TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Հայտնաբերված խախտումների հիման վրա Կոտայքի մարզպետը դիմել է մարզային դատարան

12:08 21.03.2019

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. • Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական անձանցից, որոնց […]

̰
Էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես․ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ստիպված էր ձայնը բարձրացնել

12:03 21.03.2019

«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։ Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին […]

̰
Ինչպես է Բալիում ուժգին ալիքը հարվածում կին զբոսաշրջիկին

11:45 21.03.2019

Երիտասարդ զբոսաշրջիկը լուրջ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ Բալի կղզում վիթխարի ալիքը ծածկել է նրան, հայտնում է Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է լուսանկարվելու պատրաստվող ճանապարհորդուհին փոթորկոտ եղանակին կանգնած օվկիանոսի ափին: Քիչ անց ալիքը հարվածում է աղջկան և մի կողմ շպրտում նրան:    

̰
Գործարկվել են հրապարակի շատրվանները. համալիրը կներկայանա նոր երգացանկով

11:42 21.03.2019

Այսօր՝ մարտի 21-ին, գործարկվել են Հարապետության հրապարակի շատրվանները: Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ն մարտի սկզբից սկսել է մայրաքաղաքի շատրվանների ու ջրավազանների վերաբացման նախապատրաստումը: Այժմ, տեխնիկական հանգույցների ստուգմանը ու տարածքի մաքրմանը զուգահեռ, կարգավորվում է նաև, այսպես կոչված, կառավարման կետը՝ համակարգչային հանգույցով: Շատրվանային համալիրը թարմացված երգացանկով կաշխատի շաբաթվա բոլոր օրերին՝ բացի սանիտարական օր հայտարարված երեքշաբթիներից: Ջրային այս […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը` դժվարանցանելի

11:37 21.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ […]

̰
«Արմաթի» խմբակավարներն աշխատավարձ չեն ստացել․ Փաշինյանը հանդիմանում է նախարարներին

11:34 21.03.2019

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարները՝ 260 հոգի, 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Ես ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան։ Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանումներ տալ»,- հարցրեց Փաշինյանը։ ԿԳ […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդը խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հիմնախնդրի մասին

11:29 21.03.2019

Թուլսի Գաբարդը նաև պատմել է 2017թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:

̰

11:25 21.03.2019

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց և ընդունվեց նախագծերի փաթեթ, որով դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ կկանխարգելվի: Այս նախագծերի փաթեթի պատճառն արձանագրված մի շարք խնդիրներն են և բացերը, այդ թվում՝ հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը (կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական […]

̰
Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

11:21 21.03.2019

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Վերմիշյանը ներկայացրեց կենսագրական մանրամասներ, նշեց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է: Տարբեր երկրներում նախագծել և կառուցել է 5 մլն-ից ավելի շինություններ, արդեն 1․5 տարի է՝ Հայաստանում է, որոշել է աշխատել հայրենիքի համար:    

̰
Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված երիտասարդը հիվանդանոցում մահացել է

11:20 21.03.2019

Մարտի 16-ին` ժամը 21։10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երիտասարդի. վարորդը և քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Մարտի 20-ին` ժամը 15։00-ին, վրաերթի ենթարկված 18-ամյա Պետրոս Ավանեսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Այսօր Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրն է. ՄԻՊ-ը կոչ է անում կոտրել կարծրատիպերը

11:17 21.03.2019

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի անդամ երեխաներին ու ծնողներին: Արման Թաթոյանը նշել է, որ պետք է կոտրենք Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ առկա կարծրատիպերն իրազեկման միջոցով և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ՝ բացահայտելով նրանց կարողությունները: Դաունի […]

̰
Թուրքիոյ համայնքներու հարցով Կարօ Փայլան հարցում ուղղած է թուրք նախարարին

11:14 21.03.2019

Թուրքիոյ փոքրամասնական համայնքային հաստատութիւններու ընտրութիւնները վեց տարիէ ի վեր չեն կայանար, որովհետեւ ընտրական կանոնադրութիւնը ջնջուած է 19 յունուար 2013-էն ի վեր։ Իսկ նոր կանոնադրութիւնն ալ, հակառակ փոքրամասնական համայնքներու բուռն պահանջքներուն, տակաւին չէ հրապարակուած։ Վաքըֆներու ընդհանուր տնօրէնութիւնը, ի դերեւ հանելով ժողովրդավարական լուծում ակնկալող փոքրամասնական համայնքներուն յոյսերը, հրապարակեց շրջաբերական մը, որով «վարչութիւնները՝ մահուան կամ հրաժարումի հետեւանքով թափուր […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին Նովրուզի կապակցությամբ

11:12 21.03.2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին՝ նոր տարվա մեկնարկի առիթով. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ: Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի […]

̰
SHANTNEWS

11:09 21.03.2019

̰
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական կինոնախագիծը ստացել է Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը

11:06 21.03.2019

Բուխարեստում մարտի 12-16-ը կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ  նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխանցմամբ, այս մասին […]

̰
ԱՄՆ իշխանությունները սահմանափակում են զբոսաշրջիկների մուտքը կակաչի դաշտեր

10:58 21.03.2019

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել զբոսաշրջիկների մուտքը Էլսինոր լճի մոտ գտնվող կակաչի դաշտեր: Այս մասին հաղորդում է USA Today-ը: Նշվում է, որ սահմանափակման պատճառ է դարձել տեղացիների դժգոհությունն այն մասին, թե ծաղկման շրջանում ծաղիկների ֆոնին լուսանկարվել ցանկացող զբոսաշրջիկները կիլոմետրանոց խցանումներ են առաջացնում՝ դժվարություններ առաջացնելով տեղաշարժի համար: Բացի դրանից՝ զբոսաշրջիկները պատրաստ են վտանգել […]

̰
Թրամփը նեղացել է ՄքՔեյնի ընտանիքից՝ հուղարկավորության համար իրեն շնորհակալություն չհայտնելու համար

10:54 21.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նեղացած է սենատոր Ջոն ՄքՔեյնի ընտանիքից, որ իրեն շնորհակալություն չի հայտնել սենատորի հուղարկավորությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար։ Թրամփը հայտարարել է, որ ՄքՔեյնի համար կազմակերպել է այնպիսի թաղում, ինչպիսին ցանկանում էր հենց սենատորը, քանի որ հենց ինքը՝ Թրամփն է հավանություն տվել հուղարկավորության հանդիսավոր արարողության կազմակերպման մանրամասների վերաբերյալ փաստաթղթին։ Ընդ որում, Թրամփը […]

̰
Հայաստանում նշանակալի աճել է տեղային կիբերսպառնալիքների ենթարկված կորպորատիվ օգտատերերի բաժինը

10:49 21.03.2019

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը, որը բախվել է տեղային կիբերսպառնալիքների, 2017 թվականի 26․37%-ից 2018 թվականին աճել է մինչև 32․39%։ Եթե Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30․33%-ից մինչև 33․22%, ապա Վրաստանում գրանցվել է նվազում 2017 թվականի 28․33%-ից մինչև 2018 թվականի 22․90% ցուցանիշը։  Փորձագետները նշում են, որ տեղային սպառնալիքների թվից […]

̰
Նովրուզի տոնակատարության ժամանակ Քաբուլում պայթյուն է որոտացել. կան զոհեր

10:45 21.03.2019

Քաբուլի արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը գործարկել է մահապատ ահաբեկիչը: Ահաբեկչական հարձակումը կատարվել է Նովրուզի տոնակատարության ժամանակ: Reuters գործակալությունը` հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնում է 6 զոհի և 23 վիրավորի մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Գողություն մատնահարդարման կենտրոնում

10:40 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մատնահարդարման կենտրոնում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2019թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:40-ից մինչև 18:30-նն ընկած ժամանակահատվածում, Երևանի Թումանյան […]

̰
Մարտի 20-21-ը բացահայտվել է հանցագործության 66 դեպք

10:28 21.03.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 66 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, ծեծի 3, անձի առևանգման, շորթման, ապօրինի ծառահատման, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, […]

̰
Ավազակային հարձակում Չարենցավանում. ձերբակալվել է երկու անձ

10:19 21.03.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել […]

̰
Մեյը Brexit-ն իրականացնելու համար պատրաստ է աշխատել «օր ու գիշեր»

10:00 21.03.2019

Մեյը Եվրամիությունից խնդրել էր Brexit-ի ժամկետը մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30:

̰
Կիմ Չեն Ինը պատրաստվում է Ռուսաստան այցելել․ ԶԼՄ-ներ

09:42 21.03.2019

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մտադիր է Ռուսաստան այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հետ ունեցած անհաջող հանդիպումից հետո։ Այս մասին գրում է հարավկորեական Donga Ilbo թերթը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կորեական ծրագրերի կենտրոնի նախկին ղեկավար Էնդրյու Կիմին։ Նախկին հետախույզի խոսքով՝ Կիմ Չեն Ինը ցանկանում է Ռուսաստան գնալ։ Վերջին շրջանում Փհենյանն ակտիվացրել է […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել փոխնախարարը․ «Փաստ»

09:29 21.03.2019

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձ­նաժողովին է ներկայացրել 2019թ. պաշ­տոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ: Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաև Range Rover Vogue 4.2 և Renault Clio 1.4 […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

09:16 21.03.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում մարզում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 19/2 շենքը, 10։30-16։30 Չարենցի փ. 17ա, 17բ շենքերը, Այգեստան 9փ. 2/1, 4, 65, 79; 10փ. 1-12 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. 51/1 շենքը, քաղ. Ա. Մարտիրոսյան […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

09:00 21.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում, «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ձյուն է տեղում: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային […]

̰
Նոր փաստաթուղթ՝ ՀԱՊԿ-ից. ի՞նչ է պատասխանելու Հայաստանը. «168 ժամ»

08:47 21.03.2019

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տարածվել է հերթական ուշագրավ լուրը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Միաժամանակ Սեմերիկովը նշել է, թե քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված […]

̰
Երկրաշարժ Հյուսիսային Կորեայի միջուկային զորակայանից ոչ հեռու

08:34 21.03.2019

2․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կորեայի հյուսիսարևելյան Համգեն-Պուկտո նահանգի Փհունգերի շրջանում գտնվող միջուկային զորակայանից 1 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Հարավային Կորեայի օդերևութաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Նշվում է, որ գրունտի տատանումներն ունեցել են բնական ծագում, դրանք չեն եղել ատոմային ռումբի նոր փորձարկման հետևանք։ Վերջին նման […]

̰
Նոր Զելանդիայում արգելք են սահմանել կիսաավտոմատ զենքի վրա

08:18 21.03.2019

Նոր Զելանդիայի իշխանություններն արգելք են սահմանել կիսաավտոմատ զենքի վրա։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը։ Երկրի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչությունից 72 ժամ անց նախարարների կաբինետը համաձայնել է հրազենի շրջանառությունը կարգավորող օրենսդրության փոփոխման անհրաժեշտության հարցում։ Սպասվում է, որ օրենսդրությունում վերջնական ուղղումները կընդունվեն առաջիկա խորհրդարանական նիստերի ընթացքում։ Մինչ ուղղումներ ընդունելն իշխանությունները կփոխեն լիցենզիայի […]

̰
BACK_TO_TOP