընձեռում տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, բայց Հայաստանում չինական ներդրումները դեռևս շատ քիչ են, եթե համեմատենք նույնիսկ Հարավային Կովկասի մյուս երկրների հետ։
Պրոֆեսոր Վու Խոնվեյը մասնավորապես շեշտեց, որ չին-վրացական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, չինական կողմն այնտեղ կատարում է ահռելի ներդրումներ։ Հույս հայտնեց, որ այցելության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների, հայ մասնագետների հետ շփումների շնորհիվ առաջարկներ կմշակվեն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները։ Դոկտոր Պաո Ինը ներկայացրեց Չինաստանի հումանիտար համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ, նշեց, որ այդ հաջող փորձը կարելի է օգտագործել նաև Հարավային Կովկասում։
Գիտական քննարկման նախաձեռնողը՝ ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական խորհուրդ»» հիմնադրամի ղեկավար ք․գ․թ Մհեր Սահակյանը, խոսեց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։ Նա նշեց, որ հնարավոր է չինական կողմի հետ հարաբերությունները խորացնել տնտեսական, ֆինանսական ոլորտում, որի համար անհրաժեշտ է ապահովել երկու երկրների տարադրամի կոնվերտացիան, կարելի է բանակցություններ սկսել Հայաստանում հայ-չինական համատեղ բանկի կամ չինական որևէ առաջատար բանկի մասնաճյուղի ստեղծման շուրջ։ Նշեց, որ Հայաստանը կկարողանա ընդգրկվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության տրանսպորտային ոլորտում, եթե միայն վերջնական ավարտին հասցնի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, որը կառուցելու համար կարելի է համագործակցել նաև Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկի հետ։
21:40 01.06.2025
Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...
21:19 01.06.2025
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...
21:00 01.06.2025
TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատումԹուրքական պետական TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...
20:40 01.06.2025
«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։ ...
20:20 01.06.2025
Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամԿառավարությունն ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն. այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ՝ կախված առաջադիմությունից։ Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։ ...
20:00 01.06.2025
Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...