16:50 12.12.2018
Հայաստանը շարունակաբար ցուցադրել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն հայկական կողմը կարծես միայնակ տանգո պարող լինի։ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղված գործընթացի ներկա փուլին այսպիսի բնորոշում է տվել Հայաստանի արտաքին գործերի նախարարը, երբ պատասխանել է Թուրքիայից ժամանած լրագրողների հարցերին։ Թուրքական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը փորձել է կապել Արցախյան […]
16:48 12.12.2018
Մեքսիկայի Տեկիսկիապան քաղաքի եկեղեցում՝ արարողության ժամանակ, պայթյուն է որոտացել: Պայթել են հրանյութերը, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Նշվում է, որ զոհերի թվում նաև երկու երեխա կա՝ 11 և 12 տարեկան: Փրկարարներից մեկի խոսքերով՝ եկեղեցականները հրանյութերը բերել են փառատոնի համար, բայց «ինչ-որ բան սխալ է […]
16:27 12.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չարենցավան կատարած այցին: «1. Նախընտրական փուլում, հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան: 2. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների […]
16:24 12.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման շրջանակում իրականացվող այս ծրագրի արդյունավետությունը Հայաստանում: «Մարդու […]
16:14 12.12.2018
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21։45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ […]
16:12 12.12.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են պարզաբանումներ: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա հերթական նիստի օրակարգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, […]
16:06 12.12.2018
Աննախադեպ դեպք է տեղի ունեցել Վրաստանի գյուղերից մեկում: Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում մահացած տատիկի գերեզմանը փորելիս բանվորները ոսկե և արծաթե դրամներ են հայտնաբերել: Սակայն ետ դառնանք ու սկսենք արկածային այս պատմությունը հենց սկզբից: Թբիլիսիում մահացած տատիկի պատգամի համաձայն՝ թոռները որոշել են նրան թաղել Մեստիայի շրջանի հայրենի Բանձա գյուղի գերեզմանոցում՝ հարազատների կողքին: Թաղման արարողության ժամանակ գերեզմաններից ոչ հեռու […]
15:53 12.12.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի միջև հաստատված համագործակցության արդյունքում սույն թվականի նոյեմբերի 28-ից սկսած աջակցություն է ցուցաբերվում Լոռու և Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնց շենք-շինություններն ու ցանքատարածություններն ահռելի վնասներ էին կրել ուժեղ կարկտահարության պատճառով։ Հաշվի առնելով համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական և կենցաղային ծանր պայմանները, մանկահասակ երեխաների թվաքանակը՝ […]
15:49 12.12.2018
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք […]
15:42 12.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի Քուչակի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
15:41 12.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել այն ընդլայնելու համար: «Դասավանդիր, Հայաստանի» հետ համագործակցությունը կարևոր […]
15:34 12.12.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ՝ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավված նրա հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հեռացվեց վարույթից: Որպես իրավահաջորդ ներգրավվեց նրա այրին՝ Արփինե Թումասյանը, ով դեռ քրեական գործի սկզբից ուներ այդ կարգավիճակը: Բանն այնն է, որ մի քանի դատական նիստ առաջ նրա սկեսրայրը՝ […]
15:28 12.12.2018
Կալանավայրում Մանվել Գրիգորյանն ստանում է այնքան բուժօգնություն, որքան հնարավոր է այդպիսի պայմաններում, բայց դա բավարար չէ նրա հիվանդության դեպքում։ Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Մանվել Գրիգորյանի կալանքը։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկը ջանք ու եռանդ չի խնայում, դրսից բժիշկներ […]
15:16 12.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավան, հանդիպելու Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչա-մանկավարժական կազմի ու դպրոցականների ծնողների հետ՝ պարզելու և տեղում ծանոթանալու դպրոցում ստեղծված իրավիճակին: Խնդիրն այն է, որ արդեն տասը օր է, ինչ աշակերտները դասադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոտայքի […]
15:15 12.12.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
15:13 12.12.2018
ԿԸՀ կայքէջում տեղեկություն է հրապարակվել տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալների վերաբերյալ: Հայտնի է, որ ՀՀ ԸՕ 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ ընտրության ժամանակ նախնական արդյունքները հրապարակելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ամփոփվում են տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները: ԿՀԸ-ն տվյալների այսպիսի պատկեր է ներկայացրել.
15:10 12.12.2018
«Ես հենց նոր դուրս եկա մի դռնից, որտեղ դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի մասնաճյուղ և շատ հաջող իր մոտ ստացվում է»,- դատարանի վերաբերյալ այսպիսի բնորոշում ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ Գրիգորյանի կալանքի երկարաձգման մասին դատարանի որոշման ընդունումից հետո դահլիճից դուրս գալուց հետո։ Նրա խոսքերով՝ դատավորներից մեկի կողմից նման որոշում կայացնելուց հետո մյուսը սովորաբար […]
15:09 12.12.2018
Շատ ուրախ կլինեմ, որ ընտրություններում Արցախի հարցը քննարկվի ոչ իրար պիտակավորելու, մեղադրանքների դաշտում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: «Քաղաքական ուժ կա, որ ասաց՝ Արցախի հարցը լուծված է, եկեք հասկանանք՝ ոնց ենք պահում: Դա ավելի ազնիվ մոտեցում է, որովհետև ասում է՝ ես հասկանում եմ, դժվարությունների այն դաշտը, […]
15:06 12.12.2018
Հայաստանի նկարիչների միության` դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարին ընդառաջ որոշ նկարիչներ հանդես են գալիս ապագա ղեկավարությանն ուղղված պահանջ-կոչով` միությունում անցկացնել ստուգումներ` աուդիտ: ՀՆՄ անդամ Մարթա Այվազյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՆՄ-ն տարիներ շարունակ նկարիչների տունն է եղել, ապա հայտնեց, որ վերջին քսան տարվա ընթացքում միությունը ղեկավարում է նույն անձը, ինչը տարօրինակ է ցանկացած ընտրովի […]
15:04 12.12.2018
«Ես չեմ ճանաչում, չգիտեմ նման մեղադրանքներով մեղադրյալ, որին, վնասը հատուցելու դեպքում, ծանր հիվանդություն ունենալու առկայությամբ այսքան երկար ժամանակ պահում են կալանքի տակ։ Ես կարծում եմ՝ անարդար է դա»,- այսօրվա դատական նիստից հետո իրենց միջնորդության բովանդակությունը լրագրողներին ներկայացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Դատարանն այսօր որոշել է ևս երկու ամսով երկարաձգել Գրիգորյանի կալանքը։ Այդ որոշման հրապարակումից […]
15:00 12.12.2018
Դատարանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը և բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելով ևս երկու ամսով։ Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողներին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Լրագրողների հարցին՝ բողոքարկելո՞ւ են դիմումը, պաշտպանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո։ Իհարկե, ներպետական ատյաններում հասկանալի է՝ […]
14:57 12.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ: Երեխայի մայրն այլ դեղի հետ շփոթելով՝ փոքրիկին որպես բուժամիջոց տվել է կալիումի պերմանգանատ՝ «մարգանցովկա»: Աղջկան ծանր վիճակում տեղափոխել են Երևան: Այս մասին հայտնում է aravot.am-ը: Աղբյուրը հայտնում է, որ 2 տարի առաջ հիվանդությունից մահացել է այդ ընտանիքի 3 տարեկան […]
14:50 12.12.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից […]
14:46 12.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը հյուրընկալել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանին: Հարցին, թե ինչ է մեզ տալիս ներքին լեգիտիմությունը, Պողոսյանը պատասխանեց՝ խոսքը տեղ հասցնելու պոտենցիալ և հզորություն: «Մեր լեգիտիմությունը պետք է վերածենք հզոր Հայաստանի, դառնանք հետաքրքիր, որ ուրիշների շահերը համընկնի մեր շահերի հետ: Չմոռանանք, որ կան երկրներ, որտեղ երբևէ ընտրություն […]
14:34 12.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Արսեն Մկրտչյանը: Իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։
14:24 12.12.2018
2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման […]
14:12 12.12.2018
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհին ձյուն է տեղում, մառախուղ է ու ցածր տեսանելիություն։ Ճանապարհին արգելափակված են շուրջ 10 վրացական, ռուսական ու թուրքական բեռնատարներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դրանց առկայությունը դժվարացնում է մաքրման աշխատանքները։ Ճանապարհը սպասարկող ընկերությունը բեռնատարներն արգելափակումից հանելու համար հատուկ քաշող տեխնիկա է կիրառում։
13:58 12.12.2018
Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել: Կենդանաբանական այգին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին, այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում: Բեզոարյան այծի այս առանձնյակը […]
13:47 12.12.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Armtimes.com-ը: Այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա նշել է, որ Գևորգյանի մեղադրանքը լրացվել է, սակայն թե ինչ մեղադրանքների մասին է խոսքը՝ պաշտպանն ասել է, որ կտեղեկացնի ավելի ուշ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր […]