15:19 29.12.2018
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, գրեթե ամեն տարի նույն վիճակն է, բեռնատար և մարդատար ավտոմեքենաները երկար ժամանակ մնում են ճանապարհին խցանված: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք կա Լարսին այլընտրանք, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Կա Հարավային Օսիայի ճանապարհով տարբերակը, բարձր մակարդակի վրա քննարկումներ են ընթանում: Այս առումով ՀՀ […]
15:10 29.12.2018
Ռուսաստանի նախագահը չունի սմարթֆոն․ օգտվում է հին ոճի լարային հատուկ հեռախոսներից, որպեսզի նույնիսկ ամենաանմեղ զրույցները երբեք չգաղտնալսվեն։ Աշխարհի պետությունների ամեն ղեկավարի հետ ունի զրուցելու տարբեր ժամ, նույնիսկ տարբեր ոճ։ Նա կարող է զանգել բոլորին, բայց բոլորը չէ, որ կարող են անմիջապես կապվել նրա հետ։ Պուտինի հեռախոսազրույցների մասին մանրամասները պարզել է ռուսական «Комсомольская правда» պարբերականը։ «Սմարթֆոն […]
15:02 29.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի […]
14:50 29.12.2018
Ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը ցանկանում է ոչ միայն տեսնել Դոնալդ Թրամփի հեռացումը ԱՄՆ նախագահի պաշտոնից, այլև ուզում է, որ նա պատժվի։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Hill պարբերականը։ Հունվարից ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնությունը կազմելու են հակառակորդ՝ Դեմոկրատական ուժի ներկայացուցիչները (Թրամփը Հանրապետական կուսակցությունից է), և դա բավարար կլինի […]
14:48 29.12.2018
Եղանակային պայմանները թույլ են տալիս, որ ճանապարհները մաքրեն, SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը՝ խոսելով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տիրող իրավիճակի մասին: «Մարդատար մեքենաներին, ամենայն հավանականությամբ, 3-4 ժամից բաց կթողնեն: Բեռնատարների մասով հավելյալ ինֆորմացիա կլինի: Կախված է այն բանից, թե ինչ տեսք կունենա ճանապարհը: Մարդատարներն անցնեն, այնուհետև արդեն բեռնատարների մասին […]
14:41 29.12.2018
Շոտլանդիա Գլազգո քաղաքում 6-ամյա աղջնակը Սուրբ Ծնունդին մի ամբողջ օր փողոցներում է անցկացրել՝ անօթևաններին սնունդ և նվերներ բաժանելով, գրում է The Daily Mail-ը: Փերլի Ռոզ Մակգոուվենը սուրբծննդյան տոների նախօրեին կինոֆիլմի դիտումից տուն վերադառնալիս փողոցում քնած մարդ է տեսել: Հաջորդ օրը նվերներ ընտրելիս աղջիկը խնդրել է իր 57-ամյա պապիկին օգնել անօթևանների համար նվերներ հավաքելու գործում: Աղջկա […]
14:37 29.12.2018
Երեկ Շիրակի մարզպետարանում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Մի քանի քաղաքացի, մտնելով Շիրակի մարզպետի աշխատասենյակը, խոչընդոտել են նրա աշխատանքը, ինչի պատճառով Կարեն Սարուխանյանն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին: «Երեք քաղաքացիներ ընդունելություն էին պահանջել, ես էլ իրենց ընդունեցի ու լսեցի։ Բայց իրենց խնդիրն առնչվում էր դատական ոլորտին, ես էլ տեղեկացրեցի, որ […]
14:32 29.12.2018
ԱՄՆ նախագահականի ներկայացուցիչ Գարրեթ Մարքիսը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե երկրի նախագահը հրամայել է մի քանի շաբաթվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Այս կեղծ լուրը հետևել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման իրական տեղեկություններին։ Նախագահ Թրամփը, ըստ Մարքիսի, որևէ հրաման չի արձակել ո՛չ Աֆղանստանում իրենց ներկայությունը կրճատելու, ո՛չ էլ զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ […]
14:20 29.12.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կազմել է իր սիրելի ֆիլմերի, գրքերի և երգերի ամենամյա ցանկը: Քաղաքական գործիչն իր նախասիրություններով կիսվել է Instagram-ում՝ նշելով, որ դա իր համար «ամենամյա սիրելի ավանդույթ» է: Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում հայտնվել է Սփայքլ Լիի «BlacKkKlansman» մարտաֆիլմը, Ալֆոնս Կուարոնայի «Ռոմա»-ն և Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» երգիծակատակերգական ֆիլմը: Ֆիլմերը Annihilation Black Panther BlacKkKlansman […]
14:04 29.12.2018
Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի մամուլի քարտուղար Անի Բաբայանը: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին […]
14:00 29.12.2018
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Խաբարովսկի շրջանում ավարտվել են որոնողա-փրկարարական աշխատանքները: «Որոնողա-փրկարարական աշխատանքները տևել են ավելի քան 10 ժամ: Դրանց մասնակցում էր 55 մարդ և 6 միավոր տեխնիկա»,- ասվում է տեղի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում: Հիշեցնենք, որ տեղի ունեցածի հետևանով ձյան տակ էր մնացել 10 մարդ: Նրանցից հաջողվել էր փրկել 8-ին, դուրս էին […]
13:50 29.12.2018
ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Պաշտպանության բանակի սիրելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, պարոնայք սպաներ և գեներալներ, հարգելի հայրենակիցներ Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան: Չնայած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ […]
13:40 29.12.2018
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, հայտնում են ԱԻՆ լրատվականից: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի […]
13:30 29.12.2018
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Սուրբ Ծննդի և Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ, 2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների […]
13:16 29.12.2018
Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պատահարի պատճառով տուժել է 5 մարդ։ Մեքենան փողոցի երթևեկելի հատվածից դուրս է եկել ու վրաերթի ենթարկել մայթին կանգնած մարդկանց։ Այս մասին հայտնում է տեղական Bild կայքը։ Ինքը՝ մեքենայի վարորդը, մնացել է առանց վնասվածքների։ Ոստիկանները ձերբակալել են նրան, ինչից հետո պարզվել է, որ վարորդն ունի լատվիական հաշվառում։ Նախնական տվյալներով՝ նա եղել է […]
13:14 29.12.2018
Համացանցում արդեն հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում են ՌԴ Խաբարովսկի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքները: Տեսանյութում երևում է, որ շենքերից մեկի առաջին հարկն ամբողջությամբ ծածկվել է ձյունով, ինչի հետևանքով որոշ շքամուտքեր փակվել են: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Խաբարովսկi շրջանի Մնոգովերշին գյուղում շահագործվող բաց լեռնահանքում առավոտյան ձնքահոսք էր եղել: Դեպքի վայրում […]
13:04 29.12.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանները նույնպես Վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գևորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած. խոսքը […]
13:00 29.12.2018
ԱՄՆ-ի մի հատվածում ձնաբքի հետևանքով, իսկ մեկ այլ հատվածում հեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, տեղեկացնում է CNN-ը: Եղանակային անբարենպաստ պայմանները պատուհասել են երկրի արևմուտքն ու հարավը, մասնավորապես Դակոտա, Նեբրասկա և Մինեսոտա նահանգներում ձյուն է տեղացել, ինչից հետո սկսվել են ուժեղ անձրևներ: Այդ ամենի հետևանքով ճանապարհները դժվարանցանելի են դարձել: Բացի դրանից՝ Լուիզիանա և Միսսիսիպի նահանգներում հեղեղները […]
12:53 29.12.2018
Լրագրողների և մարզական ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին. «Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս […]
12:45 29.12.2018
Պենտագոնը խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը որսացել-կալանել է իրենց ինքնաթիռը Սև ծովի երկնքում։ ԱՄՆ օդուժի՝ Եվրոպայի ու Աֆրիկայի տարածաշրջանային խմբավորման ներկայացուցիչը նշել է, որ դա եղել է անվտանգ կալանում։ Այս մասին նշվում է «ՏԱՍՍ» գործակալության մեջբերման մեջ։ Միջադեպը եղել է Ղրիմի ափերի մոտ։ Ամերիկյան հետախուզական RC-135V/W ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սև ծովի երկնքում, երբ […]
12:32 29.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահը ներկայացրեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ: «Համաձայն Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի տրամադրած տվյալների՝ ժամը 10:30-ի դրությամբ ռուսական […]
12:26 29.12.2018
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Դ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ե.-ի կողմից բերված 3 փափուկ աթոռները, որոնց մեջ նկատվել են կասկածելի առարկաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Ստուգմամբ աթոռներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է «Բժշկական սպիրտ» գրառմամբ, 0.5 լ տարողությամբ, […]
12:20 29.12.2018
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք յուրօրինակ ընկալում ունեն անմեղության կանխավարկածի, գործարար համբավի պաշտպանության նկատմամբ: Ասվում է, որ ՀԿԵ ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և Քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ Ստորև ներկայացնենք Քննչական կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ. «Հանրային մեծ հնչեղություն ունեցող […]
12:15 29.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորումը, ԱՄՆ-ի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից զորքերը դուրս բերելու ծրագիրը, ինչպես նաև Կերչի նեղուցում միջադեպի հետևանքները: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել միջազգային իրավիճակը, հատկապես` Սիրիայում և Ուկրաինայում տիրող […]
12:07 29.12.2018
Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines–ը, Աստանա-Երևան կանոնավոր չվերթը իրականացնում էր 2017 թվականի մայիսի 31-ից:
12:01 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտել ԵՄ խորհրդի որոշումը, որով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցմների ժամկետը երկարաձգվել է ևս վեց ամսով․ դրանք կգործեն առնվազն մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը։ Այս մասին խորհրդի որոշումը հրաարակվել է ԵՄ կայքում։ Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ, ռազմարդյունաբերական (պաշտպանական), ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների արտադրության ոլորտներին։ Այս պատժամիջոցները կապված են […]
11:50 29.12.2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց, այլև երիտասարդ սերնդին, որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի […]
11:29 29.12.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ […]
11:10 29.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
11:00 29.12.2018
Իսպանիայի հարավարևելյան հատվածում գտնվող Իբի քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «ալյուրով մենամարտը»:Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տոնակատարության շրջանակներում մարդիկ դուրս են գալիս փողոցներ, որպեսզի իրար վրա ալյուր և ձու նետեն: Ավանդական այս տոնին մասնակցում են միայն տղամարդիկ: Այս տոնախմբությունը հայտնի է նաև, որպես «Անմեղների տոն»: