TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Մադուրոն Թրամփին մեղադրել է դեղորայքի փողը գողանալու մեջ

08:00 21.03.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից «գողացել է» 5 մլրդ դոլար, որը վենեսուելական իշխանությունները պատրաստվում էին ծախսել արտերկրից դեղորայք գնելու վրա։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի թվիթերյան էջում։ Մադուրոն նշել է, որ վիթխարի ջանքեր են անհրաժեշտ բնակչությանը որակյալ դեղորայքով ապահովելու համար, որպեսզի նրանք ի վիճակի լինեն «դիմակայելու […]

̰
Այս պահի դրությամբ մեզ համար ստատուս քվոյին այլընտրանք չի կարող լինել. Տաթև Հայրապետյան

01:00 21.03.2019

«Ես կարծում եմ ՝ ստատուս քվոն պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանում առնվազն չեն սկսել քննարկում, որ վերադարձ անցյալին չի կարող լինել: Այս պահի դրությամբ մեզ համար ստատուս քվոյին այլընտրանք չի կարող լինել, սակայն մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում։ […]

̰
Պնդերես կոալան ժամեր շարունակ հրաժարվել է դուրս գալ մեքենայի սրահից

00:59 21.03.2019

Ավստրալացի գինեգործ Թիմ Ուիթրոուն պատահմամբ բաց է թողել մեքենայի դուռը և օդորակիչը միացրած թողել: Վերադառնալով ՝ նա մեքենայում տեսել է կոալայի: Այս մասին գրել է The Mashable-ը: Թիմը օդորակիչը միացրած է թողել մեքենայում սպասող իր շան համար, բայց փաստորեն կոալան ևս հովանալու կարիք է ունեցել: Գինեգործն իր էջում պատմել է, որ ժամեր շարունակ չի կարողացել […]

̰
Երբ է թեյը վտանգավոր կյանքի համար․ գիտնականներ

00:51 21.03.2019

60 և ավելի բարձր ջերմաստիճանում օրական 700 մլ թեյի օգտագործումը 90 տոկոսով մեծացնում է հասուն տարիքի մարդկանց մոտ կերակրափողի քաղցկեղի առաջացման վտանգը։ Գրում է CNN-ի լրատվական կայքը՝ հղում անելով Իրանում իրականացված գիտական հետազոտության տվյալներին։ Ըստ հրապարակման՝ գիտնականներն ավելի քան 40-75 տարեկան 50 հազար մարդու շրջանում հետազոտություն են անցկացրել շուրջ 5 տարի։ Եվ արդյունքում հայտնաբերել են […]

̰
Վարչապետի ելույթը կոչ էր՝ ոչ թե նետել հասարակություն այն թեզերը, որոնք հաճելի են, այլ որոնք իսկապես քննարկվում են բանակցային գործընթացում. Տաթև Հայրապետյան

00:45 21.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Վարչապետի ելույթը, որ հնչեց Ստեփանակերտում, նպատակ ուներ կոչ անելու Ադրբեջանին գալ երկխոսության, ավելի բաց տեքստերով խոսել միմյանց հետ: Կոչ էր ավելի անկեղծ լինել և ոչ թե նետել հասարակություն այն թեզերը, որոնք ավելի հաճելի են լսել, այլ այն թեզերը, […]

̰
Ի՞նչ գիտենք Դարիգա Նազարբաևայի մասին

00:40 21.03.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) պատգամավորները երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային ընտրել են Սենատի նախագահ: Nur.kz-ն հրապարակել է նրա կենսագրությունը: Դարիգա Նազարբաևան ծնվել է 1963 թ․-ին, Թեմիրթաու քաղաքում: Ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, իսկ հետագայում Ղազախստանում ավարտել է Կիրովի անվան համալսարանը: Երկար տարիներ […]

̰
Տարիներով հայկական պետությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար խնդիր է դիտվել. Տաթև Հայրապետյան

00:30 21.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Տարիներով հայկական պետությունը Թուրքիայի և Ադրբեջանի համար խնդիր է դիտվել: Ադրբեջանում վերջին շրջանում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. Ալիևը սկսել է հանդիպել քաղաքացիների հետ, պատասխանել նրանց նամակներին: Փաշինյանի քայլերը և Հայաստանի ժողովրդավարությունը դիտվում է լուրջ խնդիր ադրբեջանցիների համար»: […]

̰
Հայաստանցուն ծեծելով մահվան հասցրած անձն ազատազրկվել է

00:20 21.03.2019

Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող անձն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է «Петербургский дневник» պարբերականը: Հաղորդվում է, որ 29-ամյա Սերգեյ Կատկովը կարող էր ներգրավված լինել «սափրագլուխների» (սլավոնական արտաքին չունեցող անձանց ծեծի ենթարկող ու սպանող անձանց խմբավորում-խմբ.) խմբավորման մեջ: «Կատկովն իր մեղքը մասնակի է ընդունել, փաստացի հանգամանքները չի վիճարկել: Ասել է, որ որևէ […]

̰
Արցախի խնդրի հարցում պետք է հասկանալ, թե որոնք են մեր առաջնահերթությունները. Տաթև Հայրապետյան

00:08 21.03.2019

«Արցախի խնդրի հարցում պետք է հասկանալ, թե որոնք են մեր առաջնահերթությունները: Այս պահին իշխանությունն իր հեղափոխության ընթացքում առաջացած քաղաքական կապիտալը պետք է մղի բանակցային գործընթացում իր համար առաջնային համարվող խնդիրների արծարծմանը»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում։ Տաթև Հայրապետյանը նշել է, որ պետք է ոչ թե վերադառնալ […]

̰
Նորզելանդացի գործարարը ձերբակալվել է Քրայսթչերչ քաղաքի ահաբեկչության կադրերը տարածելու համար

23:59 20.03.2019

Նորզելանդացի գործարարը ձերբակալվել է՝ օրերս այդ երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պահն արձանագրած տեսանյութը տարածելու համար: Այս մասին հայտնում է New Zealand Hearald-ը: Հաղորդվում է, որ 44-ամյա Ֆիլիպ Արփսը Քրայսթչըրչի դատարանի առաջ կկանգնի, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել: Այժմ նա ձերբակալված է և մեկուսարանում կմնա մինչև հաջորդ լսումների մեկնարկը՝ ապրիլի 15-ը: Նշվում է, որ դատարանն […]

̰
Աբովյանում մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները պետք է ուսումնասիրվեն. Կոտայքի մարզպետ

23:54 20.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Ռ.Խաչատրյանին. «Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Ռ.Խաչատրյանին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնելու Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի […]

̰
Brexit-ի գործընթացը կերկարաձգվի մինչև մայիսի երկրորդ կես

23:46 20.03.2019

Մեծ Բրիտանիան պետք է լքի ԵՄ-ն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացումը: Այս  մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը՝ Ժան Կլոդ Յունկերի և Թերեզա Մեյի հեռախոսազրույցից հետո, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի ընտրությունները նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսի 23-ին: Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թերեզա Մեյը Յունկերին տեղեկացրել է նամակ ուղարկելու մասին: Յունկերը դրական […]

̰
Ֆրունզիկի ու Գալյա Նովենցի «Վառեմ-մարեմի բալկոնը» կարող է հատկացվել Թումո կենտրոնին

23:33 20.03.2019

Ֆրունզիկի ու Գալյա Նովենցի «Վառեմ-մարեմի բալկոնը» կարող է հատկացվել «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Աճեմյան փողոցում գտնվող շենքը «Կումայրի» պատմական արգելոց-թանգարանի կառույցներից է:  Այստեղ է նկարահանվել «Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի դրվագը: Շենքը վթարային է: 2009 թվականին  կառավարության որոշմամբ կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցվեց […]

̰
Սաակաշվիլիի կինը հնարավոր է Զուգդիդիի քաղաքապետ առաջադրվի

23:19 20.03.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, կարող է առաջադրվել Զուգդիդի քաղաքի քաղաքապետ: Նրան այդ պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը: Վրաստանի ընտրական օրենսգրքով՝ հերթական միջանկյալ տեղական ընտրությունները պետք է անցկացվեն Վրաստանում 2019 թ. մայիսին: «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Նիկա Մելիայի հավաստմամբ՝ միջանկյալ ընտրութուններում Ռուլովսիին առաջադրելու վերջնական որոշում դեռևս չկա: Ուսումնասիրություններ են […]

̰
«Հայինկասացիա» ՓԲԸ-ի մեքենայից 20.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ կասկածվողներից մեկը մեքենայի վարորդն է

23:07 20.03.2019

20.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու մեջ կասկածվողներից մեկը մեքենայի վարորդն է: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ դատախազությունից: Այս պահին վարորդի գտնվելու վայրի մասին իրավապահ մարմինները տեղեկություն չունեն: Գործի քննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով գողության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք , որ մարտի 19-ին՝ ժամը 11:30-ին, «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու […]

̰
Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

23:01 20.03.2019

Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ, Տիկնայք և պարոնայք, Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ, Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ Շնորհակալ եմ ամեն տարի ֆրանկոֆոն մշակույթը կիսող և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվող բոլորին միավորող այս օրը նշելու կապակցությամբ այստեղ գտնվելու համար, բոլորից, ովքեր […]

̰
Նազարբաևին շնորհվել է «Ժողովրդական հերոս» բարձրագույն կոչումը

22:53 20.03.2019

Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր նախորդին՝ է 29 տարի երկիրը ղեկավարած ու երեկ հրաժարական տված Նուրսուլթան Նազարբաևին շնորհել է երկրի բարձրագույն պարգևը՝ «Ժողովրդական հերոս» կոչումը, որը զուգակցվում է «Ոսկե աստղ» շքանշանով։ Սա նրա կողմից Նազարբաևին մատուցվող հարգանքի տուրքի բազում տարբերակներից միայն մեկն է։ Այսօր ավելի վաղ երկրի խորհրդարանը մայրաքաղաք Աստանան նորանշանակ նախագահի առաջարկով անվանափոխել […]

̰
Աշոցքում 1000-ավոր հա վարելահողեր չեն մշակվում. խնդիրը ներկայացվել է Շիրակի մարզպետին

22:40 20.03.2019

Շիրակի մարզպետն այցելել է Աշոցք համայնք: Խոշորացված համայնքի ղեկավարը, վարչական ներկայացուցիչներն ու ավագանու անդամները ներկայացրել են այն խնդիրները, որոնք ունեն բնակավայրերը: Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը վատ վիճակում է, արոտների ջրարբիացման ծրագիրն անհայտ պատճառով հետաձգվել է գյուղերում, իսկ հայտնի Կոճոռ թաղամասի երկհարկանի փայտաշեն տնակներում շարունակել բնակվել այլևս անհնար է: Աշոցքի Կոճոռ թաղամասի տները կառուցվել էին ռուսական շինկազմակերպությունների […]

̰
̰
Ոստիկանությունն ու ՊՎԾ-ն 2 մլն դրամի չարաշահում են հայտնաբերել քրեակատարողական հիմնարկում

22:23 20.03.2019

Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության ու ոստիկանության աշխատանքի արդյունքում պարզվել է քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված պաշտոնեական չարաշահման մասին։ Պետությանը հասցվել է շուրջ 2 միլիոն դրամի վնաս։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Միլանում տղամարդն այրել է ավտոբուսը, որում ավելի քան 50 դպրոցական է եղել

22:09 20.03.2019

Միլանի մերձակայքում վարորդը ավտոբուս է առևանգել, որում ավելի քան 50 դպրոցական է եղել: BBC-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակ անց տղամարդը կապկպել է երեխաներից մի քանիսին և այրել ավտոբուսը։ Իտալիայի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն այրելուց առաջ վարորդը երեխաներին ասել է․ «Ոչ ոք չի փրկվի»։ Սակայն, փաստացի, զոհեր չեն եղել․ երեխաները ոստիկանների օգնությամբ կարողացել են ավտոբուսի հետին պատուհաններից դուրս […]

̰

22:00 20.03.2019

̰
Սգո սրահը պետությանը պատճառել է 4.5 մլն դրամի վնաս

21:55 20.03.2019

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում ՀՀ քր․ օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կամ անփութություն ցուցաբերելու փաստով: Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները պարզել են, որ Բագրատունյաց փողոցի 69/2 հասցեում 2016-2019 թթ. ընթացքում անհատ ձեռներեց Արայիկ Խաչատրյանն […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը «ռեյդ» է իրականացրել Աբովյանում

21:43 20.03.2019

Ճանապարհային ոստիկանությունն օրերս ուժեղացված ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզում, մասնավորապես Աբովյան քաղաքում, որտեղ մի շարք խախտումներ են արձանագրվել։ Մասնավորապես՝ միջոցառման ընթացքում հատուկ պահպանության տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել են ժամկետանց տարանցիկ պետհամարանիշերով ու փաստաթղթերով մեքենաներ։ Տասնյակ ավտոմեքենաներ ունեցել են չափից շատ մգեցված ապակիներ, ու դրանց մի մասի վրայից մգեցնող թաղանթները հանվել են հենց […]

̰
Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին ու ներկա տնօրենների միջև 2 տարի ձգվող դատական վեճը շարունակվում է

21:31 20.03.2019

Երկու տարի է, ինչ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենը դատարաններում վիճարկում  է ներկայիս տնօրենի այդ պաշտոնում նշանակման օրինականությունը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում թեկնածուներից երկուսը ստացել էին հավասար միավորներ, իսկ նման արդյունքի դեպքում, հարցը լուծվում է նշանակումով: Նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ դպրոցի նախկին տնօրենը չնշանակվեց, նախապատվությունը տրվել էր մյուս թեկնածուին, որից […]

̰
Հայկական «արմատներով» երկնաքեր Դուբայում

21:19 20.03.2019

Նյու Յորքում հիմնված sbe ընկերությունը, որի սեփականատերը հայկական ծագում ունեցող գործարար Սեմ Նազարյանն է, World of Wonders Real Estate Development ընկերության հետ համատեղ պատրաստվում է Դուբայում սկսել 75 հարկանի հյուրանոցի շինարարություն։ SLS ապրանքային նշանի ներքո Downtown Dubai անվանումով հյուրանոցի կառուցումը նախատեսվում է ավարտել 2020 թվականին։ Այն ունենալու է ավելի քան 900 սենյակ ու ապարանք։ Նազարյանը […]

̰
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

21:04 20.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […]

̰
Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը

20:50 20.03.2019

Սիրիահայ Քևոների՝ Գևորգյանների ընտանիքը 6 տարի առաջ գաղթեց Հայաստան: Հենց այստեղ էլ ծնվեց նրանց երկրորդ ու երկար սպասված երեխան: 2-ամյա Նարեկը երեք ամիս առաջ տանը սայլակից վայր է ընկնում և կորցնում գիտակցությունը: Երեխային շտապօգնությունը տեղափոխում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Երեխան անհաջող էր ընկել և ծայրահեղ ծանր վիճակում էր: Գանգուղեղում կամրջային երակները […]

̰
Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ դպրոց այցի մանրամասները

20:33 20.03.2019

Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները: Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

20:23 20.03.2019

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կծառայեն Ղազախստանի հետագա զարգացմանն ու առաջընթացին: Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են հանդիսանում միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդման համար: Պատրաստակամություն եմ հայտնում սերտորեն համագործակցել Ձեզ հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով՝ հայ-ղազախական […]

̰
BACK_TO_TOP