TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան, ամեն ինչ վարկով ենք առել․ Փաշինյան

15:40 27.03.2019

Վարկ վերցնելն արտահայտում է մարդու տրամադրությունը՝ լավատեսություն։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպառողական վարկերի ավելացումը։ Թանդիլյանը մտահոգությունն հայտնեց, որ գուցե դա նրանից է, որ մարդիկ ուղղակի բավարար գումար չունեն և ստիպված գնում են վարկով։ «Օրինակ, ես հիմա մտածում էի, որ մեր […]

̰
Մտահոգիչ է․ մեր երկրում զարգանում է այն տեքստիլը, որն էժան աշխատուժ է ենթադրում․ Փաշինյան

15:35 27.03.2019

Հայաստանում տեքստիլի արտադրությամբ զբաղվողների շրջանակը մեծ է, այն մեկի ձեռքում կենտրոնացած չէ։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին պատասխանելիս։ Նա նշեց, սակայն, որ կա նաև մտահոգություն։ «Սովորաբար հիմա մեր երկրում զարգանում է էն տեքստիլը, որն էլի ենթադրում է էժան աշխատուժի ներգրավում։ Եվ սա մեզ համար մտահոգիչ է ի՞նչ […]

̰
Դուք չե՞ք զգում, որ ինֆորմացիայի պակաս կա. Վարդան Ղուկասյանը՝ վարչապետին

15:30 27.03.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց՝ ազգը սպասում է հեղափոխությունից հետո կատարված աշխատանքների արդյունքներին, մանավանդ աշխատավարձերի բարձրացման` տարբեր ոլորտների տնտեսական աճի հետ կապված: Պատգամավորը հետաքրքրվեց՝ Գյումրին այդ աճի մեջ ի՞նչ մասնաբաժին կունենա: «Դուք չե՞ք զգում, որ ինֆորմացիայի պակաս կա՝ և՛ կառավարության կատարած աշխատանքների, և՛ այդ ծրագրերի, որ […]

̰
Երբեք հակադրություն չեմ տեսել կանանց քաղաքական-քաղաքացիական ակտիվացման և ավանդական ընտանիքի միջև․ Փաշինյան

15:27 27.03.2019

Հայաստանում լուրջ դիսբալանս կա կին և տղամարդ քաղաքացիների միջև, և դա նաև ժողովրդագրական խոր խնդիր է։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես երբեք չեմ տեսել և չեմ տեսնի հակադրություն կանանց քաղաքական, քաղաքացիական, հանրային ակտիվացման և ավանդական հայկական ընտանիքի պատկերացումների միջև։ Դրանք մեկը մյուսին չեն հակասում, դրանք, իմ ընկալմամբ, մեկը մյուսին […]

̰
Անցում համընդհանուր ներառական կրթության. իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը

15:23 27.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` […]

̰
Սփյուռքի հանձնակատարն ավելի շատ Սփյուռքում պետք է աշխատի, քան Հայաստանում. Փաշինյան

15:22 27.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը խորհրդարանում կառավարության հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց Սփյուռքի նախարարության կարգավիճակի փոփոխության հարցով: Նա հետաքրքրվեց՝ ինստիտուցիոնալ փոփոխության համատեքստում այստեղ ի՞նչ խնդիրներ են տեսել: «Այդ պրոբլեմներին մի քանի անգամ անդրադարձել եմ. Սփյուռքի դպրոցներում ծրագրի ապահովումն իրականացնում է ԿԳՆ-ն, դասագրքերի ապահովումը՝ Սփյուռքի նախարարությունը: Ուսուցիչները մի ծրագրով գալիս […]

̰
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով. ՔԿ

15:20 27.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով: 2019 թվականի փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումն […]

̰
Վիզաները դյուրացվել են զբոսաշրջության համար, բայց աշխատանք փնտրողներն էլ են օգտվում․ Փաշինյանը՝ Հնդկաստանից եկողների մասին

15:18 27.03.2019

Հայաստանում 15 հազար մարդու ներգաղթ է գրանցվել, ու դրա 90 տոկոսը հայերն ու Հայաստանի քաղաքացիներն են։ ԱԺ-ում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին պատասխանելիս այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորգիսյանը պնդում է, թե մեծ թիվ են կազմում Պակիստանից ու Հնդկաստանից եկածները։ Վարչապետի խոսքերով՝ Պակիստանից Հայաստան գաղթածների մասին իրեն հայտնի չէ, իսկ Հնդկաստանից ու նաև Ֆիլիպիններից […]

̰
Չաշխատող շարժիչի մեջ անընդհատ յուղ լցնելը ոչինչ չի փոխելու. Վարազդատ Կարապետյան

15:16 27.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը մարտի 27-ին դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ գյուղմթերքի շուկայում կա գնաճ, բայց որոշ ապրանքախմբերի դեպքում էլ կայուն գներ են: Նա գների վրա ազդելու համար գյուղմիավորումների ստեղծման ՀՀ վարչապետի առաջարկին անդրադարձավ, նշեց՝ երկարաժամկետ առումով դա պետք է լինի լուծումը, բայց կարճաժամկետ առումով այս տարի հաստատ չեն […]

̰
Կառավարության մշակած խոշորացման նոր ծրագիրը շատ դրական արդյունք է ունենալու. պատգամավոր

15:13 27.03.2019

«Ես նախընտրական շրջանում այցելել եմ գրեթե բոլոր մարզերը և ծանոթացել եմ մարզում առկա խնդիրներին: Կարող եմ ասել՝ համայնքապետերն իրենց գյուղացու կողքին էին կանգնած, և չկար նախկին «կլանային» մտածողությունը»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորը նշեց, որ գրեթե բոլոր համայնքներում կար ոռոգման ջրի խնդիր: Տաթևիկ Գասպարյանի խոսքերով՝ […]

̰
Մանկապարտեզների ցանց, ծնելիության խթանում․ ի՞նչ է անում կառավարությունը ժողովրդագրական իրավիճակի շտկման համար

15:11 27.03.2019

Հայաստանի վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է ժողովրդագրական խնդիրների լուծման աշխատանքային խումբ, որն առաջարկներ է ներկայացնելու ծնելիության բարձրացման և այլ հարցերով։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Փաշինյանը։ Նա օրինակ բերեց մանկապարտեզների հարցը․ կինը երեխա է ունենում, բայց որպեսզի նա կարողանա շարունակել աշխատանքը, պետք է վստահ լինի, որ կան մանկապարտեզներ, որոնք հոգ կտանեն […]

̰
Հայաստանում և ՌԴ-ում սննդամթերքի գներն ավելի արագ են աճում, քան Եվրոպայում

15:08 27.03.2019

ՌԴ վիճակագրական ծառայությունը հրապարակել է Ռուսաստանում և  այլ երկրներում մի շարք ապրանքատեսակների գնային ինդեքսները: Ըստ այդ հրապարակումների` սննդամթերքի սպառողական գներն այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, ավելացել են միջինը 1,0%-ով, իսկ 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ`2,5%-ով: Արտասահմանյան երկրների շարքում սպառողական գների համեմատական մեծ աճ է գրանցվել նաև Հայաստանում: 2018 թվականի դեկտեմբերի համեմատությամբ փետրվարին գնաճը կազմել է 2,4%: […]

̰
̰
Պարո՛ն վարչապետ, այսպիսի ելույթ մենք ակնկալում էինք կառավարության ծրագիրը ներկայացնելիս․ Գորգիսյան

14:56 27.03.2019

Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն ապագային միտված էին, ունեին կոնկրետություններ։ «Մոտավորապես այսպիսի ծրագրային ելույթ էինք մենք Ձեզնից ակնկալում կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ»,- ասաց Գորգիսյանը։ Այնուամենայնիվ, պատգամավոր Գորգիսյանն ասաց, որ Փաշինյանի հայտնած թվերը չկան կառավարության կատարողականում, ու դրա պատճառով իրենք հնարավորություն չեն ունեցել ստուգել այդ […]

̰
21-ի փոխարեն 6 տեսչական մարմին. ի՞նչ խնդիրներ են լուծելու տեսչական մարմինները

14:47 27.03.2019

2018թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, հաստատվեց կանոնադրությունը: Գրասենյակը համակարգելու է տեսչական մարմինների աշխատանքները, նպաստելու է դրանց կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը: Գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանն այսօր՝ մարտի 27-ին, ներկայացրել է գրասենյակի աշխատանքների կազմակերպման և անցկացման մանրամասները՝ նշելով, որ տեսչական մարմինները ոչ միայն ստուգողներ պետք է լինեն, այլև […]

̰
Ուրիխանյանի «թախծոտ ձայնը» քննարկման թեմա դարձավ պատգամավորի և վարչապետի միջև

14:40 27.03.2019

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանինց, թե կարո՞ղ է ՀՀ-ին սպառնալ դեֆոլտի վտանգ կամ անշարժ գույքի գնանկում: «Այս տարվա կտրվածքով ՀՀ-ն պիտի սպասարկի 400 մլն-ից ավելի արտաքին պարտքի ակումուլյացիա, հաջորդ տարի 800-ից ավելի` միլիոնի չափով, այսինքն` ընդհանուր առմամբ, կարճ ժամանակի մեջ, 1 մլրդ 200 մլն […]

̰
Մահացել է Պենտագոնի ամենահայտնի դեմքերից մեկը՝ «Յոդա վարպետը»

14:28 27.03.2019

97 տարեկանում մահացել է Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Էնդի Մարշալը, որին անվանում էին նաև «Յոդայի վարպետ» (մագիստրոս), հայտնում է Defense News-ը` վկայակոչելով կոնգրեսական Մարկ Թորնբերրիին: Մարշալը համարվում էր Պենտագոնի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը: Նա այն քչերից մեկն էր, որը մեծ ավանդ է ունեցել ռազմական արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների ներդրման գործում, կարևոր դերակատարում է ունեցել նաև գերտերությունների […]

̰
Սատկել է Մեծ Բրիտանիայի ամենատգեղ շունը

14:20 27.03.2019

Մեծ Բրիտանիայի Նիտ քաղաքում սատկել է Չեյզ անունով շունը, որը կենդանության օրոք համարվել է երկրի ամենատգեղ շունը: Այդ «կոչումը» նա ստացել է ատամների ու մորթու բացակայության պատճառով: Այս մասին գրում է The Mirror-ը: Շան տիրոջ խոսքերով՝ սատկելուց առաջ կենդանին դադարել է ուտել և խմել: Անասնաբույժը շան մոտ հայտնաբերել է լեղապարկի բորբոքում: «Չեյզը յուրահատուկ շուն էր: […]

̰
Աղետի գոտու իրական պատկերի ուսումնասիրման արդյունքում ի՞նչ տվյալներ կան. Իվետա Տոնոյանը՝ վարչապետին

14:15 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը մարտի 27-ին խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ հիշեցնելով, որ նրա հանձնարարականով աղետի գոտու իրական պատկերը ուսումնասիրելու ուղղությամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել: Տոնոյանը հետաքրքրվեց՝ կա՞ն արդյոք ուսումնասիրության ինչ-որ արդյունքներ: «Ո´չ, մենք ինչպես պայմանավորվել էինք, մինչև հունիս այդ թեման կամփոփենք` ունենալով պատկերը, հասկանալով, […]

̰
Մենք մեզ խաբում ենք, երբ մտածում ենք` 80 հազար դրամով մարդն օրական 500 նամակ պետք է կարդա. վարչապետ

14:11 27.03.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրել է այն խնդրի մասին, ըստ որի՝ քաղաքացիների՝ կառավարությանն ուղղված նամակները հաճախ անպատասխան են մնում: Ի՞նչ է անում կառավարությունը խնդիրը լուծելու ուղղությամբ. հարցրել է պատգամավորը «Բա մենք էլ ենք էդ ասում, որ պետական կառավարման համակարգը մնացել է 90 տոկոսով նույնը նաև […]

̰
Եկեղեցին չդադարող պատարագով օգնեց հայկական ընտանիքին չարտաքսվել Նիդեռլանդներից. Թամրազյաններն ստացան բնակության իրավունք

14:00 27.03.2019

Նիդեռլանդական եկեղեցին տոնում է՝ իմանալով, որ հոգևորականների չընդհատվող պատարագն օգնել է լուծել կեցություն հայցող հայկական ընտանիքի չարտաքսման խնդիրը: Հաագայի բողոքական եկեղեցին մարտի 26-ին հայտարարել է, որ Թամրազյանների հինգ հոգանոց ընտանիքը նիդեռլանդական կառավարությունից ստացել է բնակության իրավունք: Եկեղեցու խոսնակ, հոգևոր սպասավոր Թեո Հաթեման «Հաֆինգտոն փոստ»-ին հայտնել է, որ եկեղեցին անչափ ուրախ է Թամրազյանների համար և շնորհակալ […]

̰
Հանրապետությունում մարտի 26-27-ը հանցագործության 56 դեպք է բացահայտվել

13:59 27.03.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Այս ամսին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, սպանության սպառնալիքի 8, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման 4, ծեծի 3, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի 2-ական, […]

̰
«Ինչո՞ւ սպանեցիր էդ մարդուն». տուժող ոստիկանի ցուցմունքից

13:55 27.03.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուս 8 ամբաստանյալների դատաքննության ժամանակ հրապարակվում են քաղաքից  բացակայող և դատարան չներկայացած տուժողների նախաքննական ցուցմունքները: Տուժող ոստիկան Դավիթ Գևորգյանը նախաքննական մարմնին մի քանի անգամ ցուցմունք է տվել և պատմել, որ գնդի ներսում տեսել է զինված անձանց, ովքեր պահանջել են հանձնվել։ Զինվածների թիվը եղել է […]

̰
Վարչապետն ԱԺ-ին ներկայացրեց կառավարության ձեռքբերումները. ամբողջական

13:54 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովում: Ստորև ներկայացնենք վարչապետի ելույթի ամբողջական տեսագրությունը, որտեղ նա ամբիոնից ներկայացրել է կառավարության ձեռքբերումները:

̰
Ռազմարդյունաբերությանը պետք է լուրջ ֆինանսավորում հատկացնենք, որ սայլը տեղից շարժվի․ Փաշինյան

13:50 27.03.2019

ԱԺ հանձնաժողովներում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ բավարար ինֆորմացիա չի եղել, մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտի ձեռքբերումների մասին։ Այս մասին ԱԺ պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա վարչապետին խնդրեց հենց նիստի ժամանակ ներկայացնել այդ արդյունքները։ Վարչապետը պատասխանեց, որ Գիտությունների ազգային ակադեմիայում այդ խնդրին անդրադառնալիս պարզել է, որ այդ թեմայով խոսակցությունների ժամանակ առաջին պլան է մղվում փողը։ […]

̰
Սիգնալ տալ-չտալու, ծխել-չծխելու, հերթ կանգնելու կուլտուրան շատ կարևոր ենք համարում. վարչապետ

13:49 27.03.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր է կառավարությունը ձեռնարկել ու ի՞նչ ցուցանիշներ է գրանցել հերթ կանգնելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ: Բանն այն է, որ ծրագրում նաև այդպիսի դրույթ է նշված: «Հերթ կանգնելու մշակույթն արմատավորելու ուղղությամբ հետևյալն է արվել՝ բոլոր այն հիմնարկներում, որտեղ էդպիսի […]

̰
Երջանկության կարևորագույն բաղադրիչն աշխատանքն է. Նիկոլ Փաշինյան

13:44 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետվության ժամանակ երջանիկ քաղաքացի ունենալու թեզին անդրադարձավ, որը տեղ է գտել թե՛ կառավարության ծրագրում, թե՛ կատարողականում: Նա նշեց՝ երջանիկ քաղաքացի ունենալու մասին պարբերության մեջ երեք կետ է նշված, ըստ որի՝ ունենալու ենք ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, և թվարկված է, որ բացվել են ԱԺ, Բաղրամյան […]

̰
Ունենք ռազմական մշակումներ, որ կարող են սերիական արտադրության անցնել․ Փաշինյան

13:42 27.03.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի՝ ռազմարդյունաբերական ոլորտի մասին հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս ոլորտում կան մշակումներ, որոնք կարող են անցնել սերիական արտադրության փուլ։ Փաշինյանը բացատրեց, որ հիմա դրանք փորձարկումների փուլում են, և որպեսզի դրանց արտադրությունը սկսվի, պետք է հենց փորձարկումներով համոզվել դրանց մարտունակության մեջ։ Սերիական արտադրությունը սկսելիս էլ, ըստ Փաշինյանի, չի կարելի […]

̰
Ռուսական «Ո՞վ է դեմ» հաղորդման ժամանակ հայ փորձագետը ջուր է լցրել մասնակիցներից մեկի վրա

13:40 27.03.2019

Ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ո՞վ է դեմ» հաղորդաշարի ժամանակ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ստուդիայից դուրս է արել  երկու մասնակցի` ամերիկացի փորձագետ համարվող Գրեգ Վայներին և ծագումով հայ ռուսական փորձագետ Արայիկ Ստեփանյանին։ Բանն այն է, որ հաղորդման ժամանակ հակասություն է առաջացել, երբ Արայիկ Ստեփանյանը ռեպլիկ է արել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի և հրեական հարցի հետ։ Վայները նրան վիրավորել […]

̰
Կոլխոզները ստեղծվել էին զենքի ուժով, հիմա մենք ասում ենք՝ կամավոր հավաքվեք, շուկան ավելի մեծ կլինի․ Փաշինյան

13:39 27.03.2019

Որպեսզի գյուղացին կարողանա վաճառել իր աճեցրած կարտոֆիլը, պետք է հարևանների հետ միավորվի, ու այդ դեպքում նրա համար ավելի էժան վարկեր կդառնան հասանելի։ Գյուղացիները դա չեն անում, անում են միջնորդները, արդյունքում աշխատում են հենց նրանք։ Այս շղթան այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սասուն Միքայելյանին բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գյուղերի հնաբնակներն ասում են՝ գյոզալ կոլխոզները քանդեցին։ Էտ կոլխոզները […]

̰
BACK_TO_TOP