19:50 12.12.2018
2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան դաշինք»-ը ստացել էր 428․436 ձայն: 2018-ի դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ոչ վերջնական արդյունքներով, «Ծառուկյան դաշինք»-ի հիմնական ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է 103․837 ձայն: SHANTNEWS.am-ն առանձնացրել է 2017-ին «Ծառուկյան դաշինք»-ի, իսկ 2018-ին` «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից մի քանիսին, համեմատել նրանց ստացած քվեները վերջին երկու ընտրությունների […]
19:42 12.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի 13 տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի գործընթաց է սկսվել: Չնայած նրան, որ վերահաշվարկի դիմում բողոքներ եղել են միայն 8 ընտրատարածքների պարագայում: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներկայացված դիմումներից և ոչ մեկը ԸՕ սահմանված դրույթներին չի բավարարում, ուստի տարածքային ընտրական հանձնաժողովները մերժել է դրանք: «Վերահաշվարկի […]
19:41 12.12.2018
Ինչպես արդեն հաղորդել ենք, Հայաստանի 13 տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի գործընթաց է սկսվել, չնայած նրան, որ վերահաշվարկի դիմում-բողոքներ եղել է միայն 8 ընտրատարածքի պարագայում: Իսկ ներկայացված դիմում-բողոքները 13-ն են, որոնք չեն համապատասխանում ԸՕ պահանջներին, ուստի տարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են դրանք: SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանից, թե այդ դեպքում ինչպե՞ս են ընտրվել այն […]
19:35 12.12.2018
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-13-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբում մասնակցում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ու ղեկավարման մարմինների համատեղ պատրաստության համակարգի կատարելագործման քննարկման աշխատանքային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ և մարտական պատրաստության մարմինների ղեկավարները: Այս մասին […]
19:30 12.12.2018
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում տեղի ունեցած հերթական նիստից հետո տուժող Դավիթ Սիմոնյանի պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ժամանակ խոսք է գնացել Դավիթ Սիմոնյանի հագուստների մասին, որոնք, թեև գործով ճանաչվել են որպես ապացույց, բայց չկան: Ըստ փաստաբանի՝ նիստի ընթացքում մեղադրող դատախազը գրություն է […]
19:20 12.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Սարգսյանը 2018 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Այդ մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից: Սարգսյանը նշանակվել է մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը:
19:11 12.12.2018
Վրաստանի խորհրդարանում նախագահական ընտրությունների արդյունքների քննարկման ժամանակ կրքեր են բորբոքվել, գործը հասել է քաշքշուկի: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Վրաստանի «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին նախկին՝ իշխող «Միավորված ազգային շարժում» կուսակցությունն անվանել է «հանցավոր ռեժիմ»: «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկի Մելիան վիրավորանքն անպատասխան չի թողել: Վիրավորված Ինաշվիլին վայրկյանների ընթացքում վազել է Մելիայի ուղղությամբ: […]
19:00 12.12.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ, որպեսզի հանդիպեին և իրենց դժգոհությունը ներկայացնեին կառավարության որոշման առթիվ, որով թույլատրվում է մաքսակետում մնացած աջ ղեկով մեքենաների մուտքը Հայաստան, սակայն վեցամսյա ժամկետում ղեկը ձախ տեղափոխելու պայմանով: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վարչապետը հանդիպման չեկավ, սակայն տեղեկացրել է, որ վաղը նախաձեռնության անդամներին կընդունի […]
18:50 12.12.2018
Ֆրանսիայի խորհրդարանը վաղը քվեարկության կդնի Էդուարդ Ֆիլիպի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Դեկտեմբերի 6-ին նման նախաձեռնությամբ են հանդես եկել ձախ կուսակցությունները: Այս մասին տեղեկացնում է iz.ru-ն: Նախաձեռնությունը, սակայն, հաջողության հասնելու քիչ շանսեր ունի. ձախ ուժերն այնտեղ ընդամենը 62 մանդատ ունեն, իսկ ստորին պալատը 577 հոգուց է կազմված: Քվեարկությունից առաջ ելույթ կունենա Ֆրանսիայի վարչապետը: Ֆիլիպը պատրաստվում է […]
18:44 12.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
18:42 12.12.2018
Հայաստանի 13 տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի գործընթաց է սկսվել, չնայած նրան, որ վերահաշվարկի դիմում-բողոքներ եղել է միայն 8 ընտրատարածքի պարագայում: «8 տարածքային ընտրական հանձնաժողովում ներկայացվել է 13 վերահաշվարկի դիմում, որից 12-ը ներկայացվել է թեկնածուների, 1-ը՝ վստահված անձի կողմից»,- ասել է Սմբատյանը՝ հավելելով, որ 5 ընտրատեղամասի պարագայում տարածքային ընտրական հանձնաժողովն ինքն է վերահաշվարկի նախաձեռնություն ցուցաբերել: Խոսքն […]
18:38 12.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատական նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքվեց, թե ինչու է բացակայում Հայկ Սարգսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ամբաստանյալ Հայկ Սարգսյանը տեղյակ չէր: Ընդմիջումից հետո պաշտպանը ներկայացավ նիստին: Նիստին ներկա էր նաև տուժողը՝ «Կենտրոնի […]
18:32 12.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի […]
18:30 12.12.2018
Թուրքիայի Մեջլիսում մեկ օրվա ընթացքում արձանագրվել են վիճաբանության ու ծեծի մի քանի դեպքեր: Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ), ընդդիմադիր «Լավ», ԺԴԿ և ԺՀԿ կուսակցությունների անդամները մի հարցի շուրջ չեն եկել ընդհանուր համաձայնության, որի պատճառով վիճել են, ապա քաշքշել իրար: Թուրքական SOZCU-ն գրում է, որ ԱԶԿ պատգամավորը ընդդիմադիրներին մեղադրել է քրդական ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար, ինչը […]
18:28 12.12.2018
ՀՀ «Ժառանգություն» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ ուղերձ է հղել քաղաքացիներին և շնորհավորել խորհրդարան անցած ուժերին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության մերօրյա ժամանակագրության հերթական նշաձողը՝ իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է, ինչի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը սրտանց շնորհավորում է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրական շեմը հաղթահարած գործընկեր քաղաքական ուժերին, մասնավորապես […]
18:15 12.12.2018
Առավոտից մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր Երևանի քաղաքային պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։ Ըստ տեղեկությունների՝ կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ SHANTNEWS.am-ը եղել է քաղաքային պանթեոնում, տեսախցիկը հստակ ֆիքսել է, որ գերեզմանաքարը տեղում է: Քաղաքային պանթեոնում աշխատող մի կին հայտնել է, որ գերեզմանաքարին ձեռք […]
18:14 12.12.2018
Դեկտեմբերի 12-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից: Հանդիպմանը ներկա էր նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշել է, որ բաց և թափանցիկ […]
18:07 12.12.2018
Ե՞րբ է տեղի ունենալու նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ե՞րբ և ի՞նչ կարգով է խորհրդարանի մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն դառնալու վարչապետ: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Ոչ թե վարչապետի ընտրություն, այլ նշանակում Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նորաստեղծ խորհրդարանը վարչապետ չի ընտրի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է՝ […]
17:58 12.12.2018
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
17:45 12.12.2018
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ամիսներ առաջ համայնքը 32 տարի շարունակ ղեկավարած գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարական էր տվել: Մինչև համայնքապետի ընտրությունները համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վարդան Պապյանը, բայց այժմ համայնքում նախկին համայնքապետի համակիրները ցանկանում են, որ վերջինս նույնպես հրաժարական տա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Նոր Գեղիի համայնքապետարանի հաշվապահը, որը չցանկացավ […]
17:29 12.12.2018
Պաշտոնական այցով Վրաստանում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։ Այսօր նա հանդիպել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Թբիլիսիի և Բրյուսելի միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ափաթուրայը նշել է, որ Զուրաբիշվիլիի հետ քննարկել են այնպիսի առաջնահերթ հարցեր, […]
17:26 12.12.2018
Դեկտեմբերի 15-ին Վորոնեժում նախատեսված բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը չեղարկվել է, ինչի պատճառով տվյալ օրը նախատեսված մենամարտերը նույնպես չեն կայանա: Ինչպես տեղեկացնում են Punch Boxing Armenia-ից, Նարեկ Աբգարյանը իր մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 18-ին՝ Կազանում: Մրցակիցը նույնն է՝ Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովը: Հիշեցնենք, որ նույն օրը ռինգ դուրս կգա նաև Գոռ Երիցյանը, ով կմենամարտի WBO վարկածով երիտասարդների աշխարհի […]
17:23 12.12.2018
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել էր թուրքական լրատվամիջոցները ներկայացնող լրագրողներին ու, ի թիվս այլ հարցերի, պատասխանել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունները նույնակարծիք են Սերժ Սարգսյանի թիմի հետ, որը առոչինչ է համարել հայ-թուրքական արձանագրությունները։ Մնացականյանը նախ բացատրել է, որ թուրքական կողմում եղած […]
17:20 12.12.2018
«Պարո՛ն Պուտին, դա ագրեսիա է։ Պարո՛ն Պուտին, դա պատերազմ է։ Դա կատակ չէ, պատահար չէ, ճգնաժամ չէ»,- այս խոսքերով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բնորոշել է ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումն ու Կերչում երկու պետությունների ռազմանավերի մասնակցությամբ միջադեպը։ Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներն այսօր հակադարձել են նրան ու հերքել, որ երկու պետությունների միջև պատերազմ է ընթանում։ «Մոսկվան համաձայն չէ Կերչի […]
17:17 12.12.2018
Կանադայի Մոնրեալի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որով Քվեբեկի կառավարությանը կոչ է արվել նահանգի դպրոցական ծրագրում ներառել ցեղասպանությունների պատմության ուսուցումը։ Կանադայի մի շարք նահանգներում այս թեման արդեն ներառված է դպրոցական ծրագրերում: SHANTNEWS.am-ի եթերում թեման ավելի մանրամասն ներկայացնում է կանադահայ գործիչ Հրակ Չինչինյանը:
17:12 12.12.2018
Քիչ առաջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Վերջինս նշել է, որ հանդիպման արդյունքում Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Մովսիսյանը հայտնել է, որ մանրամասները կներկայացվեն շուտով` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին […]
17:10 12.12.2018
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: […]
17:10 12.12.2018
Թբիլիսիում բնակվող 7 իրանցիներ քրեական պատասխանատվության են ենթարկվել միջազգային «Հավալա» ապօրինի ցանցի գործածման մեղադրանքով: Այն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ դրամական փոխանցումների համակարգ, որը մեծ տարածում ունի մահմեդական երկրներում: Կալանավորված իրանցիների Թբիլիսիի բնակարանների ու գրասենյակների խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ գումար, «սև հաշվապահություն» և իրանական արտադրության բանկային տերմինալներ: Կալանավորները զբաղվում էին ապօրինի արտադրական գործունեությամբ: Մասնավորապես, […]
17:08 12.12.2018
Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձախողելու նախագծային թերությունների պատրվակն արդեն տեղափոխվեց եղանակային պայմանների դաշտ։ Օգոստոսին սկսված շինարարությունը չի շարունակվի. մայթերն անանցանելի են, հետիոտները ստիպված են քայլել փողոցներով: 12 փողոցից ընդամենը 2-ը, որի երկարությունը չէր հասնում անգամ 1 կիլոմետրի, հասցրեցին վերանորոգել: Ղորղանյան փողոցում 6 ամիս է՝ շինարարն աշխատում էր, բայց մինչև դեկտեմբեր շինարարությունն ավարտելու պահանջը պատվիրատուն ու շինարարը […]