TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Արցախում Բակո Սահակյանի նախագահությամբ կառավարության նիստ է գումարվել

13:12 25.03.2019

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ: Քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում, տարածված հաղորդագրությունում միայն նշված է. «Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ»:  

̰
Ինչո՞ւ 8 ամիս շարունակ Հարկային նոր օրենսգիրքը չի հասնում Ազգային ժողով․ պատգամավորը՝ նախարարին

13:11 25.03.2019

Ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանված չեն խաղի նոր կանոններ, այսինքն` ներկայացված չէ Հարկային նոր օրենսգիրք։ Այս խոսքերից հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորներից Արտյոմ Ծառուկյանը հարց տվեց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ինչո՞ւ արդեն 8 ամիս չի ներկայացվում Հարկային նոր օրենսգիրքը։ Նախարարը համաձայնեց, որ Հարկային օրենսգրքում իրոք լինելու են […]

̰
Վրացի ֆուտբոլիստը փրկել է Շվեյցարիայի հավաքականի պաշտպանի կյանքը

13:00 25.03.2019

Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Ժանո Անանիձեն «Եվրո-2020»-ի ընտրական փուլի Շվեյցարիայի հետ խաղում փրկել է մրցակցի պաշտպան Ֆաբիան Շերի կյանքը: Հանդիպման 24-րդ րոպեին Շերը բախվել է Ջեմալ Թաբիձեի հետ և ընկել խոտածածկին: Անանիձեն առաջինն է հայտնվել տուժածի կողքին և դուրս հանել շվեյցարացու լեզուն կոկորդից` դրանով օգնելով նրան վերականգնել շնչառությունը: Խաղից հետո շվեյցարացիները շնորհակալություն են հայտնել վրացի ֆուտբոլիստին:

̰
Գյումրիում ծնունդների թիվը պակասում է

12:57 25.03.2019

Գյումրու ծննդատունը վնասով է աշխատում, ֆինանսավորումը կատարվում  է ծնվող երեխաների  քանակով,  իսկ երեխաները տարեցտարի Գյումրիում ավելի քիչ են ծնվում,  ի՞նչ լուծում կարելի է գտնել այդ բժշկական կենտրոնի համար. այսօր հարց է հնչել  ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը պատասխանել է, որ, այո, ֆինանսավորումը կատարվում է ծնունդերի թվով, իսկ դրանց […]

̰
Շուտով ԱԺ կներկայացվի միկրոբիզնեսը հարկերից ազատելու մասին նախագիծ․ նախարար

12:51 25.03.2019

Հայաստանում գրանցված է 61 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, որոնց մեծ մասը փոքր ու միկրո ընկերություններն են։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ փոքր ու միջին ձեռնարկությունները հիմնական շարժիչ ուժն են և շարունակելու են այդպիսին լինել առաջիկայում։ «Համապատասխանաբար մեր […]

̰

12:46 25.03.2019

ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 25-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ 7 հարց է: Օրակարգային հարցերից 5-ն են զեկուցվող: Արտահերթ նիստում Կառավարությունը կքննարկի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու, պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու, ՀՀ կառավարության որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցերը: «ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու […]

̰
Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Հալեպ` վերաօծելու Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին

12:43 25.03.2019

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը առաջիկա օրերին կմեկնի Հալեպ: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: Կաթողիկոսը կատարելու է Հալեպի մայր եկեղեցու` Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցու վերաօծման արարողությունը: «Սուրիո հայությունը մնաց կանգուն իր ցավին և տառապանքին մեջ: Եվ այսօր, հազար Փառք Աստուծո, Սուրիո հայությունը սկսած է իր հավաքական […]

̰
Հայաստանից արտահանման 1/3-ը հանքահումքային արտադրանքն է․ նախարար

12:42 25.03.2019

Հայաստանն ունի ոչ բավականաչափ դիվերսիֆիկացված արտահանում։ Այստեղից արտերկիր արտահանվում է 2,4 միլիարդ դրամի արտադրանք (նախարարը ենթադրաբար նկատի ունի դոլար – խմբ), որից մոտ 800 միլիոն դրամը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին ու դրանից ստեղծված ապրանքներին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Դրա զգալի մասը՝ մոտ […]

̰
Ձեռք են բերվել ճանապարհաշինական նոր, ժամանակակից սարքավորումներ

12:34 25.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհաշինության և շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան համալրվել է 51 անուն եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Սա հնարավորություն կտա այսուհետ Հայաստանում ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի լիարժեք փորձարկումներ կատարել, ինչը նոր մակարդակի կբարձրացնի […]

̰
Շոտլանդացիները ցանկանում են Մեծ Բրիտանիայից անկախության երկրորդ հանրաքվե անցկացնել

12:34 25.03.2019

Անկախության ցույցը Շոտլանդիայում անցկացվում է Brexit-ի հարցում անորոշության ֆոնին:

̰
Երկար տարիներ չենք կարողանում գիտությունը համալրել ժամանակակից սարքավորումներով ու նյութերով. Ռադիկ Մարտիրոսյան

12:30 25.03.2019

ՀՀ ԳԱԱ-ում այսօր՝ մարտի 25-ին, տեղի ունեցավ տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում մաթեմաթիկական և տեխնիկական գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները գիտական հանրությանն ու հասարակությանը ներկայացրել են նախորդ տարի ունեցած գիտական ու գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: «Կդժվարանամ նախորդ տարվա բոլոր գիտական ձեռքբերումները թվարկել, բայց […]

̰
Շաքար, բանան, բենզին ներկրող խոշոր ընկերությունների բաժինները նվազել են․ նախարար

12:28 25.03.2019

Հայաստանի կառավարության գործունեությունն այս շրջանում միտված է եղել տնտեսության ներառականությունը մեծացնելուն, ինչի արդյունքներն արդեն երևում են։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Օրինակ, եթե մենք խոսում ենք շուկաների ազատականացման մասին, 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս, եթե […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ

12:20 25.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն: Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր […]

̰
Արքայազն Չարլզը պատմական այց է կատարել Կուբա

12:16 25.03.2019

Ուելսի արքայազն Չարլզը և նրա տիկին, Քորնուոլի դքսուհի Կամիլան ժամանել են Հավանա: Նրանք բրիտանական արքայական ընտանիքի առաջին անդամներն են, որ պաշտոնական այցով մեկնել են Կուբա: Արքայական զույգը ծաղկեպսակ է դրել Կուբայի ազգային հերոս, պոետ Խոսե Մարտիի հուշարձանին, այնուհետև մասնակցել երկրի նախագահի կողմից տրված պաշտոնական ճաշին: Կուբայում արքայազն Չարլզը և նրա տիկինը կանցկացնեն 3 օր. նրանք […]

̰
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՏՏ ոլորտի արտոնությունների մասին նախագծին

12:10 25.03.2019

Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագիծը դրական եզրակացություն ստացավ՝ չնայած ընդդիմադիր պատգամավորներից մեկի վերապահումներին։ Խոսքը ՏՏ ոլորտի կազմակերպություններին հարկային արտոնություններ տալու մասին է։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց, որ ոլորտում գործող երկու հայկական միությունների ղեկավարները իրեն տեղեկացրել են, որ տեղյակ չեն նոր նախագծի մասին ու չեն կարող իրենց կարծիքը հայտնել։ Ավելին, Խաչատրյանի խոսքով՝ […]

̰
ՏՏ ոլորտին այս արտոնությունը տվել ենք, բայց չենք էլ վերահսկելու․ չկա՞ էլ ազնվություն․ ՊԵԿ նախագահ

12:06 25.03.2019

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագծով առաջարկվում է արտոնություններ տալ ՏՏ ընկերություններին ու սահմանվում է, որ այդպիսին են համարվելու նրանք, որոնց ստեղծած արդյունքի առնվազն 70 տոկոսը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի գործունեությանը։ Պատգամավորներից մեկը մտահոգություն հայտնեց՝ ինչպե՞ս է վերահսկվելու այդ 70 տոկոսի սահմանը, որ ընկերությունները չարաշահումներ չանեն։ «Չենք վերահսկելու։ Մի պարզ պատճառով, որ վերահսկողությունը […]

̰
Մեկնարկել է ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

12:03 25.03.2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ողջունելով հավաքի մասնակիցներին և զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության […]

̰
Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Արմեն Սարգսյանին

12:02 25.03.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է նախագահ Արմեն Սարգսյանին. այսօր նա Հանրապետության նախագահի հյուրն էր: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

̰
Նեթանյահուն փոխում է ԱՄՆ այցի օրակարգը և ժամանակից շուտ վերադառնում հայրենիք

12:00 25.03.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կրճատում է ԱՄՆ այցի ժամկետը և վերադառնում հայրենիք, որպեսզի կառավարի Գազայի հատվածում հնչած կրակոցներին հասցվելիք ուժային պատասխանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի առավոտյան պաղեստինյան հրթիռն ընկել է երկրի կենտրոնական՝ խիտ բնակեցված հատվածում գտնվող բնակելի շենքի վրա. յոթ անձ վիրավորվել է, նրանց թվում երեխաներ կան: Վարչապետի՝ ԱՄՆ […]

̰
Գուաիդոն սկսել է «Ազատություն» գործողությունը, որը վերջ կդնի ուզուրպացիային

11:54 25.03.2019

Գուաիդոն մտադիր է ստեղծել անցումային կառավարություն:

̰
Հայաստանում գործում է մոտ 1000 ՏՏ ընկերություն, 30 տոկոսն՝ արտոնությամբ․ փոխնախարար

11:38 25.03.2019

Հայաստանում կա ՏՏ ոլորտում գործող 1000-ից ավելի կազմակերպություն։ Նրանցից մոտ 900-ը հստակ շրջանառություն ունեն, գործում են։ Մյուսներին պետք է դեռ այցելել՝ հասկանալու համար՝ գործո՞ւմ են, թե՞ ոչ։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՏԿՏՏ փոխնախարար Գեղամ Վարդանյանը։ Մեկ այլ հարցի պատասխանելիս փոխնախարարն ասաց, որ այդ ընկերություններից պետական արտոնություն է […]

̰
Սրտի ստենտավորումն էժանացել է

11:34 25.03.2019

2018 թվականի հուլիսից սրտի անհետաձգելի վիրահատությունների շրջանակներում սրտի ոչ դեղապատ ստենտավորումը փոխարինվել է դեղապատ ստենտավորմամբ, և մատակարարների հետ աշխատանքի արդյունքում այդ վիրահատության արժեքը զգալիորեն նվազել է: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ԱԺ առողջապաhության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

̰
Ղազախստանի նավթահանքում խոշոր հրդեհ է բռնկվել

11:31 25.03.2019

Ղազախստանի արևմուտքում գտնվող նավթի հանքավայրում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրահմետովն ասել է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 7:10 րոպեին և ընդգրկել 900 քմ տարածք: Հրդեհի բոցերի բարձրությունը կազմել է 10 մ: Հրդեհը մարելու համար գործի է դրվել 4 մարտական հաշվարկ:  

̰
Օրենքը բարվոք պայմաններ կստեղծի դրսի ՏՏ ընկերությունների համար. պատգամավորը մտահոգվեց

11:22 25.03.2019

ՏԿՏՏ նախարարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով որոշակի արտոնություններ են տրամադրում Հայաստան մտնող ՏՏ ընկերություններին։ ԱԺ տնտեսական հանձնաժողովում օրենքի նախագիծը ներկայացնելիս ՏՏ փոխնախարար Գեղամ Վարդանյանն ասաց, որ սրանով իրենք կկարողանան նոր գիտելիք բերել Հայաստան։ Պատգամավորներից Արկադի Խաչատրյանը (ԼՀԿ) մտահոգություն հայտնեց, որ սրանով, փաստորեն, արհեստական անհավասար պայմաններ են ստեղծվում հայկական ՏՏ ընկերությունների համար, քանի […]

̰
Սիրիայում NBC News-ի նկարահանող խմբից ոչ հեռու ական է պայթել

11:20 25.03.2019

Սիրիայում ամերիկյան NBC News հեռուստաալիքի նկարահանող խմբից ոչ հեռու ական է պայթել: Պայթյունի հետևանքով մահացել է լրագրողների հետ աշխատող տեղացի վարորդը: NBC հեռուստաընկերության ղեկավարը տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել վարորդի ընտանիքին ու հարազատներին: Թե Սիրիայի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել պայթյունը, առայժմ չի հաղորդվում: Այս մասին հաղորդում է NBC-ն: Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ […]

̰
ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի հարցը

11:18 25.03.2019

Սևանի և Արտաշատի բժշկական կենտրոններն անցած տարի հիմնանորոգվել են և հանձնվել շահագործման: Վանաձորի բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից տեխնիկայով: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր զեկուցել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Հանձնաժողովում քննարկվում է նաև նվազագույն կենսաթոշակի հարցը։ Այն, ըստ կառավարության ծրագրի, չի կարող ցածր լինել պարենային` ծայրահեղ աղքատության գծից, այսինքն՝ […]

̰
Նազարբաևի դուստրն առաջարկել է երեխաներին էքսկուրսիաների տանել մանկատներ, որ ցույց տան «խեղված» երեխաներին ու չմտածված սեռական կյանքի հետևանքը

11:15 25.03.2019

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը կարծում է, որ ժամանակ առ ժամանակ պետք է էքսկուրսիաներ կազմակերպել մանկատներ կամ ինտերնատներ, որտեղ հաշմանդամ երեխաներ են ապրում: «Դա նրա համար է, որ երեխաները տեսնեն՝ որն է չմտածված սեռական կյանքի հետևանքը: «Խեղված» երեխաներին ցույց տալն ավելի լավ է «աշխատում», քան դասախոսությունների և զրույցների վրա մի քանի ժամ ծախսելը»,-ասել է […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչություն

11:10 25.03.2019

2019 թվականի մարտի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել է, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ […]

̰
Որտեղի՞ց է թիվը, թե ՏՏ ոլորտի 3000 աշխատողների դեֆիցիտ կա․ ՀՀ-ում այս հարցում ընդհանրապես վիճակագրություն չկա․ ՏՏ փոխնախարար

11:05 25.03.2019

«Չգիտեմ՝ որտեղից է այդ թիվը 3000 աշխատողի դեֆիցիտի մասին։ Ճիշտն ասած՝ մեր մոտ ընդհանրապես չկա վիճակագրություն պետության մեջ։ Այսինքն` էդ առումով շատ դժվար է գնահատել` որտեղի՞ց է այդ թիվը։ Ես անընդհատ լսում եմ այդպիսի թվեր՝ երկու հազար, երեք հազար»,- ԱԺ տնտեսական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ուղղված հարցին պատասխանելիս ասաց ՏԿՏՏ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ […]

̰
ՏՏ նախարարությունը փորձելու է Airbus և այլ ընկերությունների գիտական բաժինները բերել Հայաստան՝ ներդրումներ անելու

11:02 25.03.2019

Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է նախագիծ, որը ՏԿՏՏ նախարարության համար հիմք է ծառայելու Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով ՏՏ խոշոր, օտար ընկերություններին հրավիրելու համար։ Այս մասին հայտնի դարձավ ՏՏ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի խոսքից։ «Մենք էս օրենքը և էս մասը մտցրել ենք հենց նրա համար, որ բերենք էն նրանց, որ մեզ պետք են։ Այսինքն` […]

̰
BACK_TO_TOP