ՀՀ նախագահը ծանոթացել է «Շանթ»-ի նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՀՀ նախագահը ծանոթացել է «Շանթ»-ի նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին

22:29 26.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրերս հերթական անգամ այցելել էր Գյումրի:  Քաղաքում շրջելիս նախագահը հանդիպել է «Շանթ» հեռուստաընկերության նոր ֆիլմի նկարահանման խմբին:

Արմեն Սարգսյանը նորից Գյումրիում էր: Այցերը հանրապետության երկրորդ քաղաք այնքան հաճախակի են դարձել, որ ոչ ոք այստեղ  այլևս չի զարմանում, երբ տեսնում է նախագահին հին Գյումրիի փողոցներով քայլելիս: Եվ կարծես օրինաչափություն է դարձել, որ  ամեն անգամ Գյումրի գալիս նախագահը մի նոր բան է տեսնում քաղաքում: Այս անգամ այդ նոր բանը «Շանթ» հեռուստաընկերության նոր ֆիլմի նկարահանումներն էին, որոնք այդ օրը քաղաքի հենց կենտրոնում՝ հայտնի Ալեքսանդրովսկի փողոցում էին կատարվում: Արմեն Սարգսյանի աչքից այս ամենը, իհարկե, վրիպել չէր կարող:

Նախագահը հետաքրքրվել է, թե ինչի մասին է ֆիլմը, զրուցել է երկու փոքրիկների հետ, ովքեր ֆիլմում գլխավոր դերակատարներից են:  Մանվելն ու Աննան նախագահին ոգևորված պատմել  են, որ թեև իրենք դեռ հայտնի դերասաններ չեն, բայց իրենց ամենալուրջ և ամենակարևոր դերերն են վստահված:
 
Ֆիլմի մասին ավելի մանրամասն զրուցելու համար նախագահը փոքրիկ դերասաններին հրավիրել է սրճարան:

Ֆիլմը հերթական հայկական սերիալը չէ, սա իրական պատմությունների վրա հիմնված բազմասերիանոց ֆիլմ է: Հեռուստադիտողների հիշողություններում դեռ թարմ է «Շանթ» հեռուստաընկերության 20-ամյակի առիթով իրականացված նախագիծը: 2014 թվականին  «Շանթ»-ը Գյումրիում փնտրում էր այնպիսի երեխաների, որոնք խելացի են, տաղանդավոր, բայց ընտանեկան և սոցիալական  պայմանները խոչընդոտ են հանդիսանում նրանց հետագա առաջխաղացման համար: Թղթի վրա համակարգիչ նկարած Հովիկի,  դագաղագործ Արսենի կամ քարերով դույլերը ծանրաձող դարձրած և սեփական հիվանդության հետ օր ու գիշեր կռիվ տվող Արթուրի պատմությունները այդ իրականության ընդամենը մի փոքր մասնիկն են: Ու պարզվեց, որ այդպիսի երեխաներ Գյումրիում շատ կան: 2014 թվականին մեկնարկած նախաձեռնության արդյունքում՝ հեռուստամարաթոններ կազմակերպվեցին Երևանում և Լոս Անջելեսում: Հավաքված հանգանակություններով արդեն հաջորդ տարի Գյուրիում կառուցվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ հիմա հազարից ավելի երեխա է հաճախում: Եվ այս ֆիլմը՝ հայտնի իրական հերոսների հավաքական պատմությունն է: Պատմություն կամքի, սեփական ուժերին ապավինելու մասին: Պատմություն մի տարածքի մասին, որը լինելով կարծես թե հայտնի՝ իրականում մնացել է անհայտ: Այդ տարածքը Գյումրին է ու գյումրեցիները:

Նախագահին ֆիլմի սյուժեն դուր է եկել: Մանվելը, որը ֆիլմում Հայկի կերպարն էր մարմնավորում, պատմել է, որ իրականում իր հայրիկը դարբին է, ուրեմն ուստա է, իսկ ֆիլմում նա հայրիկ չունի, երկրաշարժի ժամանակ է մահացել: Ընտանիքի ամբողջ բեռն ընկել է իր դեռ փոքր, բայց արդեն պինդ ուսերին, և նա պատվով է կրում այդ բեռը: Կրում է միայնակ, հասցնում է թիկունք լինել նաև մայրիկին, իսկ նրա մահից հետո ծնող է դառնում քույրերի համար: Եվ այսպիսի ու նման պատմություններ շատ կան Գյումրիում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP