TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Ապրիլ 2019

Գյումրեցի բռնցքամարտիկը Հունաստանում հաղթել է թուրք մրցակցին ու հաղթանակը նվիրել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

21:47 03.04.2019

Գյումրեցի Սարգիս Պետրոսյանը դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում  կայացած քինգ բոքսինգի ADRENALIN  EXPLOSION  WKF  Mediterranean champion մրցաշարի հաղթող ու նվաճել  WKF  չեմպիոնատության գոտին: Մրցաշարին մասնակցել են յոթ երկրներից հայտնի մարզիկներ, խաղարկվել է աշխարհի Քիգ բոքսինգի ֆեդերացիաների հինգ տարբեր գոտի: Գյումրեցի Սարգիս Պետրոսյանի մրցակիցն է եղել Թուրքիայի ներկայացուցիչ, Քիգ բոքսինգի աշխարհի չեմպիոն Յասին Յավաշը: Սարգիսը մրցահարթակ […]

̰
Դատավոր Հեբոյանի՝ կաշառք ստանալու գործով ձերբակալվել է նաև փաստաբանը

21:34 03.04.2019

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի գործի շրջանակներում ձերբակալվել է նաև նույն գործով անցնող փաստաբան Վահագն Դանիելյանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ՀՔԾ-ից։ Ըստ առաջադրված մեղադրանքի` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.400.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց 2019թ. մարտի 4-ին նրանից […]

̰
Սուրեն Պապիկյանը մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին

21:21 03.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է […]

̰
Մնացականյանը հանդիպում է անցկացրել Եթովպիայի իննովացիաների և տեխնոլոգիաների նախարարությունում

21:07 03.04.2019

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր Եթովպիա այցի ընթացքում հանդիպում է անցկացրել նաև այդ երկրի իննովացիաների և տեխնոլոգիաների նախարարությունում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Գրառման համաձայն՝ հանդիպումից հետո Մնացականյանը տեղական լրատվամիջոցներին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և իննովացիաների (նորարարության) ոլորտում Հայաստանի ու Եթովպիայի համագործակցության զարգացման հեռանկարները։ https://www.facebook.com/photo.php?fbid=10155812050757434&set=a.10152536710577434&type=3&theater Հիշեցնենք, որ առավոտյան […]

̰
ԱԺ խմբակցություններին առաջարկեցի տալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը․ Միրզոյան

21:02 03.04.2019

«Աշխատանքային քննարկում ունեցա ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ և առաջարկեցի տալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը»,- իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ԱԺ նախագահի խոսքով՝ ինքն ու գործընկերները ձգտելու են իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնք կկապիտալիզացնեն 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների դրական փորձը։ «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, […]

̰
ՄԻԵԴ դիմելը մենք չենք ընկալում թշնամական ակտ ՀՀ-ի դեմ. Արտակ Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու մասին

20:53 03.04.2019

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեում այսօր ներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում  է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի […]

̰
Երկու նախագահները Հադրութում թեյ խմելիս

20:44 03.04.2019

Հայաստանի նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը մտերմիկ միջավայրում թեյ են խմում Արցախում։ «Արցախ, Հադրութի շրջան, Տող գյուղ․ 2 ապրիլ, 2019թ.»,- վերնագրված է լուսանկարը։ https://www.facebook.com/Armpresident/photos/a.259879127994698/336726113643332/?type=3&theater

̰
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար․ Թուրքիայի ԱԳՆ

20:29 03.04.2019

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի՝ ոչ թե միայն Հարավային Կովկասի, այլև Մերձավոր Արևելքի համար։ Այս մասին այսօր Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հայտարարել է, թե Թուրքիան կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը։ Չավուշօղլուի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիայի դիրքորոշումը համընկնում է հայկական կողմերի, ինչպես նաև ԵԱՀԿ […]

̰
Ադրբեջանում Ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշ են տպել

20:14 03.04.2019

Ադրբեջանի նամականիշային ծառայությունը թողարկել է նոր նամականիշ, որը նվիրված է Ապրիլյան պատերազմի մեկնարկի 3-ամյակին։ «Ապրիլյան մարտեր – 2016․ Լելեթեփե»․ գրված է նամականիշի վրա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նամականիշները տպվել են 24 հազար օրինակով, Բելառուսում։ Ինչ վերաբերում է դրանց վրա եղած գրառմանը, ապա հիշատակված Լելեթեփեն այն բարձունքն է, որ Արցախի հարավային հատվածում մարտերի ընթացքում անցել է […]

̰
Երկվորյակները չեն խոստովանել` իրենցից ով է երեխայի հայրը. ալիմենտ կվճարեն երկուսն էլ

19:51 03.04.2019

Բրազիլական Գոյաս նահանգի դատարանը տարօրինակ որոշում է  կայացրել ալիմենտի վճարման գործում: Միաձվանի երկվորյակ տղամարդկանց ԴՆԹ-թեստից չի հաջողվել պարզել, թե տղամարդկանցից ով է երեխայի հայրը: Ներկայումս երկուսն էլ պետք է ալիմենտ վճարեն: Երկվորյակները հրաժարվել են հայտնել, թե իրենցից ով է երեխայի հայրը՝ այդկերպ ցանկանալով ընդհանրապես հրաժարվել ալիմենտի վճարումից: Երկվորյակ եղբայրներ Ֆերնանդոն և Ֆաբրիսիոն պատմել են, որ […]

̰
Վարչապետ Փաշինյանին ներկայացրել են բանակի նորագույն զինատեսակները, ցուցադրել փորձարկումները

19:48 03.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է «Բաղրամյան» զորավարժարան: Այստեղ վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկաները: Նիկոլ Փաշինյանը դիտակետից հետևել է նաև ռազմական տեխնիկաների ցուցադրական փորձարկումներին: Հիշեցնենք, որ այդ զինտեխնիկայի հետ օրեր առաջ ծանոթացել է հայկական զինված ուժերի ղեկավար կազմը։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/655451574875369/

̰
Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

19:44 03.04.2019

Ապրիլի 3-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն: Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին և իրավասու պաշտոնատար անձանց հանձնարարեց ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Արդյունավետ փոփոխությունների նպատակով ծավալվեց աշխույժ քննարկում:

̰
Արդարադատության նախարարը չի ցանկացել պատասխանել փոխնախարարների ազատմանը վերաբերող հարցերին

19:35 03.04.2019

Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է իր տեղակալների՝ Սուրեն Քրմոյանի և Արթուր Հովհաննիսյանի՝ աշխատանքից ազատվելու հանգամանքին: Փոխարինողներ կա՞ն կամ կա՞ն մարդիկ, ովքեր կարող են փոխարինել՝ հարցրել են Զեյնալյանին։ «Փոխնակարարների հարցը կորոշենք»,- ասել է արդարադատության նախարարը: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե փոխնախարարներից մեկը ընտրվելու է կառավարության աշխատակիցների բազայից, Զեյնալյանն արձագանքել է․ […]

̰
«Մինչև վերջին փամփուշտը» կռվելը վկայում է զինվորների բարձր պատրաստակամության մասին. Տիգրան Կարապետյան

19:30 03.04.2019

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանն այն կարծիքին է, որ այն քայլերը, որոնք պաշտպանական գերատեսչությունը իրականացնում է սպառնալիքները հակակշռելու և նոր մարտահրավերներին դիմակայելու համար, ճիշտ տրամաբանության մեջ են: Այս մասին նա ասել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ըստ նրա՝ 3 տարի առաջվա իրավիճակը չունենալու համար այսօր ՊՆ-ն գիտի՝ ինչ ուղղությամբ է շարժվում: «Այս […]

̰
Սիրիայում Հայաստանի սակրավորների թիմի մեջ ընդգրկվել է բժիշկ՝ առաջին օգնություն ապահովելու համար

19:25 03.04.2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Հալեպում ՀՀ հյուպատոսարանում ապրիլի 2-ին տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (UN OCHA) Հալեպի տարածաշրջանային ղեկավար Մոհամեդ Ջեսի հետ, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական […]

̰
Սաակաշվիլին ենթադրում է, որ Ուկրաինայի պատմության մեջ մեծ դերակատարություն կունենա

19:20 03.04.2019

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Рустави 2 հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչ կանի, եթե վերադառնա Ուկրաինա կամ Վրաստան: «Ես սիրում եմ Ուկրաինան և կվերադառնամ այնտեղ, կվերադարձնեմ քաղաքացիությունս»,- ասել է նա: Սաակաշվիլին ասել է, որ այս պահին դեռ հստակ չգիտի, թե ինչով է զբաղվելու, սակայն ենթադրում է, որ Ուկրաինայի պատմության մեջ […]

̰
ՀՀ ԶՈւ զորամասերում անցկացվել են հրաձգային մարզումներ

19:14 03.04.2019

Ապրիլի 1-ին հայկական զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրաձգային մարզումներ: Հրամանատարական կազմն ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանել է հրաձգության հիմունքները, անցկացվել են ճշգրիտ և միօրինակ նշանադրման, զենքի քանդման և հավաքման, նռնակի նետման, մարտն սկսելու և ավարտելու հրամանատրման, նշանակետերի հետախուզման ու նշանացուցման վարժանքներ:

̰
Վիրտուալ այցելություն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

19:12 03.04.2019

Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան վիրտուալ այցելություն է տեղի ունեցել. այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Արվեստաբան և տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի ուղեկցությամբ բացահայտվել են  մեծ վարպետի արևելյան շրջանի կտավները և դրանց պատմությունները: ԿԳՆ-ն 2019թ. կազմակերպում է Համահայկական 9-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն` «Իմ […]

̰
Լավ նորություն ՓՄՁ ոլորտի և հանրային սննդի ոլորտում աշխատող գործարարների համար. Թունյան

19:07 03.04.2019

Շրջանառության մեջ է դրվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է շրջանառության հարկի շեմը բարձրացնել շուրջ երկու անգամ ու նվազեցնել հանրային սննդում գործող ընկերությունների հարկային բեռը: Այս մասին հայտնել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Հարգելի բարեկամներ Հատկապես ՓՄՁ ոլորտի և հանրային սննդի ոլորտում աշխատող գործարարներ։ Ձեզ համար լավ նորություն ունեմ։ […]

̰
Հորիզոն 18.00

19:01 03.04.2019

̰
Բաքվում կբացվի Չեչնիայի ներկայացուցչություն․ Կադիրով

19:00 03.04.2019

Չեչնիայի Հանրապետության նախագահի հրամանով նախագահի խորհրդական, Ռուսաստանի Դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովն այսօր այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նրա հետ քննարկել Ադրբեջանի ու Չեչնիայի (Ռուսաստանի կազմում) միջև տնտեսական, մշակութային և այլ ոլորտների համագործակցությունը։ Այս մասին իր սոցցանցային էջերից մեկում գրառում է կատարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ «Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք […]

̰
Ալժիրում ընդունել են ցույցերից հետո նախագահի տված հրաժարականը

18:40 03.04.2019

Ալժիրը 20 տարի կառավարելուց հետո Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան իր դեմ ուղղված ցույցերից հետո հրաժարական է տվել, ու այդ հրաժարականը այսօր ընդունվել է երկրի սահմանադրական խորհրդի կողմից։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Նրա նախագահական լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր ապրիլի 28-ին։ Սակայն այն մտավախությունը, որ 82-ամյա Բուտեֆլիկան կարող է գնալ 5-րդ ժամկետով նախագահ […]

̰
Ապօրինի հարստացածներին առաջարկվողը հաշվեհարդարի գործիք չէ, այլ՝ հաշտեցման. Արտակ Զեյնալյան

18:36 03.04.2019

ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպված միջոցառման ավարտից հետո, լրագրողների հարցերին պատասխանելով, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե որքանով է ընդունելի ու իրավաչափ համարում կառավարության առաջարկը ապօրինի հարստացածներին, այն է՝ պետությանը վերադարձնել ապօրինի ձեռք բերված միջոցները և ազատվել քրեական պատասխանատվությունից: «Խոսքը վերաբերում է առանց դատավճռի բռնագանձմանը: Վերնագիրը կարող է շփոթություն և առաջին հայացքից […]

̰
Պաշտոնավարումը կարոտելու բան չէ. Գևորգ Կոստանյան

18:31 03.04.2019

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ քննչական կոմիտեում ներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին: Ուղեցույցի համահեղինակներից է նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք կարոտում է պաշտոնավարման ժամանակաշրջանին։ «Պաշտոնավարումը մեր հանրության մեջ ավելի շատ […]

̰
Օպերային թատրոնի աշխատակիցները հակափաստարկները ներկայացրել են վարչապետին, սպասում են արձագանքի

18:30 03.04.2019

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը, պայմանավորվածության համաձայն, ի հակակշիռ Կոնստանտին Օրբելյանին պաշտոնանկ անելու փաստարկների, կառավարության ղեկավարին է ուղարկել հակափաստարկների մի խումբ: Դիրիժոր Հարություն Արզումանյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց ունեցած հանդիպմանը հաջորդած զարգացումները, նշեց. «Երեկոյան մեզ ուղարկեցին փաստարկները, արդեն ուշ էր, չէինք հասցնի պատասխանել, մյուս օրը […]

̰
Գևորգ Կոստանյանը ողջունում է ԱԱԾ-ի գործողությունները

18:17 03.04.2019

Այսօր, մասնակցելով ՀՀ Քննչական կոմիտեում կազմակերպված միջոցառմանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ այս պահին ձեռնպահ կմնա իրավապահների աշխատանքի մասին խոսելուց, բայց ողջունում է այն գործողությունները, որոնք ձեռնարկել է ԱԱԾ-ն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար: «Ես երբեք առիթը չեմ օգտագործել, որ այս կամ այն քրեական գործի վերաբերյալ տամ իմ գնահատականը, բայց վստահեցնում եմ, […]

̰
Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք. պարզաբանում

18:12 03.04.2019

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներում տեղ գտած որոշ հրապարակումների. «Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ հրապարակած և ՀՀ Ազգային ժողով ուղարկած 2018 թվականի հաշվետվությանը և այն ներկայացնելով ոչ անմիջական տեքստով, համացանցում տեղեկատվություն են տարածել, թե ՄԻՊ-ի միջամտությամբ ՀՀ երկրորդ […]

̰
Փողոցների անվանափոխության նախագիծը որպես ապրիլմեկյան կատակ ընդունելու փաստը տարօրինակ է. Թեհմինա Վարդանյան

18:02 03.04.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ապրիլի 1-ին նախագիծ է ներկայացրել, որը հանրության կողմից լուրջ չի ընդունվել, այդուհանդերձ, այն համացանցում բուռն քննարկումների առարկա է դարձել: Նախագծի հեղինակն առաջարկել է մայրաքաղաքի մի քանի փողոցներ անվանափոխել: Օրինակ՝ առաջարկվում է, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը դառնա Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի պողոտան՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա և Մովսես […]

̰ ̰
Ռուսական «Ս-400» համակարգեր գնելը համատեղելի չէ՞ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ․ Վաշինգտոնի նոր սպառնալիքը Անկարային

17:57 03.04.2019

Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել Թուրքիային տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, բայց միայն «Ս-400» ռուսական զենիթահրթիռային համակարգերից թուրքական կողմի հրաժարվելուց հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։ «Մենք ուզում ենք, որ Թուրքիան մնա Դաշինքի կազմում, բայց երկիրը չպետք է ռուսական համակարգ ունենա իր տարածքում»,- ասել է պաշտոնյան։ Նա հրաժարվել է ասել՝ ինչ են անելու հակառակ […]

̰
BACK_TO_TOP