23:25 23.03.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում` Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների հնարավոր ազդեցություններին: Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է պետեկամուտների չափն ավելացնելու ճանապարհների մասին՝ վարչարարությունը լավացնել, օրենսգիրքը փոխել, Անանյանը հավելել է ևս մեկը.
«Ես երրորդն էլ կավելացնեի՝ տնտեսական աճը, որ նախորդ երկուսից առավել է, չնայած պայմանավորված է երկուսի ի կատար ածելու մեր պատրաստակամությամբ: Կա ստվեր, ստվերում եկամուտներ, որոնք ֆորմալացնելու դեպքում հարկային մուտքեր որոշ ժամանակաշրջանի համար կարելի է ապահովել, բայց երկարատև կանխատեսելի ապագա ապահովելու համար պետք է տնտեսական աճ, որը տնտեսական հեղափոխության արդյունքն է, որը պետք է ապահովենք առաջիկայում»,- ասել է Անանյանը:
Արդյո՞ք երբ փոքր բիզնեսը հարկերից ազատվում է, հարկային դաշտի վերահսկողությունն ավելի չի դժվարանում, այսինքն՝ առաջ է գալիս միկրոբիզնեսի տրոհման ռիսկ, ինչպե՞ս է պատրաստվում ՊԵԿ-ը վերահսկել իրավիճակը: Կառույցի ղեկավարը նշում է.
«Հարկային օրենսդրությունը ենթադրում է, որ վարչարարական գործիքակազմը լինի շատ արդյունավետ, բայց հարկայինում, կարող ենք ասել, որ հսկողական և վերլուծական համակարգեր կան, հիմա էլ ազդարարում ենք, որ ապագան դրանն է, պետք է հարկ վճարողների վարքագիծը շատ ավելի կանխատեսելի դարձնելու տեսանկյունից վերլուծական գործիքակազմի միջոցով աշխատենք: Երկու խնդիր պետք է փորձենք կանխել՝ բիզնեսի մասնատումը, որը հիպոթետիկ առումով շատ ավելի դժվար է միկրոբիզնեսի առումով, շատ ավելի հեշտ է, երբ բիզնեսը տրոհվում է հարկ վճարողների միջև, որովհետև շրջանառության հարկի շեմը 115 մլն ենք դարձնում»:
Միկրոբիզնեսին հարկերից ազատելով՝ նաև պետությունն է շահում, վստահեցնում է Անանյանը՝ խոսելով հարկային վարչարարության տնտեսումների մասին:
«Սա ոչ թե արտոնություն է, այլ խաղի կանոն, նաև պետության համար էլ արտոնություն տրամադրելով՝ վարչարարության բարձրացման նպաստավոր պայմաններ ենք ստեղծում, ազատելով հարկային գործիքակազմից՝ ամբողջ ծավալը նրանց վրա չենք կիրատելու, այլ ավելի խիստ ենք դարձնելու, հարկային արտոնություններ տալով՝ ունենալու ենք հարկային վարչարարության տնտեսություններ, հետևաբար պետությունը ևս շահում է»:
Նա հավելել է, որ փաթեթն այժմ ԱԺ ներկայացնելու նախաշեմին է: Արամ Աբրահամյանի հարցին, թե վարչարարությունում ինչ հեղափոխական փոփոխություններ են լինելու, ասում է.
«Առաջիկայում ևս փոփոխությունների փաթեթ ենք պատրաստել, որը վարչարարության օպտիմալացմանն են ուղղված, դյուրացնելու են գանձապետական միասնական հաշվի հարկ վճարողների իրավասությունների շրջանակը, որոշակի վարչարարական գործիքներ ևս օպտիմալացվելու են: Գիտեք, որ ԱԱՀ դեբետային մնացորդները կամ գերավճարները հետ են վերադարձվում 6 ամիսը մեկ հաճախականությամբ, որը կրճատվել է 3 ամսի, կան հարկ վճարողների համար իրավական փոփոխություններ, առաջիկա քննարկումների ժամանակ ունենք որոշակի փաթեթ, որը շատ ավելի կանխատեսելի է դարձնելու հարկ վճարողների հարկային ծառայությունները»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...