TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Դատարանը կարո՞ղ է տուգանել փաստաբանին. քննարկում ԱԺ-ում

13:56 21.03.2019

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու առաջարկը: Հիմնական զեկուցող Արթուր Դավթյանն ասել է, որ ներկայացված նախագիծը խնդրահարույց է, քանի որ դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի ինստիտուտի անկախությունը և փաստաբանի՝ որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը:

̰
Քննարկվում է դիրքապահների ծառայության ժամկետը կրճատելու, ոչ դիրքապահներինը՝ ավելացնելու հարցը․ Տոնոյան

13:54 21.03.2019

«Ներկայումս պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտող հարց տվեց՝ այսինքն՝ ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարց է քննարկվո՞ւմ։ «Մարտական հերթապահության մեջ ընդգրկված […]

̰
ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիային կասեցնել F-35-ի առաքումը

13:36 21.03.2019

ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Քեթի Ուիլբարգերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է դադարեցնել F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիա: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները կարող է այս քայլը ձեռնարկել, որպեսզի «ազդանշան ուղարկի» Թուրքիային: Նա նաև ավելացրել է, որ նման որոշումները կապված են Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Այնուամենայնիվ, Ուիլբարգերը […]

̰
Շրջանառվելն ու էդ սովետական բաները պետք չեն․ Գրիգորյանն աշխատանքի ձևաչափ առաջարկեց կառավարությանը

13:34 21.03.2019

Կառավարության նիստի ժամանակ պարզվեց, որ ներկայացվող նախագծերը ոչ բոլոր գերատեսչություններին են ուղարկվում կարծիք ստանալու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես եկավ առաջարկով։ «Շրջանառվելն ու էդ սովետական բաները պետք չեն։ Հարթակ որոշենք, որտեղ ներքին e-draft-ի նման, գցենք էնտեղ, բոլորը թող ծանոթանան։ Էս մի քիչ սխալ բան է էլի՝ ինչի ինձ կարծիք չեն հարցրել։ Հրապարակային նախագիծը դնենք ու […]

̰
Ապրիլի վերջին շաբաթ օրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր

13:33 21.03.2019

Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Նախագիծը ներկայացնող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: «Տոների և հիշատակի […]

̰
Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի

13:32 21.03.2019

Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի: Միջադեպը տեղի է ունեցել Պյան Սան Ջակոմո քաղաքում, հաղորդում է 1tv.ge-ն: Նշվում է, որ հարևանները գիշերը նկատել են կասկածելի անձանց: Նրանք այդ մասին տեղեկացրել են տների սեփականատիրոջը: Առավոտյան տեղ հասած շվեյցարացին տներից մեկում քնած վիճակում հայտնաբերել է երկու գողի: Նրանք փորձել են փախչել, սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել […]

̰
Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում

13:28 21.03.2019

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը  (ՈԱԱԿ, ՀՀ) և Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA, Ղազախստանի Հանրապետություն) փոխըմբռնման հուշագիր են կնքել, որը կոչված է ապահովելու երկու գործակալությունների համագործակցությունը բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում։ Փոխըմբռնման հուշագրով կողմերը համաձայնում են զարգացնել համագործակցությունը և փորձի փոխանակում իրականացնել  բարձրագույն կրթության, մասնավորապես բժշկական կրթության որակի […]

̰
Թորոսյանը պնդում է, որ կառավարության նախագծերը նախապես ուղարկվեն նաև իրենց նախարարություն

13:25 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս նախագիծը նախապես չի ուղարկվել իրենց նախարարություն՝ գերատեսչության կարծիքը ստանալու։ Թորոսյանն ասաց, որ թեև կոնկրետ այս նախագծում որևէ խնդիր չկա, բայց պնդեց, որ նման նախագծերն այսուհետ կարծիք ստանալու համար ուղարկեն նաև իրենց գերատեսչություն։ «Մի րոպե, կներեք, էդ նախագծերը կառավարության […]

̰
«Ֆլեշ» ընկերությունը հատուցել է 2014-2015թթ. գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման գործընթացում չարաշահումներով պատճառված վնասը

13:22 21.03.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախորդ տարի ուսումնասիրվել էր հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, […]

̰
Անհետաձգելի ճանաչեցինք, հետո փաթեթն ընդունեցինք, խելոք ենք էլի, հո զոռով չի. Փաշինյան

13:20 21.03.2019

Կառավարությունը մարտի 21-ի նիստում քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում՝ […]

̰
Ուսանողական վարկի տոկոսադրույքը կիջնի

13:16 21.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի փոփոխմանը վերաբերող նախագիծ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրի շրջանակում ներկայում վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր: Նախարարն ասաց՝ մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14 հազար […]

̰
Էրմիտաժը փակվել է ռումբի մասին հաղորդագրություններից հետո

13:12 21.03.2019

Ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունների պատճառով տարհանումներ են իրականցվել:

̰
̰
Ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն

13:08 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 36-ամյա բնակչին: 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս. Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել […]

̰
Որոշ գոտիներում փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարգելվի

13:05 21.03.2019

ՀՀ բնապահպանության նախարարությունը մարտի 21-ին կառավարության քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Ընթացիկ իրավիճակը հետևյալն է՝ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում: […]

̰
Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. ՀՔԾ

13:02 21.03.2019

Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել հիվանդություն, որը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի  հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաև պաշտպանության կողմից միջնորդած 3 փորձագետներ: Թե´ առաջնային, և […]

̰
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էթիկայի կանոն է խախտել. եզրակացություն

13:00 21.03.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքը եզրակացություն է հրապարակել, որը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտմանը: Նշենք, որ էթիկայի հանձնաժողով դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` խնդրելով միջոցներ ձեռնարկել դիմումի առնչությամբ: Ըստ Սիմոնյանի` Սանասարյանն արել […]

̰
Ինչո՞ւ որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն վայրում․ քննարկում կառավարությունում

12:59 21.03.2019

Պաշտպանության նախարարությունը կառավարություն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգավորումներ են տրվում զինվորական ծառայության կազմակերպման հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում է եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու սահմանափակումներին։ Այս կարգավորմամբ սահմանվում է, որ եթե երկու (և ավելի) հարազատ եղբայր միանգամից մեկնում են ծառայության, ապա զորամասի որոշման վիճակահանությանը մասնակցում է նրանցից միայն մեկը, և երկուսն էլ գնում են նույն […]

̰
Որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները. Արցախի ԱԺ-ում քաղաքական ուժերի հայտարարությունը

12:56 21.03.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Արցախի Հանրապետությունում սպասվող 2019թ. ՏԻՄ և 2020թ. համապետական ընտրությունների խորապատկերին որոշ խմբերի և անհատների ակտիվությունը վերջին շրջանում երբեմն անցնում է քաղաքական կոռեկտության սահմանները՝ ոտնահարելով անկախ պետություն կառուցելու գործում մեր ժողովրդի տասնամյակների ջանադիր աշխատանքը: 1991թ. անկախ հանրապետության հռչակումից ի վեր մեր […]

̰

12:56 21.03.2019

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկման դրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ պատգամավորն ընդունելության իրավունք ունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ, ինչը հնարավորություն կտա ստանալ պատգամավորներին, նաև քաղաքացիներին հուզող հարցերի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրինակը բոլորին լրջացրել է. Ստեփան Դանիելյանը՝ Նազարբաևի հրաժարականի մասին

12:53 21.03.2019

«Շանթ»  հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը խոսել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականի մասին. «Այստեղ կատարվում է իշխանության անցում, որը երկարատև գործընթաց է: Դեռ միանշանակ չէ, որ այսօր ընտրված նախագահը մի քանի ամսից կրկին կլինի»: Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրինակը բոլորին լրջացրել է, և մեկ օր կարող է […]

̰
Պատգամավորը շատ ուժեղ ամբիոն ունի. Փաշինյան

12:46 21.03.2019

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկվեց և մերժվեց ԱԺ մի շարք պատգամավորների հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում էր կառավարության անդամներին, կառավարությանը, վարչապետին, նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը […]

̰
Գործադիրը դեմ է ծառայության 1 տարին լրանալուց հետո զինծառայողներին դիրքեր ուղարկելու ԲՀԿ առաջարկին

12:40 21.03.2019

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում է ԲՀԿ պատգամավորների ներկայացրած այն նախագիծը, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել նրանց ծառայության առնվազն 1 տարին լրանալուց հետո։ Թեև որոշ դեպքերում նշվում է, թե այդ նախագիծը ժամկետայիններին դիրքային ծառայությունից ընդհանրապես հանելու մասին է, իրականությունն այն է, որ դա դիրքային ծառայությունը 6-7 ամսով հետաձգելու մասին է։ Կառավարության անունից Պաշտպանության […]

̰
Լոմբարդները փոքր ու միջին բիզնեսի ձև չեն. Արթուր Ջավադյան

12:36 21.03.2019

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդարդարձավ նաև գրավատների` լոմբարդների հարցին: «Ինչ վերաբերում է լոմբարդներին, մենք դրա վերաբերյալ մշտապես նամակներ ենք գրել կառավարությանը: Գրել ենք` մեր կարծիքով` կարելի էր սահմանափակել նրանց տոկոսադրույքները»,- հավելեց Ջավադյանը` նշելով, որ դրանց տոկոսադրույքները բարձր են: «Լոմբարդները փոքր ու միջին բիզնեսի ձև չեն»,- ասաց ԿԲ նախագահը` ընդգծելով, որ ֆինանսական […]

̰
Իրական մարդկանց, իրական բնակարանների ու աշխատատեղերի մասին՝ Կառավարության նիստում

12:26 21.03.2019

Այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիպոտեկային վարկավորման աճը կազմել է 100 տոկոս: Այս մասին մարտի 21-ին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրանք իրական մարդիկ են, ովքեր գնում են իրական բնակարաններ, վաճառողներն էլ են իրական մարդիկ, որ ավելի թանկ գնով են վաճառում իրենց իրական բնակարանները: Ակնհայտ է՝ այս պրոցեսը գնալու դեպքում […]

̰
Ազգային ժողովը մարտի 26-ին արտահերթ նիստ կանցկացնի

12:22 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունվեց Ազգային ժողովին առաջարկել, որ մարտի 26-ի հերթական նիստից հետո խորհրդարանը անցկացնի նաև արտահերթ նիստ հետևյալ հարցերի քննարկման համար․ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանա­դրա­կան օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»։ Կառավարությունն առաջարկում է արտահերթ նիստն անցկացնել հատուկ ընթացակարգով՝ երկրորդ […]

̰
Աֆրիկայում ավելի քան 300 մարդ ցիկլոնի զոհ է դարձել

12:20 21.03.2019

Հարավային Աֆրիկայի երեք երկրներում` Զիմբաբվեում, Մոզամբիկում և Մալավիում ավելի քան 300 մարդ դարձել է «Իդայ» ցիկլոնի զոհ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Գործակալության տվյալներով՝ միայն Մոզամբիկում գրանցվել է ավելի քան 200 մարդու մահ: Իշխանությունները կանխատեսում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել հազարը: Պաշտոնական տվյալներով՝ Զիմբաբվեում զոհերի թիվը գերազանցել է հարյուրը:

̰
Ղազախները բողոքում են Աստանան Նազարբաևի պատվին վերանվանելու համար

12:17 21.03.2019

Աստանան՝ Ալմաթիից հետո երկրի երկրորդ խոշորագույն քաղաքը, Ղազախստանի մայրաքաղաքն է դարձել 1997թ.-ին:

̰
Եթե որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում` այն պետք է մերժվի. Փաշինյան

12:16 21.03.2019

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որ հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ […]

̰
Վարչապետը հրաժարվեց աջ ղեկով մեքենաների հարցը կառավարության նիստում հապճեպ քննարկել

12:10 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստից առաջ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները շահագործման մեջ դրվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է […]

̰
BACK_TO_TOP