12:56 23.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է համապետական շաբաթօրյակի: Քաղաքապետի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել շաբաթօրյակից:
12:45 23.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի անդամների` կնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ, մասնակցում է համապետական շաբաթօրյակին: Ներկայումս վարչապետը գտնվում է Երևանի ծայրամասերից մեկում՝ Կոտայքի մարզից Երևան մտնող մայրուղու հատվածում:
12:38 23.03.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շաբաթօրյակին մասնակցում է ընտանիքի անդամների հետ միասին: Նրա կինը` Գոհար Աբաջյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ գրեթե բոլոր շաբաթօրյակիներին մասնակցել են երեխաների հետ: «Կարծում եմ, որ սա բոլորի համար պետք է կարևոր լինի քաղաքը մաքուր պահելը: Շատ լավ նախաձեռնություն է: Քաղաքապետարանը վերջերս կանաչապատման նախաձեռնություններով ուղղակի հիացնում է ինձ: Անգամ տղաս […]
12:32 23.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, որը մասնակցում է մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին, SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Մարդը պետք է հասկանա՝ քաղաքը իր տունն է, և ինչպես իր տան մասին է հոգում, որ մաքուր լինի, ապրելը հարմարավետ, այդպես էլ քաղաքի մասին պետք է մտածի»: Պետրոսյանի խոսքով՝ պետք է քարոզել, որ ճիշտը մաքուր ապրելակերպն է, […]
12:28 23.03.2019
Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական փոփոխությունների մասին հրամանագիրը: «Վերանվանել Աստանա քաղաքը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան»,- ասվում է փաստաթղթում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Տոկաևը առաջարկել էր երկրի մայրաքաղաքի անվանում փոխել Աստանայից Նուրսուլթանի՝ ի պատիվ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Չորեքշաբթի խորհրդարանի պատգամավորները ընդունեցին երկրի մայրաքաղաքի անվանափոխության մասին սահմանադրական համապատասխան […]
12:18 23.03.2019
«Այգի, պուրակ մաքրելու մասին մտածել եմ, պատգամավոր դառնալու մասին երբեք չէի մտածել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի մասնակից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը: Նա անկեղծացավ՝ մեքենայով գալիս ճանապարհին տեսել է՝ ինչքան շատ են շաբաթօրյակի մասնակիցները, և տպավորություն է ստացել, որ մարդկանց մտածողության մեջ էլ է հեղափոխություն եղել: «Ոգևորող էր, ոնց-որ […]
12:05 23.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ մեկնել է Երևանի ծայրամասերից մեկը՝ Կոտայքի մարզից Երևան մտնող մայրուղու հատված, ու ընտանիքի հետ շաբաթօրյակը՝ տարածքն աղբից մաքրելու աշխատանքները։ Տարածքը աղբից մաքրելուն միացել են նաև Փաշինյանի թիկնապահները։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/308760839788883
12:02 23.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հրավիրելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ուշադրությունը: Նա լուսանկարներ է հրապարակել, որում երևում է մեծ քանակությամբ հատված փայտ: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է համապետական մեծ շաբաթօրյակը: ԿԳՆ աշխատակիցները շաբաթօրյակ են անում Հրազդանի կիրճում:
11:52 23.03.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին որոշել է միացել կնոջ ու երեխաների հետ: Սրանով պայմանավորված՝ առավոտյան մաքրության աշխատանքներին մասնակցել չեն հասցրել: Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այնուամենայնիվ, նախատեսում են մասնացել օրվա ընթացքում կազմակերպվող ծառատունկին: Նա հայտնել է, որ արդեն հասցրել է մասնակցել ծառատունկին: Անդրադառնալով շաբաթօրյակի անցկացման նպատակին՝ ԱԺ […]
11:50 23.03.2019
Համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակում ծխախոտի մնացորդները հավաքելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ հիմա Արսեն Թորոսյանն ուղիղ եթերով նայում և ասում է՝ դե հավաքի, որ չես ուզում թանկացնել ծխախոտը։ SHANTNEWS.am-ի հարցին ավելի լուրջ պատասխանելիս նա արդեն ասաց, որ ծխախոտը միանշանակ թանկանալու է, բայց անհամաձայնությունը թանկացման տեմպի հարցում է։ «Էսքան պիտի ընդհանուր առմամբ բարձրանա։ Մեր հարգելի […]
11:44 23.03.2019
Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հանդիսավոր միջոցառում անցկացնել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի կապակցությամբ, քանի որ տարածքը կեղտոտ էր, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու թատրոնի ղեկավար Արման Նավասարդյանի միջև զրույց սկսվեց, թե ով է մեղավոր այս վիճակի վերաբերյալ։ Թատրոնի ղեկավարն ասաց, որ մեղավորներ չի ուզում փնտրել, որովհետև բոլորն են մեղավոր։ Մարությանն էլ […]
11:40 23.03.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել Եռաբլուրում անցկացվող շաբաթօրյակի մասին։ Լուսանկարներում կարելի է տեսնել, որ ծառատունկին մասնակցում են գեներալ Տիգրան Փարվանյանը, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը, այլ զինվորականներ։ https://www.facebook.com/arcrun/posts/2180480098654253
11:36 23.03.2019
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի հերթական փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է: Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը […]
11:30 23.03.2019
Հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ մարդու մտածելակերպի մեջ պետք է փոփոխություն լինի` աստիճանաբար հասնել մի գաղափարի, որ երբ ասում ենք՝ սա մեր տունն է, մեր բակն է, պաթոսական խոսքեր չեն, այլ պետական մտածողություն: «Հիմա, որ ինձ սպանեք, ես պաղպաղակի […]
11:24 23.03.2019
«Այ հիմա Արսենը Թորոսյանը, որ էդքան ասում է՝ ծխելը արգելեք, հիմա նայում է ուղիղ եթերով ու ասում է՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ, չես հավատում»,- ժպիտը դեմքին այս խոսքերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, երբ հավաքում էր շինհրապարակում կուտակված ծխախոտի մնացորդները։ SHANTNEWS.am-ի հարցին արդեն լուրջ պատասխանելիս նա ասաց, որ դեմ չէ ծխախոտի գնի […]
11:15 23.03.2019
Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է այն բանից, որ որքան մոտեցել է հանդիսավոր միջոցառման վայրին, այնքան ավելի շատ աղբ է տեսել շինհրապարակի տարածքում։ «Դա կլինի անհարգալից վերաբերմունք առաջին հերթին Սոս Սարգսյանի հանդեպ։ Սկզբից հեռանում էի Կոտայքի մարզ, շաբաթօրյակին մասնակցելու՝ կազմակերպիչներին ասեցի` կմաքրեք, հետո միջոցառումը անենք։ Հետո մտածեցի՝ ես ինքս […]
11:01 23.03.2019
Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։ Աշխատանքների […]
10:51 23.03.2019
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին արդեն բազմիցս տույժերի ու տուգանքների է ենթարկել շինհրապարակներում աղբի առկայության պատճառով։ Այս մասին այսօրվա միջադեպից հետո լրագրողներին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Խոսքը այն մասին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց մասնակցել Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքին, քանի որ շինհրապարակում աղբ կար։ Քաղաքապետը բացատրեց, որ կառուցապատղները պարտավոր են մաքուր պահել իրենց շինհրապարակը։ […]
10:39 23.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
10:30 23.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտնել է, որ ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Այժմ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը պետք է ամփոփի զեկույցը և կորոշի թե տեղեկատվության ինչքան մասը կներկայացնի Կոնգրեսին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարը կոնգրեսականների հայտնել է, որ զեկույցի գլխավոր […]
10:19 23.03.2019
Այսօր նախատեսված էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, ինչից հետո միանալու էր շաբաթօրյակին։ Սակայն այն բանից հետո, երբ տեսավ շինարարության հարակից տարածքի աղբը, հայտարարեց, որ այդ պայմաններում չի պատրաստվում շենքի հիմնարկեք անել։ Փաշինյանը օգնականներին հորդորեց հանել մեքենաները տարածքից, վերցրեց ձեռնոցներն ու ավելը, և հենց այդ մասից սկսեց շաբաթօրյակը։ […]
10:00 23.03.2019
Մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Երևանում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, շաբաթօրյակին մասնակցում են ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ու պատգամավորները: Քաղաքապետն իր ընտանիքով ևս կմասնակցի շաբաթօրյակին. նա քաղաքացիներին ակտիվ մասնակցության կոչ է արել։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կոչ էր արել բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցել մաքրության աշխատանքներին՝ […]
09:45 23.03.2019
«ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել […]
09:31 23.03.2019
Մարտի 22-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի տեսանյութը ներկայացնում ենք ստորև: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից։ – Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել վաղվա հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական […]
09:16 23.03.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ներքին շուկայում օր օրի թանկանում է թռչնամիսը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց, որ թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է 300 դրամով: Տեղական արտադրության հավի ազդրի մեկ կիլոգրամը, եթե շաբաթներ առաջ վաճառվում էր 1300 դրամով, ապա երեկ հասել էր 1600 դրամի: Ըստ մասնագետների՝ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության […]
09:03 23.03.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստան-Բոսնիա-Հերցեգովինա խաղին ընդառաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում: «Մենք լիովին պատրաստ ենք Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպմանը։ Ի՞նչ կասեք դուք, պատրա՞ստ եք երկրպագել մեզ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 23։45-ին, Սարաևոյում տեղի կունենա Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև հանդիպումը: Մարտի 23-ին […]
08:47 23.03.2019
Չինաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է այրվել։ Այս մասին փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Պատահարը տեղի է ունեցել Հունան նահանգի Չանդե քաղաքի արագընթաց մայրուղու վրա։ Ինչպես նշվում է, կատարվածի պատճառներն անհայտ են, ավտոբուսը հանկարծակի է բռնկվել։ Պատահարի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, ևս 28-ը տուժել են։ РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ 56 մարդ, […]
08:30 23.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին: Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին: Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և […]
08:18 23.03.2019
ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Մարտի 22-ին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով է 5.6, նախկին 5.40-ի փոխարեն: Իսկ 1 եվրոյի և 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]