TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Կոչ ենք անում «իրազեկի» վարկանիշ հայթայթելու նպատակով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը. ոստիկանություն

11:40 13.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ հերքելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե Պրահայում գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել ու կալանավորվել է ոչ թե ՀՀ ոստիկանության և այլ երկրների իրավապահ կառույցների համագործակցության շնորհիվ, այլ Չեխիայի իրավապահներից Հայաստանում թաքնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի մատնության արդյունքում: Ոստիկանությունից հայտնել են, որ հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ ոստիկանությունը գործում է բացառապես օրենքով […]

̰
21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի գործադրմամբ դեղատանն ավազակություն կատարելու համար

11:37 13.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 21-ամյա բնակչին: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ 2018թ. հոկտեմբերի 13-ին Երևան […]

̰
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մատնանշեց առաջիկա անելիքները

11:34 13.12.2018

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո սա առաջին նիստն է, և իրենք պետք է հստակեցնեն, թե ինչ ուղենիշներ կան, որոնց ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ կատարվեն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախևառաջ պետք է խրախուսել ներդրումների աճը, որը կլինի տնտեսական հեղափոխության համատեքստում: «Կա մեծ հետաքրքրություն, որը կշարունակի […]

̰
Պոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել լրջորեն մոտենալ Իրանի հարցին

11:27 13.12.2018

Պոմպեոն նաև քննադատել է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»:

̰
Աննա Հակոբյանը Ժնևում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

11:25 13.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր «Ֆրանկ Մյուլլեր» գործարանի սեփականատեր Վարդան Սրմաքեշը, Ժնևի Վեբստերի համալսարանի […]

̰
«Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են, ասաց Թրամփը». Վիգեն արքեպիսկոպոս Այկազյան

11:17 13.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է անմիջական օգնության տրամադրում Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», օրենքի ստորագրմանը ներկա է եղել Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը: «Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ «Այս օրենքը […]

̰
Մեղադրանքը չեմ ընդունում․ քննվում է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը

11:06 13.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ-ն։ «Ոչինչ չեմ ասելու մինչև դատական նիստը չավարտվի։ Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումներն իմ փաստաբանները կերկայացնեն»,- մինչ դատարանի դահլիճ մտնելը լրագրողներին ասաց Գևորգյանը։ […]

̰
Վլադիմիր Վարդանյանը հավակնում է արդարադատության նախարարի պաշտոնին․ «Հրապարակ»

10:59 13.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այս օրերին քննարկվում են օրենսդիր, գործադիր պաշտոնների թեկնածությունները․ ում ինչ պաշտոն տալ, ում տանել կառավարություն, ում գործուղել ԱԺ։ Նախնական քննարկումների համաձայն՝ արդարադատության նախարարի պաշտոնին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը՝ «Իմ քայլը» դաշինքի 53-րդ համարը,  Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, միջազգային իրավունքի փորձագետ։ Նա, ըստ որոշ լուրերի, Արարատ Միրզոյանի ազգականն է»:

̰
Հայաստանը կմնա մոնիթորինգի տակ․ «168 ժամ»

10:55 13.12.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին և հետընտրական հնարավոր զարգացումներին։ Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգևորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիթորինգի տակ գտնվելուց հանելու և տեղափոխելու պոստմոնիթորինգային […]

̰
Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան. Tert.am

10:51 13.12.2018

Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Լևոն Մնացականյանը: «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»,- ասել է նա: Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանը պատասխանել է. «Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»: Աղբյուրի հետ զրույցում Արցախի նախագահի […]

̰
Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվեց

10:42 13.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պոպոյանի նախագահությամբ՝ այսօր որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 27-ին, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր […]

̰
Մոդեստ Կոլերով․ ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին, դա ՌԴ նախագահի մակարդակը չէ. «168 ժամ»

10:37 13.12.2018

«ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում հաղթելու կապակցությամբ: Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ: Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն: Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների […]

̰
Ամասիայում ձյան շերտի հաստությունը հասնում է 30 սմ-ի

10:30 13.12.2018

Հանրապետության որոշ տարածքներում այսօր դիտվում են ձյան տեսքով տեղումներ։ «Ամասիան այսօր առավոտյան։ Ձյան ծածկի բարձրությունը հասնում է 30 սմ-ի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Սուրենյանը՝ գրառմանը կցելով SHANTNEWS.am-ի թղթակից Ալեքս Սարգսյանի լուսանկարները։      

̰
Հրդեհը Բագրատաշենում երկհարկանի տուն է ոչնչացրել

10:21 13.12.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 01:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լ. Խ.-ին պատկանող երկհարկանի տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:18-ին: Ամբողջությամբ այրվել է տունը՝ 375 քմ, […]

̰
Անկարայում արագընթաց գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ

10:13 13.12.2018

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:

̰
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:01 13.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝  ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Իջևանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին, Մաստարայի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարան-Քուչակ հատվածում և Գավառի ավտոճանապարհներին բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ […]

̰
Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում

09:50 13.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Հերացի, Այգեստանի 1-12, Սարի Թաղի 1-3, Օստրովսկու, Ռոստոմի, Աղյուսագործների, Ծատուրյան, Չարենցի, Երվանդ Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Վրացյան, Կորի, Արհեստավորների, Շահինյան, Շարա-Տալյան փողոցների, Սարի Թաղի 1-10 շարքերի, Երևանի […]

̰
Ռեյտինգային առաջատարների փոփոխությունը 2017-2018 թթ․ ընտրություններին. 5-րդ ընտրատարածք

09:38 13.12.2018

Արարատի մարզն ընդգրկող 5-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով ամենաշատ քվեներ հավաքած 10 անձանցից ոչ ոք առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին հանրապետական և «ծառուկյանական» թեկնածուները՝ Արայիկ Գրիգորյանն ու Արգամ Աբրահամյանը, իսկ տասնյակում կային նաև այլ ուժերի […]

̰
Կործանված ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի Ռուսաստան. «Ժողովուրդ»

09:34 13.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈւ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: Ինչպես հայտնի է, աղետի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները` Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ […]

̰
Հոսանքազրկումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

09:26 13.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Դավիթաշեն 2-րդ թաղ․ 17, 18, 20, 21, 23, 19, 24, 22 շենքերը, 10։30-16։00 Նորագյուղ թաղ. 166-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղ 28փ. 1-39 սեփական տները և 28 նրբանցքի […]

̰
Ինչո՞վ է առանձնանում նախորդ ԱԺ-ն. «Ժողովուրդ»

09:15 13.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորությունները կարճ տևեցին` 1.5 տարի: ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլև այն […]

̰
Շղթայական վթար Երևանում․ կան տուժածներ

09:01 13.12.2018

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 22:30-ին, էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen, Mercedes ML, Nissan Maxima, Mini Cooper մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

̰
Գազի գինը կթանկանա․ «Ժամանակ»

08:53 13.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Մեր ունեցած տեղեկություններով՝ այս պահին Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ չեն տարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողներին մատակարարվող գազի գինը: Հայաստանի իշխանությունները […]

̰
Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար․ «Հրապարակ»

08:49 13.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչության նիստում որոշվել էր ԱԺ նախագահ առաջադրել Արարատ Միրզոյանին, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին։ Սակայն առավել բարդ է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, հանձնաժողովների նախագահների հարցը։ Ասվում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հովհաննես Իգիթյանը, պաշտպանության և անվտանգության հարցերինը՝ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը։ Խմբակցության ղեկավարի հարցը դեռևս […]

̰
Եվրախորհրդարանը դեմ է հանդես եկել «Հյուսիսային հոսք-2»-ին

08:46 13.12.2018

Եվրոպական խորհրդարանը կողմ է հանդես եկել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության նախագծի իրագործումը դադարեցնելուն։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Բրյուսելում կարծում են, որ այդ նախագիծը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար և մատնանշում են Ուկրաինայի դերը դեպի Եվրոպա գազի տարանցման գործում։ «Հյուսիսային հոսք-2» գազատարը պետք է Բալթիկ ծովի ընդերքով գազ փոխադրի Ռուսաստանից Գերմանիա։ Դրա […]

̰
Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Փաշինյանի ճաշակով չէ. ով կարող է լինել ԱԺ փոխնախագահ․ «Հրապարակ»

08:25 13.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։ Բանն այն է, որ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի։ Այս պահին ամենահարմար […]

̰
Չավուշօղլուն կմեկնի Բաքու` մասնակցելու ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին

08:12 13.12.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 14-ին մեկնելու է Բաքու` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտգործնախարարության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստի աշխատանքները վերաբերելու են հեռահաղորդակցության, տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների, էներգետիկայի, առևտրի ոլորտներին, մանր և միջին ձեռնարկատիրությանը։ Հայտարարության մեջ […]

̰
Գրավի դիմաց ազատ արձակված Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենը պիցցա է պատվիրել լրագրողների համար

07:59 13.12.2018

Կանադայում գրավի դիմաց ազատ արձակված Huawei ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուն պիցցա է պատվիրել լրագրողների համար, ովքեր «պարեկել» են իր տան մոտ։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Պիցցայի չորս տուփերը լրագրողներին ու լուսանկարիչներին է փոխանցել առաքիչը։ Huawei չինական ընկերության հիմնադրի դուստրն ու ֆինանսական հարցերով տնօրենը ձերբակալվել էր Կանադայում դեկտեմբերի 1-ին։ Նրան մեղադրում են […]

̰
Մեյը խոստացել է ականջալուր լինել իր քննադատներին

07:42 13.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ականջալուր կլինի այն խորհրդարանականներին, որոնք իրեն անվստահություն են հայտնել համապատասխան քվեարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Մեյը նաև երախտագիտություն է հայտնել Պահպանողական կուսակցության այն անդամներին, որոնք հանդես են եկել իր օգտին։ Վարչապետն ընդգծել է, որ ներկա պահին բրիտանական իշխանությունները պետք է ավարտին հասցնեն Եվրամիությունից երկրի դուրսբերման […]

̰
Թերեզա Մեյը կմնա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում

07:30 13.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կմնա իր պաշտոնում և կպահպանի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը։ Բրիտանացի խորհրդարանականները քվեարկել են վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե տալ-չտալու հարցով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Պահպանողական կուսակցության 200 անդամներ քվեարկել են հաջակցություն Մեյի, իսկ 117-ը դեմ են հանդես եկել։ Որպեսզի նա կորցներ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը, պահանջվել է, որպեսզի […]

̰
BACK_TO_TOP