20:14 20.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
20:00 20.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Ես կարծում եմ, որ Հայաստանի նախկին վարչակարգը չուներ այն ռեսուրսը նաև էներգետիկ առումով, որ թույլ տար իրեն ճնշումներ, ինչը անում է Ադրբեջանը: Նավթն օգնում է Ադրբեջանին իմիջ ստեղծել միջազգային ասպարեզում: Երբ Ադրբեջանում գիտեն, որ կա ակնհայտ ռեսուրսի աղբյուր […]
19:52 20.03.2019
ԱՄՆ Ալաբամա նահանգը այսօր դարձավ այդ երկրի 49-րդ նահանգը, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին փաստաթուղթն այսօր ստորագրել է նահանգի ղեկավար Կայ Իվեյը։ Այսպիսով՝ մնաց ընդամենը մեկ նահանգ՝ Միսիսիպին, որ դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ եթե բոլոր նահանգներն էլ ճանաչեն ցեղասպանության փաստը, դա դեռ չի նշանակի, որ ԱՄՆ-ն որպես […]
19:51 20.03.2019
Ashley Madison ծանոթությունների կայքի աշխատակիցները հարցումների հիման վրա ներկայացրել են այն հիմնական պատճառները, թե ինչու են իրենց օգտատերերը դավաճանում իրենց կողակիցներին: Հարցախույզին մասնակցած կին օգտատերերից 25%-ը պատճառաբանում է, թե դադարել է իրեն ցանկալի զգալ: Այս մասին գրում է Gentside.co.uk-ը: Հարցմանը մասնակցել է 1047 կին օգտատեր: Կանանց 56 %-ը նշել է, որ կողակցին դավաճանելով իրենց ինքնագնահատականը […]
19:45 20.03.2019
Արգենտինայում 5 տարեկան երեխան մոլորվել է և մի քանի օրում հաղթահարել 21 կմ, հայտնում է Clarin-ը: Նշվում է, որ երեխան կորել էր ծնողների հետ զբոսանքի ժամանակ Սան Խուան նահանգում: Մոտ հազար մարդ սկսել էր փնտրել երեխային և օրեր անց նրան հայտնաբերել էին. երեխան եղել էր գիտակից, սակայն ջրազրկված: «Տղան նստած էր ծառ տակ: Նա ջուր […]
19:35 20.03.2019
Արցախի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Մարտի 19-ին ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը հանդիպում է ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի և մի խումբ ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև Արցախի անկախության պատմաիրավական […]
19:33 20.03.2019
Կառլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետը, ի հիշատակ իր տիրոջ, նոր հավաքածու է ներկայացրել: Choupette’s Diary բրենդի դիզայներները որոշել են նման կերպ հարգել իրենց ղեկավարի հիշատակը: Հավաքածուն կոչվում է RIP Daddy: Հավաքածուում կան շապիկներ, հուդիներ, բաժակ, նոթատետր և հեռախոսի պատյան: Վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է Helen Woodward Animal Center-ին, որը ոչ կոմերցիոն կազմակերպություն է և […]
19:25 20.03.2019
Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում մշակույթի նախարարության կատարած աշխատանքի կատարողականը ներկայացնելիս նախարարի պաշտոնակատարն այսօր մի քանի անգամ հիշատակեց, որ եղել է ոլորտային փոխնախարար և չի տիրապետում մյուս ոլորտների մանրամասներին, թեև չի էլ խուսափում պատասխանատվությունից։ Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը պատմեց իր օրինակը, երբ 2018 թվականին ստիպված էր ի պաշտոնե՝ որպես Սփյուռքի նախարար, Ազգային ժողովում ներկայացնել 2017 թվականին […]
19:20 20.03.2019
Մարտի 19-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Վ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը, որի ձախ կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսի բաժանորդային քարտ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, զննության են ենթարկվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. […]
19:17 20.03.2019
ՀՀ կառավարությունն առաջարկով է հանդես եկել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է արտոնություն սահմանել, այն է՝ տվյալ տարվա համար անշարժ գույքի հարկից ազատել գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը՝ բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում։ Նախագծի ընդունումը չի հանգեցնի […]
19:16 20.03.2019
Բուհերում պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն իրենց կարծիքը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Բուհերի գիտխորհուրդներում պետք է լինեն մարդիկ, ովքեր բիզնեսի ներկայացուցիչ են, աշխատաշուկայի հետ կկապեն բուհը: Սա մեր հավատամքն է»,- ասաց նա: Նա անդրադարձավ նաև ԵՊՀ շուրջ ընթացող թեմաներին: Խոսեց նաև այն մասին, որ Արամ Սիմոնյանը շարունակում […]
19:15 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն: 2013 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, հեռախոսազանգի միջոցով Երևանում բնակվող իր՝ 1985թ. ծնված ծանոթից […]
19:14 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ ծանոթանալու բաժնի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին: Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամսոն Մաթևոսյանը ՔԿ նախագահին զեկուցել է բաժնի կողմից նախորդ տարի կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվել […]
19:10 20.03.2019
Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում մշակույթի նախարարության աշխատանքի կատարողականի քննարկման ժամանակ նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը զեկուցեց, որ նախարարության հետևողական քաղաքականության արդյունքում այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձան քանդելու դեպքերը։ Պատգամավորներից Նարինե Խաչատուրյանը խնդրեց հիշեցնել դեպքեր, երբ հուշարձանը քանդման վտանգի առաջ էր, ու նախարարությունը թույլ չտվեց անել դա։ Ղարիբյանն ասաց, որ վստահ է, որ այդպիսի դեպքեր եղել են, […]
19:08 20.03.2019
Խորվաթիայում տեղի ունեցող հրաձիգների՝ Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների մրցաշարում հայազգի հրաձիգ Հովհաննես Մարգարյանը մրցանակային 2-րդ տեղն է զբաղեցրել: Վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր և արժանացել արծաթե մեդալի: Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ եւ 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը: 14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչև […]
19:04 20.03.2019
Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց եղավ Գյումրիի կենտրոնը որպես պատմամշակութային ժառանգության հուշարձան ճանաչելու մասին։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանն ասաց, որ այդ հարցում արդեն լավ նորություն կա՝ իրենք հայտ են ուղարկել Գյումրիի և Շիրակի ղեկավարություններին այդպիսի նախաձեռնությամբ։ «Նաև UNESCO ենք պատրաստվում ուղարկել, որպեսզի Գյումրու կենտրոնը ընդգրկվի պատմամշակութային հուշարձանների ցանկում նախ, ինչպես […]
19:03 20.03.2019
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների, տարեկան աշխատանքային ծրագրով պլանավորված աշխատանքների կատարման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը և տարածքային բոլոր ստորաբաժանումները 2018թ. աննախադեպ ցուցանիշներ են ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության […]
18:53 20.03.2019
Հաագայի դատարանը բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ, 73-ամյա Ռադովան Կարաջիչին, որին նախկինում դատապարտել էին 40 տարվա ազատազրկման, դատապարտել է ցմահ ազատազրկման` խստացնելով պատիժը: Համապատասխան որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Վան Յոնսենը: Նրա խոսքերով՝ դատավորները շատ մեղմ պատիժ էին նախատեսել 40 տարի ազատազրկելով նրան: Կարաջիչը մեղադրվում է մի շարք ռազմական հանցագործությունների համար: Նա 13 տարի շարունակ […]
18:43 20.03.2019
Սակավաթիվ աշակերտներով դպրոցների օպտիմալացման նախկին մեխանիզմը չեղարկվել է, և հիմա յուրաքանչյուր այդպիսի դպրոցի օպտիմալացմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության նախարարությունը։ Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում քննարկման ժամանակ ասաց նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դիցուք, Գեղարքունիքի մարզում կա մի դպրոց, որտեղ կա 1 աշակերտ, որի վրա մենք ծախսում ենք… երևի աշխարհի ամենաթանկարժեք աշակերտն է… 19 […]
18:40 20.03.2019
Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում 2 տարի առաջ մեկնարկեց պատմական միջուկի վերականգնման ծրագիրը: Այն նախատեսում էր քաղաքի պատմական կենտրոնի փողոցների վերականգնում և ենթակառուցվածքների զարգացում, որը զբոսաշրջությունը զարգացնելու նպատակ ուներ: Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվեց Ռուսթավելի փողոցը: Ներդրողների համար գրավիչ դարձան «Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերը: Բնակիչներին իրենց տները վաճառելու առաջարկներ եղան: Առանձին տարածքներ օտարվեցին: Հիմա արդեն այդ ներդրողների մեծ մասը […]
18:33 20.03.2019
ՀՀ Արարատի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել Ավշար համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմի հետ հանդիպման վերաբերյալ: Հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանը։ «Արարատի մարզպետը լսեց դպրոցական անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի բողոքը, […]
18:28 20.03.2019
Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանները հաշվառող աշխատանքային խումբը, որը ստեղծվել է վարչապետի հանձնարարականով, Գյումրիում մեկ շաբաթից արտագնա նիստ է անցկացնելու: Սա էլ վարչապետին SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերից մեկն էր, որին այսօր անդրադարձել է Գյումրիի քաղաքապետն իր ասուլիսում: Հիշեցնենք, որ տնակները հաշվառելու հանձնարարականը վարչապետը տվել էր դեկտեմբերի 7-ին Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում: Գյումրիի քաղաքապետարանն […]
18:20 20.03.2019
Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը և երկրում ազատ […]
18:14 20.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին հավատարմագրված 80 լրատվամիջոցներից միայն SHANTNEWS.am-ի լրագրողը հարց ուղղեց Գյումրիի երկու կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում էին փողոցաշինությանն ու անօթևանությանը: Փողոցների վիճակը, շինարարության ընթացքն ու ավարտի ժամկետները հստակեցնելու համար վարչապետը խոստացավ զանգահարել Գյումրիի քաղաքապետին: Հեռախոսազրույցը կայացել է այսօր առավոտյան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Բալասանյանը: […]
18:05 20.03.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու առաջարկին: Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Բախտիար Մակենը մեկնաբանել է այս որոշումը և նշել, որ մայրաքաղաքի անվանումը փոխելը շատ ժամանակակից է: Նա օրինակ է բերել Վաշինգտոնը և նշել, որ այն ևս անվանակոչվել է ԱՄՆ առաջին նախագահի անունով, հայտնում է Nur.kz-ն: «Աստանան այն քաղաքն է, […]
17:55 20.03.2019
Թանգարանների այցելությունների թիվը զգալի աճել է 2018 թվականին։ Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանի այցի մասին զեկույցից հետո պատգամավորներից Նարինե Խաչատուրյանը ահազանգեց, որ չնայած ներդրված նոր համակարգին՝ թանգարանները դեռ չեն ստացել իրենց գումարները, թեև շարունակում են աշխատել։ Ղարիբյանն ասաց, որ մի քանի հրաման ստորագրել է այդ հատկացումները փոխանցելու համար, բայց թե ինչու […]
17:48 20.03.2019
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տեղի ունեցող գործընթացներին է այսօր անդրադարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախ նա տեղեկացրել է, որ այն մարզպետարանի ենթակայության դպրոց է: «Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել, կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները, բայց այդ հարցում ծնողներն էլ պետք է աջակցեն մեզ: Վերջնագրերով […]