11:12 12.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
11:08 12.12.2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարել են ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին: Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարևորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական և հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը, ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։ «Ավրորան» ստեղծվել է […]
11:03 12.12.2018
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը և Կանաչ կլիմայի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Խավիե Մանզանարեսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի երկկողմ Հիմնական համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում՝ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 24-րդ համաժողովի […]
10:47 12.12.2018
Լոնդոնում շարունակվում է London Chess Classic 2018 շախմատային մրցաշարը, որին մասնակցելու իրավունք են նվաճել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից 4-ը: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան: Մասնակիցներն իրար հետ մրցում են նոկաուտ համակարգով: Երկուական զույգերի հաղթողները կորոշվեն երկու դասական պարտիաների արդյունքում, եթե հավասար արդյունք ապահովվի, ապա կանցկացվեն արագ շախմատի, ապա անհրաժեշտության դեպքում նաև […]
10:30 12.12.2018
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Կ. Մ.-ի (ծնված 1987 թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
10:17 12.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին`ժամը 10:00-20։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
10:02 12.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության […]
09:46 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռևս ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով ևս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի […]
09:33 12.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ: Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է Մարտի 1-ի գործով […]
09:18 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ […]
09:14 12.12.2018
Չինաստանում ձերբակալվել է կանադացի նախկին դիվանագետ Մայքլ Կովրիգը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Կովրիգը, որը «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակից է, ձերբակալվել էր Պեկին այցի ժամանակ։ Չինաստանի իշխանությունների նման գործողությունների պատճառն անհայտ է։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն լուրջ անհանգստություն է արտահայտել՝ կապված տեղի ունեցածի հետ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Կանադայում ձերբակալվել էր […]
09:05 12.12.2018
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը հակազդելու և պատժամիջոցներ սահմանելու մասին։ Փաստաթուղթն ընդունվել է բոլոր կոնգրեսականների կողմից։ Նրանց տեսանկյունից՝ «Հյուսիսային հոսք-2»-ը զգալի հետքայլ է եվրոպական էներգաանվտանգության և ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ԵՄ երկրներին հրաժարվել գազատարի շինարարությունից։ Բացի այդ, օրենսդիրները կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին […]
08:53 12.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Հիմա շատ ավելի կարևոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած և՛ ներքին, և՛ արտաքին […]
08:46 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է։ Արտգործնախարարության կայքը հաղորդում է նախարար Զոհրաբ Մնացականյանի բարձր մակարդակի հանդիպումների մասին, սակայն լռում է չստացված հանդիպումների մասին։ Օրինակ, տեղեկատվություն կա, որ «դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմոլլերի հետ», սակայն չի ասվում, որ […]
08:38 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն այս օրերին գտնվում է վերաարժևորման փուլում։ «Ի՞նչ կարիք կա թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանորեն հաղթահարել ստեղծված վիճակը, պայքարը չի դադարեցվելու, սակայն մեկ-երկու ամիս պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Համենայնդեպս, գարնանը զարգացումներ ենք սպասում՝ հատկապես ղարաբաղյան գործընթացում, ըստ այդմ էլ պետք է վերադասավորվենք։ Բոլոր դեպքերում 60 […]
08:29 12.12.2018
Ֆրանսիայում հակաահաբեկչական միջոցառումներն ուժեղացվել են։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորել՝ 12 մարդ։ Համացանցում հրապարակվել է Ստրասբուրգի կենտրոնում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած հրաձգության կասկածյալի լուսանկարը։ Այն հրապարակել է BNL News-ի թվիթերյան միկրոբլոգը։ Հանցագործի ինքնությունը հայտնի է, նա Ստրասբուրգից 29-ամյա Շարիֆ Շեկատն է, ով ներառված է եղել ահաբեկչության […]
08:13 12.12.2018
Ստրասբուրգի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի։ Հաղորդվում է 12 վիրավորի մասին։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները։ «Տեղի ժամանակով 19։50-ից տղամարդը քաղաքի երեք կետերում ահաբեկչություն է իրականացրել, նա սպանել է 3 մարդու»,- հայտարարել է Կաստաները Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ։ Իշխանությունները որակել են տեղի ունեցածը որպես […]
08:03 12.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 31/33, 39/47 առանձնատները, 10։30-16։00 Նորագյուղ թաղ. 51-354 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հանրապետության փ. 69, 71, 79 շենքերը, Սախարովի փ. 4-21 սեփական տները, Տպագրիչների փ. […]
07:45 12.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի անհանգստանում, որ իրեն կարող են իմպիչմենտի ենթարկել։ Այս մասին հայտարարել է Reuters գործակալությունը։ Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ դժվար է պաշտոնից հեռացնել մի քաղաքական գործչի, որը ոչ մի սխալ բան չի արել և ավելին՝ վերականգնում է երկրի ամենամեծ տնտեսությունը։ «Ես անհանգստացած չեմ, ո՛չ։ Կարծում եմ, որ մարդիկ կապստամբեն, եթե […]
00:59 12.12.2018
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի […]
00:53 12.12.2018
Քիչ առաջ ահաբեկչական յարձակում մը գրանցուած է Ֆրանսիայի Սթրազպուրկ քաղաքին մէջ։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց Ske News Arabic կայանը։ Աղբիւրը նաեւ յայտնեց, որ յարձակողը կրակ բացած է պատահական անցորդներու վրայ։ Նախնական տուեալներով՝ զոհուած է մէկ անձ, եւ կան ինը վիրաւորներ։ Շրջանին մէջ վախի մթնոլորտ կը տիրէ եւ մինչեւ այս պահը ապահովական մարմիններ չեն կարողացած վնասազերծել […]
00:44 12.12.2018
Հարավային Կալիֆորնիայի Սբ. Ջեյմսի կաթոլիկ դպրոցի երկու միանձնուհիները խոստովանել են, որ 6 տարի փող են գողացել, որպեսզի ճանապարհորդեն և խաղան Լաս Վեգասի խաղատներում: Այս մասին հաղորդում է Daily Breeze-ը: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, կանայք լավ ընկերուհիներ են և միասին աշխատել են կաթոլիկ դպրոցում: Նրանցից մեկը տնօրենն էր, մյուսը՝ տարրական դասարանների ուսուցչուհի: Այս տարի նրանք թոշակի են […]
00:42 12.12.2018
Վերջին 8 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Վրաստանում դիվանագիտական ներկայացուցիչ չունի: ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում թափուր էր մնացել 2018-ի մարտից՝ ԱՄՆ վերջին դեսպան Յան Քելիի հրաժարականից հետո, երբ վրացական մամուլը նրան մեղադրել էր լրտեսության մեջ: Վրաստանում վերջերս կայացած նախագահական ընտրոթյունների ժամանակ ԱՄՆ-ը Վրաստանում չի ունեցել իր «բարձրաստիճան դիվանագիտական ներկայությունը»: Այն մասին , թե ինչու է այսքան երկար […]
00:40 12.12.2018
Հայաստանի Հելսինկյան առաքելության նախագահ Ավետիք Իշխանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդման ընթացքում խոսել է նորընտիր խորհրդարանում քաղաքական ուժերին տրվող մանդատների ու դրանց բաշխման վերաբերյալ Սահմանադրական նորմի մասին: Խոսելով այն մասին, որ նոր ձևավորվող խորհրդարանում իշխանությունն 88 պատգամավոր է ունենալու ՝ Իշխանյանն ասել է, որ խորհրդարանը միակուսակցականացվում է: «Դա հուշում է, որ մենք ունենում ենք միակուսակցական […]
00:34 12.12.2018
Անծանոթ տղամարդը փորձել է ներխուժել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք, տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ տղամարդուն բերման են ենթարկել զինված ոստիկանները: Նրան պառկեցրել են գետնին, իսկ ոստիկաններից մեկը նրա վրա ատրճանակ է պարզել: Ինչպես գրում է The Sun-ը՝ հղում անելով ականատեսներին, խորհրդարանի շենքի մոտ տղամարդուն բերման ենթարկելուց առաջ լսվել են գոռոցներ, իսկ տվյալ վայրում եղել են […]
00:25 12.12.2018
«Հավաստիացնում եմ Ձեզ, որ ուղղակի համընկել է, ես անգամ մտածել եմ մեր լրատվականի պետի հետ՝ արդյո՞ք լուրը տանք, թե՞ չտանք, բայց այդ արանքում երկու-երեք օր էր անցնելու, և չէինք բացառում, որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերների մոտից կամ Նարեկ Սարգսյանի հարազատների կողմից այդ տեղեկությունները տարածվեին, և բոլորն իմանային: Կաշկանդված չենք , քանի որ չկա […]
00:10 12.12.2018
Brexit-ի պայմանների շուրջ ԵՄ-ի հետ համաձայնագրի քվեարկությունը բրիտանական խորհրդարանում տեղի կունենա մինչև 2019 թ․-ի հունվարի 21-ը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ներկայացուցչին: Բրյուսելի հետ խորհրդարանական բանավեճը, որ պաշտոնապես սկսվել էր դեկտեմբերի 4-ին, կվերսկսվի այն պահից, երբ այն ընդհատվել էր կառավարության որոշմամբ: Այսպիսով՝ խորհրդարանականները կունենան 2 օր՝ ներառյալ քվեարկության օրը, որպեսզի եզրափակեն […]
23:54 11.12.2018
Գլխավոր հատակագիծն է գերակա փաստաթուղթ, թե կադաստրային քարտեզը: Այս հարցը պարզվում է, վիճարկելի է Գյումրիի քաղաքապետարանի համար: Եվ որպեսզի գլխավոր հատակագիծը դառնա գերակա, քաղաքապետարանը ավագանու որոշմանն էր սպասում: Հողհատկացումների ժամանակ, ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, խնդիրներ են առաջանում կադաստրի տված փաստաթղթերի և գլխավոր հատակագծի անհամապատասխանության պատճառով: Պարզվեց, որ 2006 թվականին կադաստրային կոմիտեն համայնքների քարտեզագրումը […]
23:37 11.12.2018
Եվրախորհրդարանը կարծում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցածը Ռուսաստանի կողմից փորձ է՝ զրկելու Ուկրաինային Ազովի ծովում ներքին իրավունքներից, և կոչ է անում նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում է RT-ն: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը ցանկանում է Ազովի ծովը վերածել «ներքին ծովի» և դարձնել այն բացառապես ռազմական բազա: «Եվրախորհրդարանը լուրջ անհանգստություն ունի, որ սա կարող է […]