TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Էրդողանին խիստ վրդովեցրել է Թրամփի գրառումը

01:01 23.03.2019

Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Twitter-ում Թրամփը հայտարարել էր, որ «52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքներում»: «Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի անհաջող հայտարարությունը տարածաշրջանը դրեց նոր ճգնաժամի և լարվածության […]

̰
«Սու» զինատեսակների գնումը հաջողված գործարք էր. Արմեն Գրիգորյան

00:55 23.03.2019

«Վարչապետի և Ռուսաստանի նախագահի մակարդակով կան պարբերաբար շփումներ, նրանք տարբեր ֆորմատներով հարցեր են քննարկում, վերջերս Արարատ Միրզոյանին տրամադրվել է ամենաբարձր ամբիոններից մեկը՝ խոսելու հայ-ռուսական հարաբերությունների մասին»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արմեն Գրիգորյանը նշել է, որ վերջին 10 ամսվա ընթացքում 3 հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ […]

̰
Facebook-ի աշխատակիցները ազատ հասանելիություն են ունեցել 200-600 մլն օգտատիրոջ գաղտնաբառերին

00:39 23.03.2019

Facebook սոցիալական ցանցը տարիներ շարունակ պահել է միլիոնավոր ծածկագրեր սովորական տեքստի տեսքով, և 2012 թ․-ից դրանք հասանելի են եղել ընկերության մի քանի հազար աշխատակիցների համար, այդ մասին իմացել է կիբերանվտաբգության մասնագետ Բրայան Կրեբսը, ով էլ իր կայքում հրապարակել է տեղեկատվությունը: Նշվում է, որ առնվազն 20 հազար աշխատակցի համար հասանելի է եղել 200-600 միլիոն գաղտնաբառ տեքստի […]

̰
Գորիսում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար

00:25 23.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին` ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության […]

̰
Վանաձորում բախվել են ուղևորատար և բեռնատար մեքենաները. կան տուժածներ և մեկ զոհ

00:12 23.03.2019

Մարտի 22-ին` ժամը 20:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են […]

̰
Ինչպես փրկել հին ազգային խաղերը մոռացությունից․ մրցույթ Գյումրիում

23:58 22.03.2019

«Ազգային խաղերի զարթոնք» խորագրով մարզամշակութային մրցույթ է անցկացվել Գյումրիում, որի մասնակիցները դպրոցականներն էին: Այսպիսի նախաձեռնություններով կազմակերպիչները համոզված են, որ կարելի է մոռացությունից փրկել հին հայկական ազգային խաղերը: Գաղափարն էլ ծագել է անցած տարի, երբ դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները բացօթյա դաս են անցկացրել ու ներկայացրել ազգային խաղերը: Դրանցից մի քանիսը մրցութային խաղերի ցանկում էին: Հայկական ավանդական քոչարին […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

23:43 22.03.2019

Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն՝ ստուգելու հնչեցված հայտարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին՝ […]

̰
«Փորձում եմ այնպես անել, որ Գյումրին միջազգային մշակութային ժառանգություն ճանաչվի». ՀՀ նախագահ

23:29 22.03.2019

Գյումրիի պատմական միջուկը հնարավոր է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ վերականգնել: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարվա նոյեմբերին խոսել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ: Միջազգային կառույցի ուշադրությունն էր հրավիրել Գյումրիի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը, պատմաճարտարապետական արժեքավոր շինություններին: Դրանցից շատերը վթարային են ու նախագահը ցանկալի էր համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը դրանց պահպանման ու վերականգնման գործում: Գործընթացը […]

̰
Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. կա տուժած

23:12 22.03.2019

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Nissan մակնիշի 34 AՍ 443 համարանիշի և Mercedes մակնիշի 33 VO 187 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի […]

̰
Քաղաքացիները կվերցնե՞ն արդյոք աղբը հատակից․ սոցիալական էքսպերիմենտ Երևանում

22:57 22.03.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, համապետական շաբաթօրյակին ընդառաջ, փորձեց պարզել, թե որքանով՞ են բնակիչները ուշադիր քաղաքի մաքրությանը: Հյուսիսային պողոտայում սոցիալական էքսպերիմենտի արդյունքները՝ տեսանյութում:

̰
Մեզ վերադարձնեն 1973 թվականի ուրախությունը․ Արմեն Սարգսյան

22:42 22.03.2019

Վաղը Սարաևոյում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Արդեն հայտնի է մրցակից թիմի հայտացուցակը և այն, որ հանդիպումը սպասարկելու են դանիացի մրցավարները։ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի ազգային ընտրանուն հաջողություն է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց խաղի արդյունքի կանխատեսում նախագահը խուսափել է […]

̰
Դավիթ Անանյան

22:30 22.03.2019

̰
Արդյո՞ք արտեզյան ավազանի հորերը մասնագիտորեն են փակվում ու կոնսերվացվում. հարցուպատասխան

22:27 22.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ջրի համաշխարհային օրվա շրջանակում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանն այսօր նոր տեղեկություններ է ներկայացրել Արարատյան արտեզյան ավազանի վիճակի և վերականգնման աշխատանքների վերաբերյալ: Խոսքը  2016-2018թթ․ միջանկյալ արդյունքների մասին է: Միջացառման մասնակիցները տեղեկացրել են, որ որոշ ծրագրեր իրականացվել են նաև արտեզյան ավազանի շատրվանող  հորերի փակման ու կենսարվացման համար: Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի […]

̰
Հայ բժիշկները հոգատար են ՀՀ սահմանը հատած Էլվին Հիբրագիմովի նկատմամբ. նրան է  այցելել Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը

22:14 22.03.2019

Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է  մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից, ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ […]

̰
Հորիզոն 22.00

22:00 22.03.2019

̰
«Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է». Արմեն Սարգսյան

21:59 22.03.2019

Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա այսօր հերթական անակնկալ այցով Գյումրիում էր։ Արմեն Սարգսյանը շրջել է Գյումրիի պատմական փողոցներով և ևս մեկ անգամ նշել, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն, ինչպիսին Գյումրիում կա,  չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։ «Ամեն […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր

21:45 22.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

̰
Սևանա լճի պարագայում ջրի՝ 3-4 սմ նվազումը փոքր ազդեցություն չէ. Բարդուխ Գաբրիելյան

21:31 22.03.2019

Տարվա սկզբին պարզ դարձավ, որ Սևանա լճի մակարդակը նվազել է: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության համաձայն՝ 2019թ.-ի հունվարի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.38 մ, իսկ նախորդ տարվա՝ 2018թ.-ի նույն օրվա դրությամբ, կազմել է 1900.42 մ: Ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ջրի մակարդակը 4սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա համեմատ: «3, 4 սմ […]

̰
Հենց հիմա կարող եք դա հայտարարել ու էս ամեն ինչին վերջակետ կդրվի․ Շիրակի մարզպետը՝ Անիի համայնքապետին

21:16 22.03.2019

Այսօր աշխատանքային օրվա ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչներից մի քանիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Անի համայնքում շուրջ ութ ամիս ընթացող իրավիճակը, երբ մի խումբ բնակիչներ, ժամանակ առ ժամանակ փակելով համայնքապետարանի դուռը, իրենց դժգոհությունն են հայտնում համայնքապետի աշխատանքից ու […]

̰
Տեսանկյուն

21:15 22.03.2019

̰
Ո՞վ է ազգային հավաքականում ամենաշատակերը, ամենաթիթիզն ու ամենակատակասերը

21:00 22.03.2019

ՀՖՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել և կից տեսանյութ հրապարակվել, որից տեղեկանում ենք, որ թողարկվել է «Թիմակիցները» հումորային նախագծի առաջին մասը։ Դերերում՝ Հենրիխ Մխիթարյան, Արազ Օզբիլիս, Տիգրան Բարսեղյան, Հովհաննես Համբարձումյան, Յուրա Մովսիսյան, Կամո Հովհաննիսյան, Գևորգ Ղազարյան, Արտակ Եդիգարյան։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վախճանվել է Հայկական ԽՍՀ երկարամյա դատախազ Սուրեն Օսիպյանը. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական ուղերձ է հղել

20:46 22.03.2019

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի դատախազական համակարգի ամենահեղինակավոր դեմքերից մեկը, ականավոր իրավաբան, իր անձով և տեսակով դատախազության գրեթե երկու տասնամյակի պատմությունն ամփոփող, 1971 թվականից  մինչև 1988 թվականը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Արտաշեսի Օսիպյանը: Սուրեն Օսիպյանը ծնվել է 1930 թվականին, Ադրբեջանի Նուխի քաղաքում, […]

̰
Կրթության նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է շուրջ 9 մլն դրամ․ ոստիկանության բացահայտումը

20:44 22.03.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտության վարչության պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին դրդել է 2011 թվականի փետրվարից […]

̰
Տղան լուսանկարվելիս մոտ 150-200 մետր բարձրությունից ընկել է անդունդը․ Արայիկ Հարությունյանը խնդրում է  դասվարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել

20:15 22.03.2019

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: «Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի […]

̰
Գյումրիի կրթամշակութային 3 կառույց նախատեսվում է տեղակայել քաղաքապետարանի նկուղային հատվածում

20:00 22.03.2019

Գյումրիի Սերգեյ Համբարձումյան 35 շենքը 30 տարի է, ինչ կենտրոնական գրադարանի անփոփոխ հասցեն է, գրադարանը այստեղ է տեղավորվել 1988-ից հետո: Այն քաղաքի պատմամշակութային` 19-րդ դարի վերջի կառույցներից մեկն է, եղել է մանկապարտեզ: Պատմական շենքի պատերին արտաքինից քարաթափումներ են, իսկ ներսում` հենց մուտքի մոտ, փայտե առաստաղն արդեն կախվել է բաց տանիքի պատճառով: Տեղումների ազդեցությունն էլ պարզ […]

̰
Ազգային ժողովի մաքրուհիները պատրաստվում են գործադուլ անել

19:51 22.03.2019

ԱԺ-ում այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խորհրդարանում աշխատող մաքրուհիները, պատճառն աշխատավարձի կրճատումն է: Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմը պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության հետ, որը ստանձնում է ներշենքային սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պարտավորությունը: Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Նոր պայմանագրերով՝ մաքրուհիների աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու […]

̰
Նոր զույգ Հոլիվուդում. Լեդի Գագան և Ջերեմի Ռենները միասի՞ն են

19:51 22.03.2019

Նոր են հանդարտվել Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի սիրավեպի մասին ասեկոսեները, Լեդի Գագան արդեն նոր քննարկումների կիզակետում է հայտնվել: Սեփական աղբյուրներին հղում անելով` մամուլում լուրեր են տարածվել, որ 32-ամյա երգչուհին հանդիպում է «Վրիժառուներից» մեզ հայտնի 48-ամյա դերասան Ջերեմի Ռենների հետ: Ռեններն արդեն հասցրել է համաշխարհային կինոյում խաղալ ավելի քան 40 ֆիլմում, բացի այդ, դերասանը մանկուց […]

̰
Ամասիայի և Աշոցքի ճանապարհները մասնակի կհիմնանորոգվեն

19:44 22.03.2019

«Հայավտոճան» տնօրինություն ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Արթուր Հովհաննիսյանը երեկ Շիրակի մարզպետարանում, պատասխանելով SHANTNEWS.am-ի` մարզում առկա հանրապետական ու միջպետական Գյումրի-Կապս-Ամասիա և Գյումրի-Բավրա ճանապարհների վիճակի ուսումնասիրությունների և վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցին, հայտնել է, որ այս տարի նշված ճանապարհները մասնակի կհիմնանորոգվեն։ «2019 թվականի բյուջեով նախատեսված են Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքներ, «Հյուսիս-հարավ» ճանապարհի հետ կապված այդ հատվածում […]

̰
Մենք բանակցային ֆորմատը չենք փոխում, այլ վերադառնում ենք սկզբնական ֆորմատին. Գրիգորյան

19:39 22.03.2019

«Այն 3 սկզբունքները և 6 տարրերը, որոնք դրված են սեղանի շուրջ, ունեն տարբեր մեկնաբանություններ: Մենք բոլորս հստակ հասկանում ենք, որ վերադարձ անցյալին չի լինելու»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է մարտի 1-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը և նշել, որ հանրության մոտ քննարկումներ են […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանին

19:33 22.03.2019

Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների իրավապահները հիմնականում համագործակցում են թրաֆիքինգի, թմրամիջոցների […]

̰
BACK_TO_TOP