15:54 25.03.2019
Մարտի 29-ին Վիեննա այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ։ Հանդիպումը նախատեսված է կեսօրին՝ Երևանի ժամանակով 12։15-ին (Վիեննայում՝ 15։15)։ Նույն օրը՝ երեկոյան, Ավստրիայի նախագահը ընդունելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նրա հետ հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 13։30-ին (Վիեննայում՝ ժ. 18։30)։ Այս հանդիպումներից հետո, ինչպես […]
15:49 25.03.2019
Անցած տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում կառավարությունն արտագնա նիստ անցկացրեց, որի ընթացքում վարչապետի հանձնարարականը եղավ Շիրակի և Լոռու մարզերում ժամանակավոր կացարանները հաշվառելը: Ըստ այդմ, հանձնաժողով ստեղծվեց: Գործընթացի շրջանակներում Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանը հաշվառել են ժամանակավոր կացարանները: Հաշվառումը վերաբերում է ոչ միայն բնակեցված, այլև ժամանակավոր դատարկ կացարաններին: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը SHANTNEWS-ին ասել […]
15:34 25.03.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության մարտի 25-ի նիստի ժամանակ անդրադարձավ դպրոցներում «ինֆորմատիկա» առարկայի և ռոբոտաշինության դասավանդմանը: Նախարարը նշեց՝ հետագայում ենթադրվում է, որ որևէ կերպ այս ամենը կներառվեն իրար մեջ, որ զուգահեռ գործընթացներ չլինեն, քանի որ պետությունը և՛ առարկաները, և՛ ուսուցման կուրսերը, ամենն իրականացնում է, որ զուգահեռ գործընթացներ չլինեն: «Արմաթ»-ը, լինելով հաջողակ ծրագիր, ինչ-որ փուլում […]
15:28 25.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արարատի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Գավառի, Սևանի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Ստեփանավանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով […]
15:26 25.03.2019
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Գրիգորյանի փաստաբանը «Ազատության» հետ զրույցում: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակել ։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց օրեր առաջ ներկայացրած միջնորդության մասին և հավելեց, որ տվյալ պահին […]
15:24 25.03.2019
Հայաստանում տարեկան շուրջ 70-80 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս մասին առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: «Այսօր պապիլոմա վիրուսի նկատմամբ պատվաստումը միակ պատվաստումն է, որը կանխարգելում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը: Չգիտես ինչու մենք չունենք վստահություն այդ կարևորագույն պատվաստանյութի նկատմամբ: Եվրոպական բոլոր […]
15:14 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «1148 Արտադպրոցական դաստիարակության» ծրագրի «11006 Արտադպրոցական դաստիարակություն հասարակական կազմակերպությունների կողմից» միջոցառման իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեից 626,311,000 ՀՀ դրամի չափով ֆինանսական հատկացում անել դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններին: Զեկուցող, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին դիմելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ […]
15:08 25.03.2019
Պոլսոյ մեր պաշտօնակից «Ժամանակ»էն վերահասու կը դառնանք, թէ Պատրիարքական Աթոռի 84-րդ գահակալ երանաշնորհ Մեսրոպ Պատրիարքի վերջին Այգուցի արարողութիւնը տեղի ունեցաւ շաբաթ յետմիջօրէին Շիշլիի գերեզմանատան մէջ։ Աղբիւրը կը նշէ, թէ Տ. Մաղաքիա Աբեղայ Պեսքիսիզեան հանդիսապետած է վերջին Այգուցին՝ իր կողքին ունենալով Տ. Շիրվան Քհնյ. Միւրզեանն ու Տ. Պետրոս Քհնյ. Պուլտուքեանը։ Վերջին Այգուցով հոգելոյս Պատրիարք Հօր շիրիմը […]
15:06 25.03.2019
Կապսի ջրամբարի շինարարությունը կմեկնարկի 2020-ին: Այս մասին SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Կապսի ջրամբարի վերականգնումը նախատեսվում է 2 փուլով: Առաջին փուլում ջրամբարը վերականգնվելու է 25 մլն խորանարդ մետր ծավալով: Երկրորդ փուլում նախատեսվում է ծավալները մեծացնել մինչև 60 մլն խորանարդ մետր: Ջրամբարի ծավալների մեծացման ծրագրերն առաջ են բերել հարևանությամբ գտնվող Ջրաձոր […]
15:00 25.03.2019
Իսրայելի կենտրոնական հատվածում տեղի ունեցած հրթիռակոծությունից հետո այդ երկրի իշխանությունները հավելյալ ուժեր են կենտրոնացնում Գազայի հետ սահմանին: Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ: «Գլխավոր շտաբի պետի կողմից իրավիճակի գնահատումից հետո մենք այժմ հարավային հրամանատարության տարածք երկու լրացուցիչ բրիգադ ենք ուղարկում: Որոշակի միավորների պահեստազորայինների մոբիլիզացիա է կատարվում»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: […]
14:54 25.03.2019
Այն ռեկտորները, որ բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Մարտի 25-ին ՀՀ կառավարության արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դա իր հստակ դիրքորոշումն է: «Թող սեղաններն ու բազկաթոռները ճանկռտեն, բայց ուսանողի դեմ դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը կամ ղեկավարությունը անելիք չունեն, թող գնան […]
14:51 25.03.2019
Այսօր «ՏՏ ոլորտին արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քննարկման ավարտին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանն առաջարկեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամներին հետաձգել քվեարկությունը հետևյալ պատճառաբանությամբ. «Եթե օրենքն անհետաձգելի է և պետք է անպայման քվեարկության դրվի, կառաջարկեմ` արվի առանց օտարերկրյա ընկերությունների հարկման կետի և հարցին անդրադառնալ հետագա քննարկումների ժամանակ, մնացածով ընդունել: Երկրորդ տարբերակը՝ այսօր քվեարկության չդնել, […]
14:44 25.03.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ներկայացրել է ստվերի վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները և հայտնել` առաջիկայում ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ: ՊԵԿ-ը կառավարության համալիր զեկույցում ներկայացրել է, թե հարկային համալիր ստուգումները ինչ քանակի են եղել և այդ համալիր ստուգումների աճի տեմպ գրանցվե՞լ է, թե՞ ոչ: «Մենք 2018 թվականի ընթացքում ունեցել ենք 1336 […]
14:28 25.03.2019
ՀՀ կառավարությունը մարտի 25-ի արտահերթ նիստում որոշում կայացրեց «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 352,226.5 հազար դրամ: Զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախորդ նիստին այս հարցը բարձրացվել է, քննարկվել, որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել կազմակերպությանը, որ […]
14:23 25.03.2019
Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների պաշտպանության նախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը:
14:14 25.03.2019
Մի շարք բժիշկներ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությամբ։ Նրանք համոզմունք են հայտնել, որ այստեղ անհրաժեշտ են մասնագիտական լուրջ քննարկումներ: Տեսակետներ կան, որ պատվաստանյութն անվտանգ չէ, կարող է առաջացնել առողջության համար անդառնալի հետևանքներ: «Պապիլոմա վիրուսի կոնկրետ շտամեր են առաջացնում քաղցկեղ, կան ուսումնասիրություններ, որ նույնիսկ պատվաստման պարագայում այլ շտամերն օնկոգեն, այսինքն՝ քաղցկեղածին […]
14:10 25.03.2019
«Քլիներս» ՍՊԸ-ն հայտարարությամբ է հանդես եկել և պարզաբանել վերջին օրերին Ազգային ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները: Ստորև ներկայացնենք «Քլիներս» ՍՊԸ հայտարարությունը ՀՀ Ազգային ժողովի սանմաքրման աշխատանքների վերաբերյալ. «Հաշվի առնելով վերջին օրերին Ազգային ժողովի աշխատակազմի մաքրուհիների բողոքները և դրանց շուրջ ձևավորված հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ ենք համարում հանդես գալ պարզաբանումներով. «Քլիներս» ՍՊ ընկերությունը 2018 թվականի սեպտեմբերին մասնակցել և […]
14:08 25.03.2019
Օրենքով սահմանված` 2019-ին կարող է լինել գնաճ` թույլատրելի միջակայքում՝ 4 տոկոսը չգերազանցող: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Թե որ ապրանքները կթանկանան, նախարարը դժվարացավ ասել, միայն նշեց, որ դա կախված է շուկայի և ապրանքների նկատմամբ պահանջարկի գնահատականներից: «Երբ կա հարկային վարչարարության բարելավում, դա կարող է որոշակի չափով […]
14:04 25.03.2019
Հայաստանի մարզերում երիտասարդ բժիշկների, հատկապես նեղ մասնագետների պակաս կա, բազմաթիվ հաստիքներ թափուր են մնում, ինչը լրջորեն ազդում է մատուցվող բժշկական ծառայություների որակի վրա: Այս մասին այսօր խոսել են ԱԺ բժշկական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Առողջապահության նախարարությունը նախատեսում է Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես ուղարկել մարզային հիվանդանոցներ: Առողջապահության փոխնախարարները տեղեկացրին, որ մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 […]
13:54 25.03.2019
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն այսօր դասադուլ են անում՝ ի պաշտպանություն իրենց փոխդեկան Էդգար Քալանթարյանի: ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանից SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ՝ ինչն է փոխդեկանի՝ աշխատանքից հեռանալու պատճառը: «Ես գիտեմ, որ Քալանթարյանը դիմում է գրել, որը դեռ մակագրված չէ: Նա այդ մասին հրապարակում է արել «Ֆեյսբուքում», դրանից հետո ուսանողները որոշել են բողոքի ակցիա անել […]
13:43 25.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև գյումրեցի դպրոցական Մանվել Լոռեցյանը: Երբ անցյալ շաբաթվա վերջին նախագահ Սարգսյանն այցելել էր Գյումրի, քաղաքի կենտրոնում շրջելիս պատահաբար ականատես էր դարձել մի նկարահանվող ֆիլմի աշխատանքներին: Նախագահը ծանոթացել էր ֆիլմի պատմությանը, փոքրիկ դերակատարների՝ Անիի […]
13:42 25.03.2019
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները «դասադուլ» են անում: Facebook-ում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով միջոցառում է ստեղծվել: «Մենք՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներս, մտահոգված լինելով մեր փոխդեկանի հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքով, ինչպես նաև ֆակուլտետում տիրող անորոշ մթնոլորտով՝ իրականացնում ենք դասադուլ՝ պահանջելով պրն. Քալանթարյանի լիազորությունների վերականգնում և ֆակուլտետի անառողջ մթնոլորտի վերացում, այսուհետ նաև դրա բացառում»,- տեղեկացնում են ուսանողները:
13:35 25.03.2019
Անկարան մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացնել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողությունը ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Twitter-ում գրել էր, որ Վաշինգտոնը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Ըստ նրա՝ ժամանակն է նման քայլի դիմել՝ Իսրայելի և ամբողջ […]
13:29 25.03.2019
ՌԴ քննչական կոմիտեն համարում է, որ 2018 թ. նոյեմբերին «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի շասսիի տակ հայտնված Հայաստանի քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահը եղել է ուղևորներիի գրանցման և նստեցման դիսպետչերական խմբի կողմից տեխնիկական կանոնակարգի խախտման հետևանք: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ Մոսկվայի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչության ղեկավար Սերգեյ Վազյուլինին: Գործի շրջանակներում առկա մյուս տարբերակները […]
13:20 25.03.2019
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություն է տարածել ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և ապօրինի իրացնելուն օժանդակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ։ «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելուն օժանդակելու, ինչպես նաև առանց իրացման նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք […]
13:18 25.03.2019
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցն է: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլք այցելել են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: ՀՀ քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանն […]