10:50 25.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի՝ ծառայելով երկու երկրների առաջընթացին ու բարգավաճմանը:
10:19 25.03.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 339 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 114 կենցաղային կանչ, 123 հրդեհ, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]
10:00 25.03.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու ընթացակարգի վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է նաև, որ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ հաշվառումից դուրս գալու, ինչպես և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում իրավունքների խախտման դեպքում կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:40 25.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։30-16։30 Սայաթ-Նովա պող. 35 շենքի 2-րդ մուտքը, Արամի փ. 86, 88 շենքերը, «Դայմոնդ-Հաուս» հյուրանոցը, Եկմալյան փ. 1/1 շենքը, «Գարդինվեստ» ՍՊ ընկերությունը, «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը միակողմանի, 11:00-16:00 Նոր Արեշ 41փ. 2-17 սեփական տները և 12, […]
09:29 25.03.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար:
09:14 25.03.2019
Մոտ 35 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված ռուսական Իլ-62 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային Մայկետի օդանավակայանում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Կարակաս են ժամանել նաև 99 զինվորականներ՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Վասիլի Տոնկոշկուրովի գլխավորությամբ։ ՌԴ ՊՆ-ն չի մեկաբանում ռուսական ինքնաթիռների՝ Վենեսուելա ժամանելու տեղեկությունը։ Առցանց ծառայություների տվյալներով՝ ինքնաթիռները […]
09:00 25.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է (առկա է ձնաբուք): Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը (առկա է բուք), ինչպես նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին առկա է մերկասառույց և բուք, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ միայն բուք: Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ, Տավուշի […]
08:43 25.03.2019
Անհայտ անձը ներխուժել է Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում գտնվող «Քեմփ-Ֆոսթեր» ամերիկյան բազա և պայթյուն իրականացրել Ճապոնիայի ՊՆ ներկայացուցչության գրասենյակի մոտ։ Այս մասին հայտնում է տեղի NHK հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ բազայի տարածք անծանոթը ներխուժել է ցանկապատը կտրելու միջոցով։ Նա այնտեղ գազի բալոն է պայթեցրել։ Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։ Պատճառված նյութական վնասի չափը չի հստակեցվում։ Ոստիկանությունը […]
08:29 25.03.2019
Կենտրոնական Ամերիկայի երկրների միգրանտների հերթական խոշոր քարավանը Մեքսիկա-Գվատեմալայի սահմանից ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ։ Միգրանտների թիվը հասնում է 1200-ի։ Այս մասին հայտնում է Noticias24 պորտալը։ Նշվում է, որ միգրանտների թվում կան նաև Կուբայի քաղաքացիներ։ ԱՄՆ սահման շարժվելով՝ միգրանտներն ակնկալում են ապաստան ստանալ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականին ավելի քան 260 մարդ է զոհվել՝ […]
08:15 25.03.2019
Կիրակի Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ Քվեաթերթիկների 89 տոկոսի հաշվարկից հետո առաջատարը զինվորականների կողմնակիցներն են «Պալանգ Պրաչարատ» կուսակցությունից։ Նրանք ստացել են ընտրողների առնվազն 7 միլիոնի աջակցությունը, մինչդեռ նրանց հիմնական մրցակից՝ «Փհեու Թայ» կուսակցության ներկայացուցիչները՝ 6․6 մլն-ի աջակցությունը։ Այս մասին հայտնում է երկրի ընտրական հանձնաժողովը։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 80 տոկոս։ Ինչպես ավելի […]
07:59 25.03.2019
Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել թանգարանից մզկիթի, որպեսզի այնտեղ հնարավոր լինի անվճար այցելել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այժմ մուտքը տաճար-թանգարան արժե մոտ 10 դոլար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Բոլոր դավանանքների հետևորդ զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մուտք գործել հարևանությամբ գտնվող Կապույտ մզկիթ։ Նույնը կարելի է անել Սուրբ […]
07:45 25.03.2019
Ռումինիան Եվրամիության միակ անդամն է, որը որոշել է Իսրայելում դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Տեղափոխության մասին հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեն՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում՝ Հասարակական հարաբերությունների հարցերով ամերիկա-իսրայելական կոմիտեի լսարանի առջև։ Անցած տարի այդ հարցը վեճեր էր առաջացրել Ռումինիայում։ ԱԳՆ-ը հայտարարել էր, որ գործարկվել է դեսպանության տեղափոխման հարցի վերլուծման ու գնահատման գործընթաց։
07:31 25.03.2019
Հոնդուրասի իշխանությունները հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին։ Այս մասին հայտարարել է լատինաամերիկյան երկրի նախագահ Խուան Էռնանդեսը։ Նրա խոսքով՝ Հոնդուրասի առաջին քայլը կլինի Երուսաղեմում առևտրային ներկայացուցչության անհապաղ բացումը։ Նշենք, որ Պաղեստինը հավակնում է քաղաքի արևելյան հատվածին, այդ իսկ պատճառով Գազայի հատվածի հետ սահմանին պարբերաբար տեղի են ունենում իսրայելական բանակի հետ պաղեստինցիների բախումներ։
07:18 25.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը չի կարողացել 2016 թվականի ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի դավադրության ապացույցներ գտնել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը նաև նշել է, որ Մյուլլերը չի կարողացել վերջնական պատասխանել՝ Թրամփը խոչընդոտե՞լ է արդարադատությանը։ Այդ իսկ պատճառով հետաքննության արդյունքներով որևէ մեղադրական եզրակացություն չի ստացվել։ Միևնույն ժամանակ […]
23:59 24.03.2019
Յուլյա Նաչալովայի հայրը՝ հայտնի պրոդյուսեր, երգահան Վիկտոր Նաչալովն ասել է, որ Յուլյա Նաչալովայի դուստրը նրա մահից հետո նամակ է գրել։ Այդ մասին նա պատմել է «Россия 1» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ։ Նրա խոսքերով՝ Նաչալովայի դուստրը շատ ծանր է տանում մոր կորուստը, սակայն ցույց չի տալիս։ Վիշտը հաղթահարելու հարցում նրան օգնում է հայրը՝ Եվգենի Ալդոնինը, որը […]
23:45 24.03.2019
ՊԵԿ կողմից քաղաքացիներին ուղղված ՀԴՄ-ներ պահանջելու կոչերն ինչ արդյունքներ են տալիս, անգամ վարչապետն է կոչ անում քաղաքացիներին մաս կազմել այս գործընթացի ու որպես պարտաճանաչ քաղաքացի՝ հետևողական լինել ՀԴՄ-ներ պահանջելու հարցում: Դավիթ Անանյանը Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան, ասել է. «ԱԺ-ում վարչապետը շնորհակալությունների շարք հնչեցրեց, քաղաքացիներին շնորհակալություն հայտնեց, տնտեսավարողներին, որ ավելի օրինապահ են դարձել, ՊԵԿ-ին՝ գործառտույթները […]
23:34 24.03.2019
Գլխուղեղի ուռուցք ունեցող մարդիկ խոսել են հիվանդության առաջին նախանշաններից, որոնց վրա նախկինում ուշադրություն չեն դարձրել։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է PLOS One-ը՝ հղում անելով լոնդոնյան Թագավորական քոլեջի հետազոտությանը։ Հիվանդները պատմել են, որ հիվանդության առաջին նախանշաններից են հիշողության հետ կապված խնդիրները և հավասարակշռության հաճախակի կորուստը։ Հետազոտության մասնակիցները այդ նախանշաններին ուշադրություն չեն դարձրել՝ դրանք համարելով տարիքի հետ […]
23:20 24.03.2019
Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին. «Արցախի բանակցային սեղան վերադառնալը նախկին ֆորմատի վերականգնում է: Ադրբեջանում ապրում են տարբեր ժողովուրդներ և երկխոսություն կարող է լինել տարբեր մակարդակներում»: Նա նաև անդրադարձել է իրեն սորոսական որակելու պիտակներին և նշել, որ իրական քաղաքականության մեջ կարևոր են իրական փաստերը. […]
23:06 24.03.2019
Մարտի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Մկրտչյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MO 393 համարանիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, այնուհետև` 52 հասցեի շինության պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Աղբյուրի […]
22:55 24.03.2019
Դերասան Մարատ Բաշարովը, որը վերջերս ծեծել էր կնոջը, ամուսնալուծությունից հետո շարունակում է ապրել նախկին կնոջ՝ Ելիզավետա Շեվիրկովայի հետ։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։ Բաշարովի խոսքերով՝ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, շարունակում են միասին ապրել։ Ավելին՝ Բաշարովի խոսքերը հեռախոսով հաստատել է նրա նախկին կինը, որին Բաշարովը հանկարծակի հեռախոսի մոտ է կանչել։ «Շատ լավ ենք, մեր […]
22:41 24.03.2019
Ինչպես հայտնի է, Հայաստանում բոլոր նրանք, ովքեր գործունեություն են ծավալում ցանկացած ոլորտում, այդ թվում՝ մշակույթի, արվեստի ու արհեստի, պետք է հարկ վճարեն: Արդյո՞ք այդ ամենը հսկելու ու իրականացնելու համար պետությունն ունի համապատասխան միջոցներ, «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից։ «Ոչ չունենք այդ անձնակազմը, տեխնիկական միջոցներ ու անձնակազմ ունենք, որը կարող է […]
22:32 24.03.2019
Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում […]
22:15 24.03.2019
Բոտսվանայի բնակիչը երեկույթի ժամանակ կնոջ հետ վիճել է, նստել է ինքնաթիռ և «ներխուժել» իր տուն՝ կնոջն ու հյուրերին սպանելու մտադրությամբ։ The Citizen-ի փոխանցմամբ՝ երեկույթի ժամանակ տղամարդը, որը մասնագիտությամբ օդաչու է, հարբած վիճակում կնոջ հետ վիճել է, հարվածել, որից հետո նրան դուրս են հրավիրել։ Որոշ ժամանակ անց տղամարդը զանգահարել է ընկերոջը՝ ճշտելու՝ կինն այնտե՞ղ է, թե՞ […]
21:58 24.03.2019
Կան բազմաթիվ միայնակ կանայք, ովքեր ամուսին գտնելու համար պատրաստ են գրեթե ամեն ինչի: Մի թրքուհի դիմել է գուշակի, ով իր բիզնես գործունեությամբ զբաղվում էր Ստամբուլի Պեշիկթաշ թաղամասում: Աղջիկն իսկապես պատրաստ է եղել ամեն ինչի, միայն թե ամուսին գտնի: Գուշակն արագ գնահատում է իրավիճակը: Նա ասում է, որ կկազմի աստղաբանական քարտեզ, ինչի միջոցով էլ պետք է […]
21:35 24.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է կառավարության որոշմանը, համաձայն որի՝ ապրիլ ամսվա վերջին օրը կհռչակվի Քաղաքացու օր. «Ստացվում է, որ եթե դու քեզ հաղթած ես համարում, ապա միայն այդ ժամանակ ես դառնում քաղաքացի. խիստ հակառակը, շատ անգամ նպատակին չհասնող քաղաքացին […]
21:17 24.03.2019
Մարտի 22-ին՝ ժամը 09.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ մարտի 21-ի՝ ժամը 17.30-ից մարտի 22-ի՝ ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով պատուհանը բացելու միջոցով մտել են ընկերության հաշվապահություն և պահարանի վերևի […]
21:02 24.03.2019
Ղազախստանի քաղաքացիները պարտավոր չեն փոխել փաստաթղթերը՝ կապված մայրաքաղաք Աստանայի անվանափոխության հետ։ Այս մասին ասվում է Ղազախստանի արդարադատության նախարարության կայքում։ Աստանան Նուր-Սուլթան է վերանվանվել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի վաղաժամկետ հրաժարականից հետո։ Մայրաքաղաքը նրա պատվին անվանակոչելու գաղափարի հեղինակը պետության նոր ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։
20:52 24.03.2019
Brexit-ի չեղարկման մասին միջնորդագիրն արդեն ավելի քան 5 մլն ստորագրություն է հավաքել։ Brexit-ի չեղարկման մասին միջորդագիրը դարձել է բրիտանական խորհրդարանի կայքում հրապարակված՝ ամենամեծ ժողովրդականությունը վայելող միջնորդագիրը։ Միջնորդագրի ստեղծող Մարգարետ Ջորջիադուն հայտարարել է, որ սպանության վերաբերյալ սպառնալիքներ է ստացել։ «Կառավարությունը մշտապես հայտարարում է, որ ԵՄ-ից դուրս գալը «ժողովրդի կամքն է»։ Մենք պետք է վերջ դնենք այդ […]