Նոր մանրամասներ Արթիկի վթարից տուժածների առողջական վիճակի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Նոր մանրամասներ Արթիկի վթարից տուժածների առողջական վիճակի մասին

23:41 14.12.2018

Դեկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել երկու անչափահասների, այնուհետ բախվել բետոնե պատնեշին: «ՈւԱԶ»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մեքենայում եղել է նաև կալանավոր, նա ևս տուժել է, նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն: Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված ուղևորն առաջին բուժօգնություն է ստացել և դուրս գրվել։

«ՈւԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը ՝ 36 ամյա Չապլին Մարտիրոսյանը, չի տուժել: Վրաերթի ենթարկված երեխաներից մեկը՝ 14-ամյա Սեյրան Արշակյանը, Արթիկի բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», ապա՝ Երևան։ Արթիկի թիվ 6 դպրոցի տնօրենի խոսքերով՝  վթարից տուժած մյուս տղան ՝ Արմեն Նահապետյանը, լուրջ վնասվածքներ չի ստացել, հիվանդանոց չի դիմել, այժմ գտնվում է տանը:

Իսկ տուժած Սեյրան Արշակյանի մայրը՝ Նունե Արշակյանը, փոխանցեց, որ իր տղան այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել են թոքի և արցունքագեղձի պատռվածքներ, կողոսկրի ու ուսահոդի կոտրվածքներ:

«Տղայիս մոտ ախտորոշվել է նաև ուղեղի ցնցում և հիշողութայն կորուստ: Իր հետ կատարվածը չի կարողանում հիշել: Դեռ հետազոտվում է, երբ հիվանդասենյակ տեղափոխվի ուսի կոտրվածքի շրջանում կտեղադրվեն շինաներ»,- նշել է Սեյրան Արշակյանի  մայրը՝ Նունե Արշակյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:37 12.08.2025

Ճապոնիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոի արևելյան ափին, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Կուշիրո քաղաքի մոտակայքում, 20 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի առավելագույն ուժգնությունը կազմել է երեք բալ՝ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով։ Երկրաշարժը զգացվել է երեք պրեֆեկտուրաներում։ Ցունամիի սպառնալիք չկա։ ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

15:30 12.08.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

15:23 12.08.2025

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Ռոդրիգոյի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի տրանսֆերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Անգլիական ակումբը մինչև մրցաշրջանի մեկնարկը կարող է հրաժեշտ տալ երեք հարձակվողի. Ջեք Գրիլիշը շուտով կմիանա «Էվերթոնին», Ջեյմս Մքաթին մոտ է «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելուն, հնարավոր է հեռանա նաև Սավինյոն: Գվարդիոլան Ռոդրիգոյի խաղի սիրահարն է: Այս հանգամանքը կարող է նպաստել տրանսֆերի […] ...

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

15:17 12.08.2025

Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ խարդախության, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 6 […] ...

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

15:09 12.08.2025

Ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել […] ...

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP