Դանակահարված 3 երիտասարդ է տեղափոխվել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ․ ավելի ուշ նույն ԲԿ են տեղափոխվել վրաերթի ենթարկված նրանց հարազատները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Դանակահարված 3 երիտասարդ է տեղափոխվել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ․ ավելի ուշ նույն ԲԿ են տեղափոխվել վրաերթի ենթարկված նրանց հարազատները

22:32 24.03.2019

Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ` նրանք են՝ Երևանի բնակիչներ Ռազմիկ Ղազարյանը, Վահագն Մալխասյանը և Գարուշ Ղազարյանը: Երեքն էլ հիվանդանոց են դիմել «կրծքավանդակի ձախ կեսում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Այս պահին բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար, իսկ հիվանդանոց ժամանած ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները պարզում են, թե որտեղ են նշված երիտասարդները կրծքավանդակի ձախ հատվածում ստացել դանակի հարվածներ:

Shamshyan.com-ի տեղեկություներով՝ մինչ բժիշկները պայքարում են դանակահարված երիտասարդների կյանքի համար, Նոր-Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցից նշված կենտրոն են տեղափոխվել Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ Արսեն Գևորգյանին, Արթուր Մանուկյանին և Սարգիս Ղազարյանին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք դանակահարվածների հարազատներն են, ովքեր տան պատուհանից տեսել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել, իջել են բակ, որպեսզի պարզեն եղելությունը, այդ ժամանակ դանակահարողներից մեկը ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված անձանց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP