13:32 12.12.2018
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: «Հայ ժողովուրդն ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին: Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի […]
13:26 12.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Մեխակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հրաչյա ՄԵԽԱԿՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
13:26 12.12.2018
Գերմանիայի դաշնային ոստիկանությունը ուժեղացրել է վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները: Հսկիչ անցակետերը տեղակայված են հիմնական սահմանային անցակետերում, ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել Քյոլն, Բրայզախ-ամ-Ռայն, Ռայնաու քաղաքներում և Իֆֆեցխայմ կոմունայում, հայտնել են իրավապահները: Ստուգման ժամանակը կարող է կազմել մինչև 90 րոպե: Թե որքան երկար կշարունակվի հսկողությունը, դեռ […]
13:23 12.12.2018
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Կարապետ Միքայելյանին (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին) պատկանող ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների և Արմինե Մարկոսյանին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) պատկանող լավաշի արտադրամասերի գործունեության կասեցումը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Տեսչական մարմնի կողմից […]
13:21 12.12.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին: Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատարելագործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային […]
13:17 12.12.2018
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։45-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի և 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
13:06 12.12.2018
Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Համագումարից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նկարիչները ներկայացրին իրենց մտահոգությունները միությունում տիրող վիճակի վերաբերյալ: Նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը նշեց, որ միությունը քսան տարի անընդհատ կառավարում է նույն վարչակազմը, և բնականաբար տեղում կանգնած վիճակ է այնտեղ: Նրա խոսքերով` կան շատ ավելի երիտասարդ, գործունյա ուժեր, որ կարող են նոր ուժ, […]
13:00 12.12.2018
Կալիֆոռնիայում Facebook-ի մի քանի գրասենյակներ տարհանել են պայթուցիկի տեղադրման մասին անանուն զանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Մենլո Պարկ քաղաքի ոստիկանությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրենց նյույորքցի գործընկերներից ստացել են տեղեկություն այն մասին, թե անանուն մի զանգահարող ասել է, որ ռումբ է տեղադրված Սան Մատեո շրջանում՝ Ջեֆֆերսոն Դրայվ 200 հասցեի գրասենյակում: Այդ և տարածքի մի քանի այլ գրասենյակներ […]
13:00 12.12.2018
Բրիտանիայի խորհրդարանում հավաքվել են բավարար ձայներ երկրի վարչապետ Թերեզա Մեյին վստահության քվե տալու-չտալու հարցը բարձրացնելու համար։ Արդեն այսօր երեկոյան բրիտանական խորհրդարանում կքննարկեն նրա հարցը, և անվստահության դեպքում Մեյը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։ Հակառակորդ կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարն արդեն հայտնել է, որ իրենք ունեն բավարար ձայներ Մեյին անվստահություն հայտնելու համար։ […]
12:56 12.12.2018
Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում այսօր 9-րդ ընտրատարածքային հանձնաժողովը կատարել է քվեաթերթիկների վերահաշվարկ: Հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ 62 տեղամասից 15-ի համար վերահաշվարկ է կատարվում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ որոշումը կայացվել է սեփական նախաձեռնությամբ, իսկ մինչ այդ, 3 ռեյտինգային թեկնածուներ դիմում-բողոքներ էին ներկայացրել՝ 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ԼՀԿ-ից: Դիմում ներկայացրած թեկնածուները տվել են […]
12:56 12.12.2018
Ստրասբուրգի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում քաղաքի տաճարի մոտակայքում, հաղորդում է Reuters- ը`վկայակոչելով ականատեսներին: Գործողության մանրամասները չեն հաղորդվում: Ականատեսներից մեկի փոխանցմամբ`ոստիկանությունը շղթայել է այն վայրը, որտեղ նախօրեին կրակոցներ են տեղի ունեցել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել Ստրասբուրգում կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ստրասբուրգի կենտրոնում կրակոցները տեղի են ունեցել դեկտեմբերի […]
12:53 12.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր […]
12:50 12.12.2018
Երևանի քաղաքային պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։ Ավելի ուշ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
12:48 12.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ քննվում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Ենթադրաբար, մեղադրանքն առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնեցին, որ նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին: Դռնփակ նիստը նախագահել է դատավոր […]
12:45 12.12.2018
Դեկտեմբերի 11-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում։ Տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շահնազարյանն է, որը նույն օրը՝ […]
12:39 12.12.2018
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել բուլղարական Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռը: Պատճառը օդաչուական խցիկի վնասված ապակին է եղել: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Ուղևորները և անձնակազմը չպլանավորված վայրէջքից չեն տուժել, չի եղել ո՛չ խուճապ, ո՛չ անհարմարություն: Օդանավի անձնակազմը մեծ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ինքնաթիռն իջեցրել է: Նշվում է նաև, որ օդանավում, ի թիվս այլ ուղևորների, եղել […]
12:35 12.12.2018
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ շուկան։ Եվ պետք է ազնիվ լինել՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայի համար, իսկ Ռուսաստանում շուկան ավելի ցածր ստանդարտներ ունի, ու այնտեղ հայկական ապրանքները մրցունակ են։ Այս մասին գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն […]
12:18 12.12.2018
«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։ Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում»,- ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող հարցազրույցում ասել է […]
12:17 12.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման և կաշառակերության 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական […]
12:11 12.12.2018
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
12:05 12.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965 […]
12:04 12.12.2018
Վրաստանի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն խոր ցավով է ընդունել Աբխազիայի իշխանությունների՝ 800 սիրիացիներին ապաստան տալու մասին հայտարարությունը: Նա իշխանություններին՝ մասնավորապես Բիձինա Իվանիշվիլիին, մեղադրել է երկրի ամբողջականության վերականգնման խոստումը չկատարելու մեջ: Բուրջանաձեն միաժամանակ ահազանգել է, թե Աբխազիայի իշխանությունների գործողությունների հետևանքով կարող են վերջնականապես կորցնել ոչ միայն Աբխազիան և Սամաչաբլոն (Հարավայի Օսիան), այլև ողջ երկիրը: […]
12:00 12.12.2018
Օդանավակայանների միջազգային խորհրդի համաշխարհային ղեկավար խորհրդի նախագահի պաշտոնը ստացել է արգենտինահայ գործարար, հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի զարմիկ Մարտին Էռնեկյանը։ Այս մասին հայտնել է կառույցի կայքը դեկտեմբերի սկզբին։ Այս կազմակերպությունը միավորում է աշխարհի բազմաթիվ օդանավակայններ՝ միասին լուծելու համանման խնդիրները։ Համաշխարհային ղեկավար խորհուրդը ձևավորվում է տարածաշրջաններից ներկայացված կառավարիչներից, որոնք էլ ընտրում են իրենց խմբի նախագահին։ Փաստացի, այս […]
11:41 12.12.2018
Երեկոյան սկսված ու այժմ էլ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով այս պահին Շիրակի մարզում փակ, անանցանելի ավտոճանապարհներ չկան։ Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-ի: «Աշոցքի Ճանշին» ընկերության աշխատակիցներն սկսել են ձյան մաքրման ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքները: Քեթիի ոլորաններում և Վարդաղբյուր գյուղի մոտակայքում գիշերն արգելափակված բեռնատարներն ու թեթև մարդատար ավտոմեքենաները […]
11:40 12.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: «Որոշումը կայացվել է երեկ գիշերը: Այսօր՝ ժ. 16:00-ին, քննվելու է կալանքի երկարացումը: Մինչև այդ հայտարարությամբ հանդես կգա Վաչագան Ղազարյանը, դրանից հետո մեկնաբանությունները կներկայացնենք»,-ասաց Հարությունյանը: […]
11:37 12.12.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորի հայցն ընդդեմ նույն բուհի դասախոսի կթողնի առանց քննության: Հիշեցնենք՝ հուլիսին համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը դատական հայց էր ներկայացրել դասախոս Գագիկ Համբարյանի դեմ՝ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչած զրպարտությունը հերքելու ու 1 մլն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջով: Հոկտեմբերից նշանակվել են նախնական դատական […]
11:36 12.12.2018
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական […]
11:34 12.12.2018
Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը «Матч TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է իր անձնական կյանքի մասին: Յանան խոստովանել է, որ նախկին ընկերոջ հետ հարաբերությունները չեն ստացվել, և այժմ ինքն ազատ կին է: «Շատ վատ է, որ հիմա տղամարդկանց մեծ մասը չի կարող հարմարվել ինքնուրույն կանանց: Չգիտես ինչու նրանց համար կնոջ […]
11:21 12.12.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին գրել է ռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում: «Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»,- գրել է Հովհաննես Գալստյանը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը […]
11:14 12.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության […]