10:48 29.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Արագած ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
10:35 29.12.2018
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում: Մնոգովերշիննիյ գյուղում շահագործվող բաց լեռնահանքում այսօր առավոտյան 3 ձնահոսք է տեղի ունեցել, որոնցից երկուսը ծածկել են մարդկանց, իսկ երրորդն արգելափակել է ճանապարհը: Բաց լեռնահանքում ձնահոսքի տակ է մնացել 11 մարդ: Սկզբում ձյան հոսքը ծածկել է հանքի աշխատողներից մեկին, այնուհետ նրան օգնության եկած 10 հոգու: Ձյան հաստ շերտի տակից դուրս […]
10:25 29.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինեն ամբողջությամբ փակել ԱՄՆ-ի հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները գումար չտրամադրեն պատի կառուցումն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև, եթե թույլ չտան փոխել, իր խոսքերով, ծիծաղելի ներգաղթային օրենքները: Այս մասին նախագահը գրել է թվիթերի իր միկրոբլոգում: «Մենք ստիպված կլինենք ամբողջությամբ փակել հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները չտրամադրեն մեզ […]
10:10 29.12.2018
Այսօր ուժի մեջ մտավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նախարարության ստորաբաժանումների ուժեղացված ռեժիմով աշխատանքի վերաբերյալ հրամանը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարի անմիջական վերահսկողությամբ՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ապահովված կլինի շուրջօրյա ծառայություն իրականացնող ստորաբաժանումների ուժերի և միջոցների մշտական պատրաստությունը: Շուրջօրյա հերթապահության անխափան իրականացման վերահսկման նպատակով ստորաբաժանումներում ղեկավար […]
09:53 29.12.2018
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ հունվարին կայցելի Թուրքիա և Իսրայել՝ քննարկելու ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո։ «Անհամբերությամբ սպասում եմ հունվարին Իսրայել և Սիրիա կատարվելիք այցերին։ Մենք կքննարկենք տարածաշրջանում անվտանգության խնդիրներին վերաբերող հետագա աշխատանքը՝ ներառյալ ԻԳԻԼ-ի դեմ պայքարի հաջորդ փուլը՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո»,- […]
09:37 29.12.2018
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ «Հայք» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի […]
09:22 29.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության […]
09:09 29.12.2018
«Լևոն Սարգսյանի՝ Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ ընկերներից մեկը՝ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, սիրիացի մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին, ընտրվել է Հանրային խորհրդի անդամ: Նրա թեկնածությունն առաջադրել է Վագգեն Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանն էլ չի առարկել: Երեկ վերջապես ձևավորվել է ՀԽ-ն, որը, ըստ Սահմանադրության, այսուհետ ունի 45 անդամ: Առաջիկայում ՀԽ անդամները կընտրեն նախագահ, ենթադրաբար, դարձյալ Վազգեն Մանուկյանին»,- գրում է «Հրապարակ» […]
08:55 29.12.2018
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Գիզայի բուրգերի շրջանում վիետնամցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Մահացածներից երեքը վիետնամցի զբոսաշրջիկ են, մեկը` էքսկուրսավարն է, որը Եգիպտոսի քաղաքացի է: Ավտոբուսի վարորդն ու 11 զբոսաշրջիկներ տարբեր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում: Եգիպտոսի զբոսաշրջության նախարարի նախկին խորհրդականի փոխանցմամբ՝ պայթյունը […]
08:34 29.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական և «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել և ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղևորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։ Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, […]
08:26 29.12.2018
ԱՄՆ-ում լրագրողուհի Բրե Փայթոնը մահացել է H1N1 վիրուսի A ենթատիպով վարակվելու հետևանքով։ Այն հայտնի է խոզի գրիպ անվանմամբ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Փայթոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել դեկտեմբերի 27-ին։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են խոզի գրիպ և մենինգիտ: Նրա կյանքը փրկել չի հաջողվել։
01:13 29.12.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ԵՊՀ ռեկտորի կողմից արված հայտարարություններին։ «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը։ Պարոն ռեկտորը կամ խորը մոլորության մեջ է, կամ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ […]
00:57 29.12.2018
Ես դժվար եմ պատկերացնում մի խմբակցություն, որտեղ քննարկումներ չկան: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այսպես է արտահայտվել 7-րդ գումարման խորհրդարանում պատգամավոր ընտրված Ալեն Սիմոնյանը՝ խոսելով կուսակցության ներսում բազմակարծության մասին: «Դժվար եմ պատկերացնում մի խմբակցություն, որի մեջ քննարկումներ չկան և, այսպես ասած, սովետական համակարգով բոլորը միակարծիք են, կա մի կարծիք, որը մեկ հոգունն է: Ես վստահ […]
00:43 29.12.2018
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն նոր զեղչեր է սահմանել Կովկասի նավահանգստից դեպի Փոթի և Բաթումի վրացական նավահանգիստներ հացահատիկի և սև մետաղների փոխադրումների համար: 2019 թվականի հունվարի 1-ից «Ռուսական երկաթուղիներ»-ը կսահմանի սակագնային հատուկ պայմաններ Ադրբեջան-Վրաստան ուղղությամբ հացահատիկի և սև մետաղների փոխադրման համար: Այդ մասին ասված է ՌԴ Երկաթուղիների մամլո հաղորդագրությոնում: «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն մի շարք որոշումներ է ընդունել […]
00:26 29.12.2018
Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում հայաստանցի 8 շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Տիգրան Պետրոսյանը: Նա 10 միավորով զբաղեցրեց 10-րդ տեղն ու արժանացավ 8 833 դոլար դրամական պարգևի: Նա ընդամենը մեկ միավորով զիջեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ռուսաստանցի Դանիիլ Դուբովին, որը պարգևատրվեց 60 հազար դոլարով: Լրացուցիչ գործակիցներով 2-րդ տեղը զբաղեցրեց Շահրիյար Մամեդյարովը, իսկ 3-րդ […]
00:13 29.12.2018
Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:01-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Շողակաթ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» և «ՈՒԱԶ» մակնիշերի (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և […]
23:59 28.12.2018
6 մլրդ 504 մլն դրամ (13.5 մլն դոլար) վերադարձվեց պետությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակաատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ս․թ․ հուլիս ամսին Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցել եմ տվյալներ և փաստաթղթային հիմքեր, որի հիման վրա օգոստոսի 6-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊՆ-ում առանձնապես խոշոր […]
23:48 28.12.2018
Սանկտ Պետերբուրգում կայացած արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում հայ շախմատիստուհիները մնացին առանց դրամական պարգևների։ Էլինա Դանիելյանը 12 հնարավորից վաստակեց 6 միավոր՝ զբաղեցնելով 66-րդ հորիզոնականը։ Լիլիթ Մկրտչյանը 12 հնարավորից վաստակեցլով 6 միավոր 124 մասնակիցների մեջ զբաղեցրել է 64-րդ տեղը։ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Մարիա Գևորգյանը, 4․5 միավորով զբաղեցրել է 106-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոնուհի, […]
23:33 28.12.2018
65-ամյա ամերիկացի Հոլ Վոգանը 6 չվերթ է կատարել 3 օրվա ընթացքում, որպեսզի իր դուստրը՝ Delta Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհի Պիրսը միայնակ չանցկացնի Սուրբ Ծննդյան տոները: Հոգատար հայրիկի մասին պատմել է ուղևորներից մեկը, որը լուսանկարվել էր Վոգանի հետ ու տեղադրել համացանցում: Հրապարակումը 110 հազար «լայք» էր հավաքել ու 38 հազար անգամ տարածվել: Ճամփորդությունը հեշտ չի անցել Վոգանի […]
23:14 28.12.2018
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ Գիզայի բուրգերի շրջանում, տուրիստական ավտոբուս է պայթել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ-ին: Հաստատության տեղեկություններով՝ «անհայտ անձինք ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել Գիզայի բուրգերի շրջանում մայրուղիներից մեկով անցնող ավտոբուսի վրա»։ Ըստ Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալների՝ երկու վիետնամցի զբոսաշրջիկ է մահացել, տասը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Վիրավորվել են նաև ավտոբուսի վարորդն […]
23:00 28.12.2018
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարել է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն օրենք է խախտել։ Նրա խոսքերով՝ պարտավոր էին ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել իրեն։ Բացատրություն ստանալուց հետո պետք է տեղեկատվությունն օգտագործեին հրապարակման համար։ Արամ Սիմոնյանը մեղադրանքների մեծ մասի հետ համաձայն չէ, քանի որ, իր խոսքերով՝ «դեկլատարիվ ու փիլիսոփայական պնդումներ են, […]
22:38 28.12.2018
Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի հանրույթի հետ հանդիպման ժամանակ խոսել է կրթության ոլորտում սպասվող բարեփոխումներից: Նա նշել է, որ դրանք լինելու են տարաբնույթ՝ հանրակրթությունից մինչև բուհական համակարգ: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն է շուտով շրջանառության մեջ դրվելու, որով նախատեսվում է ուժեղացնել բուհական ինքնավարությունը և բարձրագույն ուսումնական հաստատությունները զերծ պահել […]
22:17 28.12.2018
«Հոնդուրասը, Գվատեմալան ու Սալվադորը ոչինչ չեն անում Միացյալ Նահանգների համար, բայց ստանում են մեր կողմից տրամադրվող գումարները»,- այս խոսքերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ազդարարել է այս երեք Կենտրոնաամերիկյան երկրներին ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրումը դադարեցնելու մասին։ Նա նշել է, որ գաղթականների մի քարավան էլ, ինչպիսին ձևավորվել էր Մեքսիկայում ու շարժվում էր դեպի Նահանգներ, […]
21:59 28.12.2018
Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են «Opel Astra G» և ՝ մակնիշերի (վարորդների […]
21:46 28.12.2018
Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են […]
21:30 28.12.2018
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը: Խորհրդարանի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, նշելով, որ նոր «ԱԺ Կանոնակարգ» օրենքը չի նախատեսում խորհրդարանի նախագահի տարեկան հաղորդում խորհրդարանի գործունեության վերաբերյալ, ուստի՝ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումը հնարավորություն է՝ ամփոփելու օրենսդիր մարմնի աշխատանքները հանրության առավել լայն շրջանակների համար: Ներկայացնելով անցնող […]
21:08 28.12.2018
«Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, մյուս ուժերից այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմում ներկայացնողներ չկան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա հայտնեց, որ հունվարի 4-ին կհրավիրվի նիստ, որի ժամանակ կքննարկվեն և՛ ինքնաբացարկները, և՛ կկազմվի արձանագրություն պատգամավորներին գրանցելու վերաբերյալ:
20:59 28.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի, Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Սիսիանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի ավտոճանապարհներին բուք է: Բքի և ցածր տեսանելիության պատճառով Սիսիանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Վարդենյաց լեռնանցքը […]
20:44 28.12.2018
ՀՀ քննչական կոմիտեն դեկտեմբերի 28-ին վերադարձրել է Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի համակարգչային տեխնիկան, որն առգրավել էր սեպտեմբերի 17-ին՝ ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել կայքի խմբագրությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Քննչական կոմիտեին մեկ համակարգիչ և չորս կոշտ սկավառակի փորձաքննության համար անհրաժեշտ էեղավ 100 օր։ Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ […]