TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Վարչապետը հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

21:03 25.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Ողջունելով ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է մեր երկրի զարգացման օրակարգին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ տնտեսական ներկայիս իրավիճակին, […]

̰
Վրաստանի նախկին նախագահն իր ձեռքերով տնակ է կառուցել զբոսաշրջիկների համար

20:58 25.03.2019

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսել է զբաղվել զբոսաշրջային բիզնեսով:  Մեկ օրվա համար վճարելով 80 դոլար` յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գիշերել այն տանը, որն իր ձեռքով կառուցել է Վրաստանի նախկին նախագահը: Այս մասին տեղեկացրել է  Rustavi 2 հեռուստաընկերությունը: Դուշեթիի իր տան բակում կառուցված փոքրիկ քոթեջն արդեն հայտնվել է տուրիստական ընկերությունների կայքերում: Տնակը կարելի է նախապես […]

̰
Դեռևս չկա հստակ արված աշխատանք. Թեհմինա Վարդանյան

20:44 25.03.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի. «Դեռևս չկա հստակ արված աշխատանք. բացի Օպերայի տարածքի սրճարանի ապամոնտաժումից, մի բան, որ երևանցին իր մաշկի վրա զգա, բան չի եղել»: Անդրադառնալով փողոցային առևտրի խնդրին՝ Թեհմինա Վարդանյանը նշեց, որ փողոցային առևտուրն այս պահին էլ կա, և նա իր […]

̰
Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վենեսուելայում տիրող իրավիճակը

20:29 25.03.2019

Պոմպեոն իր ռուս գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ն և տարածաշրջանի երկրները անգործ չեն հետևի, մինչ Ռուսաստանը լարվածություն է առաջացնում Վենեսուելայում:

̰
ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը

20:14 25.03.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը կանանց, ազատությունից զրկված անձանց և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Կողմերը անդրադարձել են […]

̰
Գյումրիի վթարային բնակելի շենքերի թիվն ավելացել է

20:00 25.03.2019

1988-ից հետո Գյումրիում հաշվառվում էր 88 վթարային բնակելի շենք: Ամրացման ենթակա համարվում են այն շենքերը, որոնք սեյսմիկ ուսումնասիրությամբ 4-րդ աստիճանի վթարային են: Վթարայնության ավելի ցածր կարգ ունեցող շենքերի վիճակը Գյումրիում տարեցտարի վատացել է, ինչի հետևանքով վթարայինների թիվն ավելացել է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը. «Արդեն ունենք 91 վթարային […]

̰
23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ

19:51 25.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին: 2018 թվականի դեկտեմբերի 22-ին ծրագրավորմամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրն անհայտ անձը հասանելիություն է ստացել […]

̰
Հաշմանդամ երեխաների համար Աշոցքում կանցկացվեն ձմեռային սպորտաձևերի դասընթացներ

19:44 25.03.2019

Հայաստանի ամենից ձյունառատ համայնքի` Աշոցքի դահուկային կենտրոնում տեղի է ունեցել պիլոտային նախաձեռնություն, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավմանը ձմեռային սպորտաձևերում։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիչներն ու ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Ծրագիրը խթանելու է Հայաստանի բոլոր բնակավայրերում ապրող հաշմանդամություն ունեցող տարբեր տարիքի երեխաների շրջանում բացօթյա միջոցառումներն ու ապրելակերպը, ինչպես նաև բարձրացնելու […]

̰
Նորվեգիայում բացվել է ԵՄ-ում առաջին ստորջրյա ռեստորանը

19:40 25.03.2019

Նորվեգիայում բացվել է Եվրոպա մայրցամաքում առաջին ստորջրյա ռեստորանը, հաղորդում է РГ-ն: Ռեստորանը գտնվում է Բալի ավանում և կոչվում է Under, որը թարգմանաբար նշանակում է «ներքևում»: Ստորջրյա ռեստորանը գտնվում է Հյուսիսային ծովի մակերևույթից մի քանի մետր ցածր` Նորվեգիայի հարավային ափին: Ռեստորանը կառուցվել է խորտակված լաստանավի մեջ, որն ափին է միացված 33,5 մետրանոց բետոնե կոնստրուկցիայով: Ջրային ռեստորանը կարող […]

̰
Հայաստանում անցկացվում է կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը

19:38 25.03.2019

Մարտի 24-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացվող օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների` օլիմպիադայի նախնական փուլերում հաղթող ճանաչված կուրսանտներից կազմված թիմերը: Հայաստանը ներկայացնում են ՊՆ Վազգեն Սարգսյանի ռազմական և ՊՆ մարշալ Ա. […]

̰
Նատալյա Օրեյրոն Ուրգանտին ցուցադրել է «Երևան» դաջվածքը

19:36 25.03.2019

Ուրուգվայցի հայտնի երգուհի Նատալյա Օրեյրոն «Երեկոյան Ուրգանտ» շոուի հյուրն է եղել և եթերում ցուցադրել է իր մեջքին արված դաջվածքը, որում ներկայացված են երգչուհու համերգային շրջագայության քաղաքները: Այդ քաղաքների մեջ կա նաև Երևանը: Ուրգանտը հարցրել է, թե հյուրախաղերի ընթացքում չի՞ կարոտի երգչուհին իր ամուսնուն. և Նատալյան պատասխանել է, որ ամուսինը Հայաստան է ժամանելու: «Երբ ես Հայաստանում […]

̰
Ֆրանսահայ ծաղրանկարիչ Ռընե Հովիվի ծաղրանկարների ցուցահանդեսը Գյումրիում

19:30 25.03.2019

Գյումրիի «Բեռլին Արտ հոթել» հյուրատանը բացվել է ֆրանսահայ երգիծանկարիչ Ռընե Հովիվի  ցուցահանդեսը, որը կրում է «Գծերի հովիվը» խորագիրը: Ազգությամբ հայ Խորեն Հովիվյանը ծնվել ու իր ստեղծագործական գործունեությունը ծավալել է Ֆրանսիայում, աշխատել է ֆրանսիական հեղինակավոր մի շարք թերթերի և ամսագրերի հետ, հրատարակել տասնյակից ավելի ալբոմներ և կոմիքսների գրքեր: Առաջին ցուցադրությունը Հայաստանում եղել է մեկ տարի առաջ. […]

̰
Հրաձգություն Չինաստանում․ կա 5 զոհ

19:26 25.03.2019

Չինաստանի հյուսիսում` Ներքին Մոնղոլիայում անծանոթը կրակ է բացել, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հաղորդում է АР-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են: Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երեքը` վիրավորվել:      

̰
Հորիզոն 18.00

19:26 25.03.2019

̰
Մոլորված փղի զբոսանքը չինական քաղաքում մեծ իրարանցում է առաջացրել

19:23 25.03.2019

Երիտասարդ արու փղին խմբից հեռացրել է ավելի մեծ փիղը:

̰
Ոստիկանապետը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքները

19:16 25.03.2019

Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, օպերատիվ ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների պետեր, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները: Անդրադառնալով ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման հարցին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով խրախուսման համակարգերի միջոցով աշխատանքային և կատարողական […]

̰
Վարչապետը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ է նշանակել

19:14 25.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին: «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին նշանակել Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Խ-021-25.02.2019-ՏՀ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)»,- ասված […]

̰
Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ

19:10 25.03.2019

Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Մոնտենեգրոյի CDM պորտալը: ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Մոնտենեգրոյում մնալ առանց վիզայի` անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դեպքում: Մոնտենեգրոն ամեն տարի այդ ժամանակահատվածում սահմանում է առանց վիզայի ռեժիմ երկրում զբոսաշրջությունն ակտիվացնելու համար:

̰
Վարչապետի որոշմամբ` Տիգրան Արզումանյանն ազատվել է պաշտոնից

19:03 25.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ի որոշմամբ` Տիգրան Արզումանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

̰
«Սասնա ծռեր»-ն ապատեղեկատվություն են տարածում. մարտունեցի ազատամարտիկները բաց նամակ են հղել

19:00 25.03.2019

Արցախի Մարտունի քաղաքի մի խումբ ազատամարտիկներ բաց նամակով դատապարտել են «Սասնա ծռեր» կուսակցության այսօր տարածած այն հայտարարությունը, որով իբր խոչընդոտվել է շրջկենտրոնում կազմակերպված այդ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակչության հետ: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, օրերս «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում բնակչության հետ հանդիպում են կազմակերպել: Դժգոհ մնալով հանդիպման մասնակիցների սակավ քանակից՝ […]

̰
Հորիզոն 18։00

18:59 25.03.2019

̰
Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

18:56 25.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 25-ի որոշմամբ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Լևոն Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
ՀՀ ԱԺ խորհրդի նիստը վարել է Արարատ Միրզոյանը

18:52 25.03.2019

Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում […]

̰
«Սասնա ծռերը» կեղծ տեղեկություն է տարածում. «Ազատ հայրենիք» կուսակցություն

18:42 25.03.2019

«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։ Այս մասին հայտնում են «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից: «Այդ կառույցի կողմից առանց որևէ փաստի ու […]

̰
Արարատի մարզպետն այցելել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեխային

18:40 25.03.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ մարտի 25-ին այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան:  Արարատի մարզպետարանի պաշտոնական […]

̰
Թուրքիայում կողաշրջվել է զինվորականներին տեղափոխող ավտոբուս․ կա զոհ

18:36 25.03.2019

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում ավտոճանապարհի վրա կողաշրջվել է երկրի զինված ուժերի զինծառայողներին տեղափոխող ավտոբուս։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Տեղափոխվող զինծառայողներից մեկը վթարի պատճառով մահացել է, ևս 20 զինծառայող ստացել է վնասվածքներ։ Նրանց տեղափոխել են տարբեր բժշկական կենտրոններ։ Մանրամասները նրանց վիճակից դեռ անհայտ է։

̰
Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է շունը «ուտում» բարձրախոսն ու փախչում

18:32 25.03.2019

Համացանցում զվարճալի տեսանյութ է տեղադրվել, որտեղ շունը «կծում է» լրագրողի կողմից իրեն պարզված բարձրախոսը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութի հեղինակներն ավստրալական Network 10 Perth լրատվական ծառայության աշխատակիցներն են եղել: Լրագրողը հարցն ուղղելուց հետո բարձրախոսն ուղղել է կենդանու կողմը, ու մի վայրկյանում շունը բերանն է առել սարքի մի հատվածն ու փախել հարցազրույցի վայրից: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ […]

̰
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու՝ ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը դատարանը մերժել է

18:23 25.03.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ, ինչը, սակայն, ՀՔԾ-ի կողմից մերժվել […]

̰
Մասիսում հոսպիտալացված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

18:15 25.03.2019

Մասիսում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը: «Երեկ երեկոյան այցելել ենք երեխային, վիճակը ծայրահեղ ծանր էր՝  մարմնի մակերեսի 40-45 տոկոսի այրվածքով, շնչուղիների այրվածքով, ընդունված պահից երեխան գտնվել է արհեստական շնչառության սարքին միացված վիճակում: Երեխայի բարեկամներն ունեն սոցիալական […]

̰
Իրանում ջրհեղեղից շուրջ երկու տասնյակ մարդ է զոհվել. կան վիրավորներ

18:12 25.03.2019

Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, նրանցից 3-ը` երեխաներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը` հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի տարածած հայտարարությանը: Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով վնասվել է «Ղուրանի դարպաս» անվանումը կրող քաղաքի մուտքը: Նախնական տվյալներով` կա 68 տուժած: Դեպքի վայրում աշխատում են […]

̰
BACK_TO_TOP