TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Շաքարով ըմպելիքների դեմ պետք է պայքարեինք, հետո արտադրողները ճիշտ փաստարկներ բերեցին․ Փաշինյան

13:35 27.03.2019

Հայաստանի իշխանությունները որոշել էին պայքար մղել շաքարի որոշակի պարունակություն ունեցող ըմպելիքների դեմ, քանի որ դա նաև առողջապահական խնդիրներ է առաջացնում։ Բայց արտադրողները ճիշտ փաստարկներ բերեցին, իշխանությունը հետ կանգնեց որոշումից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այդ ըմպելիք արտադրողներն օրինակ են բերել, որ նույն կերպ շաքարի պարունակություն կա […]

̰
Ադրբեջանն իրականացրել է նոր ժամանակների ամենամեծ մշակութային ցեղասպանությունը. Սիմոն Մաղաքյան

13:31 27.03.2019

Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ հոդված է հրապարակել Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին: Պարբերականը մասնավորապես նշել է, որ Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ջարդն ավելի դաժան է, քան սիրիական պատերազմի ավերածությունները: Անգլիական թերթի լրագրողն այս թեմային անդրադարձել է ամերիկաբնակ գործիչ Սիմոն Մաղաքյանի՝ նույն թեմայով հետաքննությունից հետո: Հետաքննության համահեղինակ Սիմոն Մաղաքյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ The Guardian-ը միակը […]

̰
Կանանց նկատմամբ բռնությունները կարծրատիպերի ու խտրականության հետևանք են. ԵԽԽՎ նախագահը՝ ՀՀ ԱԺ-ում

13:28 27.03.2019

Հայաստանում է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Այսօր նա խորհրդարանում զեկույցով հանդես եկավ: «18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին շատ կարևոր մի փուլ էր ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար, ինչպես նաև մեծ օժանդակություն բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, տեղական ժողովրդավարության ամրապնդման ու շատ այլ ոլորտներում»,- ասաց նա: […]

̰
Հայ գործարար Մհեր Սարաջյանը սպանված է հայտնաբերվել Մերձմոսկվայում

13:26 27.03.2019

ՌԴ Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է գործարար Մհեր Սարաջյանի դին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Նրա մահվան պատճառ են դարձել դանակի մի քանի հարվածները: Հանցանքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ»,- գրում է «Московский Комсомолец»-ը: Հաղորդվում է, որ Մհեր Սարաջյանը շինարարական ընկերություններից մեկի […]

̰
Մարդիկ կան՝ կարտոֆիլ արտադրելով տոկոսի տակ են ընկել, մարդիկ կան՝ միլիոնատեր են դարձել․ Փաշինյան

13:23 27.03.2019

Հայաստանում մարդիկ կան, որ կարտոֆիլի արտադրությամբ զբաղվելու արդյունքում ընկել են տոկոսի տակ, մարդիկ էլ կան՝ նույն կարտոֆիլի արտադրությամբ զբաղվելով փախստականից դարձել են միլիոնատեր։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը տասնյակ հազարավոր տոննաներով կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունի, և դրա համար նաև կազմակերպչական աշխատանք է անհրաժեշտ։ Փաշինյանը պնդում […]

̰
Հայաստանին հատկացվել է հերթական՝ 2,5 մլն դոլար բնապահպանական դրամաշնորհը. ՀՀ ԲՆ

13:20 27.03.2019

ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի 2019-ի մարտի 12-15-ը կայացած խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ներկայացված «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքների և էկոհամակարգերի հարմարվողականության ներուժի բարձրացում» 2,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Ծրագրի նպատակն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին […]

̰
Արդեն 400 զինվորականի վարկ վերակառուցվել է, առաջարկվել է ավելի ցածր տոկոսով վարկ․ Փաշինյան

13:18 27.03.2019

Զինվորականների սպառողական վարկերի վերակառուցման կառավարական ծրագրից արդեն օգտվել է 400 զինվորական։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսինքն` վարկը վերակառուցվում է, ավելի ցածր տոկոսով վարկ է առաջարկվում և ավելի երկար ժամանակով մարելու համար։ Իրենք պետք է ուղղակի դիմեն իրենց բանկերին»,- ասաց Փաշինյանը։ Նա ասաց, որ վարկերի մարմանը կօգնի նաև զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, […]

̰
Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի առթիվ երկու քրգործ է հարուցվել. դատախազություն

13:14 27.03.2019

ՀՀ դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ առաջին գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), երկրորդը՝ 375-րդ հոդվածի […]

̰
Հռոմի պապի պահվածքն ապշեցրել է կաթոլիկ աշխարհին

13:14 27.03.2019

Կաթոլիկ աշխարհն ակտիվորեն քննարկում է համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իտալական Լորետո քաղաքում ընդունելության մասնակիցներին չի թույլատրում համբուրել աջ ձեռքի մատանին, որը նրա հեղինակության խորհրդանիշներից մեկն է: Կաթոլիկ եկեղեցու LifeSiteNews կայքը սա «տագնապային» իրավիճակ է որակել: Միևնույն ժամանակ, կաթոլիկ եկեղեցու քահանա Ռասել Պոլլիտը կարծիք է հայտնել, որ պետք է […]

̰
Մարդը չի պպզել քուչեքում, կրթություն է ստացել. նա՛ է մեր ժամանակի հերոսը․ Փաշինյան

13:12 27.03.2019

Հայաստանում չպետք է հետապնդվեն բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։  Խոսքը այն մասին է, որ բոլորը վճարելու են 20 տոկոս եկամտային հարկ, ու բարձր աշխատավարձ ունեցողների համար դա նշանակում է, որ նրանց հարկերը զգալիորեն նվազելու են։ Այս հարցին անդրադառնալիս ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն մտայնության հետ, թե եկամտային հարկի նվազեցումը սոցիալական […]

̰
Չենք կարող բանկերին ասել՝ վարկ ես տվել, հետ մի´ պահանջիր էդ վարկը․ Փաշինյան

13:10 27.03.2019

Հայաստանի կառավարության քաղաքականության արդյունքում 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և այդ մարդիկ դուրս են բերվել բանկերի սև ցուցակներից, կարող են նորից վարկեր վերցնել։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները վարկ վերցնելուց առաջ հաշվարկ ունենան։ Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ կարևոր է, որ մարդը, երբ վարկ է վերցնում, իր […]

̰
Հայաստանում արգելոցների պահպանման նպատակով ավելի քան 966 հազար եվրո կտրամադրվի

13:08 27.03.2019

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների: 2018 թվականի ֆինանսական տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, CNF-ի կողմից տրամադրվել է ավելի […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ տուժողները ցուցմունք են տվել

13:05 27.03.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ տուժողները ցուցմունք տվեցին: Տուժող Սարգիս Գրիգորյանը պատմեց, որ գնդի գրավման ժամանակ իր մեքենան գտնվել է գնդի տարածքում և հրազենից վնաս է կրել: Իր հետ կապված ուրիշ որևէ խնդիր չի եղել, այդ պատճառով ինքն իրեն տուժող չի համարում, թեև իրավաբանորեն համարվում […]

̰
Պետբյուջեի եկամուտների գերակատարումը կառավարության և ՊԵԿ-ի արդյունավետ քաղաքականության արդյունքն է. Նազարյան

13:00 27.03.2019

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ամփոփում է վերջին 3 ամիսների ընթացքում կառավարության գործունեությունը։ Վարչապետն ընդգծեց, որ 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով, ինչը համարժեք է 90 մլն դոլարի: Սա վերջին 9 տարիների համեմատ […]

̰
Հորիզոն 13.00

13:00 27.03.2019

̰
Գույքահարկը կարող է 2020 թվականից փոփոխվել

12:51 27.03.2019

Հայաստանում որոշ հարկատեսակներ նվազելու են, որոշները կարող են ավելանալ։ Այս մասին հայտնի դարձավ ԱԺ-ում այսօրվա քննարկումից։ Պատգամավորներից Գևորգ Պապոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եկամտահարկը և շահութահարկը կարող են փոխհատուցվել անուղղակի հարկերի բարձրացման միջոցով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դիտարկվում է 2020 թվականի սկզբից գույքահարկի ռեֆորմ իրականացնելու հնարավորությունը` այն եկամտահարկի համահարթեցման հետ կապելով։ Մանրամասները` […]

̰
Թատրոնը կյանքի հայելին է. Էնֆիաջյան

12:49 27.03.2019

Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Այդ առիթով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է թատերական արվեստի բոլոր նվիրյալներին ու երկրպագուներին. «Մերօրյա իրականության մեջ թատրոնի դերը պետք է առավել քան կարևորվի, քանի որ բեմից ներկայացվող իրավիճակը պետք է առավել դիպուկ ներկայացնի կյանքի բազմերանգությունը: Որպես մշակույթ, որպես սերունդներին կրթելու ու դաստիարակելու գործում անգնահատելի նշանակություն ունեցող մշակութային ճյուղ, հայկական […]

̰
Բողոքի ցույց Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրի դիմաց

12:40 27.03.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների աջակիցները պահանջում են դռնբաց դատական նիստ անցկացնել, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք՝ դատական նիստերից մեկի ժամանակ դահլիճում անկարգություններ եղան, ինչից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստերն անցկացնել դռնփակ ռեժիմով, մինչև դատաքննության ավարտը:  

̰
Մարտի 11-ից 15-ը հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 8 մլն դրամի վնաս

12:40 27.03.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մարտի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 46 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 8.145.203 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 33-ի վերաբերյալ նշանակվել է 2.950.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է […]

̰
Հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել, դրանից հետևում է, որ ես դրա մեջ սպառնալիք եմ տեսել. Զեյնալյան

12:33 27.03.2019

Խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրուցելիս ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է իրեն ուղղված սպառնալիքներին: «Ինձ համար տհաճ է, որ նախաքննության գաղտնիքը հրապարակվել է, ես հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել, դրանից հետևում է, որ ես դրա մեջ տեսել եմ սպառնալիք: Պահպանենք նախաքննական գաղտնիքը, որովհետև դա հանգեցնում է իմ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման»,-ասաց նա: […]

̰
Բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, բայց սա քաղաքական որոշում է. Զեյնալյանը՝ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին

12:27 27.03.2019

Նախարարի տեղակալների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանց ազատումը քաղաքական որոշման արդյունք է: Այս մասին խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրուցելիս հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ կառավարության քաղաքական որոշման արդյունքն է՝ աշխատանքից ազատել 2 փոխնախարարներին: «Դա ընդհանուր որոշման արդյունք է, ձևաբանական առումով նախարարն է ներկայացնում առաջարկությունը, վարչապետն այն ընդունում է կամ չի […]

̰
Արցախի ԱԺ-ում ստեղծվել է «Արցախ-Կանադա» բարեկամության խումբ

12:24 27.03.2019

Ի պատասխան ս.թ. մարտի 19-ին Կանադայի Համայնքների պալատում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ ստեղծելու նախաձեռնությանը` Կանադայի հետ կապերի ընդլայնման նպատակով մարտի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է «Արցախ-Կանադա» բարեկամության խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր խմբակցություններից: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանի ֆեյսբուքյան էջից: 

̰
«Արսենալը»-ը կարող է Մխիթարյանին վաճառել. պատճառը բարձր աշխատավարձն է

12:23 27.03.2019

«Արսենալ» ֆուտբոլային ակումբը դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին վաճառելու հնարավորությունը: Վաճառքի հիմնական պատճառներից մեկը Մխիթարյանի հսկայական աշխատավարձն է, որը կազմում է շաբաթական 180 000 ֆունտ ստերլինգ: Ակումբը նպատակ ունի Մխիթարյանի տրանսֆերից ստացած գումարով այլ ֆուտբոլիստներ ձեռք բերել: «Մխիթարյանն ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: Գլխավոր մարզիչ Ունաի Էմերին  կարծում է, որ Մխիթարյանին որպես աշխատավարձ տրվող գումարը […]

̰
Ինչպե՞ս են քաղաքացիները տեղեկանալու փոփոխությունների մասին. պատգամավորի հարցը վարչապետին

12:19 27.03.2019

Խորհրդարանում պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հարցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտոնյալ տոկոսներով տրամադրվող վարկերի, աջակցության նպատակով մշակված ծրագրերի մասին: Ինչպե՞ս եք պատրաստվում այս ամենն իջեցնել գործնական մակարդակ, հետաքրքրվել է Ենգիբարյանը. «Մենք գիտենք, որ մեր համայնքներն ու մարզպետարանները դեռևս, ցավոք, էս կարգի տեղեկատվություն տրամադրելու գործիքակազմ շատ չունեն, եթե չասենք՝ թերանում են: Կա՞ն մտքեր, թե ինչպես պետք […]

̰
Լավատեսական ցուցանիշները կիսում են նաև միջազգային կազմակերպությունները. վարչապետ

12:18 27.03.2019

Կարևոր է արձանագրել նաև, որ այս լավատեսական ցուցանիշները կիսում են նաև միջազգային կազմակերպությունները, որոնք ունեն փորձագիտական բավական լուրջ եզրակացություն տնտեսության դաշտում: Մեր երկրի վերաբերյալ վերջին ամիսներին անընդհատ պոզիտիվ ռեյտինգներ են հղել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա որպես օրինակներ բերեց հեղինակավոր միջազգային Moody’s, Fitch կազմակերպությունների` Հայաստանի վերաբերյալ դիտարկումները: «Այս տասը ամիսների […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության գրասենյակի ղեկավարին

12:13 27.03.2019

Մարտի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ: Փոխվարչապետն ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի […]

̰
Ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն. Բագրատյանը` Փաշինյանին

12:06 27.03.2019

Մեր երկրում կա տնտեսական զարգացման դինամիկա: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միաժամանակ, նա ընդգծեց. «ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն»: «Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից»,-ասաց նա: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կասկածի […]

̰
Ո՞րն է տնտեսական զարգացման մեր մոդելի ուղղությունը. Փաշինյան

12:05 27.03.2019

Տնտեսական հեղափոխության և տնտեսական զարգացման առանցքային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարողը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տնտեսական զարգացման իրենց մոդելի ուղղությունը: «Կառավարությունը ոչ թե պետք է հանդես գա որպես նրանց ղեկավար և նրանց գործողությունները կարգավորող, այլ կառավարության հիմնական անելիքն է անհատական ջանքի, աշխատանքի քաջալերումը, հավասար մրցակցային հնարավորություններ ստեղծելը, ֆինանսական հասանելիությունը […]

̰
Այսօր Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը

11:58 27.03.2019

Մարտի 27-28-ին Վրաստան են ժամանելու՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը,  հայտնում է 1tv.ge-ն: Վրաստանի, որպես Հյուսիս-Ատլանտյան դաշինքի երկարատև գործընկերոջ նկատմամբ աջակցության ցուցաբերման նպատակով, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ձևաչափում, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն այսօր անց է կացնելու նիստ: Նիստը վարելու են Ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը և Վրաստանի պաշտպանության նախարար […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

11:55 27.03.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել 4 նույնաբովանդակ դիմում-բողոք: Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքներն ամբողջությամբ կրկնում են իրար: Դիմում-բողոքների հասցեատերերի ինքնության, […]

̰
BACK_TO_TOP