20:30 28.12.2018
«Երբևիցե չի եղել այդպիսի բուռն, ինչու ոչ, կառուցողական քննարկում Երևան քաղաքի բյուջեի հետ կապված: Ընդմիջման ժամանակ մենք բոլորս հավաքվեցինք, խոսեցինք: Եթե մենք ուզում ենք քաղաքը կարգի բերել, պետք է բերենք լավ մասնագետներ: Երբ մենք բարձրացնում ենք պարգևավճարները, մենք կանգնում ենք խնդրի առաջ, երբ երևանցին ասում է, որ ոչ նպատակային ծախսերը ինչո՞վ պետք է բացատրվեն, երբ իջեցվում են վերելակների նորոգման, տրանսպորտային համակարգի ծախսերը»,- ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակով ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Արման Աբովյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:
Արման Աբովյանը նաև նշել է, որ բիզնեսի նկատմամբ տուրքերը բարձրացնելիս առաջին հայացքից դրանք այդքան շատ չեն.
«Մենք չպիտի ուղղորդենք գների աճը կամ անկումը: Բիզնեսմենն իր շահերը, տուրքերը վերցնում է սպառողից՝ երևանցիներից, և, միանշանակ, գնաճ է լինելու: Կարող է հիմա չլինի, բայց համոզված եմ, որ հետո ինչ-որ բան լինելու է: Մանր և միջին բիզնեսի դեպքում պետք է բյուջետային համակարգն իսպառ հանվի: Քաղաքի բյուջեն համալրելու համար կարելի է այն լցնել արտաբյուջետային ֆոնդերով»:
10:29 19.06.2025
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...
10:24 19.06.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՀունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...
10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...