15:26 03.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայի կարգավիճակում ցուցմունք տվեց: Նա պատմեց հետևյալը. «Պատգամավոր եղած ժամանակ ես տվյալ անձից (Արթուր Այվազյանից-խմբ.) նամակներ եմ ստացել, իսկ կոնկրետ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի […]
15:25 03.04.2019
Հարկային եկամուտների պլան, որպես այդպիսին, չկա, կան հարկային եկամուտների համամասնությունների և ակնկալվող ցուցանիշների հաշվարկներ: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` նշելով, որ հարկային և մաքսային հավաքագրումներն առանձնացված են: 2019-ի առաջին եռամսյակում, ըստ Դավիթ Անանյանի, զգալի ավելացել են հարկային և մաքսային եկամուտները: Միաժամանակ, մոտ 10 մլրդ դրամ է վերադարձվել ավելացված արժեքի […]
15:22 03.04.2019
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատասխանել է Հաբիբ Նուրմագամեդովի այն խոսքերին, որ Քոնորը խանդոտ կնոջ է նման, որն իբր ընդմիշտ հեռանում է, բայց միշտ վերադառնում է: «Ընկեր, քո կինը սրբիչ է»,- գրել է Մաքգրեգորը Twitter-ի իր միկրոբլոգում և կից հրապարակել է Հաբիբի հարսանիքից լուսանկար: Ավելի ուշ Քոնորը ջնջել էր թվիթը: Մաքգրեգորը նորից ռևանշ է պահանջել […]
15:14 03.04.2019
Կաբարդինո Բալկարիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված երկու զինյալները չեզոքացվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ իրավապահները հետևել են այն մեքենային, որտեղ եղել են ոստիկանների նկատմամբ հարձակում իրականացրած մարդիկ: Կանգ առնելու պահանջին ի պատասխան՝ հանցագործները կրակ են բացել: Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել նրանց: «Նրանց ինքնությունը պարզվել է: Նրանք […]
15:13 03.04.2019
ՀՀ ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է դրամի արժեզրկման մասին քննարկումներին: «ԶԼՄ-ների հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին՝ ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում, ինչը հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ […]
15:09 03.04.2019
ԿԲ-ի «Իմ Ֆինանսների ամիս» ծրագիրն այս տարի կներկայանա «Գտեք Ձեր քարտեզը ֆինանսական աշխարհում» նշանաբանի ներքո: Սպառողների համար կիրականացվեն բազմաբնույթ միջոցառումներ, որոնցից նրանք կկարողանան ընտրել իրենց կարիքներին բավարարող և իրենց հետաքրքրողները: ԻՖԱ 2019 ծրագրի նպատակն է տարբեր տեղեկատվական և ինտերակտիվ միջոցառումների միջոցով զինել սպառողներին անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման գիտելիքով: Այս տարի կան ինչպես նախորդ տարիներից «ժառանգություն» […]
15:02 03.04.2019
«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դերն ակտիվացել է, և որ ստեղծվում է «ճանապարհային քարտեզ»: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. կողմերն «ընդգծել են ԼՂ հարցով բանակցությունների ակտիվացման կարևորությունը»: Մոսկվան «ԼՂ հարցի կարգավորմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել», բացի դրանից՝ «Ալիևը […]
15:02 03.04.2019
Ապրիլի 4-5-ը ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, դատարանի դատավորներ, դատարանի աշխատակազմի ղեկավարը: Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում […]
14:58 03.04.2019
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մարզպետ Հայկ Չոբանյանի հետ Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի օրն այցելել է Ալիխանյանների ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից: Դիլիջանցի Ալիխանյանների ընտանիքն արդեն 3-րդ տարին է անցկացնում առանց իրենց որդու՝ Վլադիմիր Ալիխանյանի, որը զոհվեց 2016 թվականի ապրիլի 3-ին, Ջաբրայիլում: Վլադիմիրը տանկիստ նշանառու-օպերատոր էր:
14:52 03.04.2019
Ղազախերենից լատինական գրաֆիկայի անցնելը կդառնա երկրի հոգևոր մոդեռնիզացիայի անկյունաքարային շրջափուլերից մեկը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում է Sputnik Казахстан-ը: «Այբուբենի ընտրությունը միայն գրավոր ձևի ընտրությունը չէ: Այսօր Ղազախստանը ժամանակի թելադրանքից հետ չի մնում, հարևան երկրները դա նույնպես ընտրել են որպես գրավոր ձև: Աշխարհում ինֆորմացիայի 90 տոկոսը հրապարակվում է լատինատառ: Ինչպես հայտնի […]
14:40 03.04.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն՝զուգորդված անձի նկատմամբ բռնության գործադրումով) և 235 հոդվածի 1 մասի (ապօրինի զենք ռազմամթերք պահելու) հատկանիշներով: Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական […]
14:37 03.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին պահանջագիր է ներկայացրել: Նա պահանջում է, որպեսզի վերջինս չեղարկի ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու օրինագիծը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Զելենսկու շտաբը պնդում է նաև, որ Պորոշենկոն վերանայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության կազմը: Հաջորդը՝ Զելենսկու շտաբը պահանջում է ընդունել […]
14:28 03.04.2019
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացրել է, որ օծանելիքակոսմետիկական արտադրանքի վաճառք իրականացնող ընկերությունը վերացրել է հայտնաբերված խախտումները: «Հերթական ստուգումը «ՊՐՈՖ ԿՈՍՄԵՏԻԿՍ» ընկերությունում էր: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը, որն իրականացնում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի վաճառք, ապրանքներն իրացնում է առանց մակնշման: Ստուգումների արդյունքում տնտեսվարողի կողմից վերացվել են հայտնաբերված խախտումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:20 03.04.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսել է տուժող Հովհաննես Հովհաննիսյանին, որը շտապօգնության բրիգադի բժիշկ է: Տուժողը պատմեց, որ ՊՊԾ գնդում երկու հոգու` Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին բուժօգնություն է ցույց տվել: «Որովայնի և ճակատի հատվածում վիրավորում ունեին»,- դատարանին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը: Տուժողի ցուցմունքները ժլատ էին ու սեղմ: Շատ մանրամասներ չէր […]
14:07 03.04.2019
Ուկրաինան արգելել է Ռուսաստանի հետ ցանկացած ուղիղ չվերթ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Բացառություն կլինեն ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի և Կարմիր խաչի հատուկ առաքելությունների չվերթները: Հաղորդվում է, որ արգելքը մտցվել է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունից նախագահի թեկնածու Յուրի Բոյկոյի մոսկովյան այցից հետո:
13:59 03.04.2019
Աշխարհում գարեջրի դեֆիցիտ է սպասվում: Մասնագետների ահազանգը բավականին լուրջ է: Խնդիրն այն է, որ գլոբալ տաքացման հետևանքով աշխարհում քչանում են գարու դաշտերը: Գարու արտադրության ծավալների կրճատումն իր հերթին կհանգեցնի գարեջրի արտադրության նվազմանը: Սակայն դա շատ շուտ տեղի չի ունենա: Գարեջրի սիրահարները դեռ 65–80 տարի ժամանակ ունեն: Դրանից հետո երկրի կլիմային անդառնալի փոփոխություններ են սպասվում, որոնք […]
13:55 03.04.2019
Սառնարանային սարքավորումներ արտադրող «ԷԿՈ-1» ընկերությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ջանքերով ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «ՍՆԵԺ» մոդելի 203 սառնարանային արկղ։ Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։ Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ԷԿՈ-1» ընկերությունը»,- ասված է գրառման մեջ։ […]
13:44 03.04.2019
Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը երկրի մշակույթի նախկին նախարար Վեժդի Ռաշիդովին հանձնել է հատուկ պատվոգիր Սպիտակի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության համար, գրում է Rusarminfo-ն: 30 տարի առաջ Ռաշիդովն ու իր ընկերը, իմանալով Հայաստանում տեղի ունեցած ողբերգության մասին, Հնդկաստանում և Փարիզում անցկացված ցուցահանդեսներից ստացված շահույթից 60 հազար դոլար նվիրաբերեցին երկրաշարժից տուժածներին: «Սպիտակում տեղի ունեցած ողբերգությունից 30 […]
13:42 03.04.2019
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը ներկայացրել է «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի առանձնահատկությունները: «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, […]
13:37 03.04.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Օզուրգեթի քաղաքում Կոմիտասի անունը կրող կենտրոն է բացվել. «Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Օզուրգեթիի հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակներում նորաբաց կենտրոնը անվանակոչվեց Կոմիտաս վարդապետի անունով»,- գրված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, […]
13:35 03.04.2019
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին սեռական ոտնձգության մեջ մեղադրողների թիվն ավելացել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Երկու ամերիկուհիներ բարձրաձայնել են Բայդենի կողմից ոտնձգությունների մասին: Նրանցից մեկը 22-ամյա Քեյթլին Կարուսոն է. նա ասել է, որ 19 տարեկանում, երբ մասնակցում էր սեռական բռնության դեմ պայքարին նվիրված միջոցառման, Բայդենը ձեռքը դրել է իր ազդրին: Նա նաև հավելել […]
13:33 03.04.2019
Վերջին ընտրությունից հետո ի՞նչ զարգացումներ կլինեն Թուրքիայում, և արդյո՞ք երկրի իշխող կուսակցությունը հեշտ ու խաղաղ կընդունի իր պարտությունը՝ հատկապես երկրի մեծ քաղաքներում։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային ամբիոնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանը վստահ է, որ ԱՄՆ-ը նույնպես իր հետքն է ունեցել Թուրքիայի ընտրությունների արդյունքների վրա: Քաղաքագետի կարծիքով՝ Թուրքիայում Էրդողանի համար սկսվում է դժվար համակեցության շրջան: […]
13:29 03.04.2019
«Երբ պաշտպանության նախարարությունը «Տարածքներ՝ խաղաղության դիմաց չի լինելու»-ն բերեց օրակարգ, հասարակություն հասկացավ, որ այլ է լինելու պատասխանը, որովհետև Ապրիլյանը ցույց տվեց, որ խրամատում նստելու իրավունք չունենք, շատ փոքր է մեր խորությունը, և, իհարկե, պատասխանը պիտի լինի հարձակողական, և եթե հակառակորդը դիմի նման արկածախնդրության, պատասխանը պիտի լինի խրամատներում չնստելը»,- «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության […]
13:22 03.04.2019
«Մենք պատրաստվում ենք վաղվա պատերազմին, հետևում ենք: Հիմա էլ հետևում ենք, հաշվի են առնվում հնարավոր զարգացումները: Հաշվի են առնվում այն բոլոր զենքերը, որ Ադրբեջանը ձեռք է բերում տարբեր երկրներից: Արտաքինից այսօր ընդհանուր իրավիճակը հանգիստ է, եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք»,- Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի պաշտպանության պաշտոնաթող նախարար, Արցախի ԱԻ պետական […]
13:16 03.04.2019
Chicago Tribune-ը գրում է, որ Չիկագոյում սևամորթ կինն ընտրվել է քաղաքապետ: Քաղաքապետ է դարձել աֆրոամերիկուհի Լորի Լայթֆութը: Նշվում է, որ ընտրողների 74 տոկոսը քվեարկել է 56-ամյա Լայթֆուտի օգտին: Ավելին, նրա գլխավոր հակառակորդը ևս աֆրոամերիկացի է եղել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Լորի Լայթֆութը ծննդով հարուստ ընտանիքից չէ: Նա ԱՄՆ Օհայո նահանգից է: Լայթֆուտը դարձել է Չիկագոյի երրորդ սևամորթ […]
13:08 03.04.2019
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Սասնա ծռերի» գործով հերթական դատավարությունը։ Ներկայացել է մեկ տուժող, նա շտապօգնության բժիշկ է: Նրա ցուցմունքը կարճ էր, որոշ դրվագներում` հակասական: Դրա համար էլ պետական մեղադրողը միջնորդել է հրապարակել նախաքննական ցուցմունքը: Պարզվել է, որ տուժողը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, նախաքննական մարմնին պատմել է, թե ինչպես է«ԿռԱԶ» մակնիշի մեքենան կոտրել […]
12:57 03.04.2019
Ապրիլի 2-ին ամերիկյան հայաշատ Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ խորհրդի անդամներից Արա Նաջարյանը նշանակվել է քաղաքապետ։ Սա Նաջարյանի 4-րդ ընտրությունն է քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նաջարյանն այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2005 թվականին։
12:49 03.04.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչև Եթովպիա մեկնելը հեռակա պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայի հանդիպումից հետո արած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ բանակցային ձևաչափում փոփոխություն չի լինելու։ «Ազատություն» ռադիոկայանի ու «Սիվիլնեթ» կայքի հետ հարցազրույցում Մնացականյանը բացատրել է պաշտոնական Երևանի պատկերացումներն այդ հարցի վերաբերյալ։ «Կարելի է պարզունակ մոտենալ այս հարցին և պատկերացնել՝ այ հիմա […]
12:43 03.04.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եթովպիա սկսվել է այդ երկրի նախագահ, տիկին Սահլե-Վորկ Զևդեի հետ հանդիպումից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10155811393342434&set=a.10152536710577434&type=3 The official visit of FM @ZMnatsakanyan to #AddisAbaba has commenced. First thing on the agenda: meeting with President @SahleWorkZewde. Մեկնարկել է ԱԳ նախարար […]