Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել

20:00 26.03.2019

2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ Լիլիթ Հակոբյանն ու Մասիս Առաքելյանը Գերմանիայի Մեքլնբուրգ-Ֆորպոմերն նահանգի Գրայֆսվալդ և Ռոսթոք ամենամեծ քաղաքներում հունվարին բացել են «Գիտելիք» դպրոցի մասնաճյուղերը:

Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, որ այդ քաղաքներում բացել են հայկական դպրոցներ, ինչը նրանք բացառիկ երևույթ են համարում: Նախևառաջ տարածք տրամադրելու ակնկալիքով կապ են հաստատել քաղաքային իշխանությունների հետ: Պատասխանը չի ուշացել. ինտեգրացիայի պատասխանատուն, իբրև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայկական մշակույթը տարածելու համար նրանց իր աջակցությունն է հայտնել:

«Չնայած հիմնադրումից մեկ տարի է անցել, սակայն Բեռլինում գործող մեր դպրոցն արդեն կայացած է և բարի համբավ ունի: Եվ այս քաղաքներում էլ արձագանքը չուշացավ: Տեղի հայերի կողմից դպրոց բացելու գաղափարը մեծ ոգևորությամբ և գրկաբաց ընդունվեց: Իհարկե, դժվար աշխատանք ենք կատարում, սակայն պատասխանատվությամբ ենք իրագործում սկսած գործը՝ գիտակցելով օտար միջավայրում հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու անհրաժեշտությունը»,- «Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Մասիս Առաքելյանը:

Բարվոք և կոկիկ վիճակում գտնվող վարձակալած դասարաններում Լիլիթն ու Մասիսը յուրաքանչյուր շաբաթ օր Բեռլինից, հաշվի չառնելով հեռավորությունը, գալիս են՝ դասավանդելու երեխաներին: Լիլիթը հայերեն է սովորեցնում, Մասիսը՝ երգ, իսկ պարի դասընթացները համատեղ են կազմակերպում: Առավոտյան Գրայֆսվալդում, ցերեկը՝ Ռոսթոքում են կայանում դասերը: Ի դեպ, Լիլիթն ու Մասիս իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Գրայֆսվալդի Ինտեգրման հարցերի պատասխանատու Աննա Գացքենին` դասասենյակների հարցում ցուցաբերած օգնության համար:

Մասիս Առաքելյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար իրենց գործունեությունը կակտիվացնեն և նոր ծիլեր կտան, քանի որ շփվելով երեխաների հետ՝ հասկանում են, որ մեծ ցանկություն ունեն հայերեն սովորելու և անհամբերությամբ են սպասում հանդիպումներին: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ պատմության և մշակույթի կրողներ են:

«Սփյուռքում հայ երեխաներին գրաճանաչ դարձնելու, հայերեն խոսել սովորեցնելու ամենօրյա պայքարի մեջ ենք գտնվում: Աշակերտները հայերենի տիրապետման տարբեր մակարդակում են գտնվում, նրանց մի մասն էլ գրեթե հայերեն գրել-կարդալ չգիտի: Մենք նաև հոգեբանական աշխատանք են տանում աշակերտների հետ: Պատկերացրեք, ականատեսն ենք լինում այն փաստին, որ հայ երեխան սեփական լեզուն չիմանալու պատճառով դասի ժամանակ արտասվում է: Թեև դժվարին իրավիճակում ենք հայտնվում, սակայն կենտրոնացնելով ուժերը՝ շարունակում ենք դասաժամը»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:

«Գիտելիք» դպրոցի բոլոր մասնաճյուղերում սովորում են 70 աշակերտ: Սեպտեմբեր ամսին դպրոցը մշակութային փառատոնի մասնակցելու հրավեր է ստացել, որտեղ Գերմանիայի տարբեր քաղաքներում ապրող ազգերը ներկայացնելու են իրենց երկրի մշակույթը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

17:21 05.07.2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

17:10 05.07.2025

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

BACK_TO_TOP