17:19 18.03.2019
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցից, թե ի՞նչ նորություն կա այն նախագծի մասով, ըստ որի՝ գազալցակայաններում պետք է վերահսկել լիցքավորման գործընթացը: Նախատեսվում էր նաև ստուգել գազաբալոնների մաշվածությունը, որպեսզի մաշված բալոնները նոր պայթյունների պատճառ չդառնան:
«2016 թվականին ԱԻՆ-ի կողմից եղավ նման առաջարկ, նույնիսկ նախագիծ պատրաստվեց, որ այն ճնշումը, որով լցավորվում է մեքենան գազալցակայանում, ֆիքսվի և առցանց ուղարկվի լիազոր մարմնին: Էն ժամանակ դա ՃԿԿ էր: Դա շատ անհրաժեշտ առաջարկ էր, որը պետք է կյանքի կոչվեր, բայց մեզ համար անհայտ պատճառներով դա մոռացվեց»,- ասել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետը:
Ռուբեն Խաչունցն ասել է նաև, որ երկու շաբաթ առաջ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի առաջարկ է ուղարկել իրենց, ըստ որի` 19.6 մեգապասկալ ճնշումը գերազանցելու դեպքում առցանց հաղորդումը լիազոր մարմինը գրանցում է:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այդ առաջարկում հաշվի է առնված նաև գազաբալոնների մաշվածությունը ստուգելու հարցը.
«Չէ, դա, ցավոք սրտի, չկա, բայց դա էլ պետք է լինի անպայման: Ճնշման հարցը լուծելը շատ կարևոր է: Ցանկացած գազալցակայան շահագործող ձգտում է ավելացնել ճնշումը, որպեսզի իր մոտ շատ գան: Մենք առիթ ունեցել ենք, գազալցակայաններ շահագործողների հետ զրուցել ենք, իրենք բոլորն էլ համարում են, որ դա ճիշտ է, բայց մի պայմանով՝ եթե բոլորը պահպանեն էդ պահանջը»,- հավելել է Ռուբեն Խաչունցը։
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...
19:45 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...
19:23 01.07.2025
Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններումԻրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...
19:00 01.07.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...