TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Ստրասբուրգում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի

22:32 14.12.2018

Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով AFP գործակալությանը: Նշենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը հաղորդել էր, որ հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառի հարևանությամբ հրաձգություն էր կազմակերպել: Ստրասբուրգի քաղաքապետը միջադեպը ահաբեկչություն էր […]

̰
Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

22:18 14.12.2018

Արցախի Հանրապետության դեկտեմբերի 14-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր: Այս մասին  տեղեկացրել են  ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Աննա Հակոբյանը շվեյցարական «Genolier» կլինիկայի հետ համագործակցության ուղիներն է քննարկել

22:05 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile»  բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է շվեյցարական «Genolier» կլինիկա, որը համարվում է Շվեյցարիայի Համադաշնության առաջնակարգ բժշկական ծառայություն մատուցող 5 լավագույն բժշկական հաստատություններից մեկը: Այս մասին տեղեկացրին վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Այցի ընթացքում «Genolier» կլինիկայի գործադիր տնօրեն Բաբս Սիկլետը ներկայացրել […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

21:53 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է. «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ, ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց […]

̰
Դիմում-բողոքներ ներկայարցրել են ԲՀԿ, ԼՀԿ և ՀՅԴ-ի ներկայացուցիչները. Տիգրան Մուկուչյան

21:40 14.12.2018

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր SHANTNEWS.am-ին ամփոփ տեղեկություններ է ներկայացրել  2018 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ստացված դիմում-բողոքների մասին: ԿՀԸ նախագահն ասել է, որ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու, այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ չեն եղել, եղել են՝  վերահաշվարկի պահանջով՝ 13 դիմում՝ մեկը վստահված անձանցից մեկն է ներկայացրել, մյուսները՝ թեկնածուները: «Երկու դիմումը, որոնք որ […]

̰
ԿԸՀ նախագահը՝ վերահաշվարկի արդյունքների մասին

21:28 14.12.2018

ԸՕ-ն սահմանում է, որ տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի աշխատանքները սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը՝ ժամը 14:00-ից և դադարեցվում քվեարկության օրվանից հետո 5-րդ օրը՝ ժամը 14։00-ին: Այսինքն` վերահաշվարկն այս անգամ սկսվել է դեկտեմբերի 11-ին և ավարտվել այսօր՝ ժամը 14:00-ին: Վերահաշվարկի արդյունքների վերաբերյալ SHANTNEWS.am-ը տեղեկություններ է ստացել ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Նա ասել է, […]

̰
Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ

21:14 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

21:00 14.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 20:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Ալագյազ, Ծիլքար, Ուշի, Արտաշավան գյուղերում, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան -«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մազի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի […]

̰
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

20:53 14.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Թալին-Գյումրի, Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը դժվարանցանելի […]

̰
Ժամանակն է, որպեսզի վերանայենք «ընդդիմադիր» եզրույթը. Նաիրա Զոհրաբյան

20:38 14.12.2018

«Ատելության քարոզի առումով այս ընտրությունները տարբերվում էին Երևանի ավագանու ընտրություններից: Մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ ագրեսիան այս խորհրդարանական ընտրությունների մեջ չկար: Ես միտք ունեմ խորհրդարանում ստեղծել ոչ ֆորմալ լրագրողական ֆրակցիա, որտեղ կլինեն լրագրողներ տարբեր խմբագրություններից և իրենց հետ կքննարկենք տարբեր խնդիրներ»,- ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նաիրա […]

̰
Գյումրիի թիվ 41 դպրոցի տնօրենի մրցույթում հաղթել է նախկին տնօրենը

20:25 14.12.2018

Գյումրիի թիվ 41 դպրոցում այսօր տնօրեն էին ընտրում։ Պաշտոնն արդեն 3 ամիս է՝ թափուր է նախկին տնօրենի՝ Անահիտ Աթոյանի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանալուց հետո։ 6 թեկնածու էր հայտ ներկայացրել, նրանցից մեկը՝ նույն դպրոցի փոխտնօրեն Արմինե Գևորգյանը, ինքնաբացարկ է հայտարարել մրցույթից 2 օր առաջ։ Մյուս թեկնածուները հիմնականում մարզի տարբեր դպրոցներից են, ոմանք հասցրել էին արդեն 2 […]

̰
Հասարակության որակը փոխելը մի քիչ ավելի ժամանակ է պահանջում. Վահե Հովհաննիսյան

20:11 14.12.2018

Նոր ընտրված պատգամավորների մեջ կան շատ գրագետ, պարկեշտ մարդիկ և միայն պետք է ցանկանալ նրանց աշխատել, արդյունավետ աշխատել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Սա առաջին նախապայմանն է, ու որ հանկարծ այլ տարընթերցում չլինի, թե որևէ խնդիր որևէ մեկի հետ գոյություն ունի»,- ասել է նա: Նրա […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է «Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ»

20:04 14.12.2018

Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր: Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից: […]

̰
Սկսվում է հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի փուլը. Նաիրա Զոհրաբյան

20:02 14.12.2018

«Կային գյուղեր, օրինակ՝ Նախիջևանի շրջանի Մուծք գյուղ գնալիս ստիպված էինք մեր ճանապարհը շարունակել ձիով: Սիսիանի ռեգիոնում ուղղակի աղետալի վիճակ էր: Ինձ մոտ երբեմն տպավորություն է, որ մենք ապրում ենք 2 տարբեր իրականություններում՝ հայաստանյան քաղաքական իրականություն և Հայաստանից դուրս քաղաքական իրականություն, որտեղ մարդիկ ավելի ռեալ են: Գյուղեր կան, որտեղ մարդիկ ապրում են բարտերով: Մարդկանց ձեռքը գումար […]

̰
Հայաստանի կառավարման մոդելը շեղվել է ընդունված ձևաչափից. Վահե Հովհաննիսյան

19:55 14.12.2018

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն էֆեկտիվ կառավարման մոդելները հնարել է՝ իշխանություն-ընդդիմություն, հակակշիռ, որպեսզի իրար զսպելով, իրար օգնելով պետությունը գնա առաջ: Մենք այդ հակակշռի մեխանիզմը չունենք: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Եվ մի շատ վտանգավոր ձևակերպում արդեն մտնում է մեր կյանք, մեր կենցաղ: Ասում են՝ «Իմ քայլը» լինելու […]

̰
Ի՞նչ նորությունների սպասել ԿԸՀ-ից հաջորդ շաբաթ

19:50 14.12.2018

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի առաջիկա աշխատանքի վերաբերյալ: «Տարածքային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) կան ստացված դիմումներ, բացի դրանից, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը ևս կատարվել են գրառումներ: ՏԸՀ-ները հինգշաբթի-ուրբաթ օրերին կայացրել են նիստեր, այդ նիստերի ժամանակ քննության առարկա են դարձնում տարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարված գրառումները: Այսինքն՝ բոլոր գրառումները […]

̰
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում

19:49 14.12.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2019թ. […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրգործ է հարուցվել

19:45 14.12.2018

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմինների ստացած ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ թվով 442 դեպքի մասին ահազանգ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դեպքերից 190-ի մասին տեղեկությունները ստացվել են ՀՀ […]

̰
Ինչո՞ւ են ՌԴ-ում բժիշկները կոտրվածքներ ունեցողներին ուղարկում հայկական ռեստորան

19:41 14.12.2018

Ռուսական «КоммерсантЪ Weekend» պարբերականն իր հոդվածներից մեկում անդրադարձել է հայկական խաշին և դրա օգտակարությանը: Հոդվածի հեղինակ Ալեքսեյ Զիմինը գրել է, որ տավարի և խոզի տոտիկները մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, որոնք օգտակար են առողջության համար: «Կոտրվածքների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս վաղ առավոտյան գնալ հայկական ռեստորան և այնտեղ պատվիրել խաշ: Այն տաք դոնդողանյութ է»,- գրել […]

̰
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. խուլ ու համր քաղաքացիների համար կանցկացվեն հատուկ դասընթացներ

19:38 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված […]

̰
Լուսացույցների տեղափոխություն Երևանի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում

19:34 14.12.2018

Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկի Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

̰
Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

19:25 14.12.2018

«Ավրորայի» ղեկավար թիմում ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: Այս մասին տեղեկանում ենք «Ավրորա» մրցանակաբաշխության ֆեյսբուքյան էջից: Հայկ Դեմոյանը 2011-2015թթ. եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարը։

̰
Կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը

19:15 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին Բաքվում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 39-րդ հանդիպումը, որին մասնակցում էին ՌԴ, Ադրբեջանի, Թուրքիայի և Մոլդովայի ԱԳ նախարարները, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի ԱԳ նախարարների տեղակալները, Թուրքիայում Ալբանիայի դեսպանը, Սերբիայի ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության […]

̰
Վրաց-հայկական սահմանը փակած երիտասարդներին կընդունեն ՀՀ կառավարությունում

19:02 14.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ջավախքի մոտ 200 երիտասարդ փակել էր վրաց-հայկական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս […]

̰
100-տոկոսանոց միակարծիք և միադեմ խորհրդարան ունենալու պտուղները շատ արագ կտեսնենք. Վահե Հովհաննիսյան

18:55 14.12.2018

Հայաստանում քաղաքական մենաշնորհ է հաստատվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Մենք դարձյալ ունենք քաղաքական մենաշնորհ, ցավոք սրտի, դա վատ է»,- հայտարարել է նա: Դիտարկմանը, որ նման իրավիճակ ստեղծվել է քաղաքացիների ցանկությամբ, նա պատասխանել է, որ այդ դեպքում իշխանության գործունեությունը բավականաչափ արդյունավետ չի կարող լինել: «Քաղաքական […]

̰
Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անում

18:45 14.12.2018

Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակցիա են անում: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Բանն այն […]

̰
Ալիևն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախյան հիմնախնդիրը

18:36 14.12.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու։ Չավուշօղլուն Ադրբեջանում մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների նիստին, ինչպես նաև առանձին հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով CNN Turk-ին: Թեև Լավրով-Չավուշօղլու հանդիպումը տեղի է ունեցել  փակ դռների ետևում, այնուամենայնիվ Թուրքիայի արտգործնախարարը լրագրողներին որոշ […]

̰
Քննարկվել է ՄԻԵԴ-ի` ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը

18:33 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման […]

̰
Երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

18:30 14.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակիչը, վարելով անձնական օգտագործման «Օպել Զեֆիրա» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178․1-րդ  կմ հատվածում դուրս է եկել իր երթևեկելի գոտուց, բախվել հանդիպակաց ուղեմասով […]

̰
Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին

18:28 14.12.2018

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ ՀՀ կառավարության […]

̰
BACK_TO_TOP