Նեթանյահուն փոխում է ԱՄՆ այցի օրակարգը և ժամանակից շուտ վերադառնում հայրենիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Նեթանյահուն փոխում է ԱՄՆ այցի օրակարգը և ժամանակից շուտ վերադառնում հայրենիք

12:00 25.03.2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կրճատում է ԱՄՆ այցի ժամկետը և վերադառնում հայրենիք, որպեսզի կառավարի Գազայի հատվածում հնչած կրակոցներին հասցվելիք ուժային պատասխանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկուշաբթի առավոտյան պաղեստինյան հրթիռն ընկել է երկրի կենտրոնական՝ խիտ բնակեցված հատվածում գտնվող բնակելի շենքի վրա. յոթ անձ վիրավորվել է, նրանց թվում երեխաներ կան:

Վարչապետի՝ ԱՄՆ այցը պետք է ձգվեր մինչև մարտի 27-ը: Նեթանյահուն մտադիր էր բանակցություններ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հանդիպել Կոնգրեսի ղեկավարության հետ, ելույթ ունենալ իսրայելամետ AIPAC-ի խորհրդաժողովին: Այցի հիմնական իրադարձությունը պետք է լիներ ԱՄՆ առաջնորդի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ իսրայելական ինքնիշխանության ճանաչումը:

Այցի ժամկետի կրճատումից հետո տեղի կունենա միայն Թրամփի հետ հանդիպումը, որից հետո Նեթանյահուն կլքի ԱՄՆ-ը:

Իսրայելի վարչապետն արդեն քննարկում է անցկացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի, Հակաահաբեկչական ծառայության և Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների հետ:

Գազայի հատվածի ողջ արևելյան սահմանային գծով վերսկսվել են պաղեստինյան ու իսրայելական զինված ուժերի միջև բախումները: Դրանք կապված են արդեն գրեթե մեկ տարի շարունակվող «Վերադարձի իրավունք» մեծ քայլերթի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP