22:42 22.03.2019
Վաղը Սարաևոյում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը։ Մեր ընտրանու մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է։ Արդեն հայտնի է մրցակից թիմի հայտացուցակը և այն, որ հանդիպումը սպասարկելու են դանիացի մրցավարները։ SHANTNEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի ազգային ընտրանուն հաջողություն է մաղթել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց խաղի արդյունքի կանխատեսում նախագահը խուսափել է անել:
«Շատ վտանգավոր բան է, որովհետև եթե ես կանխատեսում անեմ, մարդիկ կարող է գնան, փող դնեն դրա վրա։ Կանխատեսում չունեմ, մաղթում եմ հաջողություն տղաներին։ Մեզ վերադարձնեն 1973 թվականի ուրախությունը»,- SHANTNEWS.am-ին ասել է Արմեն Սարգսյանը։
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի թիմերի հետ: Մարտի 23-ին Սարաևոյում մեր ընտրանին կհյուրընկալվի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Իսկ մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափի Ֆինլանդիայի ընտրանու հետ։
19:17 30.04.2025
Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական19:07 30.04.2025
«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ ԻնձագիՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...
18:58 30.04.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...