11:37 12.12.2018
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորի հայցն ընդդեմ նույն բուհի դասախոսի կթողնի առանց քննության: Հիշեցնենք՝ հուլիսին համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը դատական հայց էր ներկայացրել դասախոս Գագիկ Համբարյանի դեմ՝ սոցիալական ցանցերում իր հասցեին հնչած զրպարտությունը հերքելու ու 1 մլն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջով: Հոկտեմբերից նշանակվել են նախնական դատական նիստեր, որոնց հայցվոր կողմը չի ներկայացել և համապատասխան միջնորդություններ էլ չի ներկայացրել գործի քննությունն առանց իրենց շարունակելու կամ հետաձգելու մասին:
Սա, համաձայն քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի, դատարանին իրավունք է տալիս գործն առանց քննության թողնել:
«Սրա իմաստը նրանում է, որ, ըստ երևույթին, հայցվորի համար կորել է տվյալ հայցապահանջով հետաքրքրվելու անհրաժեշտությունը, և դատարանն իզուր չպիտի ծանրաբեռնի իր աշխատանքը, և հայցը պետք է թողնի առանց քննության»,- SHANTNEWS.am-ին ասել է Գագիկ Համբարյանի շահերի պաշտպան, փաստաբան Աննա Դավթյանը:
Հայցն առանց քննության թողնել նշանակում է, որ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորը Համբարյանի նկատմամբ այլևս նույն բովանդակության հայց ներկայացնելու իրավունք չի ունենա:
«Պարոն Մինասյանը, ինչքան հասկացա, շատ վիրավորվել էր, որ ես նրան անվանել էի վատահամբավ և տխրահռչակ: Ես, հայցն աչքի տակով անցկացնելով, հասկացա, որ նա վիրավորվել էր, որ ես միշտ հայտարարել եմ, որ ինքը բուհը ժառանգել է 500 մլն դրամով, և հեռանալուց բուհը եղել է սնանկ: 4 ապացույցներից 3-ի մեջ դա կարմիր գծով անցնում էր: Ես դա հիմա էլ պատրաստ եմ կրկնել»,- SHANTNEWS.am-ին ասել է Գագիկ Համբարյանը:
Դատարանում պատասխանող կողմը պահանջել է, որ նախկին ռեկտորը փոխհատուցի կատարված դատական ծախսերը: Դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 21–ին: Փաստաբան Աննա Դավթյանը նշել է, որ դատարանն այլընտրանք չունի, քանի որ հայցվոր կողմի անհարկի բացակայություններն ակնհայտ փաստ են, ըստ այդմ՝ հայցը թողնելու է առանց քննության:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...