TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Քենիացի հոգևորականը ճանաչվել է աշխարհի լավագույն ուսուցիչ

00:48 26.03.2019

Դուբայի կառավարությունը տեղեկացրել է, որ Global Teacher Prize-ի աշխարհի լավագույն ուսուցիչ է ճանաչվել 36-ամյա քենիացի հոգևորական Փիթեր Տաբիչին: Նշվում է, որ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 23-ին: Ուսուցչին, որպես մրցանակ, 1 մլն դոլար են տվել: Հայտնի է, որ Տաբիչին մաթեմատիկա ու ֆիզիկա է դասավանդում գյուղական դպրոցում:

̰
Վրաստանի գյուղերից մեկում տղամարդը մերկ ձեռքերով խեղդել է կատաղած գայլի

00:45 26.03.2019

Վրաստանի Ծալկայի շրջանի Չրդիլիսուբանի գյուղում աննախադեպ դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ, 25-ամյա Տարիել Միքելաձեն ձեռքերով խեղդամահ էր արել կատաղած գայլին: Հաղորդել է վրացական «Ռուսթավի-2» ՀԸ-ն: Գայլի հարձակման ժամանակ Միքելաձեն եղել է անզեն և ինքնապաշտպանվելիս ուժեղ բռնել է գազանի կոկորդից և սկսել խեղդել նրան: Նրան հաջողվել է սատկացնել գայլին:Սակայն վերջինս հասցրլ է ճանկռելնրա ձեռքերն ու […]

̰
Ձեր հաջողությունը յուրաքանչյուրինս է. վարչապետը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին

00:31 26.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա: Վարչապետը շրջայց է կատարել ակադեմիայով, ծանոթացել այստեղ ստեղծված պայմաններին ու առկա ենթակառուցվածքներին: ՀՖՖ ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մեր երկրում ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմի և […]

̰
Ացտեկների տաճարում կատարված զոհաբերությունները՝ նոր բացահայտումների սկիզբ

00:30 26.03.2019

Տասնամյակների պեղումների ընթացքում ացտեկների թագավորական դամբարան մինչ օրս չէր հայտնաբերվել:

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է հեռուստաընկերության թղթակիցը թքում ձեռքերին և հարթեցնում մազերը

00:20 26.03.2019

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է հեռուստաընկերության թղթակիցը թքում ձեռքերին և հարթեցնում մազերը: Մեթ Բրեդլին չի զգացել, որ արդեն ուղիղ եթերում է: Հաղորդվել է, որ միջադեպի մեղավորը թողարկման ռեժիսորն է եղել, որը ժամանակից շուտ է եթեր տվել թղթակցի կադրը: Տեսանյութը միայն Twitter-ում արդեն 8 միլիոն դիտում ունի: Բազմաթիվ մեկնաբանությունների թվում նաև այս մեկը կա. […]

̰
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը քննարկել է հարուցված քրգործերի ընթացքը

00:10 26.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ հրավիրվել է ընդլայնված նիստ, որի ժամանակ ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ԵՔՔՎ հինգ քննչական բաժինների կողմից 2018 թվականին կատարված աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Երևան քաղաքի քննչական վարչության պետը և ԵՔՔՎ հինգ  քննչական  բաժինների պետերը հանդես են եկել  նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների […]

̰
38-ամյա փոստատարը դիահերձարանի ճանապարհին վերակենդանացել է

00:01 26.03.2019

Անգլիացի փոստատար Ժոաո Առաուժոյին անվանում են հրաշք-մարդ: Այս անվանումը Ժոաոն ստացել է մոտ 10 տարի առաջ, սակայն միայն հիմա է որոշել պատմել իր հետ տեղի ունեցած բացառիկ պատմությունը: Այդ ճակատագրական օրը Ժոաոն կնոջ հետ եղել է ավտոմեքենայում ու հանկարծ իրեն վատ է զգացել: Սուր ցավեր է զգացել կրծքավանդակի շրջանում և կորցրել է գիտակցությունը: Դեպքի վայր […]

̰
2018-ին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն ավելի շատ գործարք է կնքել, քան նախորդ 3 տարիներին

23:51 25.03.2019

ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից հայտնում են, որ միայն 2018 թվականին Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունն ավելի շատ գործարք է կնքել, քան նախորդ 3 տարվա գործունեության ընթացքում։ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը միակ ընկերությունն է, որն ապահովագրում է արտահանումը։ «Մենք արտադրում ենք ալկոտեստերներ, ունենք հայերեն անվանումը՝ հարբաչափ»,- ասել է «Արիդես» ընկերության տնօրեն Սուրեն Սարգսյանը […]

̰
ՌԴ  շրջաններից մեկի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել

23:47 25.03.2019

ՌԴ Խանտի-Մանսիյսկ ինքնավար շրջանի Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է շրջանային ժողովի պատգամավոր Անտոն Պանտինը, որը ոստիկանության աշխատակիցների հետ մասնակցել է դիահերձարանում իրականացված ստուգումներին: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մեկը: «Այս հիմնարկությունն աշխպատում է իր բնականոն հունով: Թե՛ դիահերձարանը, թե՛ դատաբժշկական փորձագիտական բաժանմունքը աշխատում են ամեն օր: […]

̰
Գյումրիում ծառերի խորը էտն անթույլատրելի է. քննարկում բնապահպանների և քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ

23:42 25.03.2019

Գյումրիում ընթացող կառուցապատումներն ու բնապահպանական խնդիրները բանավեճի թեմա էին քաղաքի գլխավոր ճարտարապետի և բնապահպանների հետ անցկացված քննարկմանը: Իսկ առիթը Ռիժկովի ճեմափողոցում հատված ծառերն էին: Ծառահատումները գարուն-աշուն սեզոնին Գյումրիում սովորական են դարձել, կոմունալ բաժնի մասնագետներն այն անվանում են խորը էտ: Բնապահպանների դիտողություններով` սա անթույլատրելի է մի քաղաքում, որտեղ աղտոտող գործոնները շատ են, կանաչ տարածքները խիստ պակաս, […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել

23:32 25.03.2019

Մարտի 25-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]

̰
Վանաձորում բացվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

23:26 25.03.2019

Ամիսներ առաջ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Գյումրիի կինեմատոգրաֆիստների միությունը, որը կարևոր նշանակություն կունենա Շիրակի մարզի և տարածաշրջանի համար: Այս մասին հայտնում է Կինեմատոգրաֆիտների միության լրատվական ծառայությունը: Այս քաղաքականությունն իր մեջ ներառում է կինոմշակույթը Հայաստանի մարզերով մեկ ընդգրկելը, կինոմիջավայրի ստեղծումը ողջ Հայաստանով մեկ, երիտասարդ ստեղծագործողներին կինոյի վարպետների հետ համագործակցելու հնարավորություններ ընձեռելը, ինչպես նաև […]

̰
Գեղարքունիքում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

23:22 25.03.2019

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]

̰
Չինաստանում գիտնականները 518 մլն տարեկան ծովային կենդանու մնացորցներ են գտել

23:15 25.03.2019

Չինաստանում գիտնականները շուրջ 518 միլիոն տարեկան ծովային կենդանու մնացորդներ են գտել: Կենդանին բերանի շրջանում հսկայական ելուստներ է ունեցել: Այս մասին գրում է  Live Science-ը: Ըստ մասնագետների՝ հնագույն կենդանին, որն ունեցել է 18 ոտնանման ելուստներ, ժամանակակից մեդուզաների նախահայրն է:  Կենդանու ոտնանման ելուստները ծածկված են եղել մազիկներով, որոնք օգնել են բռնել զոհին:

̰
Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են

23:09 25.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ

22:54 25.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Իսրայելի իրավունքները Գոլանի բարձունքների նկատմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին այդ կապակցությամբ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, սակայն, չի ընդունում նման մոտեցումը։ «Դա պետք է տեղի ունենար տասնամյակներ առաջ»,- հայտարարել է Թրամփը փաստաթուղթը ստորագրելուց առաջ։ Դեռ մարտի 21-ին էր ԱՄՆ նախագահը հայտարարել, որ անհրաժեշտ […]

̰
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին

22:44 25.03.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ԵԽ-ի հետ գործակցության հարուստ փորձի հենքի վրա ՀՀ դատախազությունը բաց է համագործակցության […]

̰
Թրամփի կուսակցության կոնգրեսականը սատարելու է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման բանաձևին

22:33 25.03.2019

ԱՄՆ-ում հայկական ասամբլեայի ներկայացուցիչները (Armenian Assembly of America) հանդիպել են Հանրապետական կուսակցության կոնգրեսական Թեդ Լյուին, որին իրենց շնորհակալությունն են հայտնել՝ հայկական սփյուռքին մտահոգող հարցերում աջակցություն ցուցաբերելու համար, գրում է Rusarminfo-ն: «Թեդ Լյուն պատմել է հայկական ասամբլեային, որ Կոնգրեսի 116-րդ նստաշրջանի ժամանակ մտադիր է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Նա նաև պատրաստ է ստորագրել կոնգրեսականներ Պալլոնեի, […]

̰
̰
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը

22:22 25.03.2019

Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս Եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին […]

̰
Առաջնային խնդիրներից մեկը, որ հետաքրքրում է յուրաքանչյուր երևանցու, տրանսպորտի խնդիրն է. Թեհմինա Վարդանյան

22:19 25.03.2019

«Առաջնային խնդիրներից մեկը, որ հետաքրքրում է յուրաքանչյուր երևանցու, տրանսպորտի խնդիրն է: Խնդիրն օրհասական է, իսկ քաղաքապետը պետք է օր առաջ լուծում տա: Նախկին իշխանությունների հաշվարկով՝ նոր տրանսպորտային համակարգը պետք է ներդրվեր 2018-2019 թթ․ սկզբին»,- ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իր կարծիքով՝ քաղաքապետը […]

̰
ՌԴ-ում հարգել են Կեմերովոյում 60 մարդու կյանք խլած հրդեհի զոհերի հիշատակը

22:09 25.03.2019

Հետաքննության շրջանակներում հարուցվել է 3 քրեական գործ:

̰
Հայկական դրոշը ծածանվել է Հիմալայներում

22:00 25.03.2019

Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը խմբի հետ հաղթահարել է Հիմալայների Այսլենդ Պիկ գագաթը, այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Նեպալ, Այսլենդ պիկ, 6189մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին»: Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնային համակարգն է, այն ունի 24 հազար կիլոմետր երկարություն և 13 հազար կմ լայնություն: Լեռնագնացը ֆեյսբուքյան էջում շնորհավորանքներ է ստանում:

̰
Հորիզոն 22.00

22:00 25.03.2019

̰
Ոչ թե բյուջեի փոփոխված նախագիծն է անդեմ, այլ ընդհանուր բյուջեն. Թեհմինա Վարդանյան

21:51 25.03.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին. «Ոչ թե բյուջեի փոփոխված նախագիծն է անդեմ, այլ ընդհանուր բյուջեն, դրանում որևէ լուրջ ծրագիր չկա: Վերելակների մասով, կանաչ տարածքների մասով հիմնական բյուջեն հաստատելիս կրճատումներ էին եղել»: Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց պարզաբանել են, որ նախկինում եղել են փոշիացված գումարներ, […]

̰
25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող նշանակվել. կենսաթոշակները կավելանան

21:47 25.03.2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության է արժանացել ՀՀ պետական կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը: Եթե պետական կենսաթոշակը գործող օրենքով սահմանվում է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային կամ զինվորական ստաժի ցուցանիշներով, այժմ հաշվարկման նոր գործիք ու մեխանիզմ է ներմուծվում: Կառավարության լիազորությամբ սահմանվում է՝ 25 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող […]

̰
Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել հիվանդանոցում գտնվող կալանավորված անձին. կառաջարկվի քննարկել խափանման միջոցի հարցը

21:42 25.03.2019

Պաշտպանի որոշմամբ օրեր առաջ նախաձեռնվել է կալանավորված Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ վարույթ, որի շրջանակում գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարություն: Միաժամանակ, հաշվի առնելով Կոնստանտին Հովհաննիսյանի առողջական վիճակի վերաբերյալ լրատվամիջոցներում վերջին օրերին առկա տեղեկությունները՝ պարզաբանումներ ստանալու նպատակով անմիջապես կապ է հաստատվել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ։ Բարձրացվել են ԶԼՄ-ներով հրապարակված հանգամանքները կապված ինչպես  […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա

21:34 25.03.2019

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դասախոսությամբ է հանդես եկել բարձրաստիճան զինվորականների համար

21:24 25.03.2019

ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Դասախոսության թեման էր՝ «Պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացումը»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրաստիճան սպաներին է ներկայացրել պետական կառավարման ոլորտի արդյունավետության բարձրացմանը նպաստող ներքին և արտաքին գործոնները, առկա հիմնական խնդիրները, զարգացման ուղենիշները, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի արդյունավետության գնահատման չափանիշները, ցուցիչները […]

̰
Պետք է լիներ առնվազն 4-5 ընդդիմադիր խմբակցություն. Թեհմինա Վարդանյան

21:15 25.03.2019

«Խնդիր ունենք օրավարձով տրվող մեքենաների հետ կապված, որովհետև տնտեսվարողները տարեկան 12 հազար վճարում են անում, և տարին 12 ամիս այդ մենքենան կանգնած է ինչ-որ կետում: Այս պահին նման մեքենաներ կանգնած են Կենտրոն վարչական շրջանի շենքի անմիջապես դիմաց»,- ասել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Թեհմինա Վարդանյանը նշեց, որ […]

̰
BACK_TO_TOP