07:15 13.12.2018
Սիրիայի հյուսիս-արևելքում միակողմանի ռազմական գործողությունների անցկացումն անթույլատրելի է։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը՝ կապված սիրիացի քրդերի կազմավորումների վրա թուրքական զորքերի կողմից առաջիկա օրերին ծրագրված հարձակման հետ։ «Սիրիայի հյուսիս-արևելքում ցանկացած կողմի միակողմանի ռազմական գործողությունները, հատկապես եթե ամերիկացի զինծառայողներ կարող են լինել այդ շրջանում կամ մոտակայքում, լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ասել է Ռոբերտսոնը։ Չորեքշաբթի […]
01:00 13.12.2018
Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախորդ տարի այստեղ առաջին երկու տեղերում հայտնվել էին ՀՀԿ-ական թեկնածուներ։ Երրորդ տեղում վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ […]
00:50 13.12.2018
ԱՄՆ-ի Լերների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պարզել են, որ մսի և լյարդի հաճախակի օգտագործումը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են European Heart Journal ամսագրում: Գիտնականները պնդում են, որ աղիքային մանրէների ածանցյալ տրիմետիլամին N-օքսիդ միացությունը, որն առաջանում է մարսողության ընթացքում, բարձրացնում է սրտի կաթվածների և ինսուլտների ռիսկը: Գիտնականների հետազոտական աշխատանքներին ներգրավվել է 113 մարդ: Մի մասն […]
00:45 13.12.2018
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ-ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված […]
00:40 13.12.2018
Ռուսաստանի Яндекс քարտեզագրական ծառայությունը պատահաբար բացահայտել է Իսրայելի և Թուրքիայի հարյուրավոր ռազմական օբյեկտների ճշգրիտ վայրը, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի երկու ռազմակայաններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ամերիկացի գիտնականների ֆեդերացիային (FAS): Ֆեդերացիայի աշխատակից Մեթ Քորդը հայտնաբերել է, որ ծառայողական քարտեզներում Իսրայելի և Թուրքիայի տարածքների որոշ հատվածները հստակ «լղոզված են»: Նա դրանք համեմատել է Google Earth-ի պատկերների հետ և […]
00:30 13.12.2018
Արդյո՞ք հնարավոր է սնունդ ստեղծել օդից: Անհավատալի է, բայց ֆինները նման հեղափոխական գաղափար են առաջ քաշել: Ավելին, մասնագետներն ասում են, որ այստեղ ֆանտաստիկ ոչինչ չկա: Փորձերը հաջողությամբ են ավարտվել, սննդի օրինակները ստացվել են: Ինչպես գիտենք, օդը, որը մենք շնչում ենք, գազերի միացություն է՝ թթվածին, ածխաթթու գազ, ազոտ և ջուր: Եվ հենց այդ 4 տարրերից է […]
00:23 13.12.2018
Վրաստանի 4-րդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարումը կավարտվի դեկտեմբերի 16-ին՝ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունից հետո: Դեռևս առաջին տիկին Մակա Չիչուան մտահոգված է իր ընտանիքի ապագայով, քանի որ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նրա ընտանիքը կմնա առանց գումարի: Նա հայտարարել է, որ ամուսնու նախագահության տարիներին իրենց չի հաջողվել գումար տնտեսել: Ամուսնու պաշտոնավարման ժամանակ գումարը բավարարում […]
00:15 13.12.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը ԵՄ-ի գագաթնաժողովում շարունակելու է խոսել հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու օգտին, գրում է ТАСС-ը: Նրա խոսքերով՝ Գերմանիան անհանգստացած է Ռուսաստանի Դաշնության գործողություններով: Անգելա Մերկելը նաև նշել է, որ Ռուսաստանը Ազովի ծովի հետ կապված պահանջներ է ներկայացնում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտնել էր, որ Եվրոպայում այժմ չկա […]
00:12 13.12.2018
Երևանի Մալաքիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներն ընդգրկող 3-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկն այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ ձայների հսկայական մասը ստացել էր գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ այս ընտրություններին նա […]
23:55 12.12.2018
Մարզական մեկնաբանները, մարզիչներն ու մարզական կազմակերպություններն այսօր ամփոփել են գյումրեցի մարզիկների հաջողություններն ու կազմել մեծահասակների, երիտասարդների ու պատանիների լավագույն տասնյակները: Ընտրությանը մասնակցող 46 ներկայացուցիչներին տրամադրվել են թերթիկներ, որոնցում աշխարհի, Եվրոպայի միջազգային հեղինակավոր մրցաշարերում լավագույն արդյունքներ ցուցաբերած ու հաղթական հորիզոնականներ նվաճած գյումրեցի մարզիկների անուններն են եղել: Մեծահասակների, պատանիների ու երիտասարդների ցուցակներից յուրաքանչյուրում 16 թեկնածու կար, մեդալներ […]
23:42 12.12.2018
Մոտ երկու շաբաթ առաջ Մարսի վրա վայրէջք կատարած InSight զոնդը ամբողջական «սելֆի» լուսանկար է արել: Զոնդը կարողացել է ինքն իրեն լուսանկարել ռոբոտացված «ձեռքի» միջոցով: Այս լուսանկարը թույլ կտա մասնագետներին որոշել փորման աշխատանքների համար ճիշտ տեղանքները: Զոնդի մեջ տեղադրված է սեյսմոգրաֆ, նաև երկրաֆիզիկական ջերմաչափ, որը կտեղադրվի մոլորակի ընդերքում, շուրջ 5 մետր խորությամբ: Եվս մի սարք էլ […]
23:40 12.12.2018
Հայաստանի բարձրագույն, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2018-2019 թվականների ուսումնական տարվա ուսման վարձեր հատկացնելու նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից կտրամադրի 13 մլն 762.6 հազար դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման՝ 2018 թվականին ուսման վարձի փոխհատուցման կարիք ունի 293 սիրիահայ ուսանող: Նրանցից 246 սիրիահայ ուսանողի […]
23:30 12.12.2018
Ուկրաինացի, ազգությամբ հայ գործարար Արթուր Մխիթարյանի Facebook-ում տեղադրած տեսանյութը, իր հանդեպ Ուկրաինայի անվտանգության ծառայության անօրինական գործողությունների մասին, մեծ արձագանք է գտել սոցիալական կայքում: Հսկայական թվով օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնել հայ գործարարին: Ավելին` օգտատերերն առաջարկում են Մխիթարյանին մտնել մեծ քաղաքականություն, իր կուսակցությունը հիմնել և նույնիսկ առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններում: «Դու շատ ավելի ուժեղ ես, քան […]
23:13 12.12.2018
Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող 2-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին ՀՀԿ-ական թեկնածուները՝ Արման Սահակյանը և Արտակ Սարգսյանը, իսկ տասնյակում կային նաև […]
23:02 12.12.2018
«Գերմանիան աջակցում է Ֆրանսիային այս ծանր պահին»: Այսպիսի վերնագիր ունի Անգելա Մերկելի՝ Էմանուել Մակրոնին ուղղված հեռագիրը: «Երեկվա սարսափելի դեպքը Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում խորապես ցնցել է ինձ: Մենք վշտացած ենք տեղի ունեցածի կապակցությամբ, և մեր մտքերում վիրավորների ու զոհերի հարազատների հետ ենք: Ցանկանում եմ վիրավորներին շուտափույտ ապաքինում: Գերմանիայի ամբողջ ժողովրդի անունից ցակակցություն եմ հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: […]
22:47 12.12.2018
Մոր կողմից լքված երեք ամսական Անին Նովոսիբիրսկից տեղափոխվել է Հայաստան: Երեխայի տեղափոխումը կազմակերպել է ՀՀ ոստիկանությունը: Անիի մայրը, ով Հայաստանի քաղաքացի է, Նովոսիբիրսկի հիվանդանոցներից մեկում ծննդաբերությունից հետո հրաժարվել էր փոքրիկից, ինչից հետո նրան տեղափոխել էին տեղի մանկատներից մեկը: Այնուհետ այդ մասին տեղեկություն էր փոխանցվել ՀՀ համապատասխան մարմիններին: Անին Հայաստան է տեղափոխվել երեխաների իրավունքներին վերաբերող ԱՊՀ […]
22:35 12.12.2018
Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության միջազգային հեղինակավոր մրցաշարում: Բազմամարտում մեր մարզիկը հավաքել է 84․500 միավոր և անհասանելի դարձել մյուսների համար: Երկրորդ տեղը գրավել է ճապոնացի Տեպպի Միվան, իսկ ռուսաստանցի Դմիտրիյ Լանկինը դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցումներին մասնակցում է 200-ից ավելի մարզիկ […]
22:25 12.12.2018
Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող 1-ին ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին ՀՀԿ-ական թեկնածուները՝ Ռոբերտ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը, իսկ տասնյակում կային […]
22:21 12.12.2018
Լոնդոնում շարունակվում է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին մասնակցելու իրավունք են նվաճել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի՝ մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: Հիշեցնենք, որ առաջին տուրն ավարտվել էր ոչ-ոքի, Արոնյանը խաղացել էր սևերով: Այսօր երկրորդ տուրում ևս հաղթողը չի որոշվել: Կարուանա-Նակամուրա երկրորդ պարտիան […]
22:11 12.12.2018
«Տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ վայելում են քաղաքացիների վստահությունը։ Հարկ է արձանագրել, որ հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական պրոցեսներում հեղափոխական մշակութային փոփոխությունների։ Ռեյտինգային ընտրակարգի կիրառման պայմաններում ընտրության չափորոշիչ է եղել առավելապես թեկնածուների անձը, այլ ոչ նրանց ու իրենց կուսակցությունների կրած արժեքները, ինչն անմիջականորեն արտացոլվել է ընտրությունների արդյունքների մեջ։ Առանձին դեպքերում […]
21:53 12.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր […]
21:40 12.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա –Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
21:28 12.12.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև […]
21:13 12.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն և բուք է: Ապարանի ճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]
20:58 12.12.2018
Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթնաժողովի շրջանակում 2019-ի մարտին ԱՄՆ-ում` Նյու Յորքում կայանալիք պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպման նախապատրաստական քննարկումներին: ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթնաժողովը նախաձեռնվել է 2015 թվականին և ներառում է ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելություններին զգալի աջակցություն ցուցաբերող երկրները: Հայաստանն ընդգրկվել է գագաթնաժողովի կազմում` հաշվի առնելով […]
20:42 12.12.2018
«Ատրճանակ ձեռք բերելու, պահելու մասին մեղադրանքը, ակնհայտ անօրինական է ի սկզբանե: Էս մեղադրանքn ի սկզբանե իրավունք էլ չունեին առաջադրելու, որովհետև օրենքը հստակ սահմանում է, որ եթե վաղեմության ժամկետը անցել է, ապա քրեական գործ չի կարող հարուցվել քրեական հետապնդում չի կարող իրականացվել»,- Հայկ Սարգսյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է Սարգսյանի […]
20:27 12.12.2018
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կրճատել է 9 հոգուց բաղկացած կարդինալների խորհրդի կազմը՝ դարձնելով այն մինչև 6 հոգի, հաղորդում է Սուրբ գահի մամուլի ծառայությունը: «Սեպտեմբերի 10-12-ը տեղի ունեցած նիստի արդյունքներից ելնելով, հաշվի առնելով կարդինալների ցանկությունները, խորհրդի անդամներից մի քանիսի տարիքը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի վերջին գրել է կարդինալներ Ջորջ Պելլային, Ֆրանցիսկոս Խավիեր Էրասուրիսին և Լորան Մոսնսենգվո Պասինեին և […]
20:15 12.12.2018
Դեկտեմբերի 14-ին ավարտվում է քվեների վերահաշվարկի ժամկետը: SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե որոնք են լինելու ԿԸՀ-ի հաջորդ գործողությունները. «Տարածքային ընտրական հանձնաժողովներն ուրբաթ օրը կվերջացնեն վերահաշվարկի դիմումների հետ կապված աշխատանքը: Կընդունվեն որոշումներ գրանցամատյանների վերաբերյալ, ապա ԿԸՀ-ն, սահմանված կարգով, դեկտեմբերի 16-ին, այսինքն՝ քվեարկությունից հետո 7-րդ օրը, նիստ կգումարի, վերջնական արդյունքները կներկայացնի և կընդունի որոշում ընտրությունների վերաբերյալ»,- […]
20:02 12.12.2018
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Ե. Կողբացու ու Ա. Քոչինյան փողոցների Ամիրյան-Բուզանդ և Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում Բուզանդի փողոցի Կողբացի-Աբովյան հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Կողբացուց դեպի Աբովյան ուղղությամբ (նախկինում հակառակ ուղղությամբ էր), իսկ Քոչինյան-Ամիրյան խաչմերուկում Ա. Քոչինյան փողոցից […]