20:30 28.12.2018
«Երբևիցե չի եղել այդպիսի բուռն, ինչու ոչ, կառուցողական քննարկում Երևան քաղաքի բյուջեի հետ կապված: Ընդմիջման ժամանակ մենք բոլորս հավաքվեցինք, խոսեցինք: Եթե մենք ուզում ենք քաղաքը կարգի բերել, պետք է բերենք լավ մասնագետներ: Երբ մենք բարձրացնում ենք պարգևավճարները, մենք կանգնում ենք խնդրի առաջ, երբ երևանցին ասում է, որ ոչ նպատակային ծախսերը ինչո՞վ պետք է բացատրվեն, երբ […]
20:17 28.12.2018
Մեծ Բրիտանիայում ինժեներները «ռոբոտացված» տաբատ են ստեղծել, որը կօգնի ծեր կամ վնասվածքներ ունեցող մարդկանց կանգնել և քայլել, գրում է ТСН-ն: «Մեխանիզմը հիշեցնում է ոչ մեծ օդային փուչիկ: Այն կարելի է թաքցնել սովորական սպորտային տաբատի մեջ, վերջինս օգնում է քայլել, նստել, կանգնել: Արհեստական մկաններն ավտոմատ փչվում և թուլանում են՝ այդկերպ փորձելով կրկնել իրական մկանային համակարգի աշխատանքը»,- ասված է […]
20:10 28.12.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում «Հանրային հաշվետվություն» վերտառությամբ գրառման մեջ նշել է հետևյալը. «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեցին դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի` հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»: Սանասարյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ […]
20:03 28.12.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հաղորդավար Արամ Աբրահամյանը ԱԺ պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանի հետ զրույցում նշեց, որ շատ է կարդում դժգոհություններ՝ ինչո՞ւ 105-ի փոխարեն պետք է ունենալ 132 պատգամավոր, ինչո՞ւ պետք է «հավելյալ պատգամավոր պահել»: «Շատ ճիշտ դժգոհություն է իրականում: Խնդիրն այն օրենսդրական ժառանգությունն է, որ մենք ունեցանք, ցավոք սրտի, դա հին Ընտրական օրենսգիրքն է: […]
19:55 28.12.2018
Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել 2019 թ. հունվարից դիվանագիտական ներկայացուցչությունների քանակն աստիճանաբար վերականգնելու հարցում: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն: «Մենք հասել ենք սկզբունքային համաձայնության այն հարցում, որ հունվարին դիվանագիտական կազմը կվերականգնվի ինչպես Մոսկվայում, այնպես էլ Լոնդոնում: Ես վստահ չեմ, որ դա կարվի բոլոր աշխատակիցների պարագայում, բայց առնվազն դեսպանությունների […]
19:50 28.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակով ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Արման Աբովյանն անդրադարձել է իր ազգանվան ծագումնաբանությանը: «Խաչատուր Աբովյանն իմ ազգականն է, ես իր զարմիկն եմ, մենք շատ ամուր ցեղ ենք, թանգարանի վայրն էլ իմ պապենական տունն է: Ազգանունը շատ պարտավորեցնող է, միշտ նայում, հարցնում են: Չգիտեմ, նույնիսկ […]
19:44 28.12.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա […]
19:39 28.12.2018
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:10, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել. Աճեմյան փողոցում գործող խանութներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մթերային խանութում մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էին ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս: Դեպքը ժամը 14-ի սահմաններում էր կատարվել: Տուժողը կասկածյալին միայն թիկունքից էր տեսել: Ըստ նկարագրությունների կողոպտողը երիտասարդ էր: Բանավոր […]
19:30 28.12.2018
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանին: Արհեստավարժ գեղարվեստական կազմի ապահովում, գնային ճկուն քաղաքականություն, աբոնեմենտային արդյունավետ համակարգի ներդրում, ճիշտ մենեջմենթ. սրանք, ըստ Վիրաբյանի, այն հիմնական պահանջներն ու սկզբունքներն են, որոնք հարկավոր են թատրոնի արդյունավետ կառավարման համար: «Մենք չունենք բարեկամներ, մեր բարեկամը պրոֆեսիոնալ աշխատողն է: Մենք վստահեցնում […]
19:25 28.12.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ 2018թ․ դարձավ այն շրջադարձային տարին, որի մասին կխոսեն սերունդներ, և որը կմտնի հայոց պատմության մեջ՝ որպես մեր պետականության հաղթական էջերից մեկը։ Հայ ժողովուրդը՝ միասնական վճռականությամբ […]
19:20 28.12.2018
«ԲՀԿ-ն ուներ ծրագիր, որը ենթադրում էր 1,5 տարվա ընթացքում Երևան ներմուծել էլեկտրական տրանսպորտ: Հիմա, եթե քո ձեռքը չկա կառավարման մեխանիզմ, բիզնեսմենը ո՞նց կվստահի մեզ: Հիմնական ներդրողների հոսքը, որ գալիս է Հայաստան վերջին մի քանի ամսվա ընթացքում, մեր շնորհքն է: Տրանսպորտի խնդիրը պետք է լուծվի ռադիկալ ճանապարհով»,- ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակով ԱԺ […]
19:15 28.12.2018
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված՝ 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման արարողությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական կողմից ծրագիրը ստորագրեց Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, բելառուսական կողմից՝ մշակույթի նախարար Յուրի Բոնդարը (Юрий Бондарь)։ Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց ծրագրով նախատեսված […]
19:10 28.12.2018
ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N1405-Ն որոշմամբ Արմավիրի մարզում 50-100 տոկոսի չափով ցրտահարությունից և կարկտահարությունից տուժած համապատասխանաբար 15 և 48 համայնքի հողօգտագործողի առաջիկա օրերին կտրամադրվի 225 մլն 351 հազար դրամի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի լրատվության բաժինը: «Շահառուները բնական աղետի հետևանքով իրենց կրած վնասի փոխհատուցումը կարող են ստանալ տվյալ համայնքը սպասարկող փոստային […]
19:05 28.12.2018
«Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստներից 40 հոգի փորձել է ներխուժել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամառային նստավայր: Այս մասին հայտնում է France Blue ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի՝ ավելի վաղ համացանցում տարածվել են կոչեր՝ ներխուժել Ֆորտ դե Բրեգանսոն, որը գտնվում է Վար բաժնում և 1968-ից նախագահական նստավայրն է: Հայտնի է, որ հինգշաբթի օրը՝ օրվա երկրորդ կեսին, 40 ակտիվիստ, մտածելով, […]
19:00 28.12.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել Ամանորին ընդառաջ: «Ամանորից առաջ մեր սրտերը լցվում են ջերմությամբ ու սիրով, Ամանորի շեմը մեզ հնարավորություն է տալիս մի կողմից՝ արվածը գնահատել, մյուս կողմից՝ նոր ծրագրեր գծել: Մենք անցել ենք մեր միության համար շատ դժվար, բայց կարևոր փուլ: Մենք միավորվում ենք, որպեսզի մեր երկրներում մարդկանց […]
18:56 28.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են, և աշխատանքային ժամից դուրս երբեք կյանքում նիստերի չեն մասնակցում»: Նա նշեց` քննիչը տեղեկացրել է, որ անձնական գործեր ունի, ուստի չի […]
18:49 28.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրավիճակը: էրդողանը նաև նշել է, որ իրենց հանդիպումը կարող է լինել Մոսկվայում կամ Սոչիում: Այս մասին հայտնում է A Haber-ը: Մասնավորապես, թուրքական պատվիրակությունը պատրաստվում է խոսել սիրիական Մանբիջի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակի […]
18:40 28.12.2018
Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: Արցախի ԱԳՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991թ. Արցախի Հանրապետության դեմ […]
18:27 28.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին: Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը: Հյուրերը նաև նախագահին են հանձնել «Տարվա […]
18:18 28.12.2018
Երկու օր առաջ վթարի ենթարկված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Վթարի հետևանքով նա ստացել է ուսի կոտրվածք, ենթարկվել է վիրահատության: Երկու օրից Կարեն Պետրոսյանը, հավանաբար, դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է անձամբ Կարեն Պետրոսյանը: Նա պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել […]
18:07 28.12.2018
Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, առաջնագծի մի շարք ուղղություններում, դեկտեմբերի 28-ին անձամբ ստուգել ու վերահսկել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ […]
17:53 28.12.2018
Նորվեգացի գեղանկարիչ Էդվարդ Մունկի 6 կտավ է անհետացել Օսլոյի Ստեներսենի թանգարանից, գրում է Dagbladet պարբերականը: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսքը «Մարատի մահը», «Օմեգան լալիս է», «Մահճակալի մոտ լացող աղջիկը», «Ֆրու Ռ-ի դիմանկարը» և այլ կտավների մասին է: Ընդհանուր առմամբ՝ նշվում է, որ այս թանգարանից մի քանի տարվա ընթացքում անհետացել է 47 կտավ, որոնից 34-ը պատկանում է Մունկի վրձնին: […]
17:46 28.12.2018
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Ինչու է ՊՆ-ն ֆինանսավորել կրթությունս եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները. Բաց նամակ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ։ «Բ/ծ կապիտան Սոս Վահագնի Պետրոսյանը (ծնված 19.10.1988թ., Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատ) հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ (հիմնական բազային մասնագիտացումը` «բուժական գործ զինված ուժերում»): Բ/ծ […]
17:32 28.12.2018
Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանին գազի մատակարարման հարցերը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» կայքը։ Քննարկումները վերաբերել են նաև Հայաստանի գազաֆիկացման ու գազի ստորգետնյա պահպանման ամբարների խնդիրներ։ Կողմերը հանգել են եզրակացության, որ […]
17:28 28.12.2018
ԶԼՄ-ները հետաքրքիր մանրամասներ են պարզել արքայազն Հարրիի կնոջ՝ Մեգան Մարքլի հարսանեկան արարողության մասին: Բանն այն է, որ Մեգանն իր հարսանիքի ժամանակ մարիխուանա է բաժանել բոլոր հյուրերին: Խոսքն առաջին ամուսնության մասին է՝ հոլիվուդյան պրոդյուսեր Թրևոր Էնգելսոնի հետ: Մեգանն ու Թրևորն ամուսնացել էին 2011 թվականին, Ճամայկայում: The Sun պարբերականը հրապարակել է զույգի և նրանց ընկերների նամակագրությունը, որտեղ քննարկում են […]
17:14 28.12.2018
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել ամանորյա ուղերձով, որը ներկայացնում ենք ստորև. «Վրաստանում ՀՀ դեսպանության և անձամբ իմ անունից սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Կարևորագույն մաղթանքս է, որ լինեք առողջ ու երջանիկ, և, որ գալիք Նոր տարին նշանավորվի միմիայն բարի իրադարձություններով: Անցնող տարին նշանակալի տարի էր հայ-վրացական հարաբերությունների համար։ Տեղի […]
17:08 28.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի տոների առթիվ: «Հարգելի՛ գործընկերներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ: Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա ընթացքում կատարված […]
17:01 28.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուղարովը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկիրը շարժվում է արևմտամետ ուղղությամբ։ Նա կոչ է արել «փոքր-ինչ սպասել, մինչև հարմար պահը գա»։ Դրանից հետո, ըստ Զուլֆուղարովի, անհրաժեշտ է «վերադարձնել» կորցրած տարածքները։ Այս մասին նախկին նախարարն ասել է այն համատեքստում, որ ադրբեջանական […]
17:00 28.12.2018
ԱՄՆ-ում 112 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածեր վետերան Ռիչարդ Օվերտոնը: Այս մասին հայտնում է CNN-ը: Մահվան լուրը հաստատել են նաև Օվերտոնի ընտանիքի անդամները: Նրանց փոխանցմամբ՝ ավելի վաղ Օվերտոնին տեղափոխել էին հիվանդանոց: Ռիչարդ Օվերտոնը ծնվել է 1906 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3 տարի ծառայել է ավիացիոն ինժեներիայի գումարտակում: Պատերազմի […]